Back

Հայ գրականություն - հայկական գիր և գրականություն. IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ, Աստվածա ..



                                               

Խորհրդային գրականություն (ամսագիր)

Խորհրդային գրականություն, գրական-գեղարվեստական, տեսական-քննադատական ամսագիր։ Հայաստանի գրողների միության վարչության օրգան։ Լույս է տեսնում 1934 թվականից, Երևանում։ Մինչև 1940 թվականը՝ "Խորհրդային գրականություն", 1940-1943 թվականներին՝ "Սովետական գրականություն", 1943-1955 թվականներին՝ "Խորհրդային գրականություն և արվեստ" ։ "Վերելք" և "Նոր ուղի" գրական հանդեսների օրգանական շարունակությունն է։

                                               

Հայոց լեզու և գրականություն

Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Archived 2016-03-04 at the Wayback Machine.

                                               

Հայ ազգային հիմնադրամ

Հայ ազգային հիմնադրամ, հիմնվել է 1942 թվականին Կահիրեում՝ Ռամկավար ազատական կուսակցության մի խումբ անդամների և համակիրների նախաձեռնությամբ։ Կոչված էր օժանդակելու հայ մշակութային կենտրոնների ստեղծմանը, նպաստելու հայ մամուլի զարգացմանը, հայ երիտասարդների պատրաստմանը ուսուցչական, հրապարակախոսական և եկեղեցական գործունեության համար։ Հաստատության միջոցներով հրատարակվում է հայագիտական գրականություն, լույս է ընծայվում "Արև" օրաթերթը։

                                               

Արտասահմանյան գրականություն (հանդես)

"Արտասահմանյան գրականություն" թարգմանական եռամսյա հանդես, որը հրատարակվում է 2000 թվականից։ Գլխավոր խմբագիրը Սամվել Մկրտչյանն է։ Հանդեսի սկզբունքն է՝ բոլոր թարգմանությունները պետք է լինեն բնագրից։ Հանդեսի շուրջը համախմբվել են անվանի և երիտասարդ թարգմանիչներ, որոնք ջանում են ներկայացնել արդի համաշխարհային գրականության լավագույն նմուշները։ "Օտարագիր հայ գրողներ" բաժնում պարբերաբար տպագրվում են տարբեր լեզուներով ստեղծագործող հայազգի բանաստեղծներ և արձակագիրներ։ 2004 թվականին ստեղծվել է "Արտասահմանյան գրականություն" մատենաշարը։

                                               

Սուֆիական գրականություն

Սուֆիական գրականություն մասրի՝ الادب الصوفى, սուֆիզմի գաղափարներն արտահայտող ու քարոզող տարալեզու ստեղծագործությունների ամբողջությունը։ Սուֆիզմը մեծ ազդեցություն է գործել միջնադարյան գրականության, հատկապես պոեզիայի վրա՝ գրված արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ուրդու և Մերձավոր ու Միջին Արևելքի այլ լեզուներով։ Սուֆիներն իրենց գրականության մեջ օգտագործել են բանահյուսական տարրեր և, մշակելով բանաստեղծական հատուկ սիմվոլիկա, հատկապես սիրային քնարերգության ձևով արտահայտել են կրոնամիստիկական գաղափարներ ու զգացմունքներ։ Այս կամ այն չափով սուֆիզմի հետ է կապված միջնադարյան Արևելքի գրեթե բոլոր խոշոր բան ...

                                               

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարան Երևանում, ՀՀ ԳԱԱ գիտամշակութային հաստատություն. կազմակերպվել է 1995 թվականի մարտին։ Խնդիրն է՝ հավաքել, մշակել, հրատարակել, պահպանել և ցուցադրել Թուրքիայի կառավարող շրջանների կողմից նախապատրաստված և 1915-1923 թվականներին իրականացված հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, գրականություն ևն։

                                               

Բելառուսական գրականություն

Սկզբնավորվել է 11-13-րդ դդ․, երբ Բելառուսիան մտնում էր Կիևյան Ռուսիայի կազմի մեջ։ Ինչպես և սլավոնական մյուս ժողովուրդների մոտ, սկզբնական շրջանում զարգացել է կրոնական և աշխարհիկ բովանդակությամբ գրավոր հուշարձանների ընդօրինակությունների ձևով։ Առաջին ինքնուրույն գրավոր հուշարձանը Կիրիլ Տուրովսկու "Քարոզներ" կրոնական երկն է։

                                               

Մանկական գրականություն

Մանկական գրականություն, գեղարվեստական գրականության ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։ Մանկական գրականության արմատները գալիս են պատմություններից, երգերից, որոնք մի մասն են ավելի մեծ բանավոր ավանդույթի, որ մեծահասակները կիսում էին երեխաների հետ դեռևս այն ժամանակ, երբ տպագրությունը գոյություն չուներ։ Դժվար է հասկանալ մանկական գրականության զարգացումը միչև տպագրության ի հայտ գալը։ Նույնիսկ տպագրության լայն տարածումից հետո, շատ դասական "մանկական" պատմվածքներ սկզբնապես ստեղծվու ...

                                               

Հայ Ավետարանական Եկեղեցի

Հայ Ավետարանական եկեղեցի պատկանում է բողոքական ավետարանական եկեղեցիների շարքին։ Հայ Ավետարանական եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1 հուլիս 1846 թվին Կոստանդնուպոլսում։ 19-րդ դ կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930 թթ հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Անդրկովկասում՝ մոտ 4000։ 1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարան ...

                                               

Հայ-թաթարական ընդհարումներ

Հայ-թաթարական ընդհարումներ, 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին "կովկասցի թաթարներ" էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։ Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգո ...

                                               

Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոց

Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոց, գտնվում է Ստամբուլում, ։ Գործում է Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցում, 2003 թվականից։ Գտնվում է Ստամբուլի ամենահին հայկական թաղամասերից մեկում՝ Գում Գափուում։ 2010 թվականից կոչվում է Հրանտ Դինքի անունով։

                                               

Հայ ֆիդայական շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

                                     

Հայ գրականություն

IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է հրատապ անհրաժեշտություն։ Այս պատմական առաքելությունը հանձն է առնում 390-ականների սկզբներից շրջիկ քարոզչությամբ զբաղվող Մեսրոպ Մաշտոցը` ծագումով Տարոնի Հացիկ գյուղից և մի քանի տարի հայոց արքունիքում աշխատած իբրև դիվանապետ։ Շուրջ 404 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ և կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ Վաղարշապատում գումարվում է հատուկ եկեղեցական ժողով` նպատակ ունենալով ելքեր որոնել ազգային գրավոր մշակույթի ստեղծման և դավանաբանական գրականության թարգմանության համար։ Այդ նպատակով հայոց թագավոր Վռամշապուհի աջակցությամբ և ցուցումով հյուսիսային Միջագետքից Հայաստան են բերվում գրեր՝ այսպես կոչված "Դանիելյան նշանագրերը" ։ Մոտ երկու տարի անց "Դանիելյան գրերը" հանվեցին գործածությունից՝ հայերենի հնչյունական համակարգը լիարժեք արտահայտել չկարողանալու պատճառով։ Վռամշապուհի և կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ միասին մեկնում է հյուսիսային Միջագետք։ Շուրջ 405-406 թվականներին Եդեսիայում, ուսումնասիրելով տարբեր գրային համակարգեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Այստեղից մեկնում է հյուսիս՝ Սամոսատ, ուր հույն գրագիր Հռոփանոսի հետ վերջնականապես շտկում է այբուբենի գծագրական ձևը։ Մոտ մեկ տարի։ Ըստ Կորյունի Մաշտոցը Միջագետք է մեկնել Վռամշապուհի գահակալության հինգերորդ տարում, վերադարձել՝ վեցերորդ տարում տևած շրջագայությունից հետո աշակերտների հետ վերադանում է հայրենիք՝ Վաղարշապատում բացելով առաջին ազգային դպրոց

                                     

1. V - X դարեր։ Հայ վաղմիջնադարյան գրականություն

Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի "Վարք Մաշտոցի" երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի "Հայոց Պատմությունը", որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի "Վարդանի և Հայոց Պատերազմի մասին" մատյանը՝ գրված մոտ 464-465-ին։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու "Հայոց Պատմությունը", ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցի է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Վերջինս համարվում է կամ IV դարի պատմիչ, որ գրել է հունարեն և թարգմանվել V դարում, կամ V դարի հեղինակ, որ գրել է Ագաթանգեղոս կեղծանվան տակ։

Հայոց Ոսկեդարի խոշորագույն կոթողներից է Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու "Եղծ աղանդոց" աստվածաբանական երկը, ուր հեղինակը քրիստոնեության դիրքերից դիտարկում է կրոնա-փիլիսոփայական բազմաթիվ խնդիրներ։ Երկը գրված է մոտավորապես 441-449-ի միջև։ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Ստեփանոս Սյունեցուն առաջին, Հովհան Մանդակունուն են վերագրվում տասնյակ հոգևոր շարականներ։ Վերջինս համարվում է նաև մի շարք կրոնա-եկեղեցական ճառերի հեղինակ, որոնցում արժեքավոր տեղեկություներ են պարունակվում V դարի հայոց սոցիալ-հասարական կյանքի վերաբերյալ։ Մաշտոցին է վերագրվում "Հաճախապատում ճառք" աստվածաբանակ երկը։

VI դարի հեղինակ է Աթանաս Տարոնացին, որից պահպանվել է մեկ փոքր ժամանակագրություն։ Այն ունի կարևոր աղբյուրագիտական արժեք, քանզի հեղինակը հենվել է նախորդ դարի հայ պատմիչների երկերի վրա։

VII դարը հայ վաղմիջնադարյան գրավոր մշակույթի վերելքի շրջան է։ VII դարի նշանավոր պատմիչ է Սեբեոսը, որի երկի շարադրումը հասցված է մինչև 661 թվականը, և գրված է իր ժամանակի համաշխարհային պատմական իրադարձություների ոլորտում։ Նույն դարի պատմիչ է Հովհան Մամիկոնյանը, որը հեղինակել է "Պատմություն Տարօնոյ" երկասիրությունը։ Նրանում պատմվում է VI դարի վերջին և VII դարի առաջին կեսին Տարոն գավառում տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը։ "Պատմություն Տարօնոյ" երկը գրվել է VII դարի կեսին, իսկ նրա առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին։ Նույն դարի վերջին է գրվել Աղվանից կամ Արևելից կողմանց իշխան Ջվանշիրի մահվան կապակցությամբ Դավթակ Քերթողի ներբովը, որ համարվում է նաև հայ աշխարհիկ բանաստեղծության հնագույն նմուշը։

VIII դարի խոշոր պատմիչ է Ղևոնդը։ Վերջինս շարունակել է Սեբեոսին՝ սկսելով VII դարի կեսերից՝ հասցնելով մինչև VIII դարի սկզբին Հայաստանի նվաճման պատմությունը։ Երկն ավարտել է մոտ 790-ին։ IX դարի վերջին, X դարի սկզբին է ապրել Արծրունյաց պատմիչ Թովմա Արծրունին։ Նրա "Պատմություն տանն Արծրունյաց" աշխատության մի մասի հեղինակ է համարվում նույն շրջանում ապրած մեկ այլ անհայտ պատմիչ, որին հայագիտության մեջ պայմանականորեն անվանում են Անանուն Արծրունի։ X դարի խոշորագույն պատմիչներից է կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի "Հայոց Պատմությունը" հասցված է մինչև 924 թվականը, և կարևորագույն տեղեկություններ է պարունակում ոչ միայն տվյալ դարաշրջանի Բագրատունյաց Հայաստանի այլև Վիրքի, Աղվանքի և Իրանի մասին։ Մոտ 982-ին "Հայոց Պատմություն" է հեղինակում Ուխտանեսը։ Մովսես Կաղանկատվացու "Աղվանից աշխարհի պատմությունը" հիմնականում վերաբերում է երկու հայաբնակ նահանգների՝ Արցախի և Ուտիքի պատմական անցքերի նկարագրությանը։ Վարքագրական գրականության մեջ ուշագրավ է Մեսրոպ Վայոցձորցու "Սուրբ Ներսեսի Վարքը" ` ավարտված մոտ 967-ին։ Ստեղծվում են նայև կրոնա-եկեղեցական բնույթի տրակտատներ Անանիա Նարեկացի և այլք

                                     

2. XI - XII դարեր

X-XI դարերի սահմանագծին, Բագրատունյաց Հայաստանի հզորացման շրջանում, հայ պատմագրությամ մեջ նկատվում են հայոց ընդհանրական պատմություն գրելու նոր փորձեր։ Մոտ 1004-ին Ստեփանոց Տարոնացի Ասողիկը ավարտում է իր "Պատմություն Տիեզերականը" ։ Այդ շրջանի նշանակալից պատմագրական կոթող է Արիստակես Լաստիվերտցու "Պատմությունը" ` գրված մոտ 1072-1079-ին։ Երկում շարադրված են XI դարասկզբին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` Բյուզանդիայի զավթումները, սելջուկ-թուրքական քոչվորների արշավանքները։ Գրիգոր Մագիստրոսը հայ գրականություն է ներմուծում էպիստոլյար ժանրը։

Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին Նարեկացին ավարտում է իր "Մատյան Ողբերգությանը" ` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։

XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։

Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու "Ժամանակագրությունը", որ նշանակալից տեղեկություններ է պարունակում նաև առաջին խաչակրած արշավանքների մասին։ XII դարի վերջին է գրվում Սամուել Անեցու "Ժամանակագրությունը" ։ Վերջինս առանձնակի կարևոր տեղեկություններ է պարունակում նույն դարաշրջանի Հայաստանի, Կիլիկյան Հայկական Թագավորության և հարակից երկրների մասին։ Պատմագրությունը զարգանում է նաև Մխիթար Անեցու և ուրիշների գրվածքներում։ Ե՜ւ բովանդակային, ե՜ւ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145-ին Շնորհալին ավարտում է "Ողբ Եդեսիոյ" պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը, ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող "Դատաստանագիրքը" ։ Գրիգոր Տղայի 1189-ին գրված "Ողբ վասն առմանն Երուսաղեմի" պոեմում մոտ երեք հազար տող իրենց արտահայտությունն են գտել ժամանակին Կիլիկյան Հայաստանում տեղի ունեցած անցքերը։ Ներսես Լամբրոնացին ստեղծում է եկեղեցական բանաստեղծություններ և ճառեր։

                                     

3. XIII - XVI դարեր

XIII դարի հայ պատմագրության մեջ բացառիկ տեղ է գրավում Կիրակոս Գանձակեցու "Հայոց Պատմությունը" ` գրված 1241-1266-ի միջև։ Երկը ներառում է հայ ժողովրդի պատմության հազարամյա շրջան։ Նույն հարյուրամյակի վերջին է գրվել Ստեփանոս Օրբելյանի "Պատմություն նահանգին Սիսականը", որ ներառում է խիստ արժեքավոր տեղեկություններ հայոց կարևորագույն նահանգներից մեկի՝ Սյունիքի պատմության վերաբերյալ։ 1270-ականներին իր "Պատմությունն" է ավարտում Սմբատ Սպարապետը, ուր շարադրված է Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը սկսած X դարից։ Դարավերջին պատմություն է գրում Մխիթար Այրիվանեցին։ Պատմագրության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում Վարդան Արևելցին։ Նույն դարի պատմիչ է Ստեփանոս Եպիսկոպոսը։

XIII հարյուրամյակը աչքի է ընկնում նաև զուտ գեղարվեստական գրականության բուռն ծաղկումով։ Դարի նշանավոր պոետ է Ֆրիկը, որից պահպանված 50 տաղերում արտացոլված են սոցիալական անհավասարության խնդիրը, մոնղոլական ծանր լծի տառապանքները։ Այս շրջանի պոեզիայում հատուկ տեղ է զբաղեցնում նաև Կոստանդին Երզնկացին, ով հայ գրականության մեջ սիրային պոեզիայի սկզբնավորաղներից մեկն է։ Երզնկացու ստեղծագործության մեջ փառաբանվում է սերը, բնությունը և մարդը։ Խաչատուր Կեչառեցու մոտ կարևոր տեղ է գրավում միջնադարյան մարդու հոգեբանական նկարագիրը։ Ժամանակի նշանավոր բանաստեղծ է Հովհաննես Երզնկացի Պլուզը։ Արձակ գրականությունը նոր բարձունքների է հասնում Վարդան Այգեկցու ստեղծագործություններում, մասնավորապես առակներում, որ ամփոփված են "Աղվեսագիրք" ժողովածուում։ XIII դարի հայ գրավոր մշակույթի կարևոր դեմքերից է Հովհաննես Տավուշեցին Վանական Վարդապետ, ումից պահպանվել է "Հարցմունք և պատասխանիք" երկը՝ դարաշրջանի հայ մշակույթը լուսաբանող հանրագիտական բնությի գործը։

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։ Հայրենները բնույթով սիրային բանաստեղծություններ են՝ գրված հիմնականում XIII-XVI դարերում։



                                     

4. XVII - XVIII դարեր

17-18-րդ դարերի գրականությունը 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրակaանության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության 1512 շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմն, ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

Users also searched:

արդի հայ արձակ, արեւմտահայ գրողներ, հայ գրականություն 10, հայ գրողներ, հայ դասական գրողներ, հայկական վեպեր, նորագույն շրջանի հայ բանաստեղծներ, նորագույն շրջանի հայ գրականություն, գրողներ, նորագույն, շրջանի, գրականություն, հայկականվեպեր, արեւմտահայգրողներ, հայգրողներ, հայդասականգրողներ, նորագույնշրջանիհայբանաստեղծներ, արդիհայարձակ, Հայգրականություն, արձակ, հայկական, վեպեր, արեւմտահայ, դասական, բանաստեղծներ, արդի, նորագույնշրջանիհայգրականություն, հայգրականություն, հայ գրականություն, հայկական գիր և գրականություն. հայ գրականություն,

...

Հայ գրողներ.

Հիմա էլ դուխով հայ գրականություն. Ժամանակաից հայ գրականություն ունեցող հայ գրականության վերջին 500.





Հայ դասական գրողներ.

Հայ գրականություն, եւ վերջ. Սեյրան. Հայ գրականություն Армянская литература. Նորագույն շրջանի հայ գրականություն. Հայ գրականություն. IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է հրատապ անհրաժեշտություն։.


Հայկական վեպեր.

Հայոց պատմություն և Հայ. Ո՞րն է Հայ գրականությունը թարգմանություններում ծրագրի. Արեւմտահայ գրողներ. Հայ գրականություն Mheridur. Հիմա էլ դուխով հայ գրականություն են մերժում. Մարգարիտ Եսայան. 24.07.2020. Բոլորին արդեն.





Հայ գրականություն 10.

Նորագույն շրջանի հայ ԲՈԿ. Հայոց պատմություն ու Հայ գրականություն առարկաների շուրջ բարձրացված աղմուկին:. Նորագույն շրջանի հայ բանաստեղծներ. Հայ գրականություն: Գրական, գիտական. Միությունը աջակցում է գրողի գրական, չեն փնտրում հայ գրականություն: Դա. Եռալեզու հայ գրականություն arteria. Հայ գրականություն հարցեր և պատասխաններ. Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ: 1 247.


Ստամբուլում թուրքերենով լույս է.

Եռալեզու հայ գրականություն. Transcript Ժամանակակից հայ գրականության ներքին. Հայ գրականություն 7: Մեթոդական. Հայ հին և միջնադարյան գրականության համառոտ բիբլիոգրաֆիա: V XIX դար Կազմ.՝ Հովհ. Ապաշնորհ դեֆիլե. Հայ. Կից փաստաթուղթ, Չափ. PDF icon Առաջադրանքներ 9 ​րդ դասարան, 277.89 KB. PDF icon Առաջադրանքներ. Հայ և արտասահմանյան Գրականություն. Հայ գրականություն 10: Ավագ դպրոցի ընդհանուր և ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ. Հայ.


Հայ գրականություն 7: Սփյուռքի.

Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝. Հայ գրականության պատմություն. Ուղեցույց բանավոր քննությանը նախապատրաստվելու համար: Երևան 2020.





ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ.

Հայ գրականության բազմազան անունների մեջ դժվար է մտաբերել կանացի անուններ,. Portfolio Categories ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ Antares Media Holding. Իսկ հիմա որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, որպես Եղիշե. Հայ գրականություն հարցեր և. Հանրային դաս. Քիմիա, Հայ գրականություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա. 16 Ապր, 2020. AddThis Sharing.





Հայ գրականություն 9 դասարան: 78 հարց.

Հայ գրականություն ըստ դարաշրջանների‎ 1 Կ Հայկական գիր և գրականություն‎ 6 Կ, 215 Է. Լեզուների, գրականության և. Tag: հայ գրականություն. Locomotive. Հայաստանի անգլալեզու առաջին գրական հանդեսը ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Մարզային փուլ. Ապրանք Հայ գրականություն: Հարցեր և պատասխաններ ապրանքի կոդը 1665 հեղինակ: Եվա. Նորագույն շրջանի հայ գրականություն. Հայ գրականություն: Գրական, գիտական և գեղարվեստական հանդես ամսօրյա. Թեմա՝ Գրական. Հանրային դաս. Քիմիա, Հայ. ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Home ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ruben Zardaryan - Yntrani. Permalink.


Մարդիկ են մեդիան Օտար լեզվով.

Ավագ դպրոցում Հայ Գրականություն առարկայից հանվել է հայ բառը. հանձնախմբի. Ավագ դպրոցում Հայ Գրականություն. Հայոց լեզու և հայ գրականություն մաս 1. 3.2 ՄԲ, ներբեռնում՝ 92164. application pdf. Հանրակրթության պետական. Հայ Գրականություն. 2020 07 27 Վիկտորյա Նահապետյան. Եթե չգիտեք, ասեմ, որ. Հայ գրականություն Archives CIVILNET. ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտում ստեղծել Ժ.01.01 Հայ դասական գրականություն​.





Հայ Գրականություն 17 17.am.

Գրականություն առանց հայ ի, հաջորդը՝ ​լեզու առանց հայոց ի. Վ. Իշխանյան. 0412205 Հայոց լեզու և հայ moodle@. Հայ գրականություն 7: Սփյուռքի դպրոցների համար. ISBN: 978 9939 68 756 8. Հեղինակ Հովհաննես.


Ժամանակակից հայ գրականություն.

Welcome to our school dear թեքեյանցիներ. Գլխավոր էջ Դպրոցից ներս Բուֆետ Ուսուցիչներ. Հայոց լեզու և հայ գրականություն. ԳԹԿ. Biggest online bookstore in Armenia.


Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք. Նաիրա.

Կարծիքներ. Գլխավոր Հայ գրականություն. download 1. Հայ գրականություն. ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայ. Առարկայական օլիմպիադայի արդյունքներ. ​Հայ գրականություն. ՑԱՆԿ. Հայ գրականություն 7: Մեթոդական ձեռնարկ. ISBN​: 978 99941 1 546 4. Հեղինակ ներ Նաիրա Տողանյան,. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՍՐՏԱԳԻՐՆ. Նաև Հայ եկեղեցու պատմություն, Հայոց ու Հայ գրականություն առարկաների շուրջ.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →