Back

ⓘ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը Հայաստանում. Մոր և մանկան առողջության պահպանության ԳՀ կենտրոնում Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի ռազմավարակա ..



                                               

Ստալինյան բռնաճնշումներ

                                     

ⓘ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը Հայաստանում

Մոր և մանկան առողջության պահպանության ԳՀ կենտրոնում Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի ռազմավարական նպատակները երեխաների, դեռահասների, մայրերի վերարտադրողական առողջության պահպանումն ու երեխաների սնուցման բարելավումն են։ Անկախության հռչակումից հետո Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է այդ կազմակերպության ստանձնած պարտավորություններին։ Մոր և մանկան առողջության պահպանումը՝ որպես հիմնական գերակայություն, ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ ու օրենքներով և արտացոլված է մի շարք ազգային ռազմավարական փաստաթղթերում, ՄԱԿ-ի պայմանագրերում, համաշխարհային հռչակագրերում և օրենքներում։ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել և իրագործվում են "Մոր և մանկան առողջության պահպանման 2003 - 2015 թվականների ազգային ռազմավարությունը հաստատելու մասին" ՀՀ Կառավարության 2003 թվականի որոշմամբ և "ՎԵրարտադրողական առողջության բարելավման 2007 - 2015 թվականների ծրագրի" շրջանակներում։

Մշակվել և Հայաստանի Կառավարության հավանությանն է արժանացել "Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման 2010 - 2015 թվականների ազգային ռազմավարության ծրագիրը", որտեղ արտացոլված են առողջության պահպանմանն ուղղված հիմնական նպատակները։ Հայաստանում վերջին տարիներին աստիճանաբար ավելանում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ ըստ ընտանիքում ծնված երեխաների թվի և "Փարոս" ծրագրում ընդգրկվածության։ "Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն" բյուջետային ծրագրի շրջանակներում 2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է ծննդօգնության պետական ծրագիր, որը բնակչությանը լիովին ապահովում է որակյալ և անվճար ծննդօգնության ծառայություններով։ Հղիության 22 և ավելի շաբաթական ժամկետում հղիներին տրվում է հավաստագիր, որի արժեքը 2008 թվականին 65 հազար դրամ էր, 2009 թվականից հասել է մինչև 150 հազար դրամի։ Հավաստագիրը հնարավորություն է տալիս կատարելու նախածննդյան պարտադիր հետագոտություններ։ Դրա շարունակականությունն ապահովելու նպատակով 2010 թվականի ընթացքում իրականացվել են 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներ։ Ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →