Back

Հայաստանի կենտրոնական բանկ - հայաստանի բնակչություն. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հ ..



                                               

Կենտրոնական բանկ

Կենտրոնական բանկ, երկրի կամ երկրների խմբի վարկային համակարգի գլխավոր կարգավորող օրգան։ Կենտրոնական բանկերը տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ ժողովրդական, ազգային, պետական, պահուստային։

                                               

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Հայաստանում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 58-ն են։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը։ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանի խոշորագույն բանկերից է։ Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ։

                                               

ԱյԴի Բանկ

ԱյԴի Բանկ, Հայաստանում գործող ունիվերսալ բանկ։ Հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ 1996 թվականին այս բանկը դեռևս կոչվում էր "Անելիք" փայատիրական առևտրային բանկ։ Ըստ ՀՀ ԿԲ No 9 արտոնագրի, բանկը 1996 թվականին վերանվանվեց որպես "Անելիք Բանկ" ՍՊԸ։ 2007 թվականին ՍՊԸ-ն դարձավ ՓԲԸ։

                                               

ԽՍՀՄ Պետական բանկ

ԽՍՀՄ Պետական բանկ, ԽՍՀՄ Պետբանկ, Գոսբանկ, ԽՍՀՄ կենտրոնական բանկը 1930-ականներից մինչև 1987 թվականը։ Հանդես է եկել որպես միասնական էմիսիոն, դրամարկղային և հաշվարկային կենտրոն, ժողովրդական տնտեսության և բնակչության վարկավորման ու ֆինանսավորման հիմնական բանկ։ Մինչև 1923 թվականը կոչվել է ՌՍՖՍՀ պետական բանկ ։ Հիմնադրվել է Լենինի նախաձեռնությամբ։ 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Լենինը ստորագրել է ՌՍՖՍՀ պետբանկ հիմնադրելու մասին ԺԿԽ-ի դեկրետը, որը 1921 թվականի հոկտեմբերի 7-ին հաստատել է ՀԿԳԿ-ի 4-րդ նստաշրջանը։ ԽՍՀՄ ԿԳԿ-ի 1923 թվականի հուլիսի 6-ի որոշումով ՌՍՖՍՀ պետական բանկը վերակազմվել է ԽՍՀՍ պետակ ...

                                               

Զարգացման Հայկական Բանկ

Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ, Հայաստանում մինչև 2016-ը գործող ունիվերսալ բանկ էր, որը մատուցում էր բանկային ծառայություններ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց։ Բանկը ներկայացված էր ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում էր քաղաք Երևանում։

                                               

Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկ, միջազգային ֆինանսական կազմակերպություն, որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ "Համաշխարհային բանկ" տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ։ Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային։ Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծ ...

                                               

Արդշինբանկ

"Արդշինբանկ" ՓԲԸ, Հայաստանում դրամավարկային գործունեություն իրականացնող գործող առևտրային բանկ։ Բանկի լրիվ ֆիրմային անվանումն է "Արդյունաբերաշինարարական բանկ" փակ բաժնետիրական ընկերություն։ Այն ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում և ներկայացչություն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

                                               

Հայկական դրամի նշան

Հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։ Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը խորհրդանիշը առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

                                               

Ամերիաբանկ

Ամերիաբանկ ՓԲԸ, Հայաստանում գործող բանկ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ։ Այն հիմնադրվել է 1910 թվականին, որպես Կովկասյան առևտրի բանկի մասնաճյուղ, որը խորհրդային ժամանակաշրջանում վերափոխվել է ԽՍՀՄ Վնեշտորգբանկի հայկական մասնաճյուղ։ Այն կրկին ինքնուրույն բանկ է դարձել 1992 թվականին Հայաստանի կենտրոնական բանկից բանկային լիցենզիա ստանալուց հետո։ 2014 թվականին այն երեք անգամ արժանացել է Euromoney մրցանակի, որպես Հայաստանի լավագույն բանկի: Ամերիաբանկ, Կոմիտասի մասնաճյուղ, Երևան 2014 թվականին բանկը ներդրել է AmeriaT ...

                                               

ԱրՔա (Արմենիան Քարդ)

"Արմենիան Քարդ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականի մարտին, ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից, USAID-ի աջակցությամբ, Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով։ Պրոցեսինգային ծառայություններ մատուցելու լիցենզիան տրվել է 2003 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։ 2006 թվականի փետրվար ամսից ԱրՔա-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ UNDP, ներդրեց ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների փոխանցման համակարգ, որը թույլ է տալիս քարտապաններին վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի համար, ձեռք բերել ինտերնետ քարտեր ...

                                               

Հայէկոնոմբանկ

Հայէկոնոմբանկը, Հայաստանի պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել 1991 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Կենտրոնական Բանկում ։ Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից է էլեկտրոնային ֆորմատում բանկային ծառայությունների մատուցումը ինտերնետային տեխնոլոգիաների ներդրում և պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը։

                                               

Դրամի հուշարձան (Երևան)

Դրամի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 22-ին, ՀՀ կենտրոնական բանկի շենքի առջև։ Հուշարձանը բացվել է բանկային աշխատողի օրվա և Հայկական դրամի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հուշարձանի ստեղծման գաղափարը պատկանում է "Երևան" ամսագրին, որն իր առաջարկը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկ և բանկի համաձայնությամբ նախաձեռնել արձանը ստեղծելու աշխատանքները։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և "Երևան" ամսագրի գլխավոր խմբագիր Իդա Մարտիրոսյանը։

Հայաստանի կենտրոնական բանկ
                                     

Հայաստանի կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը։ Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։ Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ։"

                                     

1. Կենտրոնական բանկի խնդիրները

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանում գների ու ֆինանսական կայունության ապահովումը։

Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`

ա) Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.

գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.

դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը։

2. Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնական բանկը`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպությունները ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին.

ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն.

զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման և հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական անվանական տվյալներ վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական անվանական տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը և հավաքագրման մեթոդաբանությունը.

ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին.

թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.

ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ։

Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ։

                                     

2. Հայաստանի կենտրոնական բանկի պատմություն

Հայաստանի կենտրոնական բանկի պատմությունը բաժանված է չորս հիմնական փուլերի՝ Նախախորհրդային ժամանակաշրջան, Առաջին Հանրապետության ժամանակաշրջան, Խորհրդային ժամանակաշրջան, Հայաստանի երրորդ Հանրապետության ժամանակաշրջան։ Այստեղ ներկայացված են նաև երրորդ հանրապետության ժամանակաշրջանում կատարված օրենսդրական փոփոխությունները, ֆինանսական կառույցների և ֆինանսական արդյունքների մասին ամփոփ նկարագրություն։

                                     

3. Հայկական դրամի պատմություն

Հայկական դրամի պատմությունը բաժանված է մի քանի փուլի՝ Անտիկ ժամանակներից մինչև ցարական ժամանակաշրջան, Առաջին հանրապետության ժամանակաշրջան, ԽՍՀՄ ժամանակաշրջան, Երրորդ հանրապետության ժամանակաշրջան։

                                     

4. Հայաստանի ազգային արժույթ

Նորանկախ Հայաստանի դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրամը ISO կոդ՝ AMD Հայաստանի արժույթն է։ Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին ԱՊՀ-ի ամենակայուն արժույթներից է 2001 թ ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց։ Հայկական դրամի խորհրդանշանն է ֏ նշանը։

Հայաստանի կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանը և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած Դրամի գրաֆիկական խորհրդապատկերները։

2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։



                                     

5.1. Կենտրոնական բանկի կառուցվածք Կենտրոնական բանկի կազմակերպաիրավական կառուցվածքը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։

Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։

Անկախությունը անհրաժեշտ է գների և ֆինանսական կայունության ապահովմանը նպատակաուղղված արդյունավետ քաղաքականություններ իրականացնելու համար, որով Կենտրոնական բանկն իր ներդրումն է ունենում երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճի ապահովման գործընթացում։

Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում՝ վերցնել վարկեր, հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող. Օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։

Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել։

                                     

5.2. Կենտրոնական բանկի կառուցվածք Կենտրոնական բանկի կառավարումը

Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե։ Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` հինգ տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել։

Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է։ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով և պատասխանատու է Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար։

Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ։

Նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ նրանց պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը՝ վեց տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև խորհրդի անդամները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կատարել այլ աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից։

2020 թվականի դրությամբ խորհրդի կազմը հետևյալն է

Նախագահ ՝

Մարտին Գալստյան

Տեղակալներ՝

Ներսես Երիցյան,

Վախթանգ Աբրահամյան

Խորհրդի անդամներ՝

Դավիթ Նահապետյան,

Օլեգ Աղասյան,

Հասմիկ Ղահրամանյան,

Արթուր Ստեփանյան,

Հովհաննես Խաչատրյան



                                     

5.3. Կենտրոնական բանկի կառուցվածք Պետական բանկի և Կենտրոնական բանկի նախագահները

  • Կոնստանտին Սիբանին 1910-1916 թթ.
  • Արտաշես Սարգսյան 1944-1967 թթ.
  • Վլադիմիր Աղասյան 1972-1986 թթ.
  • Մարտին Գալստյան 2020 թվականից առայսօր.
  • Անդրեյ Պապովյան 1969-1972 թթ.
  • Ստեփան Սաֆարյան 1967-1969 թթ.
  • Սերգեյ Բատուրին 1939-1943 թթ.
  • Վլադիսլավ Մորավսկի 1916-1921 թթ.
  • Հովհաննես Դավթյան 1931-1936 թթ.
  • Բագրատ Ասատրյան 1994-1998 թթ.
  • Գրիգոր Ջաղեթյան 1924-1930 թթ.
  • Իսահակ Իսահակյան 1986-1994 թթ.
  • Մարտին Սահակյան 1922-1924 թթ.
  • Գրիգորի Սմիռնով 1896-1901 թթ.
  • Գարսևան Վարշամյան 1930-1931 թթ.
  • Անտոն Կրիժիժանովսկի 1901-1905 թթ.
  • Արթուր Ջավադյան 2008-2020 թթ.
  • Վարդան Մամիկոնյան 1936-1937 թթ.
  • Տիգրան Սարգսյան 1998-2008 թթ.
  • Նիկոլայ Սաննիկով 1905-1910 թթ.
  • Ռիզա Վելիբեկով 1943-1944 թթ.
  • Արկադի Մինասյան 1937-1939 թթ.
                                     

6. Դրամավարկային քաղաքականություն

Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի տոկոսադրույքի կարգավորման գործընթացն է։ Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ Որպես այդպիսի նպատակ, համաձայն ՀՀ Սահմանադրության 83.3–րդ հոդվածի և "ՀՀ կենտրոնական բանկի մասին" ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը։ Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը՝ Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը որը, համաձայն "ՀՀ Բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի, ամրագրվում է "Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում" ։

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը։ Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է։ Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները։

2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը, "ՀՀ կենտրոնական բանկի մասին" ՀՀ օրենքի սահմաններում փողի ագրեգատների նպատակադրումից պաշտոնապես անցում է կատարել գնաճի նպատակադրման ռազմավարության։ Այս ռազմավարության համատեքստում որպես դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ՝ կարճաժամկետ տոկոսադրույքը։ Ընդ որում ՀՀ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ռազմավարության, միջանկյալ և գործառնական նպատակների ընտրության հարցում լիովին անկախ է։ 2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը՝ 1.5% տատանումների թույլատրելի միջակայքով։ Գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Կառավարության հետ համատեղ։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։

Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ։

Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են՝

  • Օրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած անհրաժեշտ այլ դրույթներ։.
  • Գնաճի կանխատեսումները.
  • Դրամավարկային քաղաքականության ուղղությունները.
                                     

7. Կենտրոնական բանկի առաքելությունը

Կենտրոնական բանկի առաքելությունն է՝

  • Պահպանել տնտեսական միջավայրի փոփոխություններին արագ արձագանքելու և տնտեսական գործընթացների վրա արդյունավետորեն ազդելու ինստիտուցիոնալ կարողությունները.
  • Լինել միջազգայնորեն ճանաչված՝ որպես անկախ, դինամիկ զարգացող, հեղինակավոր, թափանցիկ, գիտելիքին միտված, միջազգային ֆինանսական համակարգի զարգացման միտումները գնահատող արդյունավետ կառույց.
  • Մշտապես աջակցել երկրի մակրոտնտեսական կայուն զարգացմանը՝ լինելով տնտեսական մարտահրավերներին դիմակայելու գործում ՀՀ Կառավարության կարևոր գործընկերը։.

Կենտրոնական բանկը հիմնական նպատակն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես անկախ կառույցի և Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում գների և ֆինանսական կայունության երաշխավորի հեղինակությունը՝ առաջնորդվելով տնտեսության կայուն զարգացման ապահովման և միջազգային շուկաներին ինտեգրվելու հեռանկարով, ձգտելով ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարում։

                                     

8. Կենտրոնական բանկն ու Հայաստանի տնտեսությունը

Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի պետական մարմինների հետ։ Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին՝ Կենտրոնական բանկի քաղաքականության մասին։ Երկրի գլխավոր դրամատունը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին։ Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ։ Բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և Ազգային ժողովի կանոնակարգ՝ Հայաստանի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։



                                     

8.1. Կենտրոնական բանկն ու Հայաստանի տնտեսությունը ՀՀ ԿԲ փոխհարաբերությունները ՀՀ պետական մարմինների հետ

Կենտրոնական բանկն իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը։ Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ՝ պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ։ Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում։ Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը՝ օրենքներով սահմանված կարգով։ Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը՝ օրենքով սահմանված կարգով։

Կենտրոնական բանկը, կառավարության ֆինանսական գործակալն է՝

  • Կենտրոնական բանկի խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով։.
  • Պետական բյուջեի և ներքին ու արտաքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային այլ գործառնությունների իրականացման գծով.
  • Կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գծով հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու.

Կենտրոնական բանկը կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով տրամադրում է կառավարությանը դրամավարկային և օրենքով իր իրավասությանը վերապահված այլ հարցերին առնչվող տեղեկություններ, իսկ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով։ Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ՝

  • Պետական փոխառությունների մասին, այդ թվում՝ դրանց աղբյուրների, ծավալի, տոկոսադրույքի, մարման ժամկետների, այլ պայմանների, փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ.
  • Վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ։.
  • Պետական բյուջեի կատարման, դրա ընթացիկ ծավալների և եկամուտների վերաբերյալ.

Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

                                     

9. Միջազգային համագործակցություն

Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենտրոնական բանկը ինտեգրված են համաշխարհային հանրությանը։ ՀՀ կենտրոնական բանկը երկկողմ համագործակցություն ունի այնպիսի կառույցների հետ, որպիսիք են

  • Արժույթի միջազգային հիմնադրամը ԱՄՀ International Monetary Fund IMF.
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը European Bank for Reconstruction and Development.
  • Համաշխարհային բանկը World Bank.
  • Ասիական զարգացման բանկը Asian Development Bank.

Կենտրոնական բանկն, իր իրավասության շրջանակում, համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպություններների հետ, ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, տարբեր երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում։

Միջազգային համագործակցության շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը սկսել է ստացված վարկերի միջոցով իրականացնել համակարգային վերափոխումների, վճարային հաշվեկշռի սպասարկման, մասնավոր բիզնեսի ֆինանսավորման, ինստիտուցիոնալ և վերականգնողական վարկերի և համանման այլ ծրագրեր։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի դրական արդյունքները նոր հեռանկարներ են բացում տնտեսական տարբեր ինստիտուտների և աշխարհի խոշոր բանկերի հետ համատեղ նախագծերի իրականացման համար։

                                     

10. ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

"Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը" ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված համալիր է։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Կենտրոնում անցկացվում են տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր սեմինարներ։

Կենտրոնում կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքները քննարկելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կենտրոնական բանկի կուտակած գիտելիքն ու փորձը կիսելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, տարածաշրջանային սեմինարներ և ուսումնական ծրագրեր։ Հայաստանի Ամերիկյան համալսարանը կենտրոնում իրականացնում է տնտեսագիտության մագիստրոսի կոչում տվող կրթական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն ունեն տնտեսագիտության ոլորտում հետազոտություններ անելու կարողություն և ներուժ ունեցող երիտասարդները։

Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ ներառելով բարձրակարգ կացարան՝ նախատեսված հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների և դասախոսական կազմի համար։ Համալիրում նախատեսված են կրթական գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինչպես ուսանողների և դասախոսների կացարաններ, այնպես էլ արդի պահանջներին բավարարող կահավորված լսարաններ։

Կենտրոնում տարածքներ են հատկացվել առեւտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ։

Կենտրոնի տարածքում գործում է նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով սպասարկվում են տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները։

Համալիրը հանդես է գալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, Արևելյան Եվրոպայի կենտրոնական ազգային եւ առեւտրային բանկերի, ֆինանսական հատվածի այլ մասնակիցների, միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների գործնական հանդիպումների և հետազոտությունների միջավայր, որտեղ կազմակերպվում են տարածաշրջանային տարբեր խորհրդակցություններ, սեմինար-քննարկումներ ֆինանսական համակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանի նկատմամբ ֆինանսական ոլորտի մասնակիցների հետաքրքրությունը մեծացնելու նկատառումով։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվել է նաև Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքը։ Այն վերածվել է ժամանակակից "Գիտելիք հանուն զարգացման" կենտրոնի։

Կենտրոնում գործում են՝

  • Օտար լեզուների, ինչպես նաև համակարգչային ծրագրերի բազմակողմանի ուսուցման խմբակներ չորրորդ հարկ.
  • Գործնական հանդիպումներ, սեմինարներ, դասընթացներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ չորրորդ հարկ։.
  • Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ստեղծվել է Երևանի Թումո կենտրոնի հետ համատեղ և ներառում է այն տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառված են երևանյան կենտրոնում, երրորդ հարկ.
  • ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ կենտրոնական բանկի և հայկական դրամի պատմությանը, առևտրային բանկերի գործառույթներին և գործունեությանը առաջին հարկ.
  • Տեխնիկապես հագեցված և արդի տեղեկատվական տեխնոլոգիաներով կառավարվող ժամանակակից քաղաքային գրադարան՝ ինտերնետ անվճար մուտք գործելու հնարավորությամբ երկրորդ հարկ.
                                     

11. Այցելուների կենտրոն

Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում։ Այն առաջին անգամ իր այցելուների համար դռներն է բացել 2011 թվականի աշնանը, իսկ այցելուների առաջին խումբն այցելել է նույն թվականի սեպտեմբերի 20-ին։ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնն զբաղեցնում է 2 հարկ՝ 500 քառ.մ. ընդհանուր մակերես, որտեղ այցելում է տարեկան մոտ 10 000 այցելու։

Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են, ինչպես նաև ուսանողները, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական երկու անգամ, 20-25 հոգանոց խմբերով։ Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար։

Ցուցադրանքում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ։ Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ ցուցադրանքը երկլեզվյան է՝ հայերեն և անգլերեն։

Այցելուների կենտրոնի ընդհանուր կառուցվածքը հետևյալն է։

  • Հայաստանի դրամաշրջանառության պատմություն.
  • Կեղծարարությունը հանցանք է.
  • Դրամանիշերի / թղթադրամների ստեղծման գործընթաց.
  • Հայաստանի Հանրապետության արժույթ.
  • Դրամավարկային քաղաքականություն.
  • Դրամի պաշտպանական հատկանիշներ.
  • Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ.
  • Վճարահաշվարկային համակարգեր և վճարային քարտեր.
  • Միջազգային պահուստների կառավարում.
  • Կինոսրահ.
  • Բաց գրադարան.
  • Վաճառասրահ.
  • Խաղասրահ.

Կենտրոնական բանկի գրադարանը բաց է հանրության համար յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00։ Նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար։

Գրադարանում առկա են մասնագիտական մոտ 3000 անուն գրքեր։ Առաջիկայում նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին։

  • Այցելուների կենտրոնի պաշտոնական կայք էջ Archived 2015-04-28 at the Wayback Machine.
                                     

12. Արտաքին հղումներ

  • ՀՀ ԿԲ 2018-2020թթ․ ռազմավարությունը Archived 2020-10-15 at the Wayback Machine.
  • ՀՀ ԿԲ պաշտոնական կայք էջ.
  • ՀՀ ԿԲ 2012-2014 թթ. ռազմավարությունը.
  • ՀՀ ԿԲ Սպառողների շահերի պաշտպանության պաշտոնական կայք էջ.

Users also searched:

թեժ գիծ կենտրոնական բանկ, կենտրոնական բանկ աշխատակազմ, կենտրոնական բանկ հասցե, կենտրոնական բանկ սփյուռ, հհ կենտրոնական բանկ փոխարժեք, հհ կենտրոնական բանկի գործառույթները, հհ կենտրոնական բանկի նախագահ, հհ օրենքը կենտրոնական բանկի մասին, կենտրոնական, բանկ, բանկի, հհկենտրոնականբանկիգործառույթները, հհկենտրոնականբանկինախագահ, կենտրոնականբանկաշխատակազմ, կենտրոնականբանկհասցե, հհօրենքըկենտրոնականբանկիմասին, կենտրոնականբանկսփյուռ, թեժգիծկենտրոնականբանկ, Հայաստանի, գործառույթները, նախագահ, աշխատակազմ, հասցե, օրենքը, մասին, սփյուռ, փոխարժեք, հհկենտրոնականբանկփոխարժեք, Հայաստանիկենտրոնականբանկ, հայաստանի կենտրոնական բանկ, հայաստանի բնակչություն. հայաստանի կենտրոնական բանկ,

...

Կենտրոնական բանկ հասցե.

Կարգավորող դաշտ acra. ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի. Հհ կենտրոնական բանկ փոխարժեք. ԿԲ ն վերաֆինանսավորման CIVILNET. ՀՀ Կենտրոնական բանկը 2020 թ․ պետբյուջեի ավելի բարձր դեֆիցիտ Է կանխատեսում ՝ ՀՆԱ ի 6​,2.





Թեժ գիծ կենտրոնական բանկ.

Գործարքներ արժեթղթերով. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենք Բանկերի և բանկային. Կենտրոնական բանկ սփյուռ. Հայաստանի Ավտոապահովագրողների. Մեկին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Մեկին ՀՀ կենտրոնական բանկի.


Հհ կենտրոնական բանկի գործառույթները.

Կենտրոնական բանկը ՀՀ Համակարգ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 2 ի.





Հհ օրենքը կենտրոնական բանկի մասին.

Գլխավոր ՎՏԲ Հայաստան Բանկ. Կենտրոնական բանկը որոշել է 1 տոկոսով Հայաստանի սպառողական շուկայում 2020. ՀՀ կենտրոնական բանկ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում լրացում. Եվրասիականների այցը ՀՀ. ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը. 25 05 2019. Օրերս տեղի.


Հայաստանի Կենտրոնական Բանկ, Armenia.

Անվտանգության լուծումները Հայաստանի կենտրոնական բանկի համար. 28 12 2020. Սոցիալական պաշտպանության UNICEF. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը այսուհետ՝ Կենտրոնական բանկ. ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. 2003 2008թթ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ. 2003թ. Մեր մասին Armenia Securities Exchange. ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Araratbank. Սկզբունքներ կանոնակարգ 8 04 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009թ. թիվ 225 ​Ն որոշում. Հայաստանի Հանրապետության. 19 16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ.


Էկոնոմիկայի նախարարություն.

ԵՒ վերահսկող մարմինը ՀՀ Կենտրոնական բանկն է: Հայաստանի ֆոնդային բորսայի. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի. Կենտրոնական բանկի ղեկավարը, մասնավորապես, հիշեցրել է, որ գալիք տարվա. Տեղեկատվական անվտանգության. Հարգելի հաճախորդ, Բանկի կայքում հայերեն և ՎՏԲ Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում: Բանկի Mastercard քարտերով Հայաստանի և Կենտրոնական բանկի ինտերնետային կայք. Սկսեք կարիերա ՀՀ կենտրոնական. Հիշեցնենք ՀՀ կենտրոնական բանկը 2021թ.–ի համար նախապես կանխատեսել էր 2 տոկոս.





ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է.

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Բոլոր. ՖՀՀ Հոգաբարձուների խորհուրդը. ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ. Արձանագրային որոշումներ E. Այս հայտարարությունից բացի Կենտրոնական բանկը հրապարակեց նաև հայաստանի.





Արթուր Ջավադյան CV Untitled.

Հայաստանի կենտրոնական բանկ են առաջարկվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Գույքի. Հայաստանի Հանրապետության. Է ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի կազմում՝ որպես խորհրդի անդամ, Ծնվել է 1983թ. օգոստոսի 29 ին: 2004թ. ավարտել է Հայաստանի պետական. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների. ՀՀ Կենտրոնական Բանկի Փոխարժեքներ. ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին.


ՀՀ կենտրոնական բանկ ԵՊՀ.

ՀՀ կենտրոնական բանկի արժութային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի. ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում. Կուրսերի ուսանողները շրջայց ունեցան ՀՀ Կենտրոնական բանկում: Այցը կազմակերպել. Հայաստանի Կենտրոնական Բանկ – it.am. ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. ԱՌԿԱ. Վերջին շրջանում ԶԼՄ երով, սոցիալական ցանցերով,.





Հայաստանի բանկերը 2021 թվականին.

ՀՀ ՊԿԱ ուսանողների այցը Կենտրոնական բանկ. Ս.թ. նոյեմբերի 20 ին ՀՀ ՊԿԱ ուսանողական. Քննությունների տեսակները. Պետական գրանցման թիվ 05009077. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ. Կենտրոնական բանկի մասին Legislation. ԱԿԲԱ Բանկը ՀՀ խոշորագույն բանկերից է,որի գործունեության նպատակն է օժանդակել.


Հհ օրենքը հհ կենտրոնական բանկի Arlis.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ. Կոնտակտային տվյալներ. Ղեկավար. ԿԲ նախկին նախագահի խոսքով. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է,​. Բանկի հաշվարկային տոկոսադրույք. HSBC Բանկ Հայաստանի գլխավոր էջ հավասար է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված. Հայաստանի կենտրոնական բանկ. Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումային ոլորտը կարգավորող.


ԱԿԲԱ ԲԱՆԿ Գլխավոր էջ.

Կաղապար:Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահները. Վիքիպեդիայից՝ ազատ. Կենտրոնական Բանկ Բիզնես 24. Փոխանցումներ IDBank ի և Fora Bank ի միջև 10.11.2016 թ.​ ին անդամակցել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ. Կաղապար:Հայաստանի Կենտրոնական. Կենտրոնական Բանկի Փոխարժեքներ, Курсы центрального банка Армении, AMD USD RUB EUR, Kentronakan bank poxarjeqner.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →