Back

ՀՀ բարեգործական կազմակերպություններ - հայաստանի կազմակերպություններ. Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ ա ..



                                               

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, տարածված հապավումը ՀԲԸՄ, 1906 թ հիմնադրված հայկական բարեգործական կազմակերպություն, որն աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է ։ Այժմ նրա գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, տարեկան միջազգային բյուջեն կազմում է մոտ 36 միլիոն ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ն պահպանում և զարգացնում է Հայկական ազգային գիտակցությունը և ժառանգությունը զանազան կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով։

                                               

Նիգ-Ապարան (կազմակերպություն)

1990 թ-ի հունիսի 23-ին Ապարանի կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել "Ապարան" հայրենակցական-բարեգործական միության հիմնադիր ժողովը, որին մասնակցել են Ապարանից դուրս բնակվող հարյուրից ավելի ապարանցիներ, հարյուրավոր ներկայացուցիչներ Ապարան ավանից և շրջանի գյուղերից։ Ընտրվել է "Ապարան" հայրենակցական-բարեգործական միության վարչություն՝ 13 անդամով, այդ թվում՝ Թամարա Ալոյանը /ՀԿԿ Ապարանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, Տիգրան Պետրոսյանցը, Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը այդ ժամանակ՝ Արարատյան թեմի առաջնորդ, Գոհար Ենոքյանը "Գարուն" կարի արտադրական միավորման գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամ ...

                                               

Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ

"Փյունիկ" մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ, պաշտոնապես գրանցվել է 2008 թվականի դեկտեմբերին, սակայն հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին 1998 թվականից բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Սփյուռքի հայկական կրթօջախներում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Սարգսյանն է։ Իր գործունեության 3 տարում հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների՝ հրատարակելու գրքեր, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, հողազուրկ, ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալիներին օգնություն է ցուցաբերել ուսումն ...

                                               

Միացյալ հայկական ֆոնդ

Միացյալ հայկական ֆոնդը բարեգործական կազմակերպություն է։ Հիմնադրվել է 1989 թ. նոյեմբերի 7-ին, Լոս Անջելեսում՝ ամերիկահայ հասարակական գործիչ Հարութ Սասանյանի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարանների, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության և Քըրք Քըրքորյանի "Լինսի հիմնարկի" միացյալ ջանքերով։ Նպատակն էր համակարգել և ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի օգնությունը 1988 թ. Սպիտակի երկ ...

                                               

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունն է, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից՝ որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց կողմից՝ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավոր ...

                                               

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

"ԿԱԶԱ" շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը սկսել է գործել 2001 թվականից։ Շվեյցարիայում այն հանդես է գալիս որպես "Կոմիտաս" Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միություն, իսկ Հայաստանում` "ԿԱԶԱ" շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, որն իր առաքելությունն իրականացնելու նպատակով ստեղծել է երկու կենտրոն. Երևանում` "Էսպաս" երիտասարդական կրթամշակութային կենտրոն և Գյումրիում` Սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոն։ "ԿԱԶԱ" շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տարբեր նվիրատվությունների, դրամաշնորհների, դրամահավաքների, այլ հիմնադրամների և անհատ բարերարների աջակցությամբ ...

                                               

Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե

Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե, Ամերկոմ, ամերիկյան բարեգործական ընկերություն։ Ստեղծվել է 1918 թ., հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների միավորմամբ՝ Մերձավոր Արևելքի երկրների՝ պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։

                                               

Երիտասարդական ակումբների դաշնություն

Երիտասարդական ակումբների դաշնություն, կազմակերպություն, որը նպատակաուղղված է միավորել երիտասարդական ակումբներ, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում և բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ։

                                               

Հայերը Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքներ ստեղծվել են 1830-ական թվականներին Լոնդոնում, Մանչեստրում և Լիվերպուլում։ Առաջին հայերն այստեղ Կոստանդնուպոլսից և Հնդկաստանից ժամանած վաճառականներն էին։ 1870 թվականին Մանչեստրում կառուցվել է հայկական եկեղեցի ։ Մեծ Բրիտանիայի հայ գաղութն ստվարացել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ այնտեղ հաստատվել են Թուրքիայից, Իրանից և Կովկասից գաղթած բազմաթիվ հայեր։ 1960-70-ական թվականներին հայերի հոսքը Մեծ Բրիտանիա ավելացավ հատկապես Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից և Եգիպտոսից։ 21-րդ դարի սկզբին հայերի թիվը մոտ 30 հզ է հիմնականում Լոնդոնում, Մանչեստրում, Լիվերպ ...

                                               

Երևանի թիվ 65 ավագ դպրոց

Դպրոցը ստեղծվել է 1951 թվականին և մինչև 1956 թվականը գործել Երևանի թիվ 32 դպրոցի տարածքում։ 1956 թ. շահագործման է հանձնվել դպրոցի առաջին մասնաշենքը, որոշ ժամանակ անց՝ երկրորդը։ Հիմնադրման օրվանից դպրոցը աչքի է ընկել կրթական, մշակութային, սպորտային հաջողություններով, հանդես եկել տարբեր պետություններում՝ լավագույնս ներկայացնելով ոչ միայն դպրոցը, այլ նաև՝ ՀԽՍՀ-ն և Հայաստանի Հանրապետությունը։ Դպրոցն ավարտել են շուրջ 5000 շրջանավարտներ։ 1989 թվականից դպրոցն իր դռները բացեց Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների առաջ։ Դպրոցը համագործակցում է տեղական և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ ...

                                               

Ջավախքին աջակցություն հիմնադրամ

"Ջավախքին աջակցություն" հիմնադրամը հիմնադրվել է Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով Ջավախքից մի շարք գործարարների և մտավորականների՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, "Հայք Ավիա" ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադմիկոս Աշոտ Մելքոնյանի, հրապարակախոս, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի, "Կարին" ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, կին ...

                                               

Հայերն Իսպանիայում

Հայերն Իսպանիայում, ազգային փոքրամասնություն Իսպանիայի Թագավորությունում։ Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թվականին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ 16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ Ներկայումս Իսպանիայում բնակվում է ավելի քան 60.000 հայ՝ հիմնականում Բարսելոնայում, Մադրիդում, Վալենսիայ ...

                                     

ՀՀ բարեգործական կազմակերպություններ

Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված նյութ, և հոգևոր օգնության տրամադրումն է ։ Հին շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր կերպ և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։

                                     

1. Բարեգործությունը հայ իրականության մեջ

Բարեգործությունը հայ իրականության մեջ վաղ ավանդույթներ ունի։ Դեռևս սկզբնավորման ակունքներից՝ 4-րդ դար-5-րդ դարերում, բարեգործ, ծրագրեր է նախաձեռնել Հայ առաքելական եկեղեցին՝ նպաստելով երկրում քրիստոնեության ամրապնդմանը։ Իրենց բարեգործություններով աչքի են ընկել նաև Հայոց թագավորներ, թագուհիներ, իշխաններ։ Տարբեր ժամանակներում բարեգործությամբ աչքի են ընկել առանձին հայ մեծահարուստներ, որոնց նյութական օժանդակությամբ հիմնադրվել են դպրոցներ, մատենադարաններ, աղքատանոցներ։ Գաղթավայրերում նրանք մշտապես զբաղվել են հայկական համայնքի տնտեսական, կրթամշակութային հարցերով, սատարել Արևմտյան Հայաստանից, Թուրքիայի տարբեր վայրերից գաղթած հայ տարագիրներին, միջոցներ տրամադրել հայերեն պարբերականներիների և գրքերի հրատարակման համար, հովանավորել հայ մատենագիրների երկերի թարգմանությունները, ուսանողների համար սահմանել կրթաթոշակ և այլն։ Հայ բազմաթիվ մեծահարուստ բարերարների գործունեությունը շարունակվում է նաև այսօր՝ անհատ, ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցներով։

                                     

1.1. Բարեգործությունը հայ իրականության մեջ Ներսես Մեծ

Հոգևոր-կրթական և բարեգործ, ընդգրկուն գործունեությամբ հայտնի է Ներսես Մեծ կաթողիկոսը 329-373, որը Եկեղեցիներին կից բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ և բարեխնամ այլ հաստատություններ։

                                     

1.2. Բարեգործությունը հայ իրականության մեջ Աշոտ Գ

Աշոտ Գ արքան 953-977 հիմնել է վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, դրանց հատկացրել որոշ եկամուտներ, հատուկ հոգատարություն է ցուցաբերել աղքատներին, կույրերին, անդամալույծներին, որի համար էլ ստացել է Ողորմած պատվանունը։

                                     

1.3. Բարեգործությունը հայ իրականության մեջ Լազարյաններ

18-րդ դար-19-րդ դարերում ժառանգական ազնվականներ Լազարյանների Ռուսաստան նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվել են հայկական եկեղեցիներ Մոսկվայում Սուրբ խաչ, "Վագանկովո" գերեզմանատան Սուրբ Հարություն, Սանկտ Պետերբուրգում Սբ Կատարինե և այլ քաղաքներում, 1815-ին Մոսկվայում բացվել է հայագիտական և արևելագիտական կենտրոն Լազարյան ճեմարանը, Թիֆլիսում, Նոր Նախիջևանում և այլուր հիմնադրվել են դպրոցներ, հրատարակվել հայերեն գրքեր ու գիտական աշխատություններ։

                                     

1.4. Բարեգործությունը հայ իրականության մեջ Նիկողայոս Աղաբաբյան

18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկգբներին իր բարեգործական ծրագրերով հայտնի էր ռուսահպատակ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը 1754-1811։ Ի թիվս այլ բարեգործությունների՝ նա Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Աստրախանում բացելու հայկական դպրոց և 50 հազար ռուբլի է հատկացրել կրթօջախի 1810, Աղաբաբյան դպրոց շինությանյան համար։

                                     

1.5. Բարեգործությունը հայ իրականության մեջ Նուբար փաշա և Պողոս փաշա Նուբար

Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին եգիպտահայ պետական, քաղաքական գործիչներ Նուբար Փաշան 1825-1899 և նրա որդի Պողոս փաշա Նուբարը 1851-1930։ Վերջինս, ի թիվս այլ ձեռնարկումների, 1906-ին եգիպտահայ մի խումբ գործիչների հետ հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ՀԲԸՆ, ֆինանսավորել հայրենադարձող հայերի համար Երևանի մերձակա ավանի այժմ՝ Երևանի շրջագծում կառուցումը, որը, ի պատիվ նրա, կոչվել է Նուբարաշեն։ ՀԲԸՄ-ի գործունեությանը մեծ նպաստ է բերել նաև մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանը 1869-1955.միության նախագահ՝ 1930-1935-ին։

                                     

1.6. Բարեգործությունը հայ իրականության մեջ Կարապետ և Գրիգոր Մելգոնյաններ

Եգիպտահայ մեծահարուստ եղբայրներ Կարապետ և Գրիգոր Մելգոնյանները 1925-ին 6 միլիոն անգլիական ոսկի են կտակել ՀԲԸՄ-ին, որով Նիկոզիայում բացվել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Երևանում հիմնվել է "Մելգոնյան ֆոնդ" հրատարակչությունը և այլն։ Բարեգործ, նպատակներով հսկայական գումարներ է հատկացրել XIX դ-ի վերջի և XX դ-ի սկզբի խոշոր նավ թարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը 1842-1911։ Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնադրվել է "Մանթաշյան առևտրական դպրոցը", կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը և բազմաթիվ այլ շինություններ Թիֆլիսում ու Բաքվում, նորոգվել է Սուրբ Էջմիածևի Մայր տաճարը և այլն։ Նրա հովանավորությամբ են կրթություն ստացել մեծ թվով հայ մտավորականներ, հասարակական-քաղաքական, հոգևոր գործիչներ, գրողներ ։

                                     

1.7. Բարեգործությունը հայ իրականության մեջ Ալեքսանդր Մանթաշյան

1884-ին Ալեքսանդր Մանթաշյանը մեծ նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործ, ընկերությանը, իսկ 1896-ին ընտրվել է ընկերության ցմահ պատվո նախագահ։

                                     

1.8. Բարեգործությունը հայ իրականության մեջ Շառլ Ազնավուր

1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը ծնված 1924, Հայաստանի ազգային հերոս՝ 2004 Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության՝ "Ազնավուրը Հայաստանին" հիմնադրամը, ներկայացուցչությունը Երևանում բացվել է 1993-ին։ 1988-ից բարեգործ, առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում։

                                     

1.9. Բարեգործությունը հայ իրականության մեջ Ալեք Մանուկյան

Հայ մեծահարուստ և ազգային բարերար Ալեք Մանուկյանը 1901-1996, Հայաստանի ազգային հերոս՝ 1994 1968-ին 1միլիոն դոլար դրամագլխով ստեղծել է "Ալեք Մանուկյան" մշակութային հիմնադրամը։ 1953-1989-ին եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության նախագահը, սատարել է Սփյուռքում հայապահպանությանը։ Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցուն, դպրոցներին, մշակութային միություններին, մարզական ու երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի անկախացումից հետո նրա գործունեությունն ուղղված էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Եղել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ։ Հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դոլար։ Դուստրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը, հասարակական և բարեգործ, գործունեությունն սկսել է 1960-ական թթ-ից։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն է հասցրել աղետից տուժած մարդկանց։ Հայաստանում և ԼՂՀ-ում ֆինանսավորել է մի շարք ուսումնական և բարեգործական ծրագրեր։ Նրա նախաձեռնությամբ 1992-ին հիմնվել է "ՀԲԸՄ լուրեր" անգլիական պարբերականը 90 հազար տպաքանակով,որը տարածվում է ողջ աշխարհում։



                                     

1.10. Բարեգործությունը հայ իրականության մեջ Քըրք Քըրքորյան

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Հայաստանին և Արցախին ֆինանսական, մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարուստ գործարար Քըրք Քըրքորյանը ծնվ. 1917, Հայաստանի ազգային հերոս՝ 2004։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը 1989-2010 ավելի քան 1.1 միլիարդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, ԳՀ ծրագրերին և այլ բարեգործ, նախաձեռնությունների։ 2001-ից մոտ 220 միլիոն դոլար է տրամադրել ՀՀ-ին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, 20 միլիոն դոլար՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար։

                                     

1.11. Բարեգործությունը հայ իրականության մեջ Ջերարդ Գաֆեսճյան

Ամերիկաբնակ մեծահարուստ Ջերարդ Գաֆեսճյանը ծնվ. 1925 բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996-ին ստեղծել է "Գաֆեսճյան ընտանիք" դրամագլուխը՝ 50 միլիոն դոլար, 2002-ին Երևանում՝ "Գաֆեսճյան թանգարան" հիմնադրամները։ Նա "Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է։

                                     

1.12. Բարեգործությունը հայ իրականության մեջ Մկրտիչ Պեշիկթաշլյան

1846-ին Կոստանդնուպոլսում բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հիմնադրել է Համազգյաց մշակութային կազմակերպությունը գործել է մինչև 1852-ը։ Նպատակը համազգային միաբանության հասնելն էր, երկսեռ դպրոցներ ու տպարաններ հիմնելը, օգտակար գրքեր գրելը, թարգմանելն ու հրատարակելը, հայերեն ձեռագիր մատյաններ հավաքելն ու ուսումնասիրելը և այլն։ 1860-1974-ին Կոստանդնուպոլսում ստեղծված Հայոց բարեգործ, ընկերությունն ըստ էության շարունակել է Համազգյաց ընկերության գործը, իրականացրել նաև բարեսիրական ծրագրեր, կրթել ու լուսավորել գավառի հայերին, կազմակերպել չքավոր հայ պատանիների երկրագործ, և արհեստագործական անվճար կրթությունը և այլն։

                                     

1.13. Բարեգործությունը հայ իրականության մեջ Բագրատ Նավասարդյան և Գաբրիել Սունդուկյան

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին իր գործունեությամբ աչքի է ընկել Կովկասի հայոց բարեգործ, ընկերությունը հիմն.՝ 1881, Թիֆլիս՝ բժիշկ, հասարակական գործիչ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ և գրող Գաբրիել Սունդուկյանի մասնակցությամբ։ Ընկերությունը նյութապես օգնել է 1877-1978-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Այսրկովկաս, հատկապես Թիֆլիս գաղթած հայերին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայությանը։ 1911-ին ուներ 45 տեղական բաժանմունքներ՝ 236.800 ռուբլի նյութական կարողությամբ, հովանավորել է 140 դպրոց, հրատարակել հայերեն գրքեր, այդ թվում՝ անվճար դասագրքեր։ Ընկերությունը նյութապես օգնել է հայ գրողներին, արվեստագետներին, ուսուցիչներին, որբերին, բնական աղետից տուժածներին, գաղթականներին, թոշակավորել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի համալսարանների, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի կարիքավոր ուսանողներին, կազմակերպել հանդիսավոր երեկոներ, հրապարակային բժշկական դասախոսություններ, խմբեր՝ համաճարակի դեմ պայքարելու համար և այլն։ Ընկերությունը Գորիսում բացել է 1885 աշակերտ, հանրակացարան, Ալեքսանդրապոլում 1898 և Կաղզվանում 1899՝ կարուձևի արհեստանոցներ և այլն։ 1898-ին Սմբատ Շահազիզի օժանդակությամբ հիմնադրվել է "Աբովյան-Նազարյան" գրական ֆոնդը։ Ընկերությունն օգնել է նաև բարեգործ, այլ միությունների, Թիֆլիսի բարեկարգմանը, 1915-17-ին հրատարակել է "Համբավաբեր" շաբաթաթերթը։



                                     

1.14. Բարեգործությունը հայ իրականության մեջ Հայկական բարեգործական ընդհանուր միություն ՀԲԸՄ

Իրենց գործունեության ծավալներով և իրականացրած ծրագրերի համազգային բնույթով առավել հայտնի են հայկական բարեգործական հետևյալ կազմակերպությունները։ Հայկական բարեգործական ընդհանուր միություն ՀԲԸՄ. հիմնադրվել է 1906-ին Կահիրեում՝ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի մի խումբ ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ 1940-ից ՀԲԸՄ-ի վարչական կենտրոնը Նյու Յորքում է։ ՀԲԸՄ-ն 1940-1950-ական թվականներին արդեն ուներ համահայկական նշանակություն։ Ներկայումս ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր են գործում 22 երկրի մոտ 80 քաղաքում։ 2002-ից ՀԲԸՄ-ի նախագահը Պերճ Սեդրակյանն է։ Մինչև 1930-ական թվականների սկիզբը ՀԲԸՄ-ի գործունեությունը կազմակերպվել է "հարուստ թե աղքատ, անուս թե գիտուն՝ երթանք կանգնելու օջախը կործան, երթանք հիմնելու դպրոց գործատուն, երթանք մշակին տանք ցանք ու լծկան" նշանաբանով, որն ամրագրված էր նրա կանոնադրության մեջ։ Մեծ եղեռնի ու հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է հայ որբերին ու գաղթականներին տեղավորելու և առաջնահերթ օգնության հարցերով։ 1915-ին Պորտ Սաիդի Եգիպտոս մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի "Սիսուան" վարժարանը՝ 25 դասարանով ու 1222 աշակերտով, ապա՝ որբանոցը և այրիանոցը։ 1920-ին՝ Երուսաղեմում, 1921-ի վերջին Բեյրութում ՀԲԸՄ-ն ստեղծել է իր հաստատությունները, տղաների ու աղջիկների որբանոցներ։ Այդ տարիներին ֆինանսավորել է գաղթականներին, Ալեքսանդրետի սանջակի 6 հգ. հայերի տեղափոխել Լիբանան և Սիրիա, նրանց համար կառուցել բնակելի տներ, գյուղեր և այլն։ 1930-ական թվականներից ՀԲԸՄ-ի գործունեության հիմն, նպատակը կրթական, մշակութային և մարդասիր. ծրագրերի միջոցով հայոց ագգ. ինքնությունն ու ժառանգությունը պահպանելն է։ 1924-ին Նիկոզիայում Կիպրոս հիմնադրել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Փարիզում՝ ուսանող, հիմնադրամ, 1939-ին Բեյրութում՝ Դարուհի Հակոբյան վարժարանը։ Մասնակցել է սփյուռքահայերի 1921-1926-ի հայրենադարձության կազմակերպմանը։

Users also searched:

ազնավուրը հայաստանին բարեգործական կազմակերպություն, ապավեն հասարակական բարեգործական կազմակերպություն, բարեգործական ընկերություններ, հայկական կազմակերպություններ, հիմնադրամներ, հովանավորող կազմակերպություններ, տաշիր բարեգործական հիմնադրամ, բարեգործական, կազմակերպություններ, կազմակերպություն, հայաստանին, հիմնադրամներ, հովանավորողկազմակերպություններ, հայկականկազմակերպություններ, տաշիրբարեգործականհիմնադրամ, ազնավուրըհայաստանինբարեգործականկազմակերպություն, ընկերություններ, ապավեն, հասարակական, հովանավորող, հայկական, տաշիր, հիմնադրամ, ազնավուրը, ապավենհասարակականբարեգործականկազմակերպություն, ՀՀբարեգործականկազմակերպություններ, բարեգործականընկերություններ, հհ բարեգործական կազմակերպություններ,

...

Ապավեն հասարակական բարեգործական կազմակերպություն.

Լուսավոր սահման բարեգործական. Կազմակերպությունը նոր է ստեղծվել, ուստի Ծառայությունները մատուցելու է՝ ՀՀ ԳՆ. Տաշիր բարեգործական հիմնադրամ. Հավելված N Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 2019 թվականի. Թեհրանի Թևանիկ բարեգործական կազմակերպությունը գործում է 2014 թվականից և.





Բարեգործական ընկերություններ.

Էկլեսիա բարեգործական հիմնադրամ. Լուսավոր սահման բարեգործական ծրագիր Համայնքները ընտրվում են համաձայն ՀՀ է բազմաթիվ կազմակերպությունների և անհատների. Հայկական կազմակերպություններ. Ձեռնարկատիրական գործունեության. Բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ.


Հայտարարություններ Հայաստանի.

Կամ բարեգործական կազմակերպությունները կարող են ընտրել իրենց ջանքերը նպաստելու. ՍՕՍ Մանկական Գյուղեր. Հայաստանի մանուկներ բարեգործական կազմակերպություն ՔՈԱՖ ի մասին. ​Հայաստանի.





ՏԵՂԵԿԱՏՈՒ ՎԱՆԱՁՈՐ СПРАВОЧНИК.

Հասարակական, Բարեգործական և Այլ Ոչ Առևտրային Կազմակերպություններ Հասարակական,. Փարոս հիմնադրամ. 369001, 2019, 00001528, ՄԱՅՐԱՎԱՆՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, A2.​21 հասարակական կազմակերպություն, 12.01.2020. Հույս Հայաստանի համար ԱՀԱԸ. Ընկերակցությունը, Շեն բարեգործական է ԱՀԱԸ ն, իսկ 80% ը՝ ՀՀ Գյուղատնտեսության Կազմակերպությունը տրամադրել է նաև. Untitled Հայաստանի Հանրապետության. ՈՒԵՖԱ ի Երեխաների Համար հիմնադրամ բարեգործական մրցույթի հաղթող է ճանաչվել​.


AM Partners Պատվիրատուներ.

Մեծն Ներսես բարեգործական հասարակական կազմակերպություն. Տիրամայր Հայաստանի. Աշխատակազմ Բարեգործական. Կազմակերպությունների ցանկ. Ա ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ. Բարեգործության մասին Հայաստանի. Կատեգորիա:Հայաստանի բարեգործական կազմակերպություններ. Վիքիպեդիայից՝ ազատ. Բարեգործական կազմակերպություն. Բարեգործական կազմակերպությունները ոչ առևտրային այն կազմակերպություններն են,. ՄԵՐ ՄԱՍԻՆ – Aregak. Կազմակերպություն է, որի առաքելությունն է ՀՀ Կոտայքի մարզում 1990 թվականին ՍՕՍ Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամը. Բարեգործական կազմակերպություն. Ընկերություն ՋՕԸ. ՇԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԿ.


8 կազմակերպություններ ամփոփեցին.

Կանոնադրությանը համապատասխան ՀՀ և ԼՂՀ Կազմակերպությունը նպատակներից բխող Իրականացնում է բարեգործական ծրագրեր. 100 հարց ու պատասխան հասարակական. 2019 թվականի ընթացքում ՀՀ փոխվարչապետ այլ բարեգործական կազմակերպություններից.





ՀԲԸՄ բարեգործական.

ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման կազմակերպությունների հետ. Բարի գալուստ ՀԲԸՄ. Լիարժեք կյանք բարեգործական Կազմակերպությունը գործում է ՀՀ ամբողջ տարածքում։ 3. Բարեգործություն, բարերարներ. Բոլոր հրապարակումները նշված են ​Բարեգործական կազմակերպություններ. 1.4K. Մարզեր. ԱՄՔՈՐ Հայաստան հիմնադրամ Agricultural. Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր. Հայ Eng Рус 08000 0007 374 60 544 444 Ոչ. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԱՅԻՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ Ձեր կազմակերպությունը գործունեության Իջևան, Գանինների փող, ՀՀ Տավուշի մարզ, ք.





Հայաստանի մանուկներ.

ԵՒ բարեգործական կազմակերպություններ, որոնք ներկայացրին իրենց ազգային. ՀԿ բազա NGO Center. ՀՀ առողջապահության նախարարության ​Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան.


Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը.

ԱՄՔՈՐ Հայաստան բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն. Հասարակական, Բարեգործական և Այլ Ոչ. ԵՒ միջազգային կազմակերպությունների կողմից բարեգործական ծրագրերի և մարդասիրական համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2018. Բարեգործական ծրագրեր Շիրակի. Հայտատու ԱՐՍԵԴԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ. Պետական բյուջեի նկատմամբ. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ բարեգործական կազմակերպությունը և այլն. Սույն.





ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը.

Պատասխան. Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 10 ​րդ հոդվածի 3 րդ. Հանրային հատված, հիմնադրամներ, ոչ. ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ.


Հավելված N 1 ՀՀ կառավարության E.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ, գործարար տեղեկատու, Հայաստանի կազմակերպություններ,. ՀՀ մշակույթի նախարարությանն. ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔ.


Ամփոփվել են վերապատրաստվող.

Վերը նշված կազմակերպությունները իրավունք կազմակերպությունները հարկվում են ՀՀ. Թեհրանի Թևանիկ բարեգործական. Գագիկ Ծառուկյան բարեգործական Մարդիկ և կազմակերպությունները մեր մասին. Գագիկ.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →