Back

Հայերենի այբուբեն - հայկական գիր և գրականություն. Հայերենի այբուբեն կամ Հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կ ..



                                               

Վրացերենի այբուբեն

Վրացերենի այբուբեն, օգտագործում են քարթվելական լեզուները ։ Վրացական այբուբենը այբբենական տիպի է, եզակի համակարգով։ Ժամանակի ընթացքում այլ կովկասյան լեզուներ ևս օգտվեցին այս այբուբենից։ Կարդում են ձախից աջ։ Ժամանակակից վրացերենում կա 33 տառ։ Մինչդեռ հին վրացերենում եղել է 38 տառնիշ, որոնցից հինգ բաղաձայն այժմ չի կիրառվում։ Վրացական գիրը չունի մեծատառեր։

                                               

Մատնախոսության այբուբեն

Մատնախոսության այբուբեն, նշանների այն համակարգը, որն օգտագործվում է խուլերի հետ հաղորդակցվելիս։ Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ ։ Տարբերվում են միայն մատների ուղղությամբ և դաստակի շարժումով։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։ Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ. Չհասկացվելու դեպքում կրկին ...

                                               

Արաբերենի այբուբեն

Արաբերենի այբուբեն արաբերենի, ինչպես նաև իսլամ դավանող մի շարք այլ ժողովուրդների լեզուների, այդ թվում՝ պարսկերենի, ուրդու, աֆղաներենի և որոշ թյուրքական լեզուների գիր։ Կազմված է 28 հարֆից, գրվում է աջից ձախ։ Արաբերենը, ինչպես նաև եբրայերենը, արամեերենը, ամհարերենն ու այլ լեզուներ, կազմում են սեմական լեզվաընտանիքը։ Այդ լեզուներն ունեն ընդհանուր նախալեզու՝ օժտված կանոնակարգված միասնական քերականական համակարգով։ Սեմական մյուս լեզուներից արաբերենը տարբերվում է կայուն հնչյունական համակարգով, հստակ քերականական կառուցվածքով ու հարուստ բառապաշարով, որը հանգեցրել է բառաձևերի զարգացմանը ու քերականությ ...

                                               

                                               

ﺙ (սա)

                                               

ﺍ (ալիֆ)

                                               

ﺕ (թա)

                                               

ﺝ (ջիմ)

                                               

Զեն, վրացական այբուբենի յոթերորդ տառը, բաղաձայն։ Միջազգային ISO 9984 ստանդարտով տառադարձվում է որպես Z։ Համանման է հայոց այբուբենի "Զա" տառին։

                                               

Սերբախորվաթերեն

Սերբախորվաթերեն, սերբերի, խորվաթների, չեռնոգորցիների և մուսուլման-բոսնիացիների լեզուն։ Խոսողների թիվը՝ 21 միլիոն ։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական, լեզուների հարավային խմբին։ Ունի 3 հիմնական բարբառ՝ շտոկավական, չակավական, կայկավական։ Միջին հայերենի յուրաքանչյուր ձայնավոր ի, ե, ա, օ, ու կարող է լինել և երկար, և՝ կարճ։ Ունի 25 բաղաձայն, որոնցից 5-ը փափուկ է։ Բաղաձայն ր-ն հանդես է գալիս վանկարար դերով։ Շեշտը արտաշնչական տոնային երաժշտական է բարձրացող երկար և կարճ, իջնող երկար և կարճ։ Ունի 6 հոլով և կոչականի առանձին ձև, բայը՝ 4 անցյալ և 2 ապառնի ժամանակ։ Սերբախորվաթերենը օգտա ...

                                               

Աղվաներենի այբուբեն

Աղվաներենի այբուբեն, աղվաներենի՝ հնադարյան Աղվանքի բնակչության լեզվի գրային համակարգը, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, եպիսկոպոս Անանիայի և աղվան Բենիամինի հետ միասին։ Աղվանական գրի և գրականության մասին տեղեկությունները հասել են հայկական մի շարք աղբյուրների միջոցով։ Կորյունի, Մովսես Խորենացու և Մովսես Կաղանկատվացու հաղորդմամբ՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը այբուբեն է ստեղծել աղվանների՝ գարգարների համար, և նրա օգնությամբ գարգարները թարգմանեցին Աստվածաշունչը և Ավետարանը։ Աղվանական գրի և գրականության մասին հստակ փաստագրական նյութեր պահպանվել են 506 թվականին Դվինի եկեղեցական ժողովի նյութերում։ 7-րդ ...

                                               

Տառ

Տառ, այբուբենի առանձին, որոշակի գրանշան։ Սովորաբար տառը համապատասխանում է բանավոր խոսքի որևէ հնչյունի, սակայն դա պարտադիր չէ։ Տառը կարող է ունենալ գրառման մի քանի ձև, որը, սակայն, չի փոխում վերջինիս արտասանությունն ու իմաստը։ Տառերից ձևավորվում է վանկը, վանկերից՝ բառը։ Այբուբեններում տառերի թիվը կարող է տարբեր լինել։ Օրինակ, մի շարք այբուբենների տառերը՝ Հայերենի. Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Ւ, Փ, Ք, Օ, Ֆ. Եբրայերենի. գրվում է աջից ձախ א, ב, ג, ד, ה, ו, ז, ח, ט, י, כ, ל, מ, נ, ס, ע, פ, צ, ק, ר, ש, ת. Արաբերենի. գրվում է ...

Հայերենի այբուբեն
                                     

Հայերենի այբուբեն

Հայերենի այբուբեն կամ Հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։

                                     

1. Նախաքրիստոնեական գրային համակարգեր

Ըստ որոշ աղբյուրների՝ նախաքրիստոնեական շրջանում, այսինքն՝ 301 թվականից առաջ, հայերն ունեցել են սեփական գրային համակարգեր։ Այժմ ապացուցված է նախամաշտոցյան երկու գրային համակարգերի՝ սեպագրերի և մեհենագրի գործածումը։ Նախամաշտոցյան գրերի մասին մեզ տեղեկություններ են հասել Կորյունից, Մովսես Խորենացուց, Փիլոն Ալեքսանդրացուց Եբրայեցուց, Հիպպողիտոս Բոստրացուց, Վարդան Արևելցուց, Ղազար Փարպեցուց և այլն։

                                     

1.1. Նախաքրիստոնեական գրային համակարգեր Դանիելյան գրերի վերաբերյալ

Ենթադրվում է, որ ստեղծվել է Հայոց Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանում մ.թ.ա VI դ. կեսերից մինչև մ.թ.ա II դ. սկզբները, երբ Աքեմենյան տերության ազդեցությամբ նախագրային հայերենում տեղի է ունեցել արիական լեզուներին բնորոշ բառակազմական առանձնահատկությունների ի հայտ գալը։ Քսենոփոնի վկայությամբ՝ Երվանդունիների Հայաստանի միջով հունական զորաջոկատի նահանջելու ժամանակ, սովորական հայ գեղջուկների հետ իրենք հաղորդակցվել են պարսիկ թարքմանի միջոցով, որի լեզուն վերջիններիս հասկանալի էր։

Այդ ժամանակներում արամեերեն գրատեսակը որը ստեղծվել է մ.թ.ա I հազարամյակի սկզբում փյունիկյան գրի հիման վրա և ավելի պարզեցված էր աստիճանաբար տարածվել է Առաջավոր Ասիայում՝ դուրս մղելով կիրառությունից սեպագիր գրատեսակը։ Այս գրի պատճառով արամեերենը սեմական լեզվաընտանիքի հյուսիս-արևմտյան խմբին պատկանող լեզու դարձավ Աքեմենյան Պարսկաստանի երկրորդ պաշտոնական լեզուն սեպագրից հետո։ Այս գրի հիման վրա ստեղծվել են հին աշխարհի տարբեր ազգերի մոտ ձևավորված, արամեական գրի տարբեր փոփոխակները՝ պարսկա-արամեական փոփոխակը, որից էլ առաջ են եկել կխարոշտի, փեհլևի, ավեստական, մանդեական, օրխոյան և այլ գրատեսակներ։ Մ.թ.ա VI դ. կեսերին Երվանդունիների Հայաստանի վահունի քրմերը ՝ օգտվելով պարսկա-արամեական փոփոխակի տարբերակից, ձևափոխել են Արարատյան /ՈՒրարտական/ Հայաստանի ժամանակ ստեղծված և մինչ այդ կիրառվող նոր խուռիերեն հալդերեն կամ արարատյան հայերեն սեպագրերը՝ ստեղծելով այսպես կոչված ՙԴանիելյան՚ գրատեսակը, որը իր հնարավորություններով անկատար լինելով, այդպես էլ լայն կիրառում չգտավ Հայոց մեջ և դուրս մղվեց արամեերեն գրի կողմից, ունենալով շատ կարճատև կյանք։ ՙԴանիելյան՚ գրով գրավոր հիշատակություններ հայտնաբերելու ուղղությամբ կատարվել են շատ պրպտումներ, բայց առայժմ դրանք շոշափելի արդյունք չեն տվել։ Այդ առիթ է տվել գիտական աշխարհում ՙԴանիելյան՚ գրերի գոյության վարկածը դնել կասկածի տակ այն լոք համարելով Մ. Խորենացու ՙՀայոց պատմությունում՚ հիշատակված անհիմն փաստ։

/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան, Հաբեթի սերունդները, Երևան -2002թ./

                                     

2. Ստեղծման նախապատմություն

Մեսրոպ Մաշտոցը, դժվարությամբ դարձի բերելով Գողթն գավառի ժողովրդին, հասկանում է, որ երկրում տիրապետող կրոնական-պաշտամունքային լեզուներով՝ հունարենով և ասորերենով հնարավոր չէ ժողովրդի մեջ տարածել քրիստոնեությունը. չնայած արդեն 100 տարի էր անցել քրիստոնեության ընդունումից, ժողովրդի մեծ մասը դեռ պահպանում էր հեթանոսական կրոնն ու սովորույթները։ Մաշտոցը հասկանում է, որ քրիստոնեության դիրքերը հնարավոր է ամրապնդել միայն այն դեպքում, երբ եկեղեցական արարողակարգը տարվի մայրենի լեզվով՝ հայերենով, իսկ դրա համար անհրաժեշտ էր սեփական գրերի ստեղծումը։ Իր մտքերով նա կիսվում է Սահակ Պարթևի հետ, և պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես այդպես է կարծում։ Նրանք գումարում են ընդհանրական ժողով, որը միահամուռ հավանություն է տալիս հայերենի այբուբեն ստեղծելու նրանց ծրագրին։ Քաջալերելով նրանց ծրագիրը՝ Վռամշապուհ թագավորը ասում է, որ Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս "հանկարծ գտել է" հայոց լեզվի նշանագրերը։ Այդ նշանագրերը հայագիտության մեջ հայտնի են Դանիելյան գրեր անունով։ Ոգևորված դրանով՝ Մաշտոցը սկսում է սովորեցնել այդ նշանագրերը հայ իշխաններին, բայց շուտով պարզվում է, որ դրանք թերի են և չեն համապատասխանում հայերենի հարուստ հնչյունային համակարգին։ Այդ պատճառով էլ նա ձեռնամուխ է լինում հայոց գրերի ստեղծմանը։



                                     

3. Գրերի գյուտ

Վերցնելով մի խումբ աշակերտներ՝ Մաշտոցը մի մասին ուղարկում է այն ժամանակի հունական դպրության կենտրոններից մեկը՝ Սամոսատ, մյուսներին տանում է իր հետ՝ Եդեսիա։ Եդեսիայի հարուստ դիվանատանը նա հետազոտում է տարբեր լեզուներով գրքեր, ուսումնասիրում է դրանց այբուբենները։ Ըստ ավանդության՝ նա մի պահ հայացքը թեքել է այն մագաղաթի վրայից, որի վրա գրում էր, և նկատում է մի ձեռք Աստծո ձեռքը, որը ձախից աջ գրում էր այբուբենի տառերը։ Գյուտից հետո Մաշտոցը գնում է Սամոսատ, որտեղ հանձնարարում է Հռոփանոս անունով մի հույն գեղագրի ձևավորել իր ստեղծած տառերը։ Այնտեղ էլ նա թարգմանել է "Առակաց գրքից" 1-ին հայերեն նախադասությունը՝ "Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ" "Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը"։

                                     

4. Պատմական ակնարկ

Հայերենի այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Սկզբից այբուբենը ունեցել է 36 տառ, որից 7-ը ձայնավոր, իսկ 29-ը բաղաձայն։ 12-րդ դարում ավելացրեցին ևս երկու տառ՝ ձայնավոր "Օ" -ն և բաղաձայն "Ֆ" -ն։ Մինչ այդ "Օ" -ի փոխարեն օգտագրոծում էին "աւ" երկբարբառը, իսկ "Ֆ" -ի փոխարեն. "փ" -ն։

Արևմտահայ գրականության մեծամասնությունը չի ձեռնարկել որևէ ուղղագրական բարեփոխումներ ոչ 1921-ին, ոչ էլ 1940 թվականին ։

Ի շնորհիվ Հայկական եկեղեցու պահպանվել է գրային համակարգի 30 հազար հիշատակում որից 25 հազարը ամբողջովին ձեռագրեր են, V-XVIII դարի ընթացքում ստեղծված, որոնցից շատերն են պահվում են Երևանի Մատենադարանում և Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Վարդապետ Մխիթարյանների մատենադարանում։

Հայոց գրերի պատմության համապարփակ ուսումնասիրություններ են իրականացրել տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ մասնագետներ, որոնց թվում են Հրաչյա Աճառյանը, Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Սևակը, Դմիտրի Օլդեռոգգեն, Էդուարդ Աղայանը, Սերգեյ Մուրավյովը, Անահիտ Փերիխանյանը, Արտաշես Մարտիրոսյանը, Թամազ Գամկրելիձեն, Լիպարիտ Սադոյանը, Պողոս Պողոսյանը, Վահան Սարգսյանը, Ալբերտ Մուշեղյանը, Ռուբեն Թարումյանը, և այլք։

                                     

5. Գրերի ստեղծման բարդություն

Մաշտոցի առաջ ծառացել էին մի շարք դժվարություններ։ Նախ՝ հայերենը ուներ շատ բարբառներ՝ իրենց հատուկ առանձնահատկություններով։ Նա ծանոթ պիտի լիներ գոնե Տարոնի որտեղ ծնվել էր, Սյունիքի ու Գողթնի որտեղ քարոզել էր և Այրարատի որտեղ ծառայել էր արքունիքում բարբառներին։ Հարց էր ծագում՝ այս բարբառներից ո՞րը ընտրել իբրև հիմնական և նրա համար ստեղծել գրեր։ Պե՞տք էր արդյոք մյուս բարբառների հատուկ հնչյունների համար, որոնք հիմնականում բացակայում էին, ստեղծել հատուկ նշանագրեր։ Պե՞տք էր արդյոք ձայնավորները արտահայտել հատուկ տառերով՝ հունարենի նման, թե՞ վերև դրված նշաններով՝ ինչպես ասորերենում։ Պետք էր գրել աջից ձա՞խ ասորերենի նման, թե՞ ձախից աջ՝ ինչպես հունարենում։ Տառերի ձևերն ու անունները վերցնել հունարենից, թե՞ ասորերենից։ Թե՛ հունարենը, թե՛ ասորերենը ունեին երկայն և կարճ ձայնավորներ. արդյո՞ք հայերենն էլ ունի, և եթե այո, ի՞նչ կերպ պետք է արտահայտվեն դրանք։ Եվ վերջապես ՝ ո՞ր լեզուն ընտրել որպես գաղափար ու պլատֆորմ՝ հունարենը, թե՞ ասորերենը։ Ինչպե՞ս դասավորել այն հայերենի հնչյունները, որոնք չկան ո՛չ հունարենում, ո՛չ ասորերենում։ Սրանք ընդհանուր բնույթի հարցեր էին։ Գալիս էին ապա մի շարք մասնավոր և առավել դժվար բնույթի հարցեր։ Հույները գրում էին ίαχωβ, αις կարդացվում է՝ Իաքոբ, աիս։ Պե՞տք էր արդյոք հայերեն ևս այդպես գրել Իակովբ, աիս, թե՞ անհրաժեշտ էր ստեղծել հատուկ գիր Յակովբ, այս։ Հունարենում "հ" հնչյունը արտահայտելու համար գիր չկար, իսկ նրա փոխարեն օգտագործվում էր "՛" նշանը, որը դրվում էր ձայնավորի վրա։ Պե՞տք էր նրանց հետևել, թե՞ անհրաժեշտ էր այդ հնչյունի համար հատուկ գիր ստեղծել։ Հույները չունեին "յու", "յա" հնչյունները, որոնք կային հայերենում։ Պե՞տք էր արդյոք այդ հնչյունների համար հատուկ գրեր ստեղծել, թե անհրաժեշտ էր արտահայտել իբրև երկհնչյուններ, և եթե այո, ապա ինչպես՝ յու, յա հյուր, կյանք, թե՞ իւ, եա հիւր, կեանք։ ւ գիրը, որը Մաշտոցը դրեց հունական y-ի դիմաց, բազում թյուրիմացություններ էր ծագեցնում՝ մե՛կ իբրև բաղաձայն հնչելով, մե՛կ իբրև ձայնավոր թիւր կարդացվում է՝ թյուր, թիւ կարդացվում է՝ թիվ։ "Վ" հնչյունը նույնպես տագնապեցրել է Մեսրոպին՝ վազ և ավազ, վան և ավան. արդյո՞ք պետք է միակերպ գրել ։ Հույները մի "ռ" ունեին. արդյոք պե՞տք էր բավականանալ մեկով, թե՞ հայերենում առկա նուրբ "ռ" -ի համար նոր գիր ստեղծել "ր", մանավանդ, որ անգամ նույն բառի մեջ բառակազմության ժամանակ այս հնչյունները փոխակերպվում են դուռ + -ունք = դրունք։ Հունարենի Λ-ի դիմաց դնելով "ղ" այս տառը այն ժամանակ կարդացվում էր նուրբ "լ", բայց ոչ այժմվա պես "ղ"՝նա ստեղծեց նաև հատուկ գիր կոպիտ "լ" -ի համար այժմյան լ-ն։ Շրթնային, լեզվային և կոկորդային թավ հնչյունները պե՞տք էր արտահայտել տառակապակցություններով՝ ինչպես լատիներենում ph, th, kh, թե՞ հունարենի պես մի տառով այժմյան փ, թ, ք։ Հունարենի χ-ի դիմաց դնելով "ք" ՝ նա նպատակահարմար գտավ ստեղծել գիր նաև "խ" հնչյունի համար՝ այժմյան "խ" տառը։ Անհրաժեշտ էր նաև գտնել սկզբնափակ լեզվաշրթնային հնչյունները, որոնք չկային հունարենում, և նրանց համար ևս գրեր ստեղծել ծ, ձ, ց, ճ, ջ, չ հնչյունները։



                                     

6. Այբուբենի ստեղծման մասին ոչ դասական մոտեցում

215 թվականին Հռոմի կայսր Կարակալան թագավոր Խոսրով Ա–ին իր մոտ հրավիրեց և անօրինաբար բանտարկեց, որից հետո Հայաստան ուղարկեց լեգիոններ Ֆոլոկրիտի գլխավորությամբ։ Բայց լեգիոնները ջախջախվեցին, և Մեծ Հայքի թագավոր դարձավ Տրդատ Բ–ն՝ Խոսրով Ա–ի որդին։ Նույն ժամանակահատվածում Հայաստանին վտանգ էր սպառնում նաև Պարսկաստանից, որտեղ 226 թվականին իշխող դինաստիայի փոփոխություն էր տեղի ունեցել։ Պարթև Արշակունիների դինաստիան, որոնք հայկական Արշակունի թագավորների բարեկամն էին, կործանվել էր պարսիկ Սասանյանների կողմից։ Իրանի պետական կրոնը փոխարինվեց զորոաստրիզմով։ Իրանի թագավոր Արտաշիր Սասանյանը 230 թվականին ներխուժեց Հայաստան, բայց ջախջախվեց։ 252 թվականին Շապուհ Ա–ն այնուամենայնիվ հաղթանակ տարավ և Արտաշատում գահ բարձրացրեց իր որդի Որմիզդին։ 279 թվականին Հայաստանը հաղթանակ տարավ և թագավոր դարձավ Խոսրով Բ Մեծը՝ Տրդատ Բ–ի որդին։ 298 թվականին Անակ Պարթևը սպանեց Խոսրով Բ–ին, և թագավոր դարձավ վերջինիս որդի Տրդատ Գ Մեծը։ Այսպիսի անդադար վտանգի մեջ էր գտնվում Հայաստանը բոլոր կողմերից և անվտանգության խնդիր ուներ։ Բացի այդ, Հայաստանը ֆեոդալական ավատատիրական երկիր էր, և կենտրոնական իշխանությունը այնքան ուժեղ չէր, ինչպես ստրկատիրական երկրներում, մասնավորապես հարևան հզոր Հռոմեական կայսրությունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար Տրդատ Գ Մեծի համար քրիստոնեությունը հանդիսացավ Հայաստանի միավորման և հզորացման միջոց։ Քրիստոնեության ընդունումից հետո թագավորը եկեղեցուն շնորհեց մեծ իրավունքներ և հողեր, որպեսզի այն ուժեղ լինի և ի վիճակի լինի սատարելու թագավորի կենտրոնական իշխանությունը։ Հայաստանում նոր կրոնական գաղափարախոսության ներդրումով բավականին ամրապնդվեց կենտրոնական պետական իշխանությունը, սակայն հայկական նախաքրիստոնեական պատմությունը, մշակույթը, գիրը մեծ հարված ստացան։

Տրդատ Գ թագավորի քարտուղարի դերով ու Ագաթանգեղոս անունով հանդես եկող պատմաբանը, ով նաև համարվել է քրիստոնեությունն ընդունելու իրադարձությունների ականատեսը, գրել է 5-րդ դարում․

Նույնը գրել են նաև 5–րդ դարի հայ պատմիչներ Մովսես Խորենացին, Կորյունը, Փաւստոս Բուզանդը և ուրիշներ։ Հայաստանի հին մշակույթը փլուզվել էր, Հայաստանում գտնվող բոլոր հայերեն գրքերը ոչնչացվել էին։ Նախաքրիստոնեական տաճարների քանդված հիմքերի վրա կառուցվել էին քրիստոնեական եկեղեցիներ, այդ թվում՝ նաև կենտրոնական Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը Վաղարշապատում։ Հայերենի այբուբենն ու գիրը ոչնչացվեցին, և այդ ժամանակվանից նույնիսկ եկեղեցիներում աղոթք անելու համար գործունեության մեջ մտան հունական ու սիրիական տառերն ու լեզուները։ Քրիստոնեությունն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հայաստան հրավիրեց 400 հույն ու սիրիացի վանական, շնորհեց նրանց եպիսկոպոսների կոչում և կարգեց նրանց բոլոր հայկական եկեղեցիների ղեկավարներ։

Հարյուր տարի անց Վռամշապուհ արքան 389-415 եկավ այն եզրակացության, որ պետությունը չի կարող նորմալ գործել առանց սեփական գրի։ Կաթողիկոս Սահակն էլ համոզվեց այն բանում, որ ժողովուրդը չի կարող լավ հասկանալ քրիստոնեությունը, քանի որ եկեղեցիներում ծառայությունը կատարվում էր հունարեն և սիրիական լեզուներով։ Նրանք հանձնարարեցին Մեսրոպ Մաշտոցին, որը թագավորի անձնական թարգմանիչն էր, վերականգնել հայոց գիրը։ Իհարկե նրանք գիտեին, որ հայերենի այբուբենը գոյություն ուներ շատ հին ժամանակներից։

Տառերի հնչյունային արտահայտությունը պարզաբանելու համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայկական գիրք։ Բայց դժբախտաբար, Հայաստանում բոլոր գրքերը այրվել էին հարյուր տարի առաջ։ Մաշտոցը երկու տարուց ավել Հայաստանում փնտրում էր գոնե մեկ հայկական գիրք, բայց չգտավ։ Կորյունը չի կարողանում ասել "գիրք" բառը, որովհետև այդ թեման արգելված էր։ Կորյունը ասում է, "Մաշտոցը փնտրեց շատ զրկանքներ կրեց, բայց չգտավ", ու մեկնեց արտասահման։ Դասական պատմությունը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էր փնտրում Մաշտոցը ու չէր կարողանում գտնել Հայաստանում։

Տարածված դասական պատմությունը ներկայացնում է, որ Մաշտոցը մեկնեց արտասահմանյան խոշոր քաղաքներ, որ կային մեծ գրադարաններ։ Այնտեղ նա ուսումնասիրեց հունական, ասորական և այլ այբուբենները ու քաղելով նրանցից լավագույն հատկանիշները, ստեղծեց հայերենի այբուբենը։ Սակայն Մաշտոցը շատ լավ գիտեր այդ օտար լեզուները և կարիք չուներ լրացուցիչ ուսման։ Հայաստանում այն ժամանակ կային հունական, ասորերեն և այլ լեզունորով գործող դպրոցներ, որոնցից մեկն էլ ավարտել էր Մաշտոցը։ Նա մեկնեց արտասահման, որովհետև ուզում էր իմանալ, թե ինչպես են հնչում հայկական բոլոր տառերը ու դրա համար անհրաժեշտ էր գտնել առնվազն մեկ հայերեն գիրք։ Արտասահմանում հայկական գրքերը չէին այրվել։ Կորյունը գրում է, որ Սամոսատում Մաշտոցն իր երազում տեսնում է տառերը փորագրված ժայռերի վրա։ Այստեղ ակնհայտ է, որ Մաշտոցն ու Կորյունը գիտեին, որ տառերը փորագրված են Հայաստանում գտնվող ժայռերի վրա հինավուրց ժամանակներից։ Հետո Սամոսատում Մաշտոցը տառերը տվեց գեղագրության մի վարպետի, որպեսզի նա թեթևակի շտկի դրանք։ Երբ Մաշտոցը 406 թվականին վերադառնում է Հայաստան, թագավորը, կաթողիկոսն ու ժողովուրդը նրան մեծ հանդիսավորությամբ են դիմավորում։

Ագաթանգեղոսը պատմում է, որ Տրդատ Գ թագավորի ժամանակ գրչության արվեստը տարածված էր Հայաստանում․

Կորյունը, Խորենացին և ուրիշ պատմիչներ հաստատում են, որ այբուբենը գոյություն է ունեցել մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ "Դանիելյան" այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։

Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից։

Փիլոստրատը մ․թ․ 175-249՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր "Ապոլոնի Դիանան" գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ "Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն" ։

Մխիթարյան բանասեր Հ. Ղուկաս Ինճիճյանը գրում է, որ 1788 թվականին Ստամբուլում տեսել է Անգլիայի դեսպան Ինզըլի հավաքածուն, որը պարունակում էր Փոքր Ասիայում հավաքված հարյուր հազարավոր հին մետաղադրամներ և գտել դրանց մեջ թագավոր Պարթև Արշակունու 113-114 թթ․ հարյուրավոր մետաղադրամներ։ Դրամների մի երեսին պատկերված է կրակներով սեղան, մյուս կողմում՝ թագավորի դիմանկարը և դրամի արտաքին եզրին գրված են հայերեն բառեր "հ", "տ", "պ", "կ", "ճ" և այլ տառերով։

Նախաքրիստոնեական հայկական գրի մասին է վկայում նաև լեզվաբան, պատմաբան և երաժշտագետ Մինաս Բժշկյանի 1777-1851 թթ․ կողմից Օդեսա քաղաքի հարավային մասում գտնվող հայկական եկեղեցիներից մեկում գտնված մ․թ․ա․ 7–րդ դարի մի հայատառ գիրք։

                                     

7. Կցագիր

Հայերենում գոյություն ունեն կցագրեր։ "և" → "և" կցագիրը, Խորհրդային Միության բարեփոխումներից հետո, ստացավ առանձին փոքրատառի կարգավիճակ։ Յունիկոդում կան հայերենի ևս հինգ կցագրեր։

                                     

8. Ստեղնաշար

Հայերենի առաջին համակարգչային ստեղնաշարը մշակվել է 1987 թվականին ArmSCII ― Armenian Standard Code for Information Interchange ՏՓԿՀՀ ― Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ հիմնօրինակի ստեղծման հետ միասին, և մոտ էր հայերեն գրամեքենայի ստեղնաշարի դասավորությանը։ QWERTY ստեղնաշարը տարածվել է հայերենի գրանշաններով համակարգչային ստեղնաշարերի բացակայության և տրանսլիտ լատինատառ հայերենով հաղորդակցության հետևանքով։ Windows համակարգում հայերեն և այլ լեզուներով աշխատելու համար 1997 թվականին ծրագրավորող Ռաֆիկ Մարությանը ստեղծել է KdWin ծրագիրը, որը թույլ էր տալիս ստեղծել ցանկացած գրանշաններով և դասավորությամբ ստեղնաշար։

Users also searched:

այբուբենի տառերը, երկաթագիր այբուբեն, հայկական այբենարան, հայոց այբուբենի առանձնահատկությունները, հայոց այբուբենի գաղտնիքները, ձեռագիր տառեր, ոսկեձույլ այբուբեն, տպատառ տառեր, տառերը, այբուբենի, տառեր, հայոց, այբուբեն, Հայերենի, հայոցայբուբենիգաղտնիքները, ոսկեձույլայբուբեն, ձեռագիրտառեր, հայոցայբուբենիառանձնահատկությունները, այբուբենիտառերը, տպատառտառեր, հայկական, այբենարան, գաղտնիքները, ոսկեձույլ, ձեռագիր, առանձնահատկությունները, տպատառ, հայկականայբենարան, երկաթագիր, երկաթագիրայբուբեն, Հայերենիայբուբեն, հայերենի այբուբեն, հայկական գիր և գրականություն. հայերենի այբուբեն,

...

Այբուբենի տառերը.

Մեսրոպ Մաշտոցի աղոթքից մինչ մեր. Օրերը. հայերենի այբուբենի գաղտնիքը Սեփական այբուբեն ստեղծելու դժվար. Երկաթագիր այբուբեն. Հայերեն խոսող այբուբեն Mankan. Աշխարհի հնագույն լեզուներից մեկը՝ հայերենը, պատկանում է հնդեվրոպական.





Ոսկեձույլ այբուբեն.

Փայտե խորանարդիկներ Հայերեն. Հեղինակ ։ISBN ։978 9939 68 501 4Հրատարակիչ ։​ԶանգակԿազմը ։Լեզուն ։ՀայերենԷջաքանակ. Հայկական այբենարան. Համացանցի օգտագործման ուղեցույց. Հայերէնի այբուբենի 34 րդ տառը կազմուած մեսրոպեան այբուբենի 24 րդ Ո, եւ. Ձեռագիր տառեր. Մորզեի այբուբեն Հանրային. Մարդիկ նաև որոնում են.


Տպատառ տառեր.

Հայերէնի այբուբենի 34 րդ տառը Aravot. Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի 405 թ. ստեղծվում է հայերենի հնչյունական. Ինտերակտիվ պաստառ ՛՛Խոսող. Ինքնակպչուն պիտակներ․ հայերենի այբուբեն Միրզոյան Դավիթ. 400 ֏. Պահպանել Համեմատել. Հայոց այբուբենը Eurovision. Ճանաչողական և զարգացնող խաղ հայերեն այբուբենի թեմատիկայով.





ՈՒՐԱԽ ԱՅԲՈՒԲԵՆ – ԿՐԹԱԴԻՏԱԿ.

Ֆայլ, Ֆայլի չափսը, Բեռնումների քանակը. pdf Սամվել Աբրահամյան Հայերենի. Տիեզերական լեզվի ստեղծման բանալին. Ուսուցողական պաստառ Խոսող այբուբեն ​հայերեն Mankan Toys Mankan գինը 6900 դրամ. Առաքումը. Նախադպրոցական կրթության մասին ՀՀ. Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օրը ստեղծեց հայերենի այբուբենը:.


Այբուբեն: Տառանուններ դաս.

Հայկական Մեսրոպյան այբուբենի այն է, որ նա հայերենի համար ընտրեց գրելու. Կրթության եւ գիտության. Երկաթագիր Այբուբեն․ Ռուբեն Մալայանի Ռ. Մ. Հայերենը բարդ այբուբեն է։ Վիզուալ. Հայկական այբուբենի և հայոց լեզվի. Հայերենի այբուբենը աղոթք է. Հեղինակ՝ Հենարան 13 02 2018. Բաժիններ՝ ԳԻՏԵՔ ՈՐ, ԼՐԱՀՈՍ. Մագնիսե գունազարդ տառեր հայերեն. Հայերենի այբուբենն ունի 36 հնչյուն, որոնք գրվում են 39 տառով: Հայոց լեզվում տպագիր.


Հայերեն այբուբենը կատարյալներից.

Քննարկում:Հայերենի այբուբեն Հայոց, հայկական, հայերեն գրեր դա մի. 36 4 39 կամ հայոց լեզուի եղծուած. Հայերենն ու վրացերենը ունեն իրենց յուրօրինակ այբուբենը։ jw2019. During the first millennium B.C.E.,. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ Վաչե և. Փայտե խորանարդիկներ Հայերեն այբուբեն 1 Փայտե խորանարդիկներ Հայերեն այբուբեն 2.





Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն.

Հայերեն խոսող այբուբեն Այն սովորեցնում է հայերեն տառերը, տառերին համապատասխան. Հայերենի այբուբենը souvenir Հնաոճ. Խաղային Description: Հայերեն այբուբեն օնլայն. Ինչպես խաղալ խաղի Առցանց Այսօր կան. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԻ. Պաստառը խաղերի միջոցով հայերեն սովորելու լավագույն միջոցն է։ Այն սովորեցնում է. Հայերենի Այբուբեն Մեսրոպ Մաշտոց. XII դարի վերջերին հայերենի այբուբենը համալրվել է օ և ֆ, XX դարում՝ և տառերով.





Ինքնակպչուն պիտակներ․ հայերենի.

Այբուբենի հեղինակ Մաշտոցը իր ժամանակի առանձին նշաններ Հայերէնի համար իր եօթը. Կատեգորիա:Հայերենի այբուբեն. Խոսող Այբուբենը անպայման կգրավի Ձեր կսովորի հայերեն տառերը, կծանոթանա իրեն. Հայերենի այբուբենի մերօրյա. Հայերեն տառերի Այբուբեն հավաքածուն ​հայերենի այբուբենի 39 տառերը, ինչպես նաև 16​. Հայերենի եբրայական. Հայերեն Այբուբենի յուրաքանչյուր շարքի առաջին միավորի անունով կազմվել և ման.


Հայկական գեղագրություն. անտեսված.

ԵՒ, օ, ֆ տառերը հայերենի այբուբեն են ներմուծվել հետագայում: Ուշադրություն դարձրու. Հայոց այբուբենի տառերի թվային. 22 տառերին Մեսրոպն ավելացրել է ևս 14 տառ և կազմել հայերեն այբուբենը. Սուրբն. Մեսրոպ​. Հայերենի այբուբենը LearnPro. Ռուբինա Տեր Բարսեղյանի Մեր երգեցիկ այբուբենը խորագրով ցուցահանդեսը,. Հայերենի երաժշտական այբուբեն. ՀԱՅԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ. By MediaMag. Jul 11, 2011. Հայերեն տեքստերում տառերի. Հայկական այբուբենի ստեղծողը Մաշտոցի երազը. հայերենի այբուբենի.





Նկարազարդ այբուբեն: Հայերեն.

ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ. Սովորել եմ կարդալ, գրել, Գիր ու գրքով միտքս սրել. Ա ն՝ արևն է. Հայերեն խոսող այբուբեն պաստառ Mankan. Հատուկ Մանկան ընկերության պատվերով ստեղծված խոսող այբուբենը սովորեցնում է.


Հայկական այբուբենի մեջ աստվածային.

Հայոց այբուբենը հայոց լեզվի հիմքն է: Միայն լեզուն և մշակույթն են. Հայերեն խոսող այբուբեն. Ուրեմն, Հայերէնի Այբուբենր քանի՞ գիր էջր​, որտեղ զետեղուած է ԱՅԲՈՒԲԵՆ յօդուածը։. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍ.am. Նախքան հայերենի առցանց գործիքներին որ ստեղնին տվյալ լեզվի այբուբենի որ տառն է.


Բուխարեստում նշվեց Հայոց լեզվի.

Գրերի գյուտով և հայկական այբուբենի տառից բաղկացած հայերենի այբուբենը,. Ա, հայերեն այբուբենի առաջին տառը. Մորզեի այբուբեն. 27 Ապր, 2020. Այբուբենը նիշային կոդավորման համակարգ է, որը. Թարգմանություն alphabetically – Բառարան. Հայերենի այբուբենը Լեզվի հնչյունների էական հատկությունների մասին Բաղաձայների. Հայերենի այբուբենը հայերենի. Հայոց լեզվի և այբուբենի մասին այնքան շատ է խոսվել և գրվել, որ ստացվել է մի. 3087Kb Untitled. Աստվածարար մեր այբուբենը այսօր եք ներբեռնել և գրել հայատառ հայերեն,.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →