Back

Հայաստանի առաջին հանրապետություն - հայաստանի առողջապահություն. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան այլ կիրառումներ‎ Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվե ..



                                               

Հայաստանի Հանրապետություն (օրաթերթ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետություն այլ կիրառումներ Հայաստանի Հանրապետություն, կրճատ ՀՀ, Հայաստանում լույս տեսնող օրաթերթ։ Ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-­ի որոշմամբ։ Սկզբում տպվել է հայերեն և ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։ Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-­ին։ Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը։ Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից Ռեսպուբլիկա Արմենիա ռուսերեն տարբերակն առանձնացվել է և սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ։ Իսկ "Հայաստանի Հանրապետությունը" -ն իբրև Գերագույն խորհրդի, այնուհ ...

                                               

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, ինքնավար հանրապետության կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Ադրբեջանական Հանրապետության կազմում։ Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի, հյուսիսում՝ Վայոց ձորի և Արարատի մարզերին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, հյուսիս-արևուտքում՝ Թուրքիայի Հանրապետության Իգդիրի մարզին։ Հայկական ինքնավար մարզը ադրբեջանի կազմի է մեջ է մտել ըստ Նախիջևանի պայմանագրի, որը լրանում է 2021թվականին։

                                               

Հայաստանի մանդատ (1920)

Հայաստանի մանդատ, 1920 թվական, Ազգերի լիգայի սահմանած վարչական կառավարման համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա։ 1914-1918 թվականներին համաշխարհային պատերազմում Գերմանիայի և Օսմանյան կայսրության պարտությունից հետո առաջ եկավ պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների ապագայի հարցը։

                                               

Խորհրդարանական հանրապետություն

Խորհրդարանական հանրապետություն կամ Խորհրդարանական սահմանադրական հանրապետությունը հանրապետության տեսակ է, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ։ Գոյություն ունեն մեծ թվով տարբեր խորհրդարանական հանրապետություններ։ Շատերը ունեն հստակ տարանջատում կառավարության ղեկավարի և երկրի ղեկավարի միջև, որի կառավարության ղեկավարը ունի իրական իշխանությունը, շատ նման է սահմանադրական միապետությանը։ Որոշներում երկրի ղեկավարի լիազորությունները ավելի շատ են քան կառավարության ղեկավարինը, շատ նման նախագահական հա ...

                                               

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հիմնադրամ է, որը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի տնտեսական մրցունակության զարգացման նպատակով։ Հիմնադրամի հիմնական աշխատողական ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը և ցանցերի ու տեղեկատվության հասանելիությունը։

                                               

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ պատերազմի՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը տևած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար։ Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար։ Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան "ցեղասպանո ...

                                               

Հապավում

Հապավում, բառակազմության եղանակ։ Հապավումները լինում են 3 տեսակ՝ Տառային գրվում է յուրաքանչհուր բառի առաջին տառը, օրինակ՝ ԶԼՄ-զանգվածային լրատվական միջոց. Վանկային գրվում է յուրաքանչյուր բառի որևէ վանկը, օրինակ՝ ուսմասվար-ուսումնական մասի վարող. Խառը. Տառային հապավման օրինակ է՝ ՀՈւԽ հապավումը, որն առաջացել է Համակարգչային ուսուցողական խաղեր բառերի առաջին տառերից։ ԿԳՆ՝ Կրթության և գիտության նախարարություն, ԲՈՀ՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողով, բուհ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, ԿԱԻ՝ Կրթության Ազգային Ինստիտուտ, ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն և ԼՂՀ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութ ...

                                               

Հոկտեմբերի 5

1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվեց ցիկլոնից, զոհվեց 60 000 մարդ. 610 - Բյուզանդիայում թագադրվեց Հերակլիոս Ա կայսրը. 1954 - Իտալիան և Հարավսլավիան բաժանեցին Տրիեստի մոտակա տարածքը. 1991 - Ջակարտայում ինդոնեզիական ռազմական ինքնաթիռի վթարի զոհ է դառնում 137 մարդ. 1962՝ ավարտվում է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը. 1910 - Պորտուգալիան դառնում է հանրապետություն. 1908 - Բուլղարիան դառնում է հանրապետություն.

                                               

Հայաստանի արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար - Հայաստանի արդարադատության նախարարության ղեկավարն է։ ՀՀ արդարադատության նախարարը ներկայացվում է նշանակվում նախագահի կողմից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ։

                                               

1918 թվականը Հայաստանում

Դեկտեմբերի 18 - Հիմնադրվեց Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունը՝ "Արմենպրես" -ը։. Դեկտեմբերի 1-31 - Հայ-վրացական պատերազմ։.

                                               

Նոյեմբերի 29

1967 - Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։. 1925` Հիմնադրվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանը։. 1956 - Հայաստանի Հանրային Հեռուստատեսության առաջին եթերը։. 1920 - Հայհեղկոմը Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։.

                                               

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ղեկավար։ Նախարարը նշանակվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը սահմանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրերին՝ 1918 թ-ի աշնանը, իսկ առաջին նախարարը եղել է Խաչատուր Կարճիկյանը։ 1991 թ-ին նախարարությունը վերակազմավորվել է, 2004 թ-ին անվանափոխվել է որպես Հայաստանի Հանրապետության Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն։

Հայաստանի առաջին հանրապետություն
                                     

Հայաստանի առաջին հանրապետություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան այլ կիրառումներ‎

Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Բրիտանական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայ-Թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ խորհրդայնացան ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

                                     

1.1. Պատմություն 1918 թվական

  • 1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։.
  • 1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։.
  • 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։.
  • 1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։.
  • 1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։.
  • 1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։.
  • 1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։.
  • 1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը ։.
  • 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։.
  • 1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի Իգիթխանյան, արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։.
                                     

1.2. Պատմություն 1919 թվական

  • 1919 թ. փետրվարին երկրի ծանր դրությունը Հայաստանի խորհրդին ստիպեց դիմել Եվրոպայի և ԱՄՆ-ի օգնությանը։.

*1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։

  • 1919 թ. հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար Թուրքիան և Ադրբեջանը ջանք չէին խնայել։.
  • 1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար։ Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի և յատկապէս՝ Նժդեհի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Զանգեզուրը։.
  • 1919 թ. հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ այդ թվում՝ 3 կին, որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ և 1-ը՝ եզդի։.
                                     

1.3. Պատմություն 1920 թվական

  • 1920 թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։.
  • 1920 թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։.
  • 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։.
  • 1920 թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։.
  • 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի այժմ՝ Գյումրի առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը։.
  • 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։.
  • 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը և Հակոբ Կոջոյանը։ Օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի "Մեր հայրենիք" երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։.
  • 1920 թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն Համազասպ Համո Օհանջանյանի գլխավորությամբ։.
  • 1920 թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։.
  • 1920 թ. մայիսի 1-ին Երևանում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։.

*1920 թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը։

  • 1920 թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին։.
  • 1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար։.
  • 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ–ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով հաստատվեց Հայաստանի արևմտյան սահմանը՝ Թուրքիայի հետ։ Հայաստանը ստանում էր Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների զգալի մասը՝ որոշ տեղեկություններով՝ 90.000 կմ², այլ տեղեկություններով մինչև 103.599 կմ² մակերեսով։.
  • 1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։.
  • 1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։.
  • 1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ Սարգիս Կասյանը, մտան Իջևան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և Հայաստանի խորհրդայնացման մասին։.
  • 1920 թ. նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։.
  • 1920 թ. նոյեմբերի 23-ին Համազասպ Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։.
  • 1920 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին։.
  • 1920 թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ 1921 թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Նրա եղբայր Պողոս Պավել Բեկ-Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։.


                                     

1.4. Պատմություն 1921 թվական

  • 1921 թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ներքին Ախտան Հրազդան և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի և Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երևան։ Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու Արտաշատ։ Բանտերից ազատվեցին Հովհաննես Քաջազնունին, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։.
  • 1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։ Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։.
                                     

2. Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ

1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։

Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ անկուսակցական։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։

                                     

2.1. Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ ՀՀ պաշտոնական մամուլ

ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։ ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը "Կառավարության լրաբեր" եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող "Հայոց Ազգային Խորհրդի լրատու" եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության "Ռազմիկ" 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։ ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև "Հայաստանի կոոպերացիա" Երևան 1919-1920 թթ. ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող "Աշխատավորի ձայն" բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող "Ղարաբաղի սուրհանդակ" /Շուշի, 1918 թ./ և "Արցախ" /Շուշի 1919 թ./ թերթերը։



                                     

2.2. Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ Կուսակցական մամուլ

ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ "աջ", "ձախակենտրոն" և "ձախ" ։ Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։ 1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան "Ժողովուրդ" լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից "Ժողովրդի" էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։ ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ "Վան-Տոսպան" էր և նրա իրավահաջորդ "Հայաստանի ձայնը" ։ Եթե ՀԺԿ և նրա "Ժողովուրդ" պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա "Հայաստանի ձայն" պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։ ՀՀ "ձախ" կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ "Զանգը" /Երևան 1918-1919 թթ., "Հայաստանի աշխաատավորը" /Երևան 1919 թ., "Հառաջը" /Երևան 1919-1920 թթ./ և "Աշխատանքը" /Երևան 1919 թ./: Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։ ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը "Սոցիալիստ հեղափոխական" եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր "Կռվով կխլես քո իրավունքը" ։ Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան "Կայծ" /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության "Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան "Մարդկություն" եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան "Նոր կյանք" շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։ Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր "Խոսքը" /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ ընդամենը 22 համար/: 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին "Ալիք" շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան "Բանվորը" /Ալեքսանդրապոլ, "Լոռվա գյուղացու ձայն" /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա "Սպարտակ" միության օրգան համանուն "Սպարտակ" թերթն էր։ Լույս է տեսել "Սպարտակի" ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ "Գյուղացիական միություն" /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և "Գյուղացու ձայն" /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր "Կոմունիստը", որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։

                                     

2.3. Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ Անկախ անկուսակցական մամուլ

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում "Ալեքսանդրապոլի լրաբեր", 1919 թ. օրաթերթ, "Իդեալ", 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, "Նոր ուղի", Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ "Знамя школы" /Դպրոցի դրոշակ, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։ ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց "Գյուղատնտեսական հանդես" ամսագիրը, Երևանում լույս տեսավ "Առողջապահիկ" բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ "Արարատ", "Էջմիածին" հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։ Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակաշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։

                                     

3. ՀՀ Խորհրդարան

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն էր։ Երկրի բարձրագույն Օրենսդիր իշխանությունը գտնվում էր խորհրդարանի կամ Ազգային Ժողովի ձեռքին։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի գլուխ կանգնած էր Խորհրդարանի նախագահը։ Իր գոյության ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ունեցել է խորհրդարանի երեք նախագահ խոսնակ։

                                     

3.1. ՀՀ Խորհրդարան Ավագ և կրտսեր քարտուղարներ

  • 5 Կրտսեր քարտուղար Անուշավան Տեր-Միքայելյանը պաշտոնավարել է 26.12.1919 - 02.12.1920 թթ.
  • 1 Ավագ քարտուղար Պետրոս Զաքարյանը պաշտոնավարել է 01.08.1918 - 05.08.1919 թթ.
  • 3 Ավագ քարտուղար Հակոբ Տեր-Հակոբյանը Իրազեկ պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920 թթ.
  • 2 Կրտսեր քարտուղար Եփրեմ Սարգսյանը պաշտոնավարել է 06.08.1918 - 05.08.1919 թթ.
  • 4 Կրտսեր քարտուղար Արամ Սաֆրաստյանը պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920 թթ.
                                     

3.2. ՀՀ Խորհրդարան Պատգամավորներ անդամներ

Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։

Երկրորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 73, ՍՀԿ-ն՝ 4 պատգամավոր, ինչպես նաև կային 2 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ Արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։

                                     

4. ՀՀ Կառավարություն

Հայաստանի Բարձրագույն Օրենսդիր մարմնի՝ Խորհրդարանի կողմից նշանակվում էին Հայաստանի գործադիր բարձրագույն մարմնի՝ ՀՀ կառավարության նախագահները՝ Վարչապետները, որոնց ներկայացրած կառավարության կազմերը՝ բաղկացած նախարարներից՝ մինիստրներից, նույնպես հաստատվում էին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի կողմից։ ՀՀ Կառավարությունները՝ ՀՀ վարչապետների գլխավորությամբ՝ հաշվետու էին ՀՀ Խորհրդարանին։

                                     

4.1. ՀՀ Կառավարություն Վարչապետներ

  • 2 Ալեքսանդր Խատիսյանը իրավական տեսակետից պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920 թթ․, սակայն փաստացի 1919 թ․ ապրիլի 27–ից եղել է երկրի վարչապետի պաշտոնակատարը։.
  • 1 Հովհաննես Քաջազնունին Իգիթխանյան իրավական տեսակետից պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919 թթ., սակայն փաստացի 1919 թ․ ապրիլի 27–ից դադարել է երկրի վարչապետի պաշտոնը վարելը։.
  • 3 Համազասպ Համո Օհանջանյանը պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920 թթ.։.
  • 4 Սիմոն Վրացյանը պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920 թթ.։.
                                     

4.2. ՀՀ Կառավարություն Անդամներ նախարարներ

1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝ Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի 1868-1937 Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան 1879-1919 Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան 1874-1945 Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան 1882-1918 Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան 1873-1937 Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

                                     

4.3. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության առաջին կազմը

Դաշնակցական առաջին կառավարություն՝ 1918 թ. հունիսի 30 – 1919 թ․ փետրվարի 15

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին նշանակվել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։

Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին մի առիթով ասել է հետևյալը.

"Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը. Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը"

1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան` թողնելով իր գրեթե ողջ շարժական ու անշարժ գույքը Վրաստանում։ Կառավարության կազմին կայարանում ճանապարհելու ժամանակ ներկա չէր Վրաստանի որևէ մեկ պաշտոնյա։ Ճանապարհային կառավարության կազմը, երբ գնացքով կանգնում է Ղազախի կայարանում, տեղի ադրբեջանցիները ճոխ ընդունելություն են կազմակերպում ու ճանապարհում դեպի Երևան։ Հետպատերազմական Երևանում կառավարության կազմին ընդունում է Արամ Մանուկյանը, ով շուրջ 2 ամիս իրականացրել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները՝ կրելով "Երևանի դիկտատոր" կոչումը։ Հենց իր վերջնագրի արդյունքում էր կառավարությունը որոշում վերջապես բարգավաճ Թիֆլիսից տեղափոխվել հետպատերազմական Երևան՝ ստանձնելու երկրի ղեկավարումը։



                                     

4.4. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության երկրորդ կազմը

Կոալիցիոն առաջին կառավարություն՝1918 թ․ Նոյեմբերի 4 – 1919 թվականի փետրվարի 15

Հոկտեմբերին, Ազգային Ժողովի ճնշման հետեւանքով, Քաջազնունին հրաժարական է ներկայացնում։ Ազգային Ժողովը ընդունում է կառավարության հրաժարականը ու կրկին Քաջազնունուն հանձնարարում կազմել նոր՝ կոալիցիոն կառավարություն։ Կոալիցիոն կառավարության կազմին միանալուց հրաժարվում են Սոցիալ-հեղափոխական կուսակցությունը և Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի հետեւանքով նոր կառավարության կազմը ձևավորվում է ՀՅԴ ու Ժողովրդական կուսակցության անդամներից։ Նոյեմբերի 4-ին կազմվում է կոալիցիոն կառավարությունը.

                                     

4.5. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության երրորդ կազմը

Կոալիցիոն երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի փետրվարի 15 – 1919 թվականի ապրիլի 27

1918 - 1919 թվականի ձմռանը տիֆի համաճարակի ընթացքում մահանում են Արամ Մանուկյանը ու Պետական վերահսկողի պաշտոնը զբաղեցնող Մինաս Բերբերյանը, իսկ Հովհաննես Քաջազնունին ու Սիրական Տիգրանյանը նույնպես վարակվում, բայց կարողանում են ապաքինվել։ 1919 թվականի փետրվարի 15-ին Քաջազնունին գործուղվում է Վրաստան, իսկ այնուհետև ԱՄՆ՝ վարելու հայանպաստ բանակցություններ։ Նույն ժամանակ նա ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը.

                                     

4.6. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության չորրորդ կազմը

Կոալիցիոն երրորդ կառավարություն՝ 1919 թվականի ապրիլի 27 – 1919 թվականի օգոստոսի 10

Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2.5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունը Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

                                     

4.7. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության հինգերորդ կազմը

Դաշնակցական երկրորդ կառավարություն՝ 1919 թվականի օգոստոսի 10 – 1920 թվականի մարտ

1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանին ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց.

                                     

4.8. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության վեցերորդ կազմը

Կոալիցիոն չորրորդ կառավարություն՝ 1920 թվականի մարտ – 1920 թվականի մայիսի 5

1920 թ-ի մարտին Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը։

1920 թվականի փետրվարի 8-ին Երևանում սկսեց գործել Առևտրաարդյունաբերական պալատը։

1920 թ-ի մայիսին՝ Խորհրդային Ռուսաստանի "հինգերորդ շարասյան" ՝ Հայաստանի բոլշևիկների բարձրացրած զինված խռովության արդյունքում Խատիսյանը հրաժարական տվեց։

                                     

4.9. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության յոթերորդ կազմը

Կոալիցիոն հինգերորդ կառավարություն՝ 1920 թվականի մայիսի 5 – 1920 թվականի Նոյեմբերի 23

Ա.Խատիսյանի հրաժարականից հետո 1920 թ. մայիսի 5-ին վարչապետ դարձավ բժշկագիտության դոկտոր Համո Օհանջանյանը։ Ժողովրդին արվեց հետևյալ հայտարարությունը.

Կառավարության ոչ ամբողջական կազմը հետևյալն էր.

Օգոստոսին Սահակ Թորոսյանի փոխարեն Մատակարարման նախարար է նշանակվում Սարգիս Արարատյանը։

Նախ փորձելով անարյուն, ապա զինված ուժերով՝ երկու շաբաթում վերջ տրվեց երկրում ապստամբական շարժմանը։ Բոլշևիկյան ապստամբությունը ճնշվեց։ Բաքվի այսպես կոչված սովետականացումից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից փաստացի զավթումից հետո ռուսական և նրանց միացած Սովետական Ադրբեջանի բոլշևիկյան զորքերը համատեղ գրավում են Արցախն ու Իջևանը։ Բոլշևիկներին գերի են ընկնում ու գերության մեջ սպանվում են Հայաստանի խորհրդարանի՝ Ազգային Ժողովի պատգամավորներ Արշակ Շիրինյանն ու Վահան Խորենին, Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սարգիս Մանասյանը։

Պետական ծախսերը Հայաստանի կառավարությունը հոգում էր թղթադրամներով. օրական տպագրվում էր 6-800 միլիոն ռուբլի։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության մեջ։ Հուլիսին կատարվեց 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք փոխառություն, որը արվելու էր տաս տարով։ Բաց էին թողնվելու 10, 25, 50 դոլարանոց պարտաթղթեր։ Աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում։

Տնտեսական առաջարկներ հետևեցին հայ և այլազգի գործարարներից։ Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության բնագավառում։

Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը։

Կառավարությունը հուլիսին հաստատեց Հայաստանի պետական զինանշանի նախագիծը։ Զինանշանի հեղինակներն են եղել Ալեքսանդր Թամանյանը ու Հակոբ Կոջոյանը։

Ընդունվում է քաղաքացիության մասին օրենքը։

Մայիսին Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը, Հայաստանին մնում էր Զանգեզուրը, իսկ Արցախն և Նախիջևանը մնում էին ինքնավար։ Բայց կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան։ Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը. Հայաստանի մեջ է մտնում Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում են ինքնավար։

Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, իսկ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի գծման մանդատը տրվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։

Ի պատասխան դրա՝ 1920 թ․ ամռան վերջին նախապատրաստվեց և աշնան սկզբից՝ սեպտեմբերին տեղի ունեցավ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի 1920։ Մասնավորապես, 1920 թվականի սեպտեմբերի 22-ին՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա, գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը։ Սարիղամիշն ու Կաղզվանը գրավվեցին սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին թուրքերի ձեռքն ընկավ Կարսը։ Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին։ Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։

Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականի նախորդ օրը՝ նոյեմբերի 22–ին՝ ԱՄՆ–ի նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել էր իր իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր Արևմտյան Հայաստանի տարածքի զգալի մասը՝ մոտ քառասուն հազար քառակուսի մղոն կամ հարյուր երեք հազար քառակուսի կիլոմետրից ավելի մակերեսով։

                                     

4.10. ՀՀ Կառավարություն ՀՀ Կառավարության ութերորդ կազմը

Կոալիցիոն վեցերորդ կառավարություն՝ 1920 թվականի Նոյեմբերի 24 – 1920 թվականի դեկտեմբերի 2

Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24֊ին ներկայացնում է կառավարության հետևյալ կազմը.

Թափուր են մնում ներքին գործոց, հաղորդակցության և խնամատարության նախարարների պաշտոնները, որոնք ժամանակավորապես վերաբաշխվում են Ս. Վրացյանի, Հ. Տերտերյանի և Ա. Խոնդկարյանի միջև։ Վրացյանի կառավարության աշխատակազմը նախորդների պես բաղկացած էր 21 հոգուց, ներառյալ տեխնիկական ծառայողները։ Կառավարության կազմն այդպես էլ մինչև վերջ չհամալրվեց և նա վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը մոտ մեկ շաբաթ` մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը Հանրապետության կազմալուծումը։ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկրի ղեկավարությունը հանձնել Զորաբանակի ընդհանուր հրամանատար Դրոյին։

                                     

5. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ

Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։

                                     

5.1. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայաստանի Հանրապետության Բանակը Առաջին և Երկրորդ թուրք–հայկական պատերազմների միջև 1918–1920

Հայկական կորպուսի կամ Հայոց ազգային կորպուսի՝ Ռուսական կայսերական, իսկ ապա՝ Դեմոկրատական Ռուսաստանի բանակի կազմում գոյություն ունեցած հայկական ռազմական միավորման հիման վրա 1918 թ․ մայիսի վերջին – ամռան սկզբին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել էին սեփական ազգային զինեալ ուժերը կամ Հայաստանի Հանրապետության բանակը։

                                     

5.2. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայոց Բանակի հիմքերի ստեղծում

Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակը 1918 կազմավորվեց Հայկական Ազգային Կորպուսի հիման վրա։ Հայկական Ազգային կորպուսը ստեղծվել էր 1917 թվականի դեկտեմբերին, սակայն ձևավորվել էր դեռևս 1917 թվականի ապրիլից, Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության "Բանակի ազգայնացման հիմնական դրույթները" օրենքի հրապարակումից հետո։

1917 թվականի ապրիլի 9-ին հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն ուղարկվել էր Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։ 1917 թվականի հոկտեմբերին Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվն 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվել է Հայոց ազգային կորպուս, հրամանատար է նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը, շտաբի պետ՝ գեներալ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դրաստամատ Կանայանը Դրո։ Հայոց ազգային կորպուսին աջակցել է նաև Հայկական զինվորական միությունը՝ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ։ Հայոց ազգային կորպուսի կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան՝ հետևակի զաուրյադ գեներալ–մայոր Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ։

                                     

5.3. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայոց Ազգային բանակային կորպուսի կազմ

Հայոց ազգային կորպուսն ուներ հետևյալ զորամիավորումներն ու զորամասերը։

  • 2 դիվիզիա՝ 1-ին և 2-րդ յուրաքանչյուրում՝ 4-ական գունդ.
  • Ա բրիգադ Էրզրումի գունդ՝ կազմված 2 գումարտակից, Երզնկայի գունդ 2 գումարտակ.
  • Բ բրիգադ Խնուսի գունդ՝ կազմված 2 գումարտակից, Ղարաքիլիսայի գունդ 2 գումարտակ, Վանի գունդ 2 գումարտակ, Զեյթունի գունդ.
  • Արևմտահայկական դիվիզիա, որի մեջ մտնում էին՝.
  • Մեկ հեծելազորային բրիգադ 2 գունդ, յուրաքանչյուրում՝ 400-ական մարդ.
  • Իգդիրի ջոկատ.
  • Նուխիի ջոկատ.
  • Ախալցխայի ջոկատ.
  • Լոռու զորագունդ 2 գումարտակ.
  • Տեղական բանակային զորամասեր՝.
  • Ղազախի զորագունդ 2 գումարտակ.
  • Շուշիի զորագունդ 2 գումարտակ.
  • Խանասորի ջոկատ։.
  • Ախալքալաքի զորագունդ 2 գումարտակ.

1918 թվականի մարտի 31-ի տվյալներով Հայոց ազգային կորպուսն ուներ 19590 մարտիկ, որոնցից 818-ը՝ սպա։

                                     

5.4. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայոց Ազգային բանակային կորպուսի վերակազմավորումը Հայաստանի Հանրապետության Բանակի

1918 թվականի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկյանի հրամանով այս գեներալը նշանակվել էր Հայաստանի Զինեալ Ուժերի հրամանատար կամ Սպարապետ Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ հետագայում ծավալվեց Հայոց Բանակը։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, զորատեսակի գեներալ բանակի գեներալ, սպարապետ Նազարբեկյանը կարևորագույն դեմքերից մեկն էր՝ Հայոց բանակի ստեղծման գործում։ Ղարաքիլիսայի Բաշ Ապարանի, 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը, որոնց արդյունքում հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ ցեղասպան պետւթյունը՝ Օսմանյան Թուրքիան ստիպված եղավ ճանաչել Հայ ժողովրդի գոյության իրավունքը և ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել գեներալ Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ։

                                     

5.5. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայաստանի Հանրապետության Բանակը Երկրորդ թուրք–հայկական պատերազմի ժամանակ 1920

1920 թվականի աշնանը՝ համագործակցելով բոլշևիկյան Ռուսաստանի հետ և օգտվելով վերջինիս համակողմանի աջակցությունից՝ քեմալական թուրքերը պատերազմական գործողություններ սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ։ Հաշվի առնելով բոլշևիկյան Ռուսաստանի համակողամնի աջակցությունը, ինչպես նաև պատերազմից առաջ և դրա ընթացքում Հայաստանի ներսում Ռուսաստանի հինգերորդ շարասյան գործողությունները և ռուսական ու ադրբեջանական բանակների հարձակողական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ, Երկրորդ թուրք–հայկական պատերազմը դարձավ Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի 1920։

                                     

5.6. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժեր

1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․

  • 3 տանկ։.
  • 3 զրահամեքենա.
  • 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ.
  • 3 զրահագնացք.
  • 79 թեթև հրանոթ.
  • 260 գնդացիր.
  • 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ.

Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր։

                                     

5.7. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր

Թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։

                                     

5.8. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Ռուսական զորքեր և այլ աջակից ուժեր

Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։

                                     

5.9. Հայաստանի Առաջին Հանրապետության Բանակ Հայաստանի Առաջին Հանրապետության Ռազմական զինվորական նախարարներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում էին ՀՀ Ռազմական նախարարությունը և Գլխավոր շտաբը։ Ռազմական նախարարության գլուխ կանգնած էր Ռազմական կամ Զինվորական նախարարը։ Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ընթացքում պաշտոնավարել է չորս ռազմական նախարար։

                                     

6. Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց

Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմաններին առնչվող առնվազն մեկ ուղղակի և երեք անուղղակի հարց կա, այլ մոտեցմամբ՝ մեկ հիմնական հարց և դրանից բխող երեք ենթահարց, որոնք կարևոր պատմագիտական և քաղաքական նշանակութիւն ունեն։ Դրանք պահանջում են լրջօրէն վերանայել Հայաստանի և Հայ ժողովրդի նորագույն պատմությունը, այդպիսով այն դուրս բերելով նախկին խորհրդային պատմագիտական և, փաստօրէն, դեռևս շարունակուող՝ քաղաքական ազդեցութիւնից, ինչպէս նաև վերջին տասնամեակներում դրա շարունակութիւնը հանդիսացած ռուսական մեծապետական-կայսերապետական պատմագիտութեան և ռուսական գաղութատիրութեան ազդեցութեան գործակալները հանդիսացող ներհայաստանենան և ներհայկական որոշ ուժերի բացասական ազդեցութեան գօտուց։

Խորհրդային, իսկ այժմ էլ՝ ռուսական պատմագրությունը և գործնական ու տեսական քաղաքականությունը ձգտում էր և ձգտում է նվազեցնել Հայաստանի Առաջին Հանրապետության դերը, կարևորությունը թե՛ Հայ ժողովրդի համար, թե՛ տարածաշրջանի զարգացումներում։ Դրան են ուղղված եղել նաև Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության թե՛ ժամանակային, և թե՛ տարածքային սահմանների հնարաւորինս "կրճատումը" թե՛ խորհրդային, և թե՛ նրա լիակատար ժառանգորդ ներկայիս ռուսական պատմագիտության մեջ։ Այնինչ հայկական ազգային շահերի տեսակետից ճիշտ է Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության իրական արտացոլումը։ Բացի այդ, Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության առարկայական պատկերումը հնարավորություն կտա օգտվել Հայաստանի այն ժամանակվա դաշնակից ուժերի, և ներկայիս հզոր Արևմտյան երկրների սահմանած իրավաքաղաական կարևոր վճիռներից, որոնք, մասնավորապես, միջազգային իրավական առումով, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի, Հայաստանին են հատկացրել Արցախը, Նախիջևանը, Գարդմանքը, Ջավախքը, Արևմտյան Հայաստանը, ներառյալ՝ Կիլիկիան՝ Սիսվանը։

                                     

6.1. Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց

Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան ժամանակային սահմանները մինչև այժմ գերիշխող պատմագիտական և քաղաքական տեսակէտների համաձայն՝ համարւում են 1918 թուականի մայիսի 28-ը, որպէս սկիզբ, և 1920 թուականի դեկտեմբերի 2-ը՝ որպէս աւարտ իսկ խորհրդային ՙՙօրթոդոքս՚՚ պատմագիտութեան տեսակէտից՝ 1920 թուականի նոյեմբերի 29-ը։

Պատմագիտական և քաղաքական տեսակէտից սխալ է համարվում նման մօտեցումը և առաջարկվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան աւարտը հասցնել կա՛մ մինչև 1921 թուականի ապրիլի 2-ը, այսինքն այն օրը, երբ ռուսական կարմիր բանակը արեան մէջ ճնշեց Հայ ժողովրդի Փետրվարյան զինված ապստամբությունը և վերստին գրաւեց Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երևանն ու Հանրապետութեան տարածքի հիմնական մասը, կա՛մ էլ, որն աւելի ճիշտ կլինի, Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութեան փաստացի աւարտը համարել 1921 թուականի յուլիսի 15-ը, երբ դադարեց Գարեգին Նժդեհի ղեկավարած Լեռնահայաստանի զինեալ ուժերի վերջին դիմադրութիւնը և ռուսական կարմիր բանակը գրաւեց Սիւնիքի հարաւում դիմադրող վերջին մարտական դիրքերը։ Այս տարբերակը՝ 1918 թուականի մայիսի 28-ից մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը, պատմագիտական տեսակէտից առաւել ճշմարտացի է, քանզի փաստացի Հայկական պետականութիւնը և նրա՝ մարտնչող զինեալ ուժերը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ գոյութիւ են ունեցել մինչև 1921 թուականի յուլիսի 15-ը։

                                     

6.2. Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա

Պատմագիտութեան մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակէտ կայ, թէ իբր Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով։ Հաշուի առնելով այդ տեսակէտի՝ պատմագիտական առումով առնուազն կիսատ-պռատութիւնը, իսկ քաղաքական տեսակէտից՝ կեղծ և վտանգաւոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով աrաւել լիակատար և քաղաքական տեսակէտից առաւել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը ընկաւ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է "Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը", սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․

"Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում Կարս, Սուրմալու հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել" ։

Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։

Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին, սակայն երկու "անանուն" ճակատները իրականում ռուսական էին։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, որը կատարվում էր Ռուսաստանի Տասնմեկերորդ բանակի ուժերով, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը։ Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան։ Լրջագոյն և բախտորոշ օգնութեան։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով, իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ, իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը։

                                     

6.3. Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց Լեռնահայաստանը՝ որպես Հայաստանի Հանրապետության օրգանական մաս

Լեռնահայաստանը իրականում մաս է կազմել Հայաստանի Առաջին Հանրապետության, ուստի և վերջինից տարածքային կամ քաղաքական առումով անջատելը Հայկական Ազգային Պատմագիտութեան մեծ սխալը կարելի է համարել։ Այդ սխալը, ըստ իս, թելադրուած է և թելադրուած է նախկինում՝ խորհրդային, իսկ այժմ՝ ռուսական պատմագիտական դպրոցի կողմից, իսկ խորքային առումով՝ պայմանաւորուած էր և պայմանաւորուած է նախկինում ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանութիւնների, իսկ այժմ՝ ռուսական կայսերապետական ուղղուածութիւն ունեցող իշխանութիւնների բացայայտ ու թաքուն վարուող քաղաքականութեամբ։ Ցաւօք, այդ ամէնը իրականանում է Հայաստանի և Հայութեան ներսում նախկին խորհրդային և այժմեան ռուսական ազդեցութեան գործակալների հակաազգային և հակահայկական գործունէութեան հետևանքով։

                                     

6.4. Հայաստանի Հանրապետության գոյության ժամանակային սահմանների հարց Հայաստանի Հանրապետության անվանումների հարց

Վերը շոշափված բոլոր հարցերը օրգանապես փոխկապակցված են միմյանց։ Բայց նրանց փոխկապակցված է նաև ևս մէկ հարց․ Հայաստանի Առաջին Հանրապետութիւն անուանման հարցը։ Պետք է վերջնականապես հստակեցնել, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը նաև ներկայումս պահպանված Միակ Հանրապետությունն է, որ Հայ ժողովուրդը կերտել է 20-րդ դարի առաջին քսանամյակում՝ վեր խոյացնելով այն պատերազմի բոցերի միջից։

Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունեցել 1918-1921 թվականներին, իսկ դրանից հետո գոյություն ունեցած այսպես կոչուած Խորհրդային Հայաստանը այսինքն՝ Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնը՝ 1921-1922 թթ. և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը՝ 1922-1936 թթ.՝ որպէս Անդրֆեդերացիայի մաս, իսկ 1936-1991 թթ.՝ որպէս ԽՍՀՄ ՙՙմիութեանական հանրապետութիւն՚՚ ՙՙԵրկրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը թէ՛ պատմագիտական, թէ՛ քաղաքական տեսակէտից մեծ սխալ է։ Ուստի նաև սխալ է ներկայումս գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութիւն անունը կրող քաղաքական կազմաւորումը 1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչև այժմ ՙՙԵրրորդ Հանրապետութիւն՚՚ անուանելը, քանզի դա այսպէս ասած, օրինականացնում է ՙՙԵրկրորդ հանրապետութիւն՚՚ կոչուած կեղծ կամ թուացեալ քաղաքական կազմաւորումը՝ Խորհրդային Հայաստանը։ Պարզ ասած, խորհրդային կամ ռուսական օկուպացիայի հետևանքով կործանուած Հայկական պետականութեան փոխարէն մեզ է մատուցւում մի կեղծ ՙՙհանրապետութիւն՚՚, իրականում ՙՙֆէյք՚՚ պետական կազմաւորում, որի տակ թաքնուած էր ռուսական գաղութատիրութեանը ենթակայ վարչա-տարածքային մի կազմաւորում։ Այսինքն, արտաքուստ՝ անուանումների, իսկ իրականում, խորքային առումով՝ գոյութիւն ունեցած իսկական և կեղծ հանրապետութիւնների հարցին նման պարզաբանում տալով՝ մենք խուսափում ենք պատմագիտական սխալ մեկնաբանութիւնից և քաղաքական լուրջ սխալից։ Ամփոփելով, պէտք է ասել, որ այսօրուայ Հայաստանի Հանրապետութիւն կոչուող կազմաւորումը կա՛մ պէտք է իրեն հռչակի Առաջին Հանրապետութեան իրաւայաջորդ իսկ դրա համար հարկաւոր է ազատագուել ռուսական տիրապետութիւնից, կա՛մ էլ պիտի ընդունի, որ ինքը կիսագաղութ է և ո՛չ թէ անկախ պետական կազմաւորում։ Իսկ դա կյստակեցնի թէ՛ Հայաստանաբնակ հայութեան, թէ՛ Սփիւռքահայութեան քաղաքական խնդիրները։

                                     

7. Գրականություն

  • Հակոբյան Արարատ "Հայաստանի հանրապետություն 1918–1920 թթ.", 2005։.
  • Սահակյան Տ. "Ցավալի պայմանագրեր", 2007։.
  • Պետրոսյան Գեղամ "Հայաստանի հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ 1918 թ. հունիս–նոյեմբեր", 2004, 183 էջ։.
  • Խատիսեան Ալեքսանդր "Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը", Աթէնք, 1930, 367 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1968, 487 էջ։.
  • Full Report of the Committee upon the Arbitration of the Boundary between Turkey and Armenia, App I, No 10.
  • Աբրահամյան Հրանտ "Մարտնչող Արցախը", գիրք Ա. 1917–1923 թթ., 2003, 336 էջ։.
  • Ղորղանեան Գ. "Հայաստանի հանրապետութիւնը և պետութիւնները Սևրից Լօզան", Փարիզ, 1934։.
  • Махмурян Гаянэ "Политика Великобритании в Армении и Закавказье в 1918-1920 гг. Бремя белого человека", 2002, 309 էջ։.
  • Վրացեան Սիմօն "Հայաստանը բոլշևիկեան մուրճի և թրքական սալի միջև", Պէյրութ, 1953, 205 էջ։.
  • Եսայան Աղասի "Հայաստանի միջազգային – իրավական դրությունը", 1967, 431 էջ։.
  • Քառյան Սամսոն "Հայաստանի առաջին հանրապետության պատմագրությունը", 2003, 289 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար", 2011, 204 էջ։.
  • Ահարոնեան Ավետիս "Սարդարապատից մինչև Սևր և Լոզան", Պոսթըն, 1943, 213 էջ, 2-րդ հրատ., Գլէնտէյլ, 1993, 226 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2001, 252 էջ։.
  • Վրացեան Սիմօն "Անկախ և Միացեալ Հայաստան", Երևան, 1920, 23 էջ, Բ. հրատ., Պոսթըն, 1920, 64 էջ։.
  • Թիւթիւնճեան Լ. "Հ. Յ. Դաշնակցութիւնը իբրև պետական գօրծօն փաստեր և իրողութիւններ. 1918–1920", Կ. պօլիս, 1921, 107 էջ։.
  • Գալոյան Գալուստ "Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.", 1999, 539 էջ։.
  • Ованнисян Ричард "Международные отношения Республики Армения 1918-1920 гг.", 2007, 912 с.
  • Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 693-4.
  • Բալյան Արշակ "Սիմոն Վրացյանը Հայաստանի հանրապետության վարչապետ", 2005։.
  • Իշխանեան Եղիշէ "Լեռնային Ղարաբաղը 1917–1920 թթ.", 1999, 732 էջ։.
  • Վրացեան Սիմօն "Հայաստանի հանրապետութիւն", Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։.
  • Հովհաննիսյան Ռիչարդ "Հայաստանի հանրապետություն", հատ. 3. Լոնդոնից Սևր փետրվար – օգոստոս 1920 թ., 2015, 604 էջ։.
  • Սերոբեան Մուշէղ "Հայաստանի անկախութեան առթիւ", Գահիրէ, 1950, 90 էջ։.
  • Պետրոսյան Գեղամ "Հայաստանի հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից 1918–1920 թթ.", 2002, 158 էջ։.
  • Hovannisian R. The Republic of Armenia, vol. III. From London to Sevres, February - August 1920. Berkeley and Los Angeles, 1996, 534 p.
  • The Treaties of Peace, 1919-1923, vol. I. NY, 1924, p. xxxii.
  • Կարապետյան Ս. "1920 թ. հայ–թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը", 1965։.
  • Hovannisian R. The Republic of Armenia, vol. I. The First Year, 1918-1919. Berkeley and Los Angeles, 1971, 547 p.
  • Hovannisian R. Armenia onn the Road to Independence, 1918. Berkeley and Los Angeles, 1967, 364 p.
  • Շահան "Երևանի համաձայնագիրը", Պոսթըն, 1941, 112 էջ։.
  • Hovannisian R. The Republic of Armenia, vol. IV. Between Crescent and Sickle: Partition and Sovietization. Berkeley and Los Angeles, 1996, 496 p.
  • Հարությունյան Ա. "Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հասարակական – քաղաքական գործունեությունը 1918–1920 թթ.", 2004։.
  • Ռուբէն "Հայ յեղափոխականի մը յիշատակները", Է. հատ., Թեհրան, 1982, 363 էջ, Երևան, 1991, 364 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ.", 2015, 746 էջ։.
  • Հովհաննիսյան Ռիչարդ "Հայաստանի հանրապետություն", հատ. 4. Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ., 2016, 548 էջ։.
  • Հարությունյան Համլետ, "Լեռնային Ղարաբաղը 1918–1921 թթ.", 1996, 298 էջ։.
  • Ավետիսյան Սուրեն, Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի / Ամերկոմ / գործունեությունը Հայաստանում 1918-1930թթ., Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2009թ., 237 էջ։.
  • Կարապետյան Մհեր "Հայաստանը 1912-1920 թվականներին", 2003, 400 էջ։.
  • Հարությունյան Աշոտ "Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները", Երևան, 1984, 356 էջ։.
  • Ավետիսյան Հրանտ "Հայկական հարցը 1918 թվականին", 1997, 436 էջ։.
  • Պարսամյան Վարդան "Նոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում", 1932, 141 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանը Անդրկովկասյան հանրապետությունների 1920 թ. ապրիլյան վեհաժողովում", 1998, 30 էջ, 2-րդ հրատ., 2004, 42 էջ։.
  • Վրացեան Սիմօն "Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան և Հայաստանի պատուիրակութեան միջև", Պոսթըն, 1920, 67 էջ։.
  • Եափուճեան Աւետիս "Հայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը", Գահիրէ, 1972, 462 էջ։.
  • Կարապետյան Մուրադ "Հայաստանի հանրապետության բանակը և նրա գործունեությունը 1918–1920 թթ.", 1995, 29 էջ։.
  • Ղուլյան Յուրիկ "Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների պատմությունից 1918–1920 թթ.", 2009, 450 էջ։.
  • Նախիջևան–Շարուրը 1918–1921 թթ. փաստաթղթեր և նյութեր, խմբ. պրոֆ. Վլ. Ղազախեցյանի, "Բանբեր Հայաստանի արխիվների", Երևան, ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ.: Կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները", 1999, 64 էջ։.
  • Ղազարյան Հայկ "Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ", 2012, 732 էջ։.
  • Սասունի Կարօ "Մայիսեան խռովութիւնները և թաթարական ապստամբ շրջանները Հայաստանը 1920–ին", Պէյրութ, 1968, 208 էջ։.
  • Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան 1918 թվականից մինչև մեր օրերը, գիրք I 1918–1945 թթ., 2010, 800 էջ։.
  • Սիմոնյան Աշոտ "Վայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում 1914–1921 թթ.", 2011, 728 էջ։.
  • Զոհրաբյան Էդիկ "Նախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի "դաշնակիցները", 1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ", 2002, 266 էջ։.
  • The New York Times, 19 Jan 1927, p. 1.
  • Ուտէացի "Քաղաքական մահափորձ Երևանի մէջ", Կ. պօլիս, 1920, 16 էջ։.
  • Արծրունի Վահե "Հայ–տաճկական պատերազմը։ Հայ սպայությունը։ Շատախ, 2002, 456 էջ։.
  • Աղայան Ծատուր "Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը", 1982, 416 էջ։.
  • Աբրահամյան Հրանտ, "Արցախահայության ազատագրական պայքարը 1917–1923 թթ.", 1996։.
  • Lausanne Treaty is Defeated. Davenport Democrat, 19 Jan 1927, p. 1.
  • Քութայ Ջ. "Կարաբեքիրն ինչպէս բնաջնջեց Հայաստանը", Կըզըլթոփրաք, 1964։.
  • Կարապետյան Համբարձում, Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում", 2004, 128 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայ – վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 – 1921 թթ.", 2016, 828 էջ։.
  • Սարգսյան Հ. "Բրեստից մինչև Մուդրոս", 1989, 269 էջ։.
  • Ազատյան Հենրիկ "Բախտորոշ պայմանագրեր", 2002, 172 էջ։.
  • Քառյան Սամսոն "Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը 1918–1923 թթ.", 2005, 240 էջ։.
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը անհայտ գրողի օրագիրը, կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։.
  • Փիրումեան Ռուբինա "Հայաստանը Հ. Յ. Դ. – բոլշևիկ յարաբերութիւնների ոլորտում 1917–1921 թթ.", 1997, 421 էջ։.
  • Քաջազնունի Յովհաննէս "Հայաստանի հանրապետութիւն", 1993, 32 էջ։.
  • Զոհրաբյան Էդիկ "1920 թ. թուրք–հայկական պատերազմը և տերությունները", 1997, 364 էջ։.
  • Եազըճեան Գէւորգ "Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները", 2009, 115 էջ։.
  • Հակոբյան Արարատ "Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918–1920 թթ.", 2005, 363 էջ։.
  • Պետրոսյան Վլադիմիր, "Հայաստանը 1918 թվականին", 2007։.
  • Махмурян Гаянэ "Лига Наций, Армянский вопрос и Республика Армения", 1999, 176 էջ։.
  • Հակոբյան Արարատ "Հայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն 1918–1920 թթ.", 2005, 65 էջ։.
  • Ղազարյան Հայկ "Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը", 2012, 732 էջ։.
  • Պետրոսյան Գեղամ "Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ 1918–1920 թթ.", 2011, 416 էջ։.
  • Բաբալեան Արշակ "Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից", Գահիրէ, 1959, 55 էջ։.
  • Սարդարյան Կտրիճ "Հայաստանի հանրապետության պատմություն", Լոս-Անջելոս, 1992։.
  • Նաւասարդեան Վահան "Հայաստանի անկախութիւնը տեսական հիմնաւորման թռուցիկ ակնարկ", Ժընև, 1924, 56 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին 1918–1920 թթ.", 2003, 228 էջ։.
  • Լէօ "Սահմանավեճեր։ Լոռի - Ախալքալաք – Ղարաբաղ", Աթէնք, 1990, 107 էջ։.
  • Wright Q. The Control of American Foreign Relations. NY, 1922, p. 38.
  • Արա Պապյան, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ։ Երևան, 2006 թ․։.
  • Махмурян Гаянэ "Армения в политике США 1917-1923 гг.", 2018, 608 էջ։.
  • "Армения в документах Государственного департамента США 1917-1920 гг.", Сост. и пер. с англ. Гаянэ Махмурян, 2012, 560 էջ։.
  • Հարությունյան Ա. "Սևրի պայմանագիրը և հայ հասարակական – քաղաքական միտքը", 2004, 140 էջ։.
  • Wildhaber L. Treaty Making Power and Constitution. Basel-Stuttgart, 1971, p. 98.
  • A Dictionary of Arbitration and its Terms ed. Seide K. NY, 1970. p. 27, p. 32.
  • Գանգրունի Հրանդ "Հայաստան 1918 և հայ քաղաքական միտքը", Պէյրութ, 1984, 300 էջ։.
  • Խուրշուդյան Լենդրուշ "Հայաստանի բաժանումը 1920 թվականին", 2002, 316 էջ։.
  • Www.panarmenian.net / news / eng /?nid=36602&,date=2009-09-18 – 18 սեպ 2009։.
  • Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քառահատոր շարք, հատ. Գ., Աթէնք, 1992, 425 էջ, Բ. հրատ., Երևան, 2001։.
  • Ավետիսյան Հրանտ "Հայոց ազգային միասնության հաղթանակը 1918 թ. մայիս", 1998, 302 էջ։.
  • Հովհաննիսյան Ռիչարդ "Հայաստանի հանրապետություն", հատ. 2. Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ., 2014, 689 էջ։.
  • Կարապետյան Համբարձում "Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ.", 1961, 337 էջ։.
  • Ղարիբյան Ալիկ "Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918–1920 թթ. և Մեծ Բրիտանիան", 2012, 282 էջ։.
  • Schlochauer H S. Arbitration, In: Bernhardt R. ed. Encyclopedia of the Public International Law, Amsterdam, 1992, v. I, p. 226.
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. քաղաքական պատմություն, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։.
  • Papers Relating to Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 780.
  • Գէորգեան Վարդան "Լեռնահայաստանի հերոսամարտը 1919–1921 թթ.", Պուքրէշ, 1923, 173 էջ, 2-րդ հրատ., Երևան, 1991, 189 էջ, 3-րդ հրատ., Երևան, 2010, 169 էջ։.
  • Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը 1918 թ. մայիս–հուլիս, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ. Հ. Սուքիասյան, 2009, 218 էջ։.
  • Սարդարյան Կտրիճ "Հայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.", 2002։.
  • Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, 2-րդ հրատ., Պոսթըն, 1919, 28 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը 1918–1920 թթ.", 2009, 413 էջ։.
  • Յարութիւնեան Ա. "Սևրի դաշնագրի վերլուծումը", Պէյրութ, 1999։.
  • Հովհաննիսյան Ռիչարդ "Հայաստանի հանրապետություն", հատ. 1. 1918–1919 թթ., 2005, 604 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "1918 թ. վրաց–հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները", 2003, 252 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ "Հայաստանի առաջին հանրապետության միլիցիան և ներքին գործերի նախարարությունը 1918–1920 թթ.", 2003, 152 էջ։.
  • Զոհրաբյան Էդիկ "Նախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր", 2010, 428 էջ։.
  • Ավագյան Ռոբերտ "Հանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում 1918–1920 թթ.", 1995։.
  • Հայ ժողովրդի պատմություն ՀՍՍՀ ԳԱ հրատ., հատ. VII, 1967։.
  • Սիմոնյան Արամ "Զանգեզուրի հերոսամարտը 1917–1920 թթ.", 2009, 750 էջ։.
  • National Party Platforms 1840-1968 compl. by Porter K., Johnson D., Urbana-Chicago-London, 1972, p. 277.
  • Hovannisian R. The Republic of Armenia, vol. II. From Versailles to London, 1919-1920. Berkeley and Los Angeles, 1982, 603 p.
  • Արզումանյան Մակիչ "Արհավիրքից վերածնունդ", 1973, 582 էջ։.
  • Սարգսյան Երվանդ "Դավադիր գործարք", 1995, 204 էջ։.
  • Պետրոսյան Գեղամ "Հայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ 1918–1920 թթ.", 2006։.
  • Քիւրքճեան Յարութիւն "Ուրվագիծ Հ. Յ. Դաշնակցութեան 1919–1924 հնգամեակի", Աթէնք, 1988, 94 էջ։.
  • Սասունի Կարօ "Հայ–թրքական պատերազմը 1920–ին", Պէյրութ, 1969, 218 էջ։.
  • Collier J. The Settlement of Disputes in International Law. Oxford, 1999, p. 265.
  • Խուդավերդյան Բաբկեն "Զանգեզուր 1917–1921 թթ.", 1988, 187 էջ։.

Users also searched:

հայաստանի 2 - ին հանրապետություն, հայաստանի 2 - րդ հանրապետություն, հայաստանի 3 - րդ հանրապետություն, հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությունը, հայաստանի առաջին հանրապետություն pdf, հայաստանի առաջին հանրապետություն ռեֆերատ, հայաստանի հանրապետություն, Հայաստանի, հայաստանի, հանրապետություն, առաջին, հանրապետության, Հայաստանիառաջինհանրապետություն, արտաքին, անկումը, ռեֆերատ, հայաստանիառաջինհանրապետությունpdf, հայաստանիառաջինհանրապետությանարտաքինքաղաքականությունը, առաջինհանրապետությանանկումը, հայաստանիառաջինհանրապետությունռեֆերատ, հայաստանիհանրապետություն, քաղաքականությունը, հայաստանիրդհանրապետություն, հայաստանիինհանրապետություն, հայաստանի առաջին հանրապետություն,

...

Հայաստանի 3 - րդ հանրապետություն.

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն. Առնել Հայաստանի առաջին Հանրապետության պատմու թյան դասերը, նրա փորձը, քանի որ. Հայաստանի առաջին հանրապետություն pdf. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան ‎ Հայաստանի Հանրապետութիւն, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28 ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։. Հայաստանի 2 - րդ հանրապետություն. DocumentView Arlis. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ. ՈՐՈՇՈՒՄ. 20 մայիսի 1999 թվականի թիվ 307. ԱՌԱՋԻՆ​.





Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականությունը.

Իրադարձություններ Մեղրաձորի. Սիրելի հայրենակիցներ. Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի. Առաջին հանրապետության անկումը. Հայաստանի Առաջին Ֆեյսբուք. Դրանց ստեղծումը նորաստեղծ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնային​.


Հայաստանի հանրապետություն.

Հայաստանի Առաջին Հանրապետություն. Հայաստանի առաջին Հանրապետություն 100 համագործակցություն. National Salvation Committee of Armenia. 1918 թ. մայիսի 28 ին հռչակվեց. Անդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանն, ասել է, որ 1918. Երեք հանրապետությունների 28. 1918 1920 թ.թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները թեմայով. Հայաստանի Առաջին Հանրապետության. Մարդիկ նաև որոնում են.





Մեկ դար առաջ ծնունդ առավ ASUE.

Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք։ Նախարարության կազմավորման սկիզբը դրվել. Հայաստանի առաջին. 1918 թվականի հուլիսի 24 ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության. Հայաստանի առաջին Հանրապետության. Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածննդի խորհրդանիշ է Առհավատչյան՝.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ.

1918 Թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը. Հայաստանի Հանրապետության Untitled. Հայաստանի Առաջին Հանրապետություն: 1 613 հավանում 22 հոգի եղել է այստեղ: Հայաստանի. Առաջին Հանրապետության դրամը. Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման.


Հայաստանը տոնում է Առաջին 1Lurer.

Առաջին հանրապետությունը գոյատևեց Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց. Մայիսի 28․ Սերունդնե՛ր, դուք ձեզ. Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Մինչ. Հայաստանի մասին Ընդհանուր. Հայաստանի Առաջին Հանրապետություն 1918 1920 Հայաստանի Առաջին Հանրապետությանը: 1918թ. Մեդիամաքսի Հանրապետություն. Հայաստանը խորհրդարաններ ունեցել է Հայաստանի Առաջին Հանրապետության նախ. Օնլայն դասընթացներ, LearnPro. Առաջին Հանրապետության մայրամուտը Թուրքիան հարձակվում է Հայաստանի վրա. Նժդեհի.





Մայիսյան հերոսամարտերի և.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ. 1918 1920. եզակի փաստաթղթեր. Նախարարություն Պատմություն. Код, 00 00078762. Страна происхождения, Ոչ. Автор, Պետրոսյան Վ​. Издательство, Ոչ. ISBN, 978 9939 1 0828 5. Язык, Հայերեն.





Առաջին Հանրապետության փորձը.

Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ անկախ Հայաստանի առաջին վարչապետ։. ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ. Մայիսի 28 ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 թվականի.


National Assembly of the Republic of Armenia Official Web Site.

Հայաստանի առաջին հանրապետություն Առաջին հանրապետությունն ընդամենը 2.5 տարի​. Պատմական ակնարկ – ՀՀ աշխատանքի և. Հայ ականավոր քաղաքական գործիչ Հովհաննես Քաջազնունին եղել է Հայաստանի Առաջին. Կատեգորիա:Հայաստանի առաջին. Կողմից 1992 թ. ապրիլի 19 ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 1918 1920 թթ. ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ. Սից մինչև 1920թ. ապրիլը, այսինքն Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումից. 101 տարի առաջ այս օրը ստեղծվեց. Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է. 09:​00 28.05.20. Անդրկովկասի քաղաքական.





Հայաստանի առաջին խորհրդարանը Aniarc.

101 տարի առաջ այս օրը՝ 1918 թ ի մայիսի 28 ին, հռչակվել է Հայաստանի առաջին. Հայաստանի առաջին հանրապետություն. Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց Անկախ Հայաստանի առաջին վարչապետը. Հայաստանի Առաջին. Ծնունդը։ Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը դիպուկ նշել է. Հայերի չափ և.


Դրամաշրջանառությունը 1918 1924 թթ.

Հայաստանի առաջին հանրապետության 100 ​ամյակի տոնը. Դիտումների քանակ՝ 1064. Հայաստանի առաջին հանրապետության. Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: 1918թ. մայիսի 28 ​ին մեր. 102 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի. Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը հայ ժողովրդին փրկեց ցեղասպանության.


Հայաստանը նշում է Հանրապետության.

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ե նաև Հայաստանի երրորդ հանրապետության. ՀԲԸՄ Ն ՆՇՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ. Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 101 րդ. Հայոց պետականություն. Հայաստանի. Հայաստանի առաջին հանրապետությունը. Գլխավոր ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ Պատմություն Հայաստանի. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ 1918 Թ. Նկ.՝ Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկ և Հայաստանի Առաջին. Հանրապետության 250. Բրյուսովի անվան պետական. Մայիսի 28 ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918 ի մայիսի 28 ին.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →