Back

Հայաստանի Հանրապետության նախագահ - հայաստանի առողջապահություն. Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահման ..



                                               

Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահ, Ադրբեջանական Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնը։ Համաձայն Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրության, նախագահը ներկայացնում է պետությունը ներքին և արտաքին հարաբերություններում, մարմնավորում է ազգի միասնությունը։ Ադրբեջանը նախագահական հանրապետություն է։ Նախագահը ղեկավարում պետությունը, իսկ վարչապետը հանդես է գալիս որպես կառավարության ղեկավար։ Ներկայում Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնում Իլհամ Ալիևը։

                                               

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ղեկավար։ ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշանակվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։ Այժմ այս հաստիքը լուծարված է։

                                               

Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ

Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ Հիմնվել է 2004 թ. դեկտեմբերի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով՝ հաշվի առնելով "Ռոբերտ Պողոսյան և որդիներ" հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը։

                                               

Հայաստանի առաջին տիկին

Հայաստանի առաջին տիկին, Հայաստանի նախագահի կին։ Երկրի ներկայիս առաջին տիկինը Նունե Սարգսյանն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի ապրիլի 9-ից։ Մինչ օրս Հայաստանը առաջին պարոն չի ունեցել։

                                               

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար - Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավար։ Հայաստանի պաշտպանության նախարարը նշանակվում ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։

                                               

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ Հիմնվել է 2005 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով՝ հաշվի առնելով "Ռոբերտ Պողոսյան և որդիներ" հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագիրը։

                                               

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ղեկավարն է։ ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, հաստատվում է ՀՀ Ազգային ժողովի ու նշանակվում նախագահի կողմից։

                                               

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ղեկավար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։ 2019 թվականին կառավարության օպտիմալացման արդյունքում վերանվանվել է ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն։

                                               

Հայաստանի արդարադատության ակադեմիա

Արդարադատության ակադեմիա, ԱԱ, պետական ոչ առևտրային կազմակերպություն Երևանում։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր է ընտրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին։ "Արդարադատության ակադեմիայի մասին" ՀՀ օրենքին համապատասխան, Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Կառավարման խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ՀՀ արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը և 3-ական դատավոր ու դատախազ։ Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ ...

                                               

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար - Հայաստանի ֆինանսների նախարարության ղեկավար։ ՀՀ ֆինանսների նախարարը ը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից՝ ՀՀ Վարչապետի առաջարկությամբ։

                                               

ՀՀ ավիացիայի օր

Հայաստանի Հանրապետության ավիացիայի օր, հայկական ավիացիայի բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնը, Հայաստանում նշվում է ամեն տարի՝ հունիս ամսվա երրորդ կիրակի օրը։

                                               

Հայաստանի նկարիչների միություն

Հայաստանի նկարիչների միություն, Հայաստանի նկարիչներին, քանդակագործներին և արվեստաբաններին միավորող հասարակական-ստեղծագործական կազմակերպություն։ Ունի շուրջ 1200 անդամ։

Հայաստանի Հանրապետության նախագահ
                                     

Հայաստանի Հանրապետության նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։

Հանրապետության նախագահն անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։

                                     

1. Հայաստանի նախագահներ

Նախագահի պաշտոնակատար Անկուսակցական Առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ վարչապետը։

                                     

2. Պաշտոնի հիմնադրում

Պաշտոնը հիմնադրվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 21-ի որոշմամբ՝ սահմանելով, որ ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ կանցկացվեն մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պրեզիդենտի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին, չորեքշաբթի օրը։

                                     

3.1. Ընտրության կարգ Ընտրության կարգ

Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը։ Առաջին փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը։ Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ փուլում ևս Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները։ Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե երրորդ փուլում էլ Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն։

2018 թ. ընտրությունների հետ կապված արված է վերապահում՝ Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն։



                                     

3.2. Ընտրության կարգ Ընտրության կարգը մինչև 2015 թ. սահմանադրային փոփոխություններ

Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, այլ պետության քաղաքացիություն չունեցող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում։

Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին։ Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո՝ տասնչորսերորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ։ Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

Եթե Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահն իր պաշտոնն ստանձնում է Հանրապետության նախորդ Նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրությունից հետո՝ քսաներորդ օրը։

Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը։

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ քառասուներորդ օրը։

Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը։ Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն։

                                     

4. Երդմնակալություն

Հանրապետության Նախագահը պաշտոնն ստանձնում է օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ. "Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։" ։

                                     

5. Լիազորություններ

2015 թ. ընդունված սահմանադրային փոփոխությունները ընդգրկում են նաև ՀՀ նախագահի լիազորություննրի փոփոխություն։

Հետևյալ լիազորությունները սահմանված էին ՀՀ սահմանադրությամբ մնիչև 2015 թ. փոփոխությունները և ուժի մեջ են մնում մինչև 2018 ՀՀ նախագահի ընտրություններ 2018։

Հանրապետության Նախագահը՝

  • Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն։ Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում։ Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը.
  • Արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝.
  • Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ.
  • Ուղերձով դիմում է ժողովրդին և Ազգային ժողովին.
  • Հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
  • Հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում։.
  • Նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը.
  • Նշանակում է սահմանադրական դատարանի չորս անդամ, իսկ Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահ։ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել սահմանադրական դատարանի՝ իր նշանակած անդամի լիազորությունները կամ համաձայնություն տալ նրան որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ.
  • Նշանակում է Ազգային ժողովի ընտրությունները.
  • Կարող է մեկ ամիս ժամկետով կասեցնել Կառավարության որոշման գործողությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրանց համապատասխանության հարցը պարզելու համար.
  • Վարչապետի ներկայացմամբ սահմանում է Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը.
  • Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը.
  • Ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը կամ չեղյալ հայտարարմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը.
  • Օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում.
  • Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք և որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին։ Պատերազմի ժամանակ Հանրապետության Նախագահը կարող է նշանակել և ազատել զինված ուժերի գլխավոր հրամանատարին։.
  • Օրենքով սահմանված կարգով ձևավորում է իր աշխատակազմը.
  • Պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ.
  • Կարող է առաջարկել Ազգային ժողովին հայտարարել համաներում.
  • Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում։ Հանրապետության Նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։ Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը։ Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը.
  • Կարող է վարչապետի առաջարկությամբ նախարարներից մեկին նշանակել փոխվարչապետ.
  • Ներում է շնորհում դատապարտյալներին.
  • Նշանակում է արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնական անդամներ.
  • Արդարադատության խորհրդի առաջարկությամբ նշանակում է վճռաբեկ դատարանի և նրա պալատների նախագահներին և դատավորներին, վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին, դադարեցնում է նրանց լիազորությունները, համաձայնություն է տալիս նրանց՝ որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրանց նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու վերաբերյալ, արդարադատության խորհրդի եզրակացությամբ նշանակում է վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների դատավորներին.
  • Կարող է հրավիրել և վարել կառավարության նիստ արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով.
  • Վավերացնում է մարզպետներ նշանակելու և ազատելու մասին կառավարության որոշումները.
  • Կարող է առաջարկել Ազգային ժողովին անվստահություն հայտնել Կառավարությանը.
  • Կարող է առաջարկել Ազգային ժողովին որոշում ընդունել պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին։ Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը.
  • Օրենքով սահմանված կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության և քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը.
  • Օրենքով սահմանված կարգով նշանակում է Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովի չորս անդամ.
  • Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին։ Օրենքով սահմանված դեպքերում կարող է առաջարկել Ազգային ժողովին պաշտոնանկ անել գլխավոր դատախազին, կենտրոնական բանկի նախագահին, վերահսկիչ պալատի նախագահին։.
  • Կարող է առաջարկել Ազգային ժողովի Նախագահին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ.
  • Կարող է Ազգային ժողովին ներկայացնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ.
  • Սահմանադրության 111-րդ և 112-րդ հոդվածներով և "Հանրաքվեի մասին" ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում նշանակում է հանրաքվե։.
  • Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին։.
  • Կազմավորում է ազգային անվտանգության խորհուրդ և նախագահում այն, կարող է կազմավորել խորհրդակցական այլ մարմիններ.


                                     

6. Նախագահի կողմից հրապարակվող իրավական ակտեր

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

                                     

7. Լիազորությունների դադարեցում

Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցվում են նրա հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ նրան պաշտոնանկ անելու դեպքում։

Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով։ Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն։

Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան։ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից։

Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, Ազգային ժողովը կառավարության առաջարկով և սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության հիմքերը բացակայում են, ապա կառավարությունը չի կարող նման առաջարկով դիմել Ազգային ժողով։

                                     

8. Նախագահի կազմավորած խորհրդակցական մարմիններ

Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն կազմավորված մարմիններն են՝

  • Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդ.
  • Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողով.
  • Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդ.
  • Հայկական տպագրության հիմնադրման 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողով.
  • Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ.
  • Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով.
  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարության միջոցառումների հանձնաժողով.
  • Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողով.

Users also searched:

ահ նախագահ, հհ 4 նախագահ, հհ նախագահ, հհ նախագահի հրամանագրեր, հհ նախագահի սայթ, նախագահի որոշումներ, նախագահ, նախագահի, Հանրապետության, Հայաստանի, սայթ, հրամանագրեր, առաջին, որոշումներ, նախագահիորոշումներ, ահնախագահ, հհնախագահ, վարչապետ, հհնախագահիսայթ, հհնախագահիհրամանագրեր, հհառաջիննախագահ, ՀայաստանիՀանրապետությաննախագահ, հայաստանի հանրապետության նախագահ,

...

Հհ առաջին նախագահ.

Նախագահ Հարությունյանն ընդունել է., 5 Հոկտեմբեր, 2004. ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր Երեւանում կայացեծ հայ. Հհ նախագահի սայթ. ՀՀ նախագահը և ՌԴ դեսպանն. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ. 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3 Ի. ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ.





Ահ նախագահ.

Նախագահի իրավական կարգավիճակը ՀՀ. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի. Հհ նախագահ. ՀՀ ՊՆ Գրադարան. Հայաuտանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով.


Հհ նախագահի հրամանագրեր.

Հանրապետության նախագահը հանդիպել. Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, ընտրական. Վարչապետ. ՀՀ նախագահը ստորագրել է Ընտրական. Հարգելի օգտվող, Խնդրում ենք կազմակերպության հետ կապվելիս նշել ​Սփյուռը որպես.





Հայաստանի Հանրապետության նախագահ.

Նախագահականն այսօր հայտարարություն է տարածել, որում ՀՀ նախագահ Արմեն. ՀՀ սահմանադրական դատարան. Հանրապետության Սահմանադրության 55 րդ հոդվածի 4 րդ կետով ՀՀ Նախագահ Սերժ. ՀՀ Նախագահի հրամանագիրը՝ Ա. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ​Հայաստանի Հանրապետության.


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ.

Կրթություն 2010 2013թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա. Ասպիրանտուրա. Հայաստանի Հանրապետության Նախագահ. ՀՀ նախագահի հրամանագիրը ՀԱՊԿ ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ.


Հայաստանի Հանրապետության Նախագահ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հունիսի 3 ի Մ. Սարգսյանին Հայաստանի. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի. Դատավորներ. Վճռաբեկ դատարանի նախագահ ։ Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ։. Արցախի նախագահը հարգանքի տուրք է. 1999 2007 թվականներին ՀՀ նախագահին առընթեր է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008.





ՀՀ նախագահի հրամանագիրը ՀԱՊԿ ում.

Հայաստանի Բանկերի Միություն. Հայաստանի Հանրապետության. Հանրապետության նախագահ Արմեն է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ,. ՀՀ Փաստաբանների Պալատ: Գլխավոր. Հանուն հայ զինվորի ՀԿ ի նախագահ Դ. Թորոսյան, Խորհրդի նախագահը ՀՀ պաշտպանության.





ՀՀ ԱԱԾ տնօրեն National security service.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ. ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ. Կառավարության նիստի օրակարգ E. Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության.


ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպեց.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 րդ հոդվածի 5 րդ կետով և. Հանրապետության նախագահը չի. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման​. Հայաստանի Հանրապետության Հետք. 2020 թ. հունվարի 9 ին լրացավ Հայաստանի հանրապետության առաջին նախագահ, բանասիրական. ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 2021 05 24, Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին.





Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է.

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ 2021 05 26, Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է. ՀՀ Նախագահի հրամանագրեր – Cadastre am. Մար 15. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին. DocumentView Arlis. Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի.


ՀՀ Նախագահի հրամանագրեր ՀՀ ԿԱ.

The official web site of the Constitutional Court of the Republic of Armenia. Միավորվենք, ուժ ստանանք նախնիների. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25 ին ընդունել է Հայաստանի. ՀՀ երրորդ նախագահ Սերժ. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14 ին ընդունել է ՀՀ.


ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ.

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը որպես. Հայ Eng Рус 08000 0007 374 60 544 444 ՀՀ ՊԵԿ ՀՀ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ. ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ. ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →