Back

Հայոց պատմություն - հայաստանի հանրապետության պատմություն. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի պատմություն այլ կիրառումներ Հայոց պատմություն կամ հայ ..



                                               

Հայոց լեզվի պատմություն

Հայոց լեզվի պատմություն՝ հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակ ...

                                               

Հայ ժողովրդի պատմություն (բազմահատորյակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ ժողովրդի պատմություն այլ կիրառումներ Հայ ժողովրդի պատմություն, 1967-1984 թվականներին Հայկական ԽՍՀ կողմից հրատարակված բազմահատոր աշխատություն է, որը "լուսաբանում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը նրա կազմավորման ժամանակաշրջանից մինչև կոմունիզմի կառուցման համար մղվող պայքարի մեր օրերը" ։ Ըստ որոշ գիտնականների, բազմահատորյակը լուսաբանում է Հայաստանի պատմությունը բացահայտ և բացառապես կոմունիստական և ռուսամետ տեսանկյունից։

                                               

Թբիլիսիի հայոց վանք

Թբիլիսիի հայոց վանք, հայկական առաքելական վանական համալիր Թբիլիսի քաղաքի Տափիթաղ թաղամասում՝ Կուր գետի աջ ափին։ Հիմնադրվել է 14-րդ դարում։ Եղել է Թիֆլիսի ամենամեծ եկեղեցին մինչև ոչնչացումը և քաղաքի խոշորագույն մշակութային-կրոնական հաստատությունը։ 1914 թվականին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրն էր։ Գտնվել է Թբիլիսիի նախկին Գարեուբանիի կամ Վանքի Մեծ, այժմ՝ Աթոնելի փողոցում, Կուր գետի աջ ափին։

                                               

Խենթ պատմություն (ֆիլմ)

Խենթ պատմություն, ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի և Ոսկե ծիրանի արտամրցութային ծրագրերում։

                                               

Հայոց այբուբենի հուշակոթող (Օշական)

Հայոց այբուբենի հուշակոթող, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղի հյուսիսարևմտյան մասում, գյուղ մտնող ճանապարհին, ցածրիկ բլրի վրա։ Հուշակոթողն ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, կանգնեցվել է 1962 թվականին։

                                               

Հայոց ձոր գավառի բնակավայրերի ցանկ

Հայոց ձորի գավառի անվանումը ծագում է հայ ժողովրդի նախնի և ռազմի գերագույն աստված Հայկ Նահապետի անունից։ Հայոց ձոր գավառը գտնվում է Վանա լճի հարավ–արևելյան եզերքին։ Հիմնական մասը ձգվում է Վանա լիճ թափվող Անգղ գետի ստորին և միջին հոսանքի ավազանում, որը սահմաննները ուրվագծվում է ջրբաժան լեռնաշղթայով։ Լեռնաշղթային հարավային ճյուղը սկիզբ է առնում Առտոս լեռից, շարունակվում է արևելյան ճյուղով և հասնում դեպի Բաշետ լեռնագագաթ, թեքվում է հյուսիս՝ Սուտիս, Աբուսեթ գագաթներից հետո, Անգղ գետի աջ կողմում, Ղազան լեռնագագաթով ուղղվում դեպի արևմուտք և Ռուսա ծովի հյուսիսով ձգվում է Նորգյուղի բլրաշարով, ավարտ ...

                                               

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Հիմնադրվել է 1919 թվականի մայիսի 16-ին և համարվում է համալսարանի հիմնադիր ֆակուլտետներից։ Նախկինում կոչվել է պատմաբանասիրական ֆակուլտետ։ Ֆակուլտետում գործում է 7 ամբիոն՝ Հայոց ­լեզվի պատմության ամբիոն. Հայ նորագույն գրականության պատմության ամբիոն. Հայոց լեզվի ամբիոն. Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն. Պրոֆեսոր Գուրգեն Էդիլյանի անվան մանկավ­ար­ժու­թյ­ան­ ամբի­ոն­. Գրականության տեսու­թյան և գրաքննադատության ամբիոն. Ընդհ­ան­ուր լեզվաբանության ­ամբ­իոն.

                                               

Հայ ժողովրդի էթնոգենեզ

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի Ք.ա. I – Ք.հ. I դդ. "Հրեական հնախոսության" էջերում։ Հաղորդման համաձայն՝ "Ուրոսը հաստատեց Հայաստանը" ։ Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ։ Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը Ուլոսը համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին։ Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա "Ռուսա Էրիմենայի որդին". ասորեստանյան սեպագիր աղբյուրներում "Ռուսա" անունը հիշատակվում է նաև " ...

                                               

Հայաստանի պատմություն (գրքաշար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի պատմություն այլ կիրառումներ "Հայաստանի պատմություն", Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից հրատարակվող գրքաշար, որի հեղինակն է հուշարձանագետ, բանասեր, պատմագետ ՀՃՈւ հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Այն կազմված է 36 հատորից։ 2019 թվականի հունվարի դրությամբ լույս է տեսել գրքաշարի առաջին երեք հատորը ։ Գրքաշարի բոլոր հատորների հրատարակումը նախատեսված է ավարտել 9-ից 10 տարում։

                                               

Հայ բառարանագրություն

Հայ բառարանագրություն է կոչվում ժամանակի ընթացքում հայերենի թարգմանական, բացատրական, դիցաբանական, եզրութաբանական, դարձվածաբանական, արմատական և այլ նպատակների ու կարգի բառարանների կազմելը։

                                               

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր, բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ` Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա։ 1918 թվականին Արմավիր քաղաքի անունը Սարդարապատ էր, որի հետ էլ կապված է հուշահամալիրի անվանումը։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյա ...

                                               

Ատրպատականի հայոց թեմ

Ատրպատականի հայոց թեմ, հայերի ամենաառաջին թեմն Իրանի տարածքում։ Առաջին հիշատակությունները թվագրվում են 12-րդ դարին։ Նախքան 1833 թվականին Թավրիզ տեղափոխվելը, գտնվում էր սուրբ Թադեոս առաքյալի վանքում ։ Ազգային առաջնորդարանը մինչև 1936 թվականը գտնվում էր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ Ղալա թաղամասում։ Հետագայում այն տեղափոխվեց նախկին թեմական միջնակարգ դպրոցը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի փողոցում, և մինչև այժմ էլ գտնվում է այնտեղ։ Թավրիզի գործող եկեղեցիներն են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Ղալա թաղամասում, կառուցվել է 1782 թվականին. Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի ...

Հայոց պատմություն
                                     

Հայոց պատմություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի պատմություն այլ կիրառումներ

Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց պատմության պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.

  • Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Արցախի պատմությունը.
  • Միջնադար - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը վաղ, զարգացած և ուշ միջնադար.
  • Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը.
  • Նոր շրջան - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։.
  • Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն.
                                     

1.1. Հնագույն պատմություն Նախնադարյան շրջան

Ըստ Մովսես Խորենացու "Հայոց պատմության" ՝ "Հայաստան" անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։

Հայկական լեռնաշխարհը։ հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի բոլոր փուլերին, ինչպես նաև պղնձի-քարի մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր, բրոնզի մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ և երկաթի դարերին մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր վերաբերող հուշարձաններ։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հազար տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 միլիոն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։

Միջին հնաքարի պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի 10000-8000 հուշարձաններն առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարը, նորագույն ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հազարամյակից մինչև 6-րդ հազարամյակի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հազարամյակի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հազարամյակից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված "սալե կոթողների տունը" և "գանգերի տունը" ։

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների, ինչպես նաև որոշ կենդանիների, օրինակ՝ ցլի, վիշապների, բնության երևույթների պաշտամունքի հետ։

Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին ՝ մ.թ.ա. 3500-2300 թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում "Քուր-արաքսյան մշակույթը", հատկապես "Շենգավիթյան մշակութային համալիրը" ։

Հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում գերիշխող էր Կուր-Արաքսյան մշակույթը։ Դրա ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց մ.թ.ա. 3 հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։

Մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջ-մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և "ժողովրդագրական պայթյունի" հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետ-աղեղները, մեծաքանակ ուլունքները և այլն։ Հայ վարպետները դեռ նախնադարում հմտացել էին ոսկե և արծաթե զարդերի պատրաստման մեջ։ Միջագետքի պետությունների հետ կատարվում էր առևտուր՝ Եփրատ գետի հոսանքով։ Ինչպես վկայում է Հերոդոտոսը, լաստերով բարձած ապրանքը ավանակների հետ իջեցնում էին Բաբելոն, որտեղ լաստերը դարսում էին ավանակների վրա և վերադառնում Հայաստան։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը Զանգեզուրի լեռնաշղթան, Մուշի դաշտը և այլն դարձավ Առաջավոր Ասիայի հումքի գլխավոր մատակարարը, գրավեց գերիշխող դիրք։

Կենտրոնական Անդրկովկասում հայտնաբերված նեոլիթ դարաշրջանի վաղ մշակույթներից է Շուլավեր-Շոմու մշակույթը, մ.թ.ա. 6-4-րդ հազարամյակներ։ Մյուս վաղ մշակույթներից են Կուր-Արաքսյան մշակույթը մ.թ.ա. 4-2-րդ հազ. և Թռեղքի մշակույթը մ.թ.ա. 2200 - 1500։

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե շինությունների մնացորդներ. դոլմեններ, մենհիրներ, կրոմլեխներ և կիկլոպյան շինությունների պատեր։ Մեծ թվով մեգալիթյան շինություններ հայտնաբերվել են Արագածի ստորոտներում, ժամանակակից Օշական, Փարպի, Աղցք և Սիսիան բնակավայրերի շրջակա դաշտավայրերում, ինչպես նաև Շուշիի շրջակայքում Արցախ։ Ավելի լավ են պահպանվել ծիսական և կիկլոպային շինությունները Կոշի և Աղավնատան մոտակայքում։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արաքս գետի մոտ նեոլիթյան գյուղացիական բնակավայրի մնացորդները, ինչպես նաև Զորաց քարեր մեգալիթյան համալիրը, հայտնի է նաև որպես Քարահունջ, որ գտնվում է Սյունիքի տարածքում Սիսիան քաղաքից ոչ հեռու։ Կարևորագույն հնագիտական հուշարձաններ են գտնվել Շենգավիթի, Լճաշենի, Ներքին և Վերին Նավերի, Արթիկի, Քարաշամբի պեղումների արդյունքում։ Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ. գործվածքի մասնիկ մ.թ.ա. 16-15-րդ դարեր Արթիկ անթերի ձևի արծաթե կացնիկ մ.թ.ա. 22-21-րդ դարեր Քարաշամբ բարձրաճաշակ բրոնզե արձաններ մ.թ.ա. 15-14-րդ դարեր Լոռի-Բերդ առյուծների պատկերներով ոսկե գավաթ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ Վանաձոր, չորս անվանի քարշակներ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ Լճաշեն, գորտի արձանիկ մ.թ.ա. 13-12-րդ դարեր Լճաշեն։

                                     

1.2. Հնագույն պատմություն Հայ ժողովրդի կազմավորումը

Հայախոս ցեղերը ապրում էին Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակի վերջերից, հավանաբար Մալաթիա պատմական շրջանում։ Այդ նույն ժամանակաշրջանում, մ.թ.ա. II հազարամյակի վերջում Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում ապրում էին խուռիներ, որոնք մնացել էին Միտաննի պետության անկումից հետո, խեթեր և լուվիացիներ, որոնք մնացել էին Խեթական թագավորության անկումից հետո, և ուրարտացիները, որ տեղափոխվել էին Հայկական լեռնաշխարհ Ռեվանդուզի շրջանից, այժմյան Իրանի հյուսիս-արևելքում, Ուրմիա լճի մոտակայքում։ Այդ ժողովուրդները ձգտում էին պաշտպանվել հարավից ասորեստանցիների հաճախակի հարձակումներից և աստիճանաբար XIII - XII դարերում Վանա լճի շրջակայքում կազմավորվում է Նաիրի ցեղերի միություն, որի հիման վրա մ.թ.ա. IX դարում ձևավորվում է Ուրարտու պետությունը, որի գլխին կանգնած էր ուրարտախոս ընտրանին և որը ընդգրկում էր խառն ազգային կազմով մի շարք շրջաններ, որտեղ սակայն գերակշռում էին ներկայիս հայերի նախորդները։ Ըստ ներկայումս ընդունված տեսակետի` նախահայերը բնակվել են դեռևս Հայասա կամ Հայասա-Ազզի երկրում, որ գտնվել է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում։ Իսկ ըստ շատ գիտնականների, այդ թվում Նիկողայոս Ադոնցի Հայասա անունը ծագում է հայ արմատից և խեթական ասա վերջածանցից։

                                     

1.3. Հնագույն պատմություն Վանի թագավորություն

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը Տուշպա, Տոսպ։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն մ.թ.ա. 859 - մ.թ.ա. 843։ Կան տարբեր տեսակետներ այս պետության հայկական լինելու մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված այդ պետությունը հայկական չէր, թեև բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմել են հայկական ցեղերը ։ Մեկ այլ տեսակետ գտնում է, որ Վանի թագավորությունը հայկական պետություն էր, իսկ նրան հաջորդած Երվանդունիների թագավորությունը դինաստիական փոփոոխություն էր երկրի ներսում։ Այս տեսակետի հիմքերից մեկը Ուրարտու և Արարատ եզրույթների նույնացումն է։ Առաջին վկայությունները Ուրուատրի ցեղախմբի մասին թվագրվում են մ.թ.ա. 13-րդ դարին՝ Ասորեստանի արձանագրություններում։ Սալմանասար Ա թագավորը մ.թ.ա. 1266- մ.թ.ա. 1243 դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի արձանագրության մեջ նշում է, որ իր դեմ են դուրս եկել ութ միավորված երկրներ, որոնց նա հաղթել է, ավերել 51 բնակավայր, հափշտակել նրանց գերիներին և ունեցվածքը։ Հաջորդ վկայությունը կրկին գլուխ բարձրացրած այդ ցեղախմբի մասին է մ.թ.ա. 11-րդ դարում՝ Թիգլաթպալասար Ա թագավորի կողմից։ Երկու արձանագրություններում էլ Ասորեստանի թագավորները նշել են, որ հաղթել են նրանց և ավերել երկիրը Վանա և Ուրմիա լճերի միջև։ Եվս երկու դար անց՝ 9-րդ դարում, ուրարտացիները հիմնում են իրենց պետությունը, և նրա առաջին թագավոր Արամեն դիմակայում է ասորեստանցիներին և դրա մասին հայտնում արձանագրության մեջ։

Վանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասել Մենուա մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786, Արգիշտի Ա մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764 և Սարդուրի Բ մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735 թագավորների օրոք։ Նրանք ընդարձակում են թագավորության տարածքը Հայկական լեռնաշխարհի ցեղերի ու ցեղային միությունների հաշվին, իրենց ենթարկեցնում Ուրմեն Տարոնը, Արմեն Սասունը, Դայան Տայքը, Արարատյան դաշտը և այլ տարածքներ։ Պետությունն ընդարձակում է իր սահմանները՝ շրջանցելով ախոյան Ասորեստանին՝ ներառելով Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, ինչպես նաև Միջերկրական ծովի ափամերձ տարածքները՝ հասնելով Կիլիկիայի Ադանավանա այժմ՝ Ադանա քաղաքը։ Նրանց օրոք Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի քաղաք-ամրոցները։ Էրեբունիի անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի անունը։ Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած տերությունն աստիճանաբար թուլանում է Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի հետ պատերազմների արդյունքում։ Մեծ վնաս են հասցնում սկյութները և կիմմերները։ Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, և երկրի կործանումից հետո վերջին թագավորը ինքնասպան է լինում։ Ըստ Մովսես Խորենացու՝ նրանց միացել էր նաև հայոց նահապետ Պարույրը՝ հայկական ջոկատներով։ Վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-մ.թ.ա. 590 կամ 585 թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Պարույր Սկայորդին Հսկայորդի հիմք է դնում հայկական պետականությանը։ Այսպիսով, Վանի թագավորության տարածքում հիմնադրվել է առաջին համահայկական պետությունը, որը Պարույրի որդու՝ Երվանդ Սակավակյացի անունով կոչվում է Երվանդունիների թագավորություն։

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա մեկ ընդհանուր կարծիք ուրարտացիների և հայերի կապի մասին։ Հիմնական տարածված տեսակետը նրանց առանձնացումն է։ Այդ տեսակետի համաձայն՝ հայկական ցեղերը Հայկական լեռնաշխարհի տարածքում պետական կազմավորումից պետության մակարդակի են հասել միայն Ուրարտուի կործանումից հետո։ Հայկական ցեղերը և ցեղային միությունները գոյություն են ունեցել Ուրարտուի հիմնադրումից շատ առաջ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում։ Ուստի, լեռնաշխարհի տարածքը դեռ վաղուց բնակեցված էր հայերով։ Այդպիսով, անժխտելի է, որ հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում։ Վերջինիս հաջորդել է զուտ հայկական ծագում ունեցող Երվանդունյաց թագավորությունը։ Ըստ լեզվաբանական տեսանկյունի՝ ուրարտերենը դասվում է խուրրա-ուրարտական լեզուների խմբին, մինչդեռ հայերենը հնդեվրոպական լեզու է։ Դրանք հաստատում են հարյուրավոր ուրարտական արձանագրությունները՝ հայտնաբերված ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքում։ Մեկ այլ տեսակետ, հիմնվելով տարբեր սեպագիր արձանգրություններում Ուրարտու և Հայաստան եզրույթների նույնացմանը, Վանի թագավորությունը համարում է հայկական պետություն։ Ուրարտական դիցարանը համարվում է հայկական դիցարանի 4 խմբերից մեկը, որտեղ Խալդին նմանեցվում է Հայկին։ Իսկ ուրարտական գրերում գտնվել են բազմաթիվ նույնական բառեր՝ հայերենի հետ։

Լեզվական տեսանկյունից բացի՝ խիստ տարբերվում է ուրարտացիների հավատը։ Էրեբունի բերդի տարածքում, Մուծածիրում և այլուր հայտնաբերվել են ուրարտական դիցարանի աստվածություններին նվիրված տաճարներ ու արձաններ։ Գլխավոր աստվածն էր Խալդին։ Մինչդեռ հայկական հին և նոր դիցարաններում ուրարտական որևէ աստված չի հիշատակվում։ Բացի այդ, սեպագիր արձանագրություններում պահպանվել են նաև տեղեկություններ, ըստ որի՝ ուրարտական թագավորները մշտապես արշավանքներ են կատարել ըմբոստ հայկական գավառների դեմ, որոնցից աչքի էր ընկնում Ուրմե երկիրը Տարոն։ Ըստ մեկ այլ, քիչ տարածված վարկածի՝ Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։



                                     

2.1. Հին շրջանի պատմություն Հայաստանը Երվանդունիների օրոք

Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մովսես Խորենացու համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ Պարույր Սկայորդու հայկական ջոկատները։ Շուտով տեղի է ունենում նաև Առաջավոր Ասիայի մյուս խոշոր տերության՝ Վանի թագավորության կործանումը։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Նոր Բաբելոնի թագավորությունը և Մարաստանը։ Նման պայմաններում` մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Լեռնաշխարհի հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ Տիգրան Երվանդյանը։ Մ.թ.ա. 550 թվականին պարսից զորավար Կյուրոս Մեծն ապստամբում է մարաց թագավոր Աժդահակի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի մինչ այդ եղած տերությունների խոշորագույնին՝ Աքեմենյան պարսկական կայսրությանը։ Մովսես Խորենացու Հայոց պատմության համաձայն՝ Կյուրոսին օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։ Նրանց մահից տարիներ անց՝ նոր գահ բարձրացած Դարեհ I-ի կառավարման առաջին տարիներին մ.թ.ա. 522-մ.թ.ա. 520 Աքեմենյան կայսրության հպատակ ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, ապստամբություն են բարձրացնում։ Հայաստանում ընդվզումները ճնշելու համար պարսիկներն ուղարկում են 5 բանակ, որոնցից մեկը ղեկավարել է հայազգի Դադարշիշը։ Ըստ Բեհիսթունյան եռալեզու արձանագրության՝ միայն 5-րդ բանակն է կարողանում հաղթել հայերին և վերագրավել Հայաստանը։ Ընդ որում, արձանագրության 3 լեզուներից հին պարսկերենում Հայաստանը նշվում է որպես Արմենիա, էլամերենում՝ Հարմինա, բաբելոներենում՝ Ուրաշտու Ուրարտու։ Թեև Վանի թագավորությունը, որն ասորեստանցիներն անվանում էին Ուրարտու, վաղուց գոյություն չուներ։

Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերում Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Տիգրիսի վտակ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե Ասորեստան, հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի տարածքը։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող "Նախնական պատմության" որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին, մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Այն պատմագիտության մեջ հայտնի է որպես Երվանդունի կամ պարսկական տառադարձությամբ Օրոնտի դինաստիա։

Մ.թ.ա. 401 թվականին պարսից արքայազն Կյուրոս Կրտսերն ապստամբում է եղբոր դեմ՝ գահը գրավելու համար։ Նա Հունաստանից Իրան է հրավիրում 10 000 հույն վարձկան զինվորների՝ Քսենոփոն զորավարի գլխավորությամբ։ Պարտություն կրելով հունական զորքը Հայաստանի հարավային շրջաններով հեռանում է հայրենիք։ Լինելով պատմաբան Քսենոփոնը ներկայացնում է այդ ժամանակաշրջանի հայկական գյուղերի կենցաղը և ապրելակերպը։ Մասնավորապես, նա հայտնում է, որ գետնի մեջ փորված կարասների մեջ ջուր էր լցված, իսկ մակերեսին լողում էին գարու հատիկներ։ "Գարեջուրը" ըմպում էին եղեգնյա ձողերով, որն սկսնակի համար անսովոր էր, բայց հաճելի խմիչք։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տերության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն Օրոնտես իրեն հռչակել է անկախ թագավոր մ.թ.ա. 331-մ.թ.ա. մոտ 300։ Հայաստանի վարչաքաղաքական կենտրոը տեղափոխվում է Արարատյան դաշտ, և նոր մայրաքաղաք է դառնում Վանի թագավորության Արգիշթիխինիլիի տեղում կառուցված հայկական Արմավիր քաղաքը։ Մինչ այդ նա պարսկական զորքի կազմում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Հայկական մեկ այլ զորահրամանատար Միթրաուստեսը հռչակում է Փոքր Հայքի անկախությունը։ Այսպիսով, Հայաստանը պետականության գոյության 3-րդ դարում բաժանվում է 2 անհավասար մասերի․ Եփրատ գետից արևմուտք և հյուսիս տարածվում է Փոքր Հայքը նախկին Հայասա-Ազզի, իսկ արևելք ընկած ողջ երկիրը հայտնի է դառնում որպես Մեծ Հայք։ Ավելի ուշ Երվանդունիների կրտսեր ճյուղերն իրենց իշխանությունն են հաստատում Ծոփքի և Կոմմագենեի տարածքներում՝ որպես առանձին, անջատ պետություններ։ Թուլացած և տրոհված Հայաստանն ի վիճակի չէր դիմագրավել արտաքին թշնամուն։

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Հայաստան է ուղարկում մեծաքանակ զորքեր՝ հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ։ Հայկական բանակը պարտություն է կրում, իսկ հայոց թագավոր Երվանդ Դ-ն մ.թ.ա. 220- մ.թ.ա. 201, սպանվում է ճակատամարտում։ Հայաստանը 10 տարով դառնում է Սելևկյան պետության մասը՝ սատրապություն՝ նոր մայրաքաղաք Արմավիր կենտրոնով։ Խոշոր քաղաք էր նաև երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, որը կրում էր վերջին թագավորի անունը։ Ծոփքում Շամ Սամոս Երվանդունին կառուցել է Սամոսատ քաղաքը, իսկ նրա որդի Արշամը՝ Արշամաշատը։ Սելևկյան տերությանն են միացվում նաև հայկական մյուս թագավորությունները՝ Փոքր Հայքը, Ծոփքը, Կոմմագենեն։ Օտար տիրապետությունը Հայաստանում երկար չի տևում։ Արևմուտքում ձևավորվում էր նոր գերտերություն՝ Հռոմեական հանրապետությունը։ Մեկ տասնամյակ անց՝ մ.թ.ա. 190 թվականին, Փոքր Ասիայի ծովափնյա Մագնեսիա քաղաքում տեղի է ունենում ճակատամարտ, որում հռոմեացիները հաղթում են Անտիոքոս արքայի բանակին։ Մ.թ.ա. 189 թվականին Արտաշեսը, իրեն ներկայացնելով Հայաստանը 4 դար կառավարած Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ, ազատագրում է Հայաստանը, ընդարձակում նրա սահմանները, կառուցում նոր մայրաքաղաք Արտաշատը և հիմնում Արտաշեսյան արքայատոհմը։

                                     

2.2. Հին շրջանի պատմություն Հայաստանն Արտաշեսյանների օրոք

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան հայ զորովարներ Արտաշեսը և Զարեհը արշավում են Մեծ Հայքի և Ծոփքի վրա։ Նրանք վերջ են տալիս տեղի Երվանդունիների իշխող սերունդներին և հաստատում իրենց սատրապական իշխանությունը։ Մեկ տասնամյակ անց Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, իրենց հռչակում են անկախ թագավորներ։ Դրա առիթը մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծի պարտությունն էր։ Հռոմեական Հանրապետությունը ճանաչում է նորանկախ երկրները։ Այդպիսով, Հայաստանում 400 տարի իշխած Երվանդունիների դինաստիային փոխարինելու է գալիս Արտաշեսյանների հարստությունը մ.թ.ա. 189-մ․ թ․ 1։

Արտաշես Ա-ն Մեծ Հայքի թագավորությունը դարձնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Առաջին քայլը հայկական հողերի միավորումն էր իր դրոշի ներքո։ Հյուսիսում Մեծ Հայքին է միացվում վրացական թագավորության կողմից բռնագրավված Գուգարքը և Կղարջքը, հարավում՝ Տմորիքը, արևմուտքում՝ Կարինը և Դերջանը, իսկ արևելքում՝ Պարսկահայքը, Փայտակարանը, Պարսպատունիքը։ Այդպիսով, Մեծ Հայքի սահմանները մոտենում են հայկական էթնոսի տարածման շրջաններին՝ ներառելով գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մնացած հողերը Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների կազմում։ Հաջորդ կարևոր քայլը Հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի դեմ ճակատամարտ տալն էր։ Արտաշես Ա-ն հաղթում է ալաններին և գերի վերցնում նրանց արքայազնին։ Ապա ամուսնանում է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ, խաղաղություն հաստատում նրանց հետ և ամրացնում պետության սահմանները։ Ռազմական բարեփոխումների վերջին քայլը 4 զորավարությունների ստեղծումն էր՝ հորիզոնի կողմերին համապատասխան։

Արտաշես թագավորը ագրարային ռեֆորմ իրագործեց և համայնական ու մասնավոր հողերը սահմանազատելու համար հրամայեց կանգնեցնել հողաբաժան սահմանաքարեր։ Նրա օրոք զարգացավ հողագործությունը, արհեստները և առևտուրը։ Արարատյան դաշտում՝ Արաքսի ափին, նա հիմնադրում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչվում է Արտաշատ։ Այն ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կենտրոն էր։ Նրա հովանավորն էր մայրության պտղաբերության աստվածուհին՝ Անահիտը։ Մայրաքաղաքը զարդարվում է արձաններով, այգիներով, կառուցվում են տաճարներ ու պալատներ, միջնաբերդ։ Քաղաքը երեք կողմից շրջապատված էր Արաքսի ջրերով։ Արտաշատը այնքան մեծ և ճոխ էր, որ հռոմեացի զորավար Լյուցիոս Լուկուլլոսը այն անվանել է "Հայկական Կարթագեն" ։ Բացի այդ, քաղաքի կառուցման վայրն ընտրել և նրա նախագծմանը մասնակցել էր կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Մ.թ.ա. 2-րդ դարում կառուցված Արտաշատը դարձավ տնտեսական և մշակութային հզոր կենտրոն, միջազգային տարանցիկ առևտրի հանգուցակետ։ Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ քաղաքը հսկայական տարածք է զբաղեցրել։ Հայտանբերվել են զենքեր, աշխատանքի գործիքներ, կավե և ապակե իրեի, դրամի նմուշներ և ուշ հելլենիզմի լավագույն նմուշներից մեկը հանդիսացող "Արտաշեսյան Աֆրոդիտեի" արձանիկը։ Այժմ քաղաքի տեղում կանգնած է Խոր վիրապ եկեղեցին։ Իր բարեփոխումների համար թագավորը ժողովրդի կողմից հորջորջվում է "Արտաշես Բարեպաշտ" ։

Հայաստանը Արտաշեսյանների օրոք իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք մ.թ.ա. 95- մ.թ.ա. 55։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ "70 հովիտները" Փայտակարան և Պարսկահայք։ Մ.թ.ա. 83 թվականին, տեղի բնակչության խնդրանքով, Տիգրան Մեծը հաղթական շքերթով մտավ Սելևկյանների մայրաքաղաք Անտիոք։ Այն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծը գրավելով Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան՝ մոտեցավ Պաղեստինի սահմաններին։ Այդ ժամանակաշրջանի պետությունը ավանդաբար կոչվում է "Ծովից ծով Հայաստան": Հռոմեացի պատմիչ Ապպիանոսի խոսքով՝ Տիգրանը ընդունեց և սկսեց կրել "արքայից Արքա" տիտղոսը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը հաղթում է պարթևական թագավորին և գրավում նրա տարածքները՝ ընդհուպ մինչև արքայական ամառանոց Էքբատան Համադան քաղաքը։ Մեկ այլ հռոմեացի պատմիչ Մարկոս Յուստինոսն այն ժամանակվա Հայաստանի մասին գրել է.

Տիգրան Մեծի օրոք բուն կերպով զարգացավ մետաղագործությունը, կավագործությունն ու ապակեգործությունը։ Սկեսցին հատվել դրամներ Հայոց թագավորի պատկերով, իսկ մ.թ.ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին հատուկ մայրուղով, որը կոչում էին "Թագավորական ճանապարհ" ։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից։ Լուկուլլոսին այդ հարցում օգնել են Տիգրան Մեծի իշխանությունից դժգոհ տարրերը։ Այդ մասին է հավաստում Դիոն Կասսիոսը.

Մ.թ.ա. 68 թվականին Տիգրան Մեծը Միհրդատ Պոնտացու և իր փեսայի՝ Ատրպատականի թագավոր Միհրդատի օգնությամբ Արածանի գետի ափերին ջախջախեց Լուցիոս Լուկուլլոսի գլխավորած հռոմեական բանակը։ Հռոմեացիները չկարողացան հաշտվել այդ մտքի հետ և Լուկուլոսին պաշտոնաթող արեցին և նրա տեղը Հայաստան ուղարկեցին Պոմպեոսին։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը շատ ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և Հայաստանը պարտավորվեց տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում Հռոմին օգնել զորքով։

Արտաշեսյանների հարստության հիշարժան ներկայացուցիչ Տիգրան Մեծի որդի՝ Արտավազդ Բ մ.թ.ա. 55-34 թագավորի օրոք զգալի վերելք ապրեց մշակույթը։ Մ.թ.ա. 53 թվականին, երբ Մարկոս Կրասսոսը ռազմական օգնություն պահանջեց Արտավազդից ըստ մ.թ.ա. 66 թվականի պայմանագրի, հայոց արքան ոչ միայն այն մերժեց, այլ պարթևականների հետ միանալով հռոմեական զորքին պարտության մատնեց։ Կռվում Կրասոսը զոհվեց։ Սակայն հռոմեացիները պարտության հետ չհաշտվեցին և Մարկոս Անտոնիոսի գլխավորությամբ զորք ուղարկեցին պարթևների վրա՝ հայերին ստիպելով դաշնկցել իրենց հետ։ Սակայն հռոմեական զորքերը պարտություն կրեցին և Անտոնիոսը պարտության մեղքը բարդեց հայերի վրա և խաբեությամբ կարողացավ ձերբակալել հայոց արքային, թագուհուն և նրանց երկու որդիներին։ Անտոնիոսն իր գերիներին հանձնեց Կլեոպատրային։ Դիոն Կասսիոսն այս մասին գրել է.

Մ.թ.ա. 20 թվականին հռոմեացիները Օկտավիանոս Օգոստոսի գլխավորությամբ արշավեցին Հայաստան, դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին մ.թ.ա. 34-մ.թ.ա. 20։ Եվս 20 տարի Հայաստանում հիշվում էին Արտաշեսյան դինաստիայի դրածո ներկայացուցիչները։ Նրանք կրում էին "արքայից արքա" տիտղոսը։ Մ.թ. 1 թվականին Արտաշեսյանները հեռացան պատմության թատերաբեմից։ Թեև Հայաստանը պահում էր իր քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ինքնուրունությունը, սակայն մոտ 50 տարի՝ մ. թ. 1- մ. թ. 52 թվականներին հայոց գահին բազմում էին Հռոմի դրածո վրաց թագավորները կամ պարթևների դրածո Ատրպատականի արքաները։

                                     

2.3. Հին շրջանի պատմություն Հայաստանն Արշակունիների օրոք

Մեր թվարկության առաջին դարում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Կործանված Արտաշեսյանների դինաստիային փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների հարստոթյունը։ Նրանք երկիրը կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Պարթևստանի թագավոր Վաղարշ Արշակունին 52 թվականին Արտաշատում գահին է բազմեցնում եղբորը՝ Տրդատին։ Սկզբնական շրջանում Հռոմի կայսր Ներոնը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հատատվել էր հայոց ավագանու կողմից։ 54 թվականին սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։ 59 թվականին հռոմեացի զորավար Կորբուլոնի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ Տիգրանակերտը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս 62 թվականին՝ Հռանդեայի դաշտում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակից կազմված պարտության կամարի տակով։ Հռանդեայի ճակատամարտի հաջորդ տարում՝ 63 թվականին, հաշտություն է կնքվում։ Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ, թագադրվում որպես հայոց արքա և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես Տրդատ Ա Արշակունի 66-88։ Արտաշատը Հռոմի կայսեր միջոցներով վերակառուցվում է, վերանվանվում Ներոնեա։

Արշակունիների օրոք հռոմեա-պարթևական պատերազմները շարունակվում են։ 2-3-րդ դարերում, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը շարունակում է զարգանալ։ Դրա հիմքը դրվում է Տրդատ Ա-ի օրոք։ Արտաշատի վերակառուցումից բացի կառուցվում են նոր շինություններ։ Մոտավորապես 77 թվականին Գառնիում կառուցվում է հեթանոսական տաճար, արքայական պալատ, բաղնիք և այդ ամենի շուրջ շարվում են բարձր և ամուր պարիսպներ։ Հիմնվում են նոր քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Նոր շուք են ստանում և աշխուժանում Արտաշատը, Տիգրանակերտը, Վանը, Արմավիրը։ Կառուցվում են նոր բերդեր և ամրոցներ։ 301 թվականին՝ Տրդատ Գ Մեծ 287-330 Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորչի հետ քանդում է երկրով մեկ տարածված հեթանոսական տաճարները և մեհյանները, դրանք վերածում եկեղեցիների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված Միհրին։ Հաջորդ արքան՝ Խոսրով Գ Կոտակը 330-338, կառուցում է հայոց նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում տնկվում է Խոսրովի արհեստական անտառը։

Հայաստանում սկսում են հաստատվել ավատատիրական կարգեր։ Նախկին՝ ստրկատիրական հասարակարգը բաղկացած էր ստրուկներից և ստրկատերերից, չկար ժառանգության սկզբունքը։ Թագավորը երկրի հողերը բաժանում էր շրջանների, որոնց ղեկավար էր նշանակում իր իշխանության հավատարիմ, ճակատամարտերում աչքի ընկած զորահրամանատարներին։ Նրանցում աշխատում էին ազատ գյուղացիները։ Գյուղերի կողքին կային ագարակներ և դաստակերտներ, որտեղ հիմնական աշխատող ուժը պատերազմում գերի վերցված ստրուկներն էին։ Նոր հասարակարգի պայմաններում ստրկատեր-զորավարները իրենց գավառները սկսում են կառավարել ժառանգության սկզբունքով։ Հորից ավագ որդուն անցնող կալվածքը կոչվում էր "հայրենիք" ։ Դրա հետ մեկտեղ գյուղացիների և ստրուկների միջև եղած տարբերությաւոննը վերանում է, բոլորը դառնում են ոչ ազատ։ Ազատ խավի համար նրանք պարտավոր էին վճարել տասանորդը՝ բերքի 1/10 մասը, մասնակցել իշխանի դղյակների ու բերդերի կառուցմանը, կամուրջների և ճանապարհների կառուցմանը։ Այսպիսով՝ ամբողջ պետության տարածքում թագավորի անսահմանափակ իշխանությունը թուլանում է։ Երկրի կառավարման գործում մեծ դեր է հասնում զորանամակին։ Հիմնական պաշտոնները անցնում են հետևյալ նախարարական տներին՝

  • Սպարապետություն՝ կազմակերպում էր երկրի պաշտպանության ղեկավարման գործը Մամիկոնյանների տոհմ.
  • Մաղխազություն՝ ղեկավարում էր թագավորի թիկնապահ զորքի հրամանատարությունը Խորխոռունիների տոհմ.
  • Հազարապետություն՝ տնօրինում էր երկրի տնտեսական կյանքը Ամատունիների տոհմ.
  • Թագադիր ասպետություն՝ վերահսկում էր միապետի թագադրման կանոներին Բագրատունիների տոհմ.
  • Մարդպետություն՝ հսկում էր թագավորի կալվածքը, գանձարանը, բերդերը և կանանոցը։ "Հայր մարդպետը" համարվում էր թագավորի խորհրդատուն և արքայազների դաստիարակը։.

226 թվականին Իրանում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. պարթև Արշակունիներին փոփարինելու են գալիս Սասանյանները։ Վերջիններս սկզբից ևեթ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի և այն կառավարող Արշակունիների հարստության դեմ։ Առանձնապես սրվում են հակասությունները Հայաստանի՝ քրիստոնեություն ընդունելուց հետո։ Հերթական հայ-պարսկական պատերազմը տեղի է ունենում 364 թվականին։ Այդ ժամանակ Իրանում իշխում էր պարսից շահ Շապուհ II Երկարակյացը 309-379, իսկ Հայաստանում՝ Արշակ Բ-ն 350-368։ Պատերազմի պատճառը հայոց թագավորի կենտրոնաձիգ իշխանության քաղաքականությունն էր։ Նա Արարատի հարավային լանջերին հիմնում է Արշակավան քաղաքը, բոլորին հրավիրում գալ և բնակվել այդտեղ։ Ոչ ազատ խավի հարյուրավոր ներկայացուցիչներ փախչում են իրենց կալվածատերերց և հանգրվանում Արշակավանում։ Արշակ թագավորը արտոնություն է տալիս տեղի բնակիչներին, որն էլ շարժում է երկրի հոգևորականների և ավատատերերի զայրույթը և նրանք ուժեր հավաքելով հարձակվում են քաղաքի վրա և 3 օրում այն ավերում են։ Հայ նախարարների մի մասը անցնում է պարսիկների կողմը։ Երկրի ներքին լարվածությունից օգտվելով պարսից Շապուհ II թագավորը զորք է ուղարկում Հայաստան։ Հայոց թագավորը սպարապետ Վասակ Մամիկոնյանի հետ պայքարում է թշնամու դեմ։ Հաշտություն կնքելու պատրվակով 368 թվականին Շապուհը նրանց կանչում է մայրաքաղաք Տիզբոն։ Վասակին դավադրաբար սպանում են, իսկ հայոց արքան բանտում ինքասպանություն է գործում։ Փառանձեմ թագուհին մինչև գերի ընկնելը Արտագերս ամրոցում 13 ամիս հերոսական դիմադրություն է ցույց տալիս։ Պարսիկներն ավերում են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը և Վանը։ Շուտով գրավում է նաև Արտագերսը։

Հռոմեացիների օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին՝ Պապը 368-374։ Նրա գահակալությունը հաստատվում է Ձիրավի ճակատամարտում 371 պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո, որում աչքի է ընկնում Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի զորավարական տաղանդը։ 387 թվականին գահակալական պայքարի արդյունքում առաջին անգամ Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի արևմտյան նահանգները մտնում են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այնտեղ թագավոր է նշանակվում Պապի որդի Արշակ Գ-ն։ Արևելյան և կենտրոնական Հայաստանում, որն անցել էր Իրանի տիրապետության տակ, պարսկամետ իշխանները գահ են բարձրացնում Խոսրով Դ Արշակունուն 387-389։ Նրա եղբայր Վռամշապուհի 389-415 օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը։ Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևին կողմից։ Երկրով մեկ՝ Արցախում, Ուտիքում, Վասպուրականում, Տուրուբերանում, Գուգարքում, Սյունիքում բացվում են հայկական դպրոցներ։

Արշակունիների դինաստիան Արևմտյան Հայաստանում Արշակ Գ-ի մահից հետո, իսկ Արևելյան Հայաստանում՝ 428 թվականին։ Պարսկամետ իշխանները դիմել էին Իրանի շահին՝ ասելով, որ իրենց այլևս հայ թագավոր պետք չէ, փոփարենը որևէ պարսիկ վերակացու թող գա և ղեկավարի իրենց։ Հայաստանի ծայրագավառնրը անցնում են հարևան երկրներին. Արցախը և Ուտիքը՝ Աղվանքի թագավորությանը, Գուգարքը՝ Վրաստանին, Փայտակարանը և Պարսկահայքը՝ Ատրպատականին։ Հայ ժողովուրդը կորցնում է իր պետականությունը ավելի քան 450 տարով, թեև չի կորցնում իր ինքնուրույնությունը Սասանյան Պարսկաստանի Հայաստանի մարզպանություն, ապա Բյուզանդիայի, ավելի ուշ Արաբական խալիֆայության Արմինիա կուսակալություն կազմում։



                                     

3.1. Հայաստանը վաղ միջնադարում Պարսկա-բյուզանդական շրջան

428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո 389, իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո 428 հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները անցել էին Բյուզանդիային, հյուսիսը Գուգարք, մասամբ՝ Տայք՝ Վրացական թագավորությանը, արևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները Փայտակարան, Պարսկահայքի և Կորճայքի մեծ մասը՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։

Հայոց սպասապետը կարգավորում էր հայ նախարարների ընդհանուր զորաբանակը։ Նրա պաշտոնը ավանդաբար շարունակում էր մնալ Մամիկոնյան ընտանիքին։ 5-րդ դարի կեսերին մարզպանի պաշտոնում նշանակվում է մեկ այլ ազդեցիկ նախարարական տոհմի ներկայացուցիչ՝ Վասակ Սյունին։ Իրենց հզոր դիրքերը շարունակում էին պահպանել Արծրունիները, Գնունիները, Խորխոռունիները։ 449 թվականին Հազկերտ Բ-ն հատուկ հրովարտակով հայ ավագանուց պահանջում է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայ իշխանների կողքին կանգնեց հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ հրավիրվում է Արտաշատի ժողովը։ 450 թվականին Արևելյան Հայաստանում բարձրացվում է հակապարսկական առաջին խոշոր ապստամբությունը, որը պատմության մեջ հայտնի է որպես Վարդանանց պատերազմ։ 451 թվականի մայիսի 26-ին Վասպուրականում՝ Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, հայկական 66 հազարանոց բանակը ճակատամարտ է տալիս պարսկական 200 հազարանոց բանակին։ Պարտություն չկրելով՝ հայերը ամրապնդում են իրենց դիրքերը պարսկահպատակ ժողովուրդների շարքում։ Հակապարսկական բազում այլ ապստամբությունների շարքում հայտնի էր հատկապես Վահանանց պատերազմը 481-484։ Դրա հաղթական ավարտից հետո սպարապետ Վահան Մամիկոնյանը պարսից շահի կողմից ճանաչվում է Հայաստանի տանուտեր։ Դվինում նրան դիմավորում են մեծ շուքով։

6-րդ դարում հայ նախարարները ևս զենք են վերցնում պարսկական բռնակալության դեմ։ Նրանց կողքին կանգնում է Բյուզանդական կայսրությունը։ 571 թվականին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Կարմիր Վարդանը կամ Վարդան Կրտսերը գլխավորում է հակապարսկական ապստամբությունը, որի ավարտին նոր պատերազմ է սկսվում Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև 572-591։ 591 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հայաստանի մեծագույն մասը, ինչպես նաև Վրաստանը, անցնում են Բյուզանդական կայսրությանը։ Դա Հայաստանի երկրորդ բաժանումն էր 2 խոշոր տերությունների միջև, որոնցից մեկը դարձյալ Սասանյան Պարսկաստանն էր, մյուսը՝ Հռոմեական կայսրության ժառանգորդ Բյուզանդիան։ Պարսկա-բյուզանդական մրցապայքարը Հայաստանի համար շարունակվել է մինչ արաբական արշավանքները 630-ական թվականներ։

                                     

3.2. Հայաստանը վաղ միջնադարում Արաբական շրջան

7-րդ դարում հեռավոր Արաբական թերակղզում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխությոուններ։ Մինչ այդ քոչվոր ու կիսաքոչվոր անասնապահությամբ զբաղվող արաբական ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և հիմնադրում են Արաբական խալիֆայությունը։ Պատմության ասպարեզում նոր հայտնված այդ պետությունը պայքար է սկսում ժամանակի երկու տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։ Դարավոր պատերազմներում ուժասպառ եղած այդ կայսրությունները ի վիճակի չեն գնում դիմակայել նոր ուժին։ 642 թվականի Նիհավանդի ճակատամարտում արաբները վերջնականապես հաղթում են պարսիկներին, կործանում շահական պետությունը։ Բյուզանդիայի տարածքը չորս անգամ կրճատվում է. արաբներին են անցնում Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան։ Արևմուտքում արաբները շարունակում են նվաճումները, մտնում Պիրենեյան թերակղզի, հասնում Ֆրանսիայի սահմաններին։ Մինչ այդ արևելքոում Արաբական խալիֆայության սահմանը հասնում է Չինաստանին՝ ներառելով Միջին Ասիան ու Արևմտյան Հնդկաստանը Ինդոս գետի հովիտը։

640 թվականին արաբական զորքերը առաջին անգամ արշավում են Հայաստան։ Արարատյան դաշտում երկրագործական խաղաղ աշխատանքով զբաղված բնակչությունը հանկարծակիի է գալիս՝ տալով մեծ կորուստներ։ Մայրաքաղաք Դվինը հրկիզվում է և ավերի ենթարկվում։ Երկրորդ հարձակումը տեղի է ունենում 642-643 թվականներին։ 650 թվականին արաբները կրկին սկսեցին իրենց ասպատակությունները և այս անգամ նրանք հարձակվեցին Երևան քաղաքի վրա, բայց բերդը մնաց աննկուն։ Հայ նախարարները սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ զենք վերցրին նրանց դեմ։ Արաբական արշավանքները կասեցնելու նպատակով սպարապետը դիմում է դիվանագիտական քայլի։ 652 թվականին նա մեկնում է Դամասկոս և տեղի արաբ կառավարիչ Մուավիայի հետ կնքում խաղաղության պայմանագիր։ Այն ավելի ազդեցիկ է դառնում երբ Մուավիան դառնում է խալիֆ 661 և հիմնում է Օմայանների դինաստիան 661-775։ Հայ-արաբական պայմանագրի համաձայն հայկական հողերի մեծ մասը մտնում է խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը թույլատրում են հայ նախարարներին ունենալ 15 000-անոց այրուձի, իսկ այլ պետությունների Բյուզանդիայի հարձակման դեպքում արաբները զորքով պաշտպանելու էին Հայաստանի սահմաանները։ Հայաստանը երեք տարի ազատվելու էր հարկերից, իսկ հետո հարկ վճարելու էր այնքան, որքան կամենար։ Հայաստանը հարևան Վրաստանի և Աղվանքի հետ մտնում է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը կոչվում է Արմինիա արաբ․՝ أرمينيا ‎‎։ Կուսակալության մայրաքաղաք է դառնում Դվին քաղաքը։ Հայաստանի արաբ կուսակալը, որին հայերը կոչում էին ոստիկան, իր վարչաքաղաքական իշխանությունը պարտավոր էր կիսել Հայոց իշխանի հետ։ Հարկային քաղաքականությունը և ներքին հարցերը արաբները պետք է լուծեին հայ նախարարներից ընտրված իշխանաց իշխանի հետ։ Արաբները Հայաստանում իսլամ չէին տարածելու, հայոց կաթողիկոսը պահպանելու էր իր՝ հոգևոր առանորդի և գերագույն դատավորի դերը։ Արմինիան խալիֆայության հյուսիսային հենակետն էր, նրա տնտեսապես ու մշակութապես ամենազարգացած նահանգներից մեկը։ Արմինիայի տարածքում արաբները չէին ճանաչում հայերից բացի որևէ այլ ազգի աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդների։

7-րդ դարի վերջում խալիֆայությունում երկպառակտչական պայքար է ծավալվում։ Օգտվելով դրանից Սմբատ Զ Բագրատունին զորքով ճանապարհվում է Բյուզանդիա, որպեսզի ելքեր որոնեն հայրենիքը թշնամու լծից ազատելու համար։ Բայց թշնամին հետապնդում է նրանց։ Հայերը 703 թվականի ձմռանը Արաքս գետի մոտ Վարդանակերտ ավանում պայքարի են դուրս գալիս։ Հայերի 2000-անոց զորքը պարտության է մատնում արաբների 5000-անոց զորքին։ Այդ հաղթանակի համար Բյուզանդիայի կայրը Սմբատ Բագրատունուն պարգևատրում է կյուրոպաղատի տիտղոսով։ Հայերի բարձրացրած մի շարք ապստամբությունների շնորհիվ թշնամին պարտություններ կրեց Այրարատում, Վասպուրականում, Շիրակում և Վանանդում։705 թվականին խալիֆի հրամանով 800-ի հասնող հայ նախարարների կանչում են Նախիջևան և նրանց եկեղեցներում փակելով այրում են։ Այդ թվականը հայոց պատմության մեջ հայտնի է նաև որպես "կրակի տարի" ։ Բյուզանդամետ քաղաքականության արդյունքում արաբների վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է հայերի նկատմամբ։ 725 թվականից սկսած հայերը ծխահարկի փոխարեն գլխահարկ էին վճարում։ Դա նշանակում էր, որ հարկ վճարում էր ոչ թե մեկ տունը, այլ յուրաքանչյուր ոք։ Իրավիճակը փոխվում է, երբ 750 թվականին դինաստիական փոփոխության արդյունքում Օմայյաններին հաջորդում են Աբբասյանները։ 762 թվականին մայրաքաղաքը տեղափոխվում է նորակառույց Բաղդադ։

774-775 թվականներին հայերը Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ նոր ապստամբություն բարձրացրին և ոչնչացրին թշնամուն։ Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին Կումայրի գյուղում այժմ Գյումրի ջախջախեց արաբ հարկահավաքներին։ Արաբները հետապնդեցին Արտավազդին, բայց վերջինս կարողացավ հասնել Տայք և անցնել Բյուզանդիա, որտեղ և նշանակվեց Անտալիկոն թեմի ստրատեգ։ 775 թվականի ապրիլի 24-ին Աղձք գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, երբ հայերն ընդամենը 5000 հոգով դուրս եկան թշնամու 30 000-անոց բանակի դեմ։ Հայերը թշնամու նկատմամբ լցված էին արյունահեղությամբ և նրանք ահեղ ճակատամարտ տվեցին։ Այդ մարտում հերոսի մահով ընկան Սմբատ և Սահակ Բագրատունիները, Մուշեղ Մամիկոնյանը, Սամուելն ու Վահան Գնունյանցը։ 778 թվականին Արտավազդ Մամիկոնյանը բյուզանդական բանակի հայ զորավարների՝ Տաճատ Անձևանցու, Վարզտիոցի և Գրիգորիսի հետ Գերմանիկ քաղաքի մոտ ճակատամարտ տվեց արաբներին և նրանց պարտություն մատնեց։

Հակահայկական տրամադրությունների արդյունքում խալիֆը որոշում է վերջ տալ Հայոց իշխանի պաշտոնին։ 9-րդ դարում ասպարեզից դուրս եկած Մամիկոնյաններին փոխարինել էին նախկին թագադիր ասպետները՝ Բագրատունիները։ Հայոց իշխանի պաշտոնը նշանակվում էր հիմնականում նրանց ընտանիքից։ Հակահայկական հալածանքներին դիմակայելու համար Բագրատունիների կողքն են կանգնում Սյունի և Արծրունի իշխանական տների ներկայացուցիչները։ Մամիկոնյանների և Կամսարականների տիրույթներն անցան Բագրատունիներին համապատասխանաբար՝ Տարոն և Շիրակ։

850 թվականից սկսած արաբ ոստիականի ուժը Հայաստանում սկսեց թուլանալ։ Համահայաստանյան պայքարը այս անգամ պսակվեց հայերի հաղթանակով։ 850-855 թվականների ապստամբությունը ցույց տվեց, որ արաբական տիրապետությունը Հայաստանում դարձել է ձևական և ժամանակավոր։ Ապստամբության ազդանշանը Խութի հերոսամարտն էր։ Նրանց հաջողվում է գերի վերցնել հայոց իշխան Աշոտին և նրա որդուն։ Հայերի ապստամբությունը թուլացնելու համար մնում էր շարքից դուրս բերել Աշոտի եղբորը՝ Գուրգենին, որին թշնամին հնազանդվելու դեպքում խոստացավ իշխանական դիրք, փառք ու պատիվ։ Բայց երբ Գուրգենը գնաց "իշխանության ցանկության" հետևից, նրան շղթայեցին, իսկ իր հետ գնացած իշխան Գրիգոր Արծրունուն սպանեցին իր իսկ աչքի առաջ։ Այսպիսով արաբները կարողացան նենգությամն հասնել իրենց ուզածին և անարգել ձևով ոտնատակ տալ հայոց երկիրը։ Նրանք բազում հայ գերիների քշեցին արևելքի երկրների շուկաներում վաճառվելու։ Բագրատունի և Արծրունի իշխանները սասունցիների զորաջոկատների հետ ջախջախում են արաբներին և կարողանում են սպանել արաբ ամիրա Յուսուֆին։ Այս դեպքերն ընկած են "Սասունցի Դավիթ" դյուցազներգության հիմքում։ 851 թվականին Բաղդադից նոր պատժիչ զորքեր են գալիս Հայաստան, որոնք նույն բախտին են արժանանում։ Ավելին, հայերը արաբ ոստիկանին թարս նստեցնում են ջորու վրա, և ուղարկում "այնտեղ, որտեղից եկել էր" ։

852 թվականին Հայաստան են գալիս նոր զորաբանակներ՝ թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ։ Նրանք ասպատակում են Վասպուրականը, Սյունիքը և մոտենում Արցախին։ Հայերի պատասխան հարվածը չի ուշանում։ Այս անգամ Արցախի իշխաններին միանում են Կուր գետից արևելք ապրող քրիստոնյա աղվանները։ Վրացական իշխաններին գլխավորում են Տայքի Բագրատունիները։ Նրանք թշնամուց մաքրում են Հայաստանի կենտրոնական նահանգները, հասնում Վասպուրական, գահերեց իշխան Աշոտ Արծրունու հետ արաբներին քշում արաբներին։ Վերացվում կամ ենթարկեցվում են արաբական նորաստեղծ ամիրայությունները։ 3 տարի շարունակ չկարողանալով հաջողության հասնել՝ 855 թվականին Բուղան հետ է կանչվում Բաղդադ։ Հայերի ապստամբությունը հաղթական ավարտ է ունենում։ Նույն թվականին Աշոտ Բագրատունին նշանակվում է հայոց իշխան, իսկ 862 թվականին՝ իշխանաց իշխան։ Այսինքն՝ երկրի ներքին հարցերը ամբողջությամբ նրա տնօրինության տակ էին։ ԱԱպստամբությունից 3 տասնամյակ անց՝ 885 թվականին, հայոց իշխան Աշոտ Բագրատունին դառնում է հայոց թագավոր 885-890՝ վերականգնելով հայոց պետականությունը։

                                     

4.1. Հայաստանը զարգացած միջնադարում Հայաստանը Բագրատունիների օրոք

Հայաստանում խալիֆայության դեմ դժգոհության աղմուկ բարձրացավ, որի հետևանքով Բուղան հետ կանչվեց։ Աշոտ Բագրագունին հռչակվեց հայոց սպարապետ, իսկ հայ իշխանների կողմից նա ճանաչվեց որպես "Իշխանաց իշխան" ։ Հարկահավաքությունն անցավ Աշոտ Բագրագունու ձեռքը, որի հետևանքով արաբ հարկահավաքներն այլևս Հայաստան մտնելու իրավունք չունեին։ Աշոտը կրճատեց հարկերի քաղաքը և հոգ տարավ երկրի զարգացման համար։ Նա ստեղծեց ուժեղ բանակ, որի թվաքանակը կազմում էր 40 000, իսկ սպարապետ նշանակեց իր եղբայր Աբասին։ Հայաստանն այնքան ուժեղացավ, որ 885 թ ին ստիպված ճանաչեց Աշոտ Բագրագունու 885-890 թագավորությունը և նրան թագ ուղարկեց։ Թագ ուղարկեց նաև Բյուզանդական կայսրությունը։ 460 տարի առաջ կործանված հայկական պետությունը կրկին վերականգվեց։

Աշոտ Բագրատունու որդու՝ Սմբատ Ա-ի 890-914 օրոք Հայաստանն ամրապնդեց իր տնտեսական առաջընթացն ու քաղաքական հզորությունը։ Զարկ տրվեց քաղաքաշինությանը։ Սմբատ Ա-ի աջակցությամբ Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։

Սակայն արաբական ասպատակությունները դեռ չէին դադարել և Ատրպատականի Սաջյան ամիրությունը մեծ ավերվածություններ էր պատճառում Հայաստանին։ Յուսուֆ իշխանը հայ իշխանների ներքին գզվռտոցներն օգտագործելով իր կողմը գրվեց Վասպուրականի Գագիկ Արծրունուն և 908 թ ին նրան կարգեց թագավոր։ 914 թ ին Յուսուֆը պարտություն մատնեց հայոց զորքին, իսկ Սմբատ Ա-ին մահվան ենթարկեց։

Անկախության համար պայքարը գրավեց Աշոտ Բ 914-929, որն իր քաջության համար ստացավ "Երկաթ" մականունը։ Գևորգ Մարզպետունու գլխավորությամբ հայկական զորքը Սևանի ափին կարողացավ հաղթանակ տանել և արաբներին դուրս վռնդել հայրենի հողերից։ Հայաստանը լիովին անկախացավ, իսկ 922 թ ին խալիֆը Աշոտ Երկաթին թագ ուղարկեց։

Աշոտ Գ-ն 953-977 ջանքեր գործադրեց ամբողջ Հայաստանը վերամիավորելու համար։ Հայաստանն հասավ մշակութային և տնտեսական ծաղկման։ 961 թ. Անին հանդիսավոր կերպով հռչակվեց մայրաքաղաք։ Դրա համար հյուրեր էին կանչվել Վրաստանից և այլ երկրներից։ Անիի քաղաքը մեծ զարգացում ապրեց հատկապես Գագիկ Ա 990-1020 թագավորի օրոք։ Քաղաքը հռչակված էր բազմաթիվ ճարտարապետական կոթողներով։ Բացի այց Անին առևտրական կարևորագույն կենտրոն էր։ Համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեին հայկական կերպասներն ու զարդերը։

Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների՝ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Արցախ-Խաչենի և Տարոնի։ Դա նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար և վերջինս կրկին արշավանք ձեռնարկեց Հայաստանի վրա։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թ ին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ Բյուզանդիան բոլոր միջոցներով վերջ դրեց Հայաստանի դիմադրական ուժերին։ Երկիրը կատարյալ ավերածության հասավ։

                                     

4.2. Հայաստանը զարգացած միջնադարում Կիլիկյան Հայաստանի թագավորությունը

Կիլիկիայի Հայկական Թագավորություն Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան, միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն "քելկիմ", "քալեկ" կամ հունական "կալիս", "կալիկա" բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են "քարքարոտ" ։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին "քրիստոնյա կղզի մուսուլմանական ծովում" ։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։



                                     

5.1. Հայաստան և կայսրությունների պատերազմները 1500 - 1878 թթ Անդրկովկասի հայերի աքսորը Պարսկաստան

1604 թ-ին շահ Աբաս I-ը, թուրք-պարսկական պատերազմի հերթական սրացման պայմաններում, դեպի Հարավային Կովկաս թուրքերի առաջխաղացումը դժվարացնելու նպատակով որոշում ընդունեց գաղթեցնել Արարատյան դաշտի ամբողջ հայ բնակչությունը դեպի բուն Պարսկաստան։ Արևելյան Հայաստանից Արևմտյան անդրկովկասյան Հայաստան դուրս բերվեցին ավելի քան 250 հազ. հայեր։

Նախիջևանի Ջուղա քաղաքը գրավվել էր հարձակման սկզբում։ Դրանից հետո Աբբասի բանակը Արարատյան դաշտի շուրջը հովանու դիրք ընդունեց. հարձակվում և նահանջում էր վիճակից կախված, նա որոշեց իր արշավանքը ռիսկի չենթարկել հակառակորդի ավելի ուժեղ ջոկատների հետ ճակատամարտերում։

Կարս քաղաքը պաշարելով՝ նա իմացավ Ջիգազադե Սինան փաշայի գլխավորությամբ օսմանյան մեծ բանակի մոտենալու մասին։ Զորքերի հետ քաշման հրաման տրվեց։ Որպեսզի այս հողերից թշնամու պահուստների համալրումը կանխի, Աբբասը հրաման արձակեց լիովին ոչնչացնել բոլոր քաղաքները և գյուղատնտեսական մթերքը։ Որպես այդ հրամանի մաս՝ ողջ բնակչությանը հրամայեց ուղեկցել պարսկական բանակին նահանջելիս։ Անտեսելով հայերի պաղատանքները Շահ Աբբասը իր մոտ կանչեց իր նախարարներին և նրանցից վերակացուներ և ուղեկցողներ նշանակեց երկրի բնակչության վրա, այնպես որ ամեն իշխան տեղահանի և տարհանի մի գավառի բնակիչներին։ Երևանի, Արարատյան շրջանի և առանձին մոտակա գավառների բնակչությունը Ամիր-խանին։

Մոտ 300 հազար մարդ այս եղանակով տեղափոխվեցին Արաքս ափերի մոտակայք. արտաքսմանը չենթարկվողները տեղում սպանվում են։ Ավելի վաղ շահը հրամայել էր փլուզել միակ կամուրջը և մարդկանց ստիպում էին ջուրը անցնել, որտեղ մարկանց հսկայական քանակություն խեղդվեց քշվելով ջրի հոսանքով, այդպես էլ հանդիպակաց ափ չհասնելով։ Դա միայն նրանց դաժան փորձությունների սկիզբն էր։ ՄԻ ականատես ՝ հայր դե Գույանը փախստականների վիճակը նկարագրում է այսպես.

Տեղահանվող բնակչությանը ցավ ու մահ էին պատճառում ոչ միայն ձմռան ցուրտը։ Ամենամեծ ցավը սովն էր։ Մթերքը, որտեղահանվողները վերցրել էին իրենց հետ շուտով վերջացավ. Կրծքի երեխաները լաց էին լինում, կաթ կամ ուտելիք խնդրելով, բայց դրանցից ոչ մեկը չկար, քանի որ կանանց կրծքերը սովից ցամաքել էին։ Բազմաթիվ սոված և հյուծված կանայք իրենց սովից մահացող երեխաներին թողնում էին ճանապարհի եզրին և շարունակում էին իրենց տանջալից թափառումները։ Ոմանք գնում էին մոտակա անտառները, որպեսզի ինչ որ ուտելիք գտնեին։ Որպես կանոն նրանք չէին վերադառնում։ Հաճախ մահացածները կենդանի մնացածների կերակուրն էին դառնում։

Ի վիճակի չլինելով իր բանակը պահել անապատային հարթավայրում Սինան փաշան հարկադրված եղավ ձմեռն անց կացնել Վանում։ Բանակները, որ ուղարկվել էին շահին հետապնդելու 1605 թ. ջախջախվեցին, և 1606 թ. Աբբասը կրկին գրավեց ողջ տարածքը, որն ավելի վաղ պարտվել էր թուրքերին։

Արևելյան Հայաստանի տարածքի մի մասը XV դարից հայտնի էր նաև որպես Չուխուր-Սաադ. Այն Իսմաիլ I-ի ժամանակներից սկսած կազմավորում էր Սեֆյան տերության վարչական կազմավորում էր Չուխուր-Սաադյան կամ Երևանի բեկլարբեկություն։ Նադիր շահի մահից և Աֆշարների տոհմի անկումից հետո, ղզլբաշ Ուստադջլու ցեղի տեղական կառավարիչները, որ ժառանգաբար տիրապետում էին Չուխուր-Սաադին, իրենց անկախությունը հռչակեցին կազմավորելով Էրիվանյան և Նախիջևանի խանություններ։ Հայկական բնակչության Հայաստանից տեղահանման միջոցով XVIII դարում հայերը կազմում էին Չոխուր-Սաադյան շրջանի բնակչության ընդհանուր թվի 20%-ը։ Ավելի ուշ խանի գահին ուստադջլու ցեղին փոխարինեց կենգերլի թուրքական ցեղը։ Ղաջարների իշխանության ժամանակ Էրիվանյան խանությունը ճանաչեց իր վասսալական կախվածությունը Ղաջարական Իրանից։ Կենգերլի խանական տոհմը փոխարինվեց ղաջարական տոհմի խանով։ Պատմական Հայաստանի տարածքի վրա գոյություն ուներին նաև Նախիջևանի և Ղարաբաղի խանությունները։

XVII վերջից մինչ XVIII դարի կեսերը Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա սեֆիդական Շահ Աբբասի օրոք կազմավորվեցին հինգ հայկական մելիքություններ մանր իշխանություններ - խամսա։ Խամսայի հայկական բնակչությունը կառավարվում էր Մելիք-Բեգլարյան, Մելիք-Իսրաելյան, Մելիք-Շահնազարյան, Մելիք-Ավանյան և Հասան-Ջալալյան, որոնցից միայն Հասան Ջալալյանն էր արմատական տոհմ, մինչդեռ մյուս իշխանները Հայաստանի ուրիշ մարզերից վերաբնակեցվածներ էին։ XVIII դարում Դավիթ-Բեկը և Հովսեփ Էմինը գլխավորում էին Անդրկովկասի հայերի պայքարը ընդդեմ թուրքերի և պարսիկների։

                                     

5.2. Հայաստան և կայսրությունների պատերազմները 1500 - 1878 թթ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում

Ռուսաստանի՝ Հայաստանի հանդեպ ենթադրյալ բարյացկամ կողմնորոշման սկիզբը դրվեց Պետրոս Մեծ իշխանության օրոք։ Դրանում մեծ դեր խաղաց Իսրայել Օրին՝ հայկական ազգային ազատագրական շարժման գործիչներից մեկը։ Մոսկվայում Օրին հանդիպեց Պետրոս Ա-ին և նրան հանձնեց Սյունյաց մելիքների նամակը։ Պետրոսը հայերին օգնություն խոստացավ Շվեդիայի հետ պատերազմի ավարտին։ Շնորհիվ լայն մտահորիզոնի և ինտելեկտի Օրին վայելում էր կայսերական պալատի համակրանքը։ Իշխան Գրիգորի Պոտյոմկինի հանձնարարությամբ գրված փաստաթղթում նա բնութագրվում է որպես "գերազանց մտքի և շնորհքի տեր անձնավորություն" ։ Օրին Պետրոսին հետևյալ պլանն առաջարկեց։ Վրաստանի և Հայաստանի ազատագրման համար պետք է Անդրկովկաս ուղարկել 25-հազարանոց ռուսական բանակ բաղկացած 15 հազար կազակներից և 10 հազար հետևազորայիններից։ Կազակները պետք է անցներին Դարյալի կիրճով, իսկ հետևակը Աստրախանից լողալով Կասպից ծովով. Տեղում ռուսական զորքերը պետք է ստանային վրացիների և հայերի զինված ուժերի աջակցությունը։ Որոշված էր, Օրու գլխավորությամբ հատուկ բանագնացություն կատարել Պարսկաստան, որը պետք է պարզեր տեղի բնակչության տրամադրությունները, տեղեկություն հավաքեր ճանապարհների և ամրոցների մասին և այլն։ Կասկածներ չառաջացնելու համար, Օրին պետք է ասեր, որ ուղարկված է Սոթան Հուսեյնի պալատ Հռոմի պապի կողմից Պարսկական կայսրությունում քրիստոնյաների կյանքի մասին տեղեկատվություն հավաքելու համար։

Բոլոր անհրաժեշտ նախապատրաստություններից հետո Օրին ռուսական գնդապետի աստիճանով մեծ ջոկատով 1707 թվականին ճանապարհ ընկավ։ Ֆրանսիական միսիոներները Պարսկաստանում փորձեցին կանխել Օրիի ժամանումը Սպահան, շահին մատնելով, որ Ռուսաստանը ուզում է անկախ Հայաստան կազմավորել, իսկ Օրին ուզում է դառնալ հայկական թագավոր։ Երբ Օրին ժամանեց Շիրվան, ստիպված եղավ մի քանի օր սպասել երկիր մտնելու թույլտվության համար։ Շամախում նա հանդիպում էր վրացիների և հայերի տեղի առաջնորդների հետ քաջալերելով նրանց հակվածությունը դեպի Ռուսաստան։ 1709 թվականին նա ժամանեց Սպահան, որտեղ նորից բանակցություններ վարեց քաղաքական առաջնորդների հետ։ 1711 թվականին Օրին Պարսկաստանից Ռուսաստան վերադառնալիս Աստրախանում հանկարծամահ եղավ։

Իր ազդեցությունը տարածելու համար Պետրոսը, հանդես գալով քրիստոնյա տիրակալի դիրքերից, սկսեց գրգռել մի քանի շարժումներ Հարավային Կովկասում` հայերի և վրացիների մասնակցությամբ։ Ավելին, հայ-վրացական համատեղ ուժերը հավաքվեցին և սպասում էին Պետրոսի ժամանմանը Գանձակի Չոլակ վայրում։ Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո զորամիավորումները ցրվեցին, իսկ Պետրոսը 1724 թվականին կնքեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա։ Թուրքերն անմիջապես գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը` դրանից բխող բոլոր հետևանքներով։

XIX դարի սկզբներից պատմական Արևելյան Հայաստանի տարածքները աստիճանաբար միացվում են Ռուսական կայսրությանը։ Ռուս-պարսկական պատերազմի 1803 - 1813 թթ. արդյունքում Ռուսաստանին է միացվել Ղարաբաղի խանությունը կազմավորվել է XVIII դարի կեսերին հայկական Համս մելիքության, լեռնային մաս գրավելուց հետո, որը հիմնականում բնակեցված էր հայերով, ինչպես նաև խառը բնակչությամբ Զանգեզուր Սյունիք։ Էրիվանը գրավելու երկու փորձերը տապալվեցին։ Սակայն Ռուս-պարսկական պատերազմի 1826 - 1828 ընթացքում 1827 թ.հոկտեմբերի 5-ին Էրիվանը վերցվեց գեներալ Պասկեվիչի կողմից, ավելի վաղ հունիսին ընկել էր նաև Նախիջևանի խանության մայրաքաղաք Նախիջևանը։ Այնուհետ ստորագրվեց Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը, որով այդ խանությունների տարածքը տրվում էր Ռուսաստանին և հաստատվում էր մեկ տարվա ընթացքում մուսուլմանների ազատ վերաբնակեցումը Պարսկաստան, իսկ քրիստոնյաներին Ռուսաստան։ 1828 թ. Երևանի և Նախիջևանի խանությունների տեղում կազմավորվեց Հայկական մարզ, ուր և XVI - XVII դդ. պարսկական իշխանությունների կողմից Անդրկովկասից հարկադրաբար տեղահանված հայերի ժառանգների զանգվածային վերաբնակեցում տեղի ունեցավ Իրանից Հետագայում Հայկական շրջանը վերափոխվեց Երևանի նահանգի 1849։ Ռուս-թուրքական պատերազմի 1877 - 1878 արդյունքներով Ռուսաստանի կայսրության վերահսկողության տակ անցավ պատմական Հայաստանի մեկ այլ տարածք՝ Կարսը և նրա շրջակայքը, որոնցից և կազմավորվեց Կարսի շրջանը։

                                     

5.3. Հայաստան և կայսրությունների պատերազմները 1500 - 1878 թթ Արևմտյան Հայաստան

Մահմուդ II-ը 1453 թվականին գրավեց Կոստանդնուպոլիսը և այն դարձրեց Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ Մահմուդը և նրա հետնորդները կայսրությունում բնակվող տարբեր ազգությունների մարդկանց կրոնական առանձնահատկությունները օգտագործում էին որպես բնակչության վերահսկողության միջոց, այդ իսկ պատճառով օսմանյան սուլթանները հրավիրեցին հայ արքեպիսկոպոսին Կոնստանդնուպոլիս, որպեսզի վերջինս հիմնադրի Հայոց պատրիարքարան։ Կոնստանդնուպոլսի հայերը թվաքանակով աճեցին և դարձան հասարակության հարգելի թեև ոչ լիարժեք անդամներ։

Օսմանյան կայսրությունը կառավարվում էր իսլամի օրենքներով։ Այնպիսի "անհավատներ", ինչպիսիք քրիստոնյաներն ու հրեաներն են պետք է լրացուցիչ հարկեր վճարեին, որպեսզի բավարարեին իրենց կարգավիճակի զիմմի պահանջներին։ Կոստանդնուպոլսում ապրող հայերը օգտվում էին սուլթանի աջակցությունից, ի տարբերություն նրանց, ովքեր ապրում էին պատմական Հայաստանի տարածքում։ Նրանք տեղի փաշաների և բեյերի կողմից դաժան վերաբերմունքի էին արժանանում և հարկադրված էին նաև քրդական ցեղերի կողմից պարտադրված հարկեր վճարել։ Հայերը ինչպես և Օսմանյան կայսրությունում ապրող մյուս քրիստոնյաները ևս առողջ տղաների թվաքանակ պետք է տային սուլթանական իշխանությանը, որը նրանցից ենիչերի էր պատրաստում։ Հայտնի է, որ որոշ օսմանյան գեներալներ հպարտանում էին իրենց հայկական ծագումով։

XVI - XX դդ. սկիզբ Օսմանյան կայսրության կառավարիչները հայկական պատմական հողերը ակտիվորեն բնակեցնում էին քուրդ մուսուլմաններով, որոնք ավելի հավատարիմ էին թուրքական իշխանությանը և քիչ քաղաքական հավակնություններ ունեին քան հայերը։ Օսմանյան կայսրության անկման հետ XVII դարում իշխանությունների վերաբերմունքը քրիստոնյաների ընդհանուր առմամբ և հայերի նկատմամբ մասնավորապես նկատելիորեն վատացել էր։ 1839 թ. սուլթան Աբդուլ Մեջիդ Աը իր տարածքում կատարած ռեֆորմներից հետո, հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում որոշ ժամանակով լավացավ։

                                     

6.1. Ազգային շարժումը և հայկական հարցը 1878 - 1922 Հայերի վիճակը XIX դարի վերջում - XX դարի սկզբում

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում Ստամբուլ, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին "միլեթ" կրոնական–ազգային համայնք` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։ Օսմանյան պետական ապարատը և բանկային համակարգի զգալի հատված վարում էին հայերը և հույները։ Նրանց մշակութային ավելի բարձր մակարդակը և աշխատասիրությունը հաճախ առաջացնում էր մուսուլման բնակչության նախանձը։

1877 - 1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո պատմական Հայաստանի մի մասը ՝ Կարսը և նրա շրջակայքը, անցավ Ռուսաստանին։ Այդ պատերազմը եզրափակող Բեռլինի դաշնագրի կետերից մեկը 61-րդ հոդված վերաբերվում էր հայերին. սուլթանական կառավարությունը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանի տարածքում բարեփոխումներ իրականացնել՝ բարելավելով այնտեղ հայ բնակչության վիճակը։ Սրանով Հայկական հարցը դառնում է միջազգային դիվանագիտական խնդիր, ինչը որոշակի սպասումներ և ոգևորություն է առաջացնում հայերի շրջանում։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը 1876 - 1908 Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Ի պատասխան օսմանյան կառավարության հալածանքների ի հայտ է գալիս Հայկական ազգային-ազատագրական շարժումը, որի նպատակն էր լիարժեք պայմաններ ապահովել հայերի` իրենց պատմական հայրենիքում` Հայկական լեռնաշխարհի տարածքում, բնականոն զարգացման համար, ընդհուպ մինչև Հայաստանի պատմական տարածքների` օսմանյան և ռուսական տիրապետությունից ազատագրում և Հայաստանի անկախության վերականգնում։ Բալկանյան ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումը և եվրոպական ուժերի հետագա ներգրավումը Արևելյան հարցում ուժեղ ազդեցություն են ունենում այդ ընթացքում Օսմանյան կայսրությունում ճնշված հայերի ազգային շարժման և ազգային ազատագրական գաղափարախոսության զարգացման վրա։ Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով Հայ ֆիդայիներ, ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։ Նշված ժամանակաշրջանում հայկական խոշորագույն և ամենաազդեցիկ կուսակցությունը Հ.Յ.Դաշնակցությունն էր։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում "հայկական հարցի լուծման" իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին "համիդիե" ։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-96 թթ. Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200.000-300.000 հայ, մոտ 80.000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։

1908 թ. Թուրքիայում հեղափոխություն է տեղի ունենում, որը գլխավորում է "Միություն և առաջադիմություն" կամ երիտթուրքերի կուսակցությունը։ Երիտթուրքերը ազդարարում են Աբդուլ-Համիդ II-ի բռնակալ կառավարման վերջը և կայսրության ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր քաղաքականության սկիզբը։ Հայերը աջակցություն են հայտնում երիտթուրքերի շարժմանը և մասնակցում նոր կառավարության ձևավորմանը։ Սակայն շուտով տեղի է ունենում Ադանայի կոտորածը, որին զոհ է գնում ավելի քան 20.000 հայ։

Չնայած XX դարի սկզբի թաթարների և քրդերի հետ բախումներին տես. Հայ-թաթարական բախումներ` Ռուսական կայսրության կազմում ընդգրկված Աևելյան Հայաստանի և Կովկասի հայ բնակչության վիճակը, Օսմանյան Թուրքիայում ապրող իրենց հայրենակիցների համեմատ, ավելի ապահով էր։ Ռուսական կայսրության անկումից հետո Անդրկովկասում խառը բնակչությամբ շրջաններում սրվեցին ազգամիջյան հարաբերությունները։ 1920 թ. մարտին տեղի ունեցավ Շուշիի կոտորածը։

                                     

6.2. Ազգային շարժումը և հայկական հարցը 1878 - 1922 Հայոց ցեղասպանություն Մեծ եղեռն

Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին այնտեղ քրիստոնյա բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ սկսվեցին, որոնցում հատկապես տուժեցին հայերը։ Սպանությունների առաջին զանգվածային ալիքը 1894 - 1896 թթ. Համիդյան կոտորածներն էին, իսկ եզրափակիչը՝ 1915 - 1923 թթ. իրագործված հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունն էր։ Առաջին համաշխարհային պատերազմը օսմանյան իշխանությունների համար հնարավորություններ ստեղծեց "լուծելու" Հայկական հարցը՝ Օսմանյան կայսրության ամբողջ հայ բնակչությունը բնաջնջելու միջոցով։ 1915 - 1923 թթ. իրադարձությունները պատմաբանների ճնշող մեծամասնության կողմից գնահատվում է որպես պետության կողմից կազմակերպված զանգվածային սպանություն՝ ցեղասպանություն։ Թուրքական իշխանությունները ժխտում են ցեղասպանության իրողությունը։

Զոհերի ճշգրիտ թիվը դժվար է հաշվել։ Բազմաթիվ աղբյուրներից հայտնի է, որ միայն Միջագետքում հայերի համար կազմակերպված համակենտրոնացման կայաններում զոհվել է կես միլիոնից ավել մարդ՝ չհաշված այլ եղանակներով սպանված հայերին։ Զոհվածների ընդհանուր թիվը գնահատվում է մեկ ու կես միլիոն մարդ։ Հարյուր հազարավոր հայեր անխուսափելի մահվանից փրկվելու համար դարձան փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում և Կովկասում։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչների և իրականացնողների մեծ մասը ոչնչացվեցին հայկական ժողովրդական վրիժառուների կողմից "Նեմեսիս" գործողության ժամանակ։ Ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24ը Հայաստանում սգո օր է հայտարարված։

                                     

6.3. Ազգային շարժումը և հայկական հարցը 1878 - 1922 Հայաստանի Հանրապետություն

XI դարի կեսերից մինչ XX դարի սկիզբ պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետականություն չի եղել։ Միայն գոյություն ունեին համեմատաբար անկախ իշխանություններ և մելիքություններ։ Նրանք ժամանակ առ ժամանակ վերահսկելի էին բյուզանդացիների, մոնղոլների, պարսիկների և թուրքերի կողմից։ XX դարի սկզբում Արևմտյան Հայաստանը թուրքական լծի տակ էր, իսկ Արևելյանը Ռուսաստանի մաս էր կազմում։ Օսմանյան և Ռուսական կայսրությունների անկումից հետո կրկին հույս արթնացավ պատմական Հայաստանի տարածքում ստեղծել ուժեղ հայկական պետություն։

1917 թ. սեպտեմբերին Թիֆլիսի համագումարում ընտրվեց Հայկական Ազգային Խորհուրդ՝ 1375 թ. Փոքր Հայաստանի անկումից հետո առաջին քաղաքական գերագույն օրգանը Հայաստանում։ Ընդ որում ռուսական բանակը թողնում էր Կովկասյան ճակատը, և թուրքա-գերմանական կանոնավոր զորքերը հարձակման անցան։ Անդրկովկասյան ուժերը որոնց ողնաշարը կազմում էին հայկական զորամասերը թողեցին սկզբում Երզնկան, այնուհետ Էրզրումը։ Ռուսաստանի մի և Գերմանիայի ու Թուրքիայի մյուս կողմից միջև Բրեստ-Լիտովսկում կնքած խաղաղության պայմանագիրը անդրկովկասցիների վիճակը աղետալի դարձրեց։ Վանում հայերը շարունակում էին դիմակայել թուրքական բանակին մինչ1918 թ. ապրիլի18 ը, բայց, վերջին հաշվով ստիպված էին էվակուացվել և նահանջել Պարսկաստան։ Վրացիները և առավել ևս ադրբեջանական թաթարները, որոնք բավականին համակրում էին թուրքերին պատերազմը շարունակելու պատճառ չէին տեսնում։ 1918 թ. մայիսի28 ին Անդրկովկասյան ֆեդերացիան փլուզվեց և Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Սարդարապատ ում և Բաշ-Ապարան ում Էրիվանի դարպասների մոտ միաժամանակյա ճակատամարտերում տարած հաղթանակները փրկեցին նոր կազմավորված հանրապետությունը վերջնական կործանումից։ 1920 թ. ֆրանսիական Սեվրում ստորագրվել էր խաղաղ պայմանագիր, որով պատմական Մեծ Հայաստանի զգալի մասը տրվում էր հայկական պետությանը։ Մինչդեռ թուրք ազգայնականները ձգտում էին շահել բոլշևիկների բարեկամությունը։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մի քանի պատվիրակություն ուղարկեց Մոսկվա իր հետօսմանյան շարժմանը աջակցություն ստանալու համար։ Այդպիսի դաշինքը կործանարար կլիներ հայերի համար։ 1920 թ. Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և նախկին վրացական Օլթի շրջանի սահմանին փոքր ջոկատներ են հավաքվում, նրանց և թուրքական բանակի միջև փոխհրաձգություն է տեղի ունենում։ Կազիմ Կարաբեքիր թուրքական գեներալը չորս թուրքական գումարտակ է մտցնում տարածաշրջան և հայկական ուժերին դուրս մղում։ Այնուհետ, սեպտեմբերի 20ին, Կարաբեքիրը շարժվեց Հայաստանի Հանրապետություն, ստիպելով երկրի կառավարությանը չորս օր հետո Թուրքիային պատերազմ հայտարարել։

Թուրքիայի հետ վերջին պատերազմները դժվար էին։ Ալեքսանդրապոլի պայմանագրով երիտասարդ հայկական հանրապետությունը իր զորքերի մեծ մասը պետք է զինաթափեր, իր մինչպատերազմյան տարածքի 50% պետք է թողներ, հանձներ Սեվրի խաղաղ պայմանագրովիրեն անցած բոլոր տարածքները։ Սակայն, քանի որ պարտության պայմանները համաձայնեցվել էին, բոլշևիկ Գրիգոր Օրջոնիկիձեն Հայաստանի Հանրապետություն մտավ Ադրբեջանից, որպեսզի երկրում բոլշևիկներին սատարող նոր կառավարություն հաստատի։ Նոյեմբերի 29-ին Խորհրդային 11-րդ բանակը Քարվանսարայով այժմ Իջևան մտավ Հայաստան և անմիջապես շարժվեց դեպի Էրիվան։ 1921 թ. մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց Մոսկովյան պայմանագիր, որի պայմանները կրկնվեցին նույն տարվա հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագրում արդեն Խորհրդային նոր հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ պայմանագրի համաձայն Թուրքիան ստանում էր Իգդիրը և Արդահանը, բայց զորքերը դուրս էր բերում զորքերըԳյումրի ից և Աջարիայից Նախիջևանը, որ հայկական տարածք էր, հանձնվեց Ադրբեջանին։ Թուրքիային տրված տարածքը ներառում էր հնագույն Անի քաղաքը և Արարատ սարը, որոնք հայ ժողովրդի հոգևոր խորհրդանշաններն են։ 1922 թ. Հայաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ, Անդրկովկասի ԽՍՖՀն կազմող երեք հանրապետություններից մեկը։ Այդպիսով, Հայաստանի միջազգային ասպարեզում իր ինքնիշխանությունը և Հայկական լեռնաշխարհը իր բնակչությամբ կորցնելու հետ մեկտեղ, Հայկական հարցը միջազգային օրակարգից դուրս մնաց։

                                     

7.1. Խորհրդային Հայաստան 1922 - 1991 Խորհրդային իշխանության ձևավորումը Անդրկովկասում

Անդրկովկաս մարքսիզմը մուտք գործեց 1900-ական թվականներին։ Հեղափոխականների և բոլշևիկների թվում հայտնվեցին բավականին թվով ազդեցիկ հայեր, որոնք ցանկանում էին բոլշևիզմը տարածել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Անդրկովկասում։ Առաջին հերթին դա սպառնում էր Բաքվի արդյունաբերողներին, որոնք իրենց ձեռնարկությունների կորստի սպառնալիք էին զգում։ Այդ ժամանակ ռուսական խոշորագույն նավթային մագնատները հիմնականում հայեր էին Ղուկասովներ, Մանթաշեվներ, Լիանոզովներ և այլք Ստեփան Լիանոզովը սկսեց ֆինանսավորել արտասահմանում գործող բազմաթիվ հակակոմունիստական կազմակերպություններ և կուսակցություններ։ Միևնույն ժամանակ գոյություն ունեին ազգային տրամադրություններով տոգորված խմբեր Գարեգին Նժդեհ, որոնք ձգտում էին Հայաստանի անկախության տես Դաշնակներ։ 1917 թ. Ռուսաստանի հեղափոխությունից հետո, Անդրկովկասի դուրս գալը նախկին Ռուսական կայսրությունից և 1919 - 1920 թթ. նրա տարածքում երեք ազգային պետությունների հիմնումով, Սյունիքը Հայաստանի Հանրապետության կազմում էր։ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի և Թուրքիայի միջև 1920հոկտեմբերի 2 Հայաստանը պարտավորվում էր Սյունիքը Զանգեզուր և Նախիջևան խառը հայ և մուսուլման բնակչությամբ հանձնել Ադրբեջանին, բայց Զանգեզուրում հայերը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ այդ պայմանագիրը և Հայաստանի հետագա բոլշևիզացումը չճանաչեցին՝ հռչակելով Լեռնային Հայաստանի Հանրապետություն բացի Զանգեզուրից նրա կազմի մեջ մտավ նաև Լեռնային Ղարաբաղի հարավային մասը։ 1921 թ. գարնանը դաշնակների զինված ջոկատները Կարմիր Բանակի կողմից դուրս մղվեցին Իրան, չնայած դրան Մոսկվան անհրաժեշտ համարեց Զանգեզուրը թողնել Հայաստանին։

                                     

8. Հայաստանի Հանրապետություն 1991 - ներկա ժամանակ

1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի բնակչությունը ընտրեց իր առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Արցախյան պատերազմում Հայաստանի հաղթանակից հետո Ադրբեջանը և Թուրքիան փակեցին Հայաստանի հետ իրենց սահմանները՝ դրանով շրջափակման մեջ դնելով Հայաստանին, որը շարունակվում է մինչ այսօր։ Այդ դեպքերը էապես ազդեցին նորանկախ պետության տնտեսության վրա և փակեցին նրա հիմնական կապի ճանապարհները Եվրոպայի հետ։ 1998 թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրաժարական տալ։

1998 թ. իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը։ Հայկական սփյուռքը ավելի ազատություն ստացավ տարբեր տնտեսական նախագծեր իրականացնել հայրենիքում։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտ տեղի ունեցավ՝ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց մարդ։ 2008 թ. նախագահի պաշտոնը ստանձնեց Սերժ Սարգսյանը։

2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը անցել է կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ գործադիր իշխանության փաստացի ղեկավարումը վերապահվել է ՀՀ վարչապետին։ 2018 թ. ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը։ Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց։ Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ 2018 թ. ապրիլի 17-ին ՀՀ ազգային ժողովում ձայների 77 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ։ Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակումը առաջացրեց հանրության լայն զանգվածների դժգոհությունը, որը ղեկավարեց ԱԺ "Ելք" խմբակցության ղեկավար, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Լայն ժողովրդական ընդվզման հետևանքով առաջ եկավ քաղաքական ճգնաժամ, որը հանգուցալուծվեց 2018 թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնից հրաժարականով և 2018 թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի` վարչապետ ընտրությամբ։

                                     

9. Ներկայումս առաջադրված Հայ ժողովրդի պատմության պարբերացման ձևաչափը

Այս պարբերացման հիմքում առաջարկվում է առաջնային ընդունել հայոց լեզվի առաջացման և զարգացման հնարավոր ընթացքը, այն համատեղելով Հայ ժողովրդի ձևավորման և պատմական զարգացման ժամանակաշրջաններում առաջացած՝ պետական կազմավորումների ու ազատագրական պայքարի ժամանակագրության հետ։

Առաջնորդվելով վերոգրյալ սկզբունքով՝ Հայ ժողովրդի պատմության պարբերացումը ենթադրվում է ներկայացնել հետևյալ կերպ.

  • Հայ ժողովրդի ձևավորման պատմական ժամանակաշրջան / անվանված է նաև հնադար կամ հնագույն շրջան / նախահայերեն լեզվի առաջացում.

ա) Արատտա,

բ) Արմի քաղաքի կամ Արմանում երկիր,

գ) Միտանի,

դ) Հայասա և Նաիրի։

  • Հայ ժողովրդի պատմական ժամանակաշրջան / անվանված է նաև հին դարեր կամ հին շրջան / հնագույն հայերեն լեզվի ձևավորում.

ա) Վանի /Արարատյան կամ Արամյան/ թագավորություն,

բ) Երվանդունիների թագավորություն,

գ) Արտաշեսյանների թագավորություն,

դ) Արշակունիների թագավորություն։

  • Հայ ժողովրդի պատմական ժամանակաշրջան / անվանված է նաև վաղ միջնադար / հին / գրաբար / հայերեն լեզու.

ա) Մարզպանական Հայաստան /Պարսկա-Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջան,

բ) Արմինիա վարչատարածք /Արաբական տիրապետության ժամանակաշրջան/:

  • Հայ ժողովրդի պատմական ժամանակաշրջան / անվանված է նաև զարգացած միջնադար / միջին հայերեն / Կիլիկիան նորմացված / լեզու.

ա) Բագրատունյաց շահնշահերի թագավորություն /ներառյալ նրանց իշխանության տակ եղած և շահնշահության վերացումից հետո դեռևս գոյատևող թագավորություններն ու իշխանությունները,

բ) Ռուբինյան-Հեթումյանների /Կիլիկիայի Հայկական/ թագավորություն,

գ) Զաքարյանների իշխանապետություն /ներառյալ Գյուրջիստանի վիլայեթում ընդգրկված Զաքարյան Հայաստանը/:

  • Հայ ժողովրդի պատմական ժամանակաշրջան / անվանված է նաև ուշ միջնադար /.

Թեմուրյանների, Կարա-Կոյունլուների, Ակ-Կոյունլուների և Սեֆյան ու Օսմանյան պետությունների ձևավորման ժամանակաշրջանները։

  • Հայ ժողովրդի պատմական ժամանակաշրջան / ներկայացվում է նաև երկու ենթաշրջաններով՝ համապատասխանաբար ա) նոր շրջան և բ) նորագույն շրջան / նոր / աշխարհաբար / հայերեն լեզու.

ա) Հայ մելիքություններ և հյուքումեթություններ իշխանություններ /ներառյալ Հայ ազագրական շարժումները,

բ) Հայկական Հանրապետություններ /ներառյալ Հայ ազատագրական շարժումների վերելքի ժամանակաշրջանը և Հայոց Մեծ Եղեռնը/:

Users also searched:

աշոտ մելքոնյան հայոց պատմություն pdf, ժամկոչյան հայոց պատմություն, հայոց պատմություն 8 - րդ դասարանի դասագիրք, "հայոց պատմություն" ակադեմիական բազմահատորյակ, հայոց պատմություն, պաշարների շտեմարան հայոց պատմություն, պարսամյան հայոց պատմություն, սիմոնյան հայոց պատմություն, Հայոց, հայոց, պատմություն, հայոցպատմություն, Հայոցպատմություն, պարսամյանհայոցպատմություն, ժամկոչյանհայոցպատմություն, պաշարներիշտեմարանհայոցպատմություն, աշոտմելքոնյանհայոցպատմությունpdf, հայոցպատմությունակադեմիականբազմահատորյակ, բազմահատորյակ, պարսամյան, ժամկոչյան, պաշարների, շտեմարան, դասարանի, դասագիրք, աշոտ, մելքոնյան, ակադեմիական, սիմոնյան, սիմոնյանհայոցպատմություն, հայոցպատմությունրդդասարանիդասագիրք, հայոց պատմություն, հայաստանի հանրապետության պատմություն. հայոց պատմություն,

...

Հայոց պատմություն.

Հավելված. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 7 – 2020. Copyright 2015 Antares Media Holding All Rights Reserved. Հայոց պատմություն ակադեմիական բազմահատորյակ. 2019 2020 ուստարվա ավարտական Հայոց. Հայոց պատմություն. Թվանիշ. Է.00.01. Աստիճանաշնորհման բնագավառը: Պատմական. Քննական.





Պաշարների շտեմարան հայոց պատմություն.

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅ. ԳԱԱ պատմության ինստիտուտը իրեն դրսեւորում է հակագիտական ու քաղաքական. Պարսամյան հայոց պատմություն. Հայոց պատմություն: Հնագույն. Բուհական դասագիրք, խմբ.՝ պրոֆ. Հր. Ռ. Սիմոնյան, ԵՊՀ հրատ., 2012 թ. 874 էջ. Հայոց պատմություն:. Հայոց պատմություն և Հայ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խաղաքարտի վրա ճիշտ պատասխանը ընդգծված է հաստ տառատեսակով, այդ.


Հայոց պատմություն 6 9 դաս., 2012թ. ԿԳՆ.

Առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի ՆԱԽԱԳԻԾ Հայոց պատմություն. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ Վաչե և. 1. որքանո՞վ են Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաների ավագ դպրոցի. Ներբեռնել Untitled. Վերնագիր:Հայոց պատմություն. Նկարագրություն:Փավստոս Բուզանդի Հայոց պատմություն. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9. Հայոց պատմություն առարկայի ԿԳՄՍ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը և.





National Assembly of the Republic of Armenia Official Web Site.

Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը. ISBN: 978 99941 1 ​425 2. Հայոց Պատմություն Հայոց Արքաններ. Գիրքն իրենից ներկայացնում է Հայոց պատմության համառոտ ակնարկ՝ սկսած հայ ժողովրդի. Մովսես Խորենացի: Հայոց Պատմություն. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻ Արշակունիների հաստատումը հայոց գահին: Տրդատ 1 ին: 8. Հայոց պատմություն: Հնագույն ԵՊՀ. Հայոց պատմություն Ուսումնական ձեռնարկ ՀՀ ԿԳՆ, ՀԱՊՀ.ՀԳ ամբիոն Ն.Ք. Բաղդասարյան, Ա.Ս.


Brusov University Library catalog.

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը ս․թ․ հուլիսի 22 ին քննարկեց ՀՀ հանրակրթական. Հայոց ցեղասպանության թանգարան. ՀԱՅՈՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ​համառոտ ակնարկ. ԿԱՆՈՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ. Պատմության և փիլիսոփայության. Այս խաղը կօգնի բարելավել երեխայի գիտելիքները Հայոց պատմությունից։ Խաղի նպատակը՝. Հանրակրթության պետական. Home Courses Էլեկտրոնային ուսուցման հարթակ 12 կրեդիտ 12 Հայոց պատմություն 1 Enrolment. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Հայոց եկեղեցու պատմություն Hayoc ekexecu patmutyun. 2.000 ֏. Գրքեր և ամսագրեր. ՈՒրբաթ, Մայիս 28, 2021.


Հայոց պատմություն: հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը.

Մեդիալաբի հարցազրույցը Ես և իմ հայրենիքը, Հայոց պատմություն,. Հալեպից Մեդովկա՝ հայոց. Մարդիկ նաև որոնում են. Koha online catalog. Հայաստանը XX դարի սկզբին Հայոց մեծ եղեռնը Հայաստանի առաջին հանրապետությունը.





1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25.

ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտ, Институт Истории НАН РА, Institute of History NAS RA. Արայիկ Հարությունյան. Երեխաները. Լեո Հայոց Պատմություն առաջին հատոր։ Երևան: Հայաստան հրատարակչություն։ 1966։ էջ. Հայոց պատմություն առարկա Առավոտ. Խնդրեց անդրադառնալ նաև Հայ եկեղեցու պատմություն, Հայոց պատմություն ու Հայ. Referatner hayoc patmutyun Ռեֆերատներ Հայոց. Ռեֆերատներ Հայոց պատմություն. N. Վերնագիր. Էջեր. Գին. Դիտել. 1. Երևան քաղաքի.





Հայոց պատմություն 7–րդ դաս.: Մաս 2 PIK.

Հայոց պատմություն ․ Շտեմարան․ Գիրք 3․ 2021. Մելքոնյան Ա. 3700 ֏. Պահպանել Համեմատել. The You​. Հայոց պատմություն առարկայի. Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն ​1805 1952 Կանոնագիրք հայոց Աշխատասիր.՝ Վ. Հայոց պատմություն. Էլեկտրոնային պաշարների շտեմարան. դասագրքեր, առարկայական ծրագրեր, մեթոդական. Հայոց պատմություն. Համառոտ ակնարկ. Հալեպից Մեդովկա՝ հայոց պատմություն դասավանդելու. Լուսանկարը Վաղինակ Ղազարյան. Հայոց պատմություն ակադեմիական. Հայոց պատմություն История Армении.


ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի.

66 թվականի հայ հռոմեական Արտաշատի պայմանագրի համաձայն, Հայոց թագավորությունը. Գորիս Հայոց պատմության ակումբ. Հայոց պատմություն առարկայի ուսումնասիրման շնորհիվ ձևավորվելու է ազգային. Հայոց պատմություն առարկայի ԿԳՄՍ. Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների փոփոխման մեծ աղմուկ հանած նախագծի. ՀՀ ԳԱԱ ում Գիտության կոմիտե. Են Հայոց պատմություն քառահատորյակի ԳԱԱ պատմության ինստիտուտ՝ Հայոց. Կիրակոս Գանձակեցի, Հայոց. Հայոց պատմություն ՀՏՄՄ 20. Teacher: Մ Եսոյան. Skip Navigation. Hide Navigation block Show Navigation block.





Խաղ Հայոց Պատմություն Brainbox.

2019 2020 ուստարվա ավարտական Հայոց պատմության 9 րդ դասարանի քննության հարցաշարը. Կաղապար:Հայոց պատմություն. Հայոց պատմություն. Հայաստանի զինանշանը. Նախապատմություն Մ.թ.ա. 2492 մ.թ.ա. 590. Summary of Հայոց պատմություն ՀՏՄՄ 20. Թողարկման օրը 28 դեկտեմբերի 2013թ. Դիզայնը Հարություն Սամուելյան Տպարանը Cartor,.


Հայոց պատմություն Ayb Educational Foundation.

Հայոց պատմություն. Ժամկոչյան Հ.Գ. և ուր. Հայ ժողովրդի պատմություն. Հտ.1 Ժամկոչյան. Հայոց պատմության ակնարկներ: հնագույն ժամանակներից մինչեւ XX դ. վերջը. Պատմություն Հայոց ն իր կուռ կառուցվածքով, հստակ ու ճշգրիտ ժամանակագրությամբ և. Հայոց պատմություն ԲՈԿ Supreme Certifying. Հայոց պատմության ակումբ Armenian history club 08 սեպտեմբերի, 2017 թ. Գորիս Սյունիք Goris Syunik. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Antares Media Holding. Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի պատմություն Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց. Պատմություն. ԹԵՄԱ 1: ՔԱՐԻՑ ԴԵՊԻ ՄԱԳԱՂԱԹ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՆ ՇՐՋԱՆ. Թեման կենտրոնանում է հայոց.


Պատմություն, LearnPro.

Է օլիմպիադա Հայոց պատմություն առարկայից. ԱրՊՀ պատմության և իրավագիտության. Հայոց պատմություն. Կիլիկիայի. Պիտակ: Հայոց պատմություն ԹԵՍՏ. որքա՞ն լավ գիտեք հայոց պատմությունը MediaMag Feb 28, 2017. Հայոց պատմություն առարկայի մեջ. Հայոց պատմություն. հիմնահարցեր: Հնագույն Հ. Սիմոնյան Խմբ. ԵՊՀ, Հայոց պատմ. ամբիոն.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →