Back

Գիրք թղթոց - հայկական գիր և գրականություն. Գիրք Թղթոց, հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձաններից, կրոնադավանական բնույթի ժողովածու, Հայ առաքե ..



                                               

Թուղթ (գրական ժանր)

Թուղթ, գրական ժանր է, հրապարակախոսական կամ բանաստեղծական երկ՝ հորինված նամակի ձևով և ուղղված որևէ անձի կամ մարդկանց խմբի։ Թղթի առաջին օրինակները չափածո տվել են հռոմեական բանաստեղծներ Հորացիոսը մ. թ. ա. I դ. և Օվիդիոսը մ. թ. ա. I - մ. թ. I դդ.։ Թղթին բնորոշ են փիլիսոփայական խորհրդածությունը, հրապարակախոսական շեշտը, երբեմն էլ՝ սատիրական երանգը ։ Չափածո թուղթը ուղղվում է իրական-պատմական կամ երևակայական որևէ անձնավորության։ Արձակ թուղթը զարգացել է վաղ քրիստոնեության շրջանում և հատկապես միջնադարում՝ դառնալով քրիստոնեական գրականության հիմնական տեսակներից։ Հայտնի են Նոր կտակարանի մասը կազմող և քր ...

                                               

Աշտիշատի եկեղեցական ժողովներ

Աշտիշատի եկեղեցական ժողովներ, եկեղեցական ժողովներ, որոնք գումարվել են IV–V դարերում, Մեծ Հայքի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, դավանական, եկեղեցականոնական խնդիրների քննարկման համար։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Աշտիշատը եկեղեցական ժողովների գլխավոր վայրն էր IV դարում։

                                               

Աշտիշատի եկեղեցական ժողով (356)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ 356 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 356 թվականին։ Երկրորդ ժողովը գումարվել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ, Հայոց Արշակ Բ թագավորի 350–368 օրոք։ Ժողովը եղել է կանոնադիր, սահմանել կանոնական որոշումներ։ Որոշ չափով սահմանափակել է ժողովրդից գանձվող հարկերը, ամրապնդել եկեղեցու տնտեսական և քաղաքական ազդեցությունը։ Եկեղեցական կալվածատիրությունը պահպանելու նպատակով ժողովը որոշում է, փոքրասիական մի քանի եկե ...

                                               

Ժողովածու (5202)

Ժողովածու, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը "Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում" ներկայացված է 5202 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1358 թվականին Գրիգոր քահանա գրիչի կողմից Ավնդաց գյուղում։ Ստացողը եղել է Սարգիսը։ Գրված է թղթի վրա, որը ունի 17x11 չափս։ Ձեռագիրը կազմված է 332 թերթից։ Գրված է միասյուն, բոլորգրով։ Կազմը` կաշեպատ տածտակ դորշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Հիշատակարաններ գրչի՝ 1ա, 259բ, 284բ, հետագայի՝ 36բ, 331բ:

                                               

Ժողովածու (724)

Ժողովածու, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը "Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում" ներկայացված է 724 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 1736 թվականին Հովասափ վարդապետ գրիչի կողմից, Երուսաղեմում։ Ստացողներըը եղել են Նիկողոսը և Կարապետ վարդապետները։ Գրված է թղթի վրա, որը ունի 16.5 X 11 չափս։ Ձեռագիրը կազմված է 253 թերթից։ Գրված է միասյուն նոտրգրով։ Ունի կիսախորան, լուսանցազարդ մանրանկարներ։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմազարդ։ Հիշատակարաններ գրչի՝ 6ա, 183ա, 198ա։

                                               

Ժողովածու (655)

Ձեռագրի անվանումը, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը "Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում" ներկայացված է 655 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում 1673 թվականից առաջ։ Ստացողը եղել է Սարգիսը։ Գրված է թղթի վրա, որը ունի 20.2x13.2 չափս։ Ձեռագիրը կազմված է 222 թերթից։ Գրված է միասյուն, բոլորագրով։ Պահպանակը՝ մագաղաթ 4 էջ, բոլորագիծ երկաթագիր, Գիրք Ծննդոց։ Կազմը`կաշեպատ տախտակ դրոշմապատ։ Հիշատակարաններ՝ ստացողի՝ 220բ, հետագայի՝ 1ա, 220ա ։

                                               

Շահապիվանի ժողով

444 թ. Շահապիվանի եկեղեցական ժողով, Հայոց եկեղեցու ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է 444 թ.՝ Նորաբեր տոնի օրը՝ հունիսի 24-ին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք։ Ժողովին մասնակցել են 40 եպիսկոպոսներ, վանականներ, երեցներ, սարկավագներ, նախարարներ, ազատներ և շինականներ, "որք էին նախանձախնդիր աւրինաց եւ սրբութեան" ։

                                               

Աշտիշատի եկեղեցական ժողով (435)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ 435 թվականի Աշտիշատի եկեղեցական ժողով, Աշտիշատ ավանում հավաքված երկրորդ եկեղեցական ժողովը, որը տեղի է ունեցել 435 թվականին։ Երրորդ ժողովը գումարվել է Սահակ Ա Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությամբ՝ Եփեսոսի Գ տիեզերական ժողովի 431 թ. որոշումները պաշտոնապես ընդունելու, ինչպես նաև Հայոց մարզպանությունում տարածվող նեստորականության հետ կապված մի շարք խնդիրներ լուծելու համար։ Ըստ Կորյունի, Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտները Եփեսոսից իրենց հետ բերել են ժողովի որոշումներն ու կանոնները, Աստվածաշնչի հայերեն թարգմանու ...

                                               

Հենոտիկոն

"Հենոտիկոն", 482 թ ին բյուզանդական Զենոն կայսրի հրապարակած հրովարտակ՝ Քաղկեդոնի ժողովի պատճառով բաժանված ու թշնամացած Արևելքի քրիստոնյաներին ու պատրիարքական աթոռներին իր իշխանության ներքո միավորելու, քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների միջև կրոնական երկպառակություններից առաջացած վիհը կամրջելու նպատակով։ Հեղինակներն էին Կ. Պոլսի Ակակիոս 471–489 և Ալեքսանդրիայի Պետրոս Մոնգոս 483–490 պատրիարքները։ Դատապարտում էր Քաղկեդոնի ժողովն ու նրա դավանաբանական ձևակերպումները՝ առանց այդ ժողովի անունը տալու։ "Հենոտիկոնում" հիշվել և ուղղափառ են ճանաչվել միայն Նիկիայի 325 թ ի, Կ. Պոլսի 381 թ ի և Եփեսոսի ...

                                               

Ժողովածու (1406)

Ժողովածու, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը "Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում" ներկայացված է 1406 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 18-րդ դարում։ Գրված է թղթի վրա, որը ունի 19.5x13 չափս։ Ձեռագիրը կազմված է 237 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիրով։ Կազմը` կաշեպատ տախտակ դրոշմանիշ։

                                               

Ժողովածու (1373)

Ժողովածոը, Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվող ձեռագիր, որը "Մաշտոցի անվան ցուցակ ձեռագրացում" ներկայացված է 1372 թվի տակ։ Ձեռագիրը գրվել է 17-րդ դարում, Երուսաղեմում։ Գրված է թղթի վրա, որը ունի 21X15.5 չափս։ Ձեռագիրը կազմված է 274 թերթից։ Գրված է միասյուն, նոտրգիրով։ Պահպանակը ունի 4 էջ, գրված է՝ մագաղաթի վրա՝ հունարենով, խազանիշով։ Կազմը` կաշվապատ տախտակ դրոշմազարդ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։

Գիրք թղթոց
                                     

Գիրք թղթոց

"Գիրք Թղթոց", հայ վաղ միջնադարյան մատենագրական կոթողային հուշարձաններից, կրոնադավանական բնույթի ժողովածու, Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը հավաստող հիմնական փաստաթղթերից։ Կազմվել է դավանաբանկական վեճերում Հայ եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելու, նրա անկախությունն ու միասնությունը պահպանելու անհրաժեշտությամբ։ Ենթադրվում է, որ "Գիրք թղթոց" -ի նյութերը հավաքվել են VII դարում՝ Կոմիտաս Ա Աղցեցու օրոք, ժողովածուն ամփոփվել VIII դարում՝ Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսության շրջանում։ Այն հետագայում լրացվել է V–XIII դդ. ընդգրկող նմանատիպ նոր նյութերով ։

                                     

1. "Գիրք թղթոցի" բովանդակությունը

Բովանդակում է Հայ եկեղեցու հայրերի նամականին, Հայոց կաթողիկոսների պաշտոնական թղթակցությունները հարևան ժողովուրդների եկեղեցիների առաջնորդների հետ, շրջաբերականներ, ժողովների արձանագրություններ, Հայ և Վրաց եկեղեցիների բաժանմանը վերաբերող վավերագրեր, դավանաբանական, ինքնուրույն և թարգմանչական գրություններ, հայ-բյուզանդական, հայ-լատինական եկեղեցական միությանը վերաբերող նյութեր և այլն։

Կարևոր են հատկապես Ընդհանրական եկեղեցու մի շարք հայտնի գրությունների՝ "Հենոտիկոնի", Կ. Պոլսի Ակակիոս 471–489, Ալեքսանդրիայի Պետրոս Մոնգոս 483–490 պատրիարքների թղթակցությունների հայերեն թարգմանությունները ևն։ Թղթերում, որոնք հիմնականում հակաճառական բնույթի են, արծարծվել են աստվածաբանական, ծիսադավանաբանական բազմապիսի խնդիրներ, հերքվել արիոսականությունը, նեստորականությունը, երևութականությունը և աղանդավորական այլ վարդապետություններ, մերժվել Քաղկեդոնի ժողովը, Լևոնի տոմարը։

Ժողովածուի առաջին թուղթը Կ. Պոլսի պատրիարք Պրոկղի նամակն է՝ ուղղված Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Դատապարտելով Նեստորին ու նրա համախոհներին՝ նա Հայ եկեղեցու հայրերին կոչ է արել զգուշանալ Հայաստանում նեստորականության տարածումից։ Երկրորդ թուղթը Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի պատասխանն է Պրոկղ պատրիարքին, որը որպես ուղղափառության փաստարկ ընթերցվել է 553-ի Կ. Պոլսի ժողովում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու թղթից հետո։

"Գիրք Թղթոց" –ը կարևոր աղբյուր է նաև Հայ եկեղեցու պատմության, ծեսերի և դավանանքի, ինչպես և հայ-ասորական, հայ-հունական, հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների ուսումնասիրման համար։ Ժողովածուն օգտագործվել է Հայ եկեղեցու և երկաբնակ քաղկեդոնիկ հայերի միջև ծիսադավանաբանական վիճաբանությունների ժամանակ։ "Գիրք թղթոց" -ի ուսումնասիրությամբ զբաղվել են Հ. Գյուլխանդարյանը, Նիկողայոս Ադոնցը, Կ. եպս. Տեր-Մկրտչյանը, Ն. Ակինյանը, Ե. Տեր-Մինասյանը, Պ. Անանյանը, Հ. Ջավախիշվիլին, Մ. Տալոնը, Ա. Շմիդտը և ուրիշներ։

                                     

2. "Թղթոց" ցանկը Ըստ Նորայր Պողարեանի հրատարակության

  • ՁԲ. Պատասխանի ի Հայոց՝ Թղթոյն Աղուանից Վրթանիսի Քերթողի.
  • Գ. Երանելոյն Կելեստիանոսի եպիսկոպոսի Հռոմայ, Թուղթ Առաջին առ Նեստոր.
  • ԿԶ. Ձեռնարկ՝ զոր խնդրեաց Սմբատ Վրկան Մարզպան, ցայն եպիսկոպոսունս, որք դարձեալ ժողովեցան նորին հրամանաւ ի Դուինն, կարգել կաթուղիկոս Հայոց, յետ մահուանն Մովսէսի. եւ զայս ձեռնարկ ետ նոցա.
  • ՁԴ. Թուղթ Կոմիտասայ Հայոց Կաթուղիկոսի ի Պարսս.
  • ԼԱ. Թուղթ Անաստաս Թագաւորի.
  • ԼԲ. Թուղթ Հայոց ի Պարսս, առ Ուղղափառս.
  • ՀԵ. Առ Տէր Սմբատ ի Մովսէսէ.
  • ՂԱ. Պատասխանի Թղթոյն Փոտայ. գրեալ Սահակայ Հայոց Վարդապետի, հրամանաւ Աշոտայ Հայոց իշխանաց իշխանի.
  • ՁԷ. Նորին տեառն Յովհաննու Հայոց Կաթուղիկոսի ընդդէմ այնոցիկ որ ապականեն զսուրբ խորհուրդն ի ձեռն խմորոյ եւ ջրոյ.
  • ԾԷ. Թուղթ շրջագայական տեառն Վրթանին Քերդողի.
  • ՀԱ. Թուղթ առաջին տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի առ Կիւրիոն Վրաց Կաթուղիկոս.
  • ԺԹ. Թուղթ Չորրորդ Ակակայ առ Պետրոս.
  • Է. Թուղթ յԱկակայ եպիսկոպոսէ Մելիտիացւոյ առ սուրբն Սահակ Հայոց Հայրապետ.
  • ԽԶ. Յովհաննու Հայոց Կաթուղիկոսի ի Յայտնութիւնն Քրիստոսի.
  • Ի. Թուղթ Վեցերորդ Պետրոսի առ Ակակ.
  • ԽԵ. Թուղթ, զոր Տէր Յովհաննէս Հայոց Կաթուղիկոս եւ այլ Եպիսկոպոսունք, առ Աղուանից Եպիսկոպոսունս արարին.
  • ԺԲ. Երկրորդ Թուղթ Պետրոսի առ Ակակ.
  • ՀԴ. Պատասխանի ի Կիւրովնէ առ Տէր Սմբատ.
  • ԻԶ. Թուղթ Ութերորդ Պետրոսի առ Ակակ.
  • ԼԳ. Թուղթ Հայոց ի Պարսս, առ Ուղղափառս.
  • ԽԲ. Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս ի ձեռն Ներսէսի Հայոց Կաթուղիկոսի, եւ Մերշապհոյ Մամիկոնէից Եպիսկոպոսի եւ Պետրոսի Սիւնեաց Եպիսկոպոսի, եւ այղոց Աթոռակցաց, եւ Տանուտէրանց, եւ Ազատաց, եւ համաւրէն ժողովրդականաց.
  • ՁԸ. Յովհաննու Իմաստասիրի Հայոց Կաթուղիկոսի Սակս ժողովոց որ եղեն ի Հայք.
  • Ը. Պատասխանի տեառն Սահակայ, թղթոյն Ակակայ.
  • ԿԳ. Թուղթ երրորդ Մովսէսի Եպիսկոպոսի առ Վրթանէս Քերդող.
  • ԻԲ. Թուղթ Հինգերորդ Ակակայ առ Պետրոս.
  • Ձ. Պատասխանի ի Կիւրիոնէ.
  • ԺԸ. Թուղթ Հինգերորդ Պետրոսի առ Ակակ.
  • ԻԷ. Եօթներորդ Թուղթ Ակակայ առ Պետրոս.
  • ՂԶ. Տեառն Գէորգեայ Հայոց վերադիտողի եւ հոգեշնորհ փիլիսոփայի, պատասխանի Թղթոյն Յովհաննիսի Ասորւոց պատրիարգի.
  • ՂԷ. Թուղթ տեառն Կոստանդեայ Կաթուղիկոսին Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն ի յաստուածապահ դղեկէն Հռոմկլայէ ի մայրաքաղաքն Սիս։ Պատասխանի Թղթոյն որ ի Պապէն Հռովմայ բերաւ առ թագաւորն Հեթում ի ձեռն լիկատին, որ կոչի Տիմանջ, ի թուին Հայոց ՈՂԷ։ Գրեցաւ ի ձեռն արդիւնական վարդապետին Վարդանայ յարմար իրս այս։.
  • ԽԸ. Պատասխանի Թղթոյն տեառն Մովսիսի Հայոց Կաթուղիկոսի ի Կիւրոնէ Վրաց Կաթուղիկոսէ.
  • ԾԸ. Պատասխանի Թղթոյն տեառն Վրթանիսի հայալեզու աշխարհին Ցուրտաւայ.
  • ԻԱ. Ձեռնարկ զոր արար ի Թղթին Ակակիոս Հայրապետ.
  • ՂԴ. Պատասխանի Թղթոյն Մետրոպոլտին Սեբաստիոյ, գրեալ հրամանաւ տեառն Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի.
  • ԾԹ. Թուղթ երկրորդ ի Մովսիսէ Եպիսկոպոսէ առ Վրթանէս Քերդող.
  • ԼԴ. Մեծի Քերդողահաւրն Մովսէսի.
  • ԾԴ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի ի Վրթանէս.
  • ՂԲ. Թուղթ Գագկայ, Վասպուրականի Հայոց թագաւորի, առ կայսրն Յունաց Ռոմանոս, Վասն հաւատոյ.
  • ՁԶ. Պատասխանի Թղթոյն զոր գրեաց Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս առ Տէր Գերմանոս Կոստանդնուպաւլսի Հայրապետի, որք երկու բնութիւնս եւ երկուս կամս խոստովանին տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ որք ի կենդանարար խորհուրդն ջուր խառնեն, հետեւեալք ժողովոյն Քաղկեդոնի.
  • ԿԵ. Կանոնք որ եդան ի Դունի, մինչդեռ մտածութիւն էր ժողովելոյ եպիսկոպոսացն կարգել կաթուղիկոս Հայոց յետ մահուանն Մովսէսի Կաթուղիկոսի եւ խափանեցան այնմ անգամ.
  • ՀԶ. Պատասխանի Սմբատայ առ Մովսէս.
  • ԼԷ. ՅԱբդիսոյէ Եպիսկոպոսէ Ասորեաց առ Տէր Ներսէս Հայոց Կաթուղիկոս Թուղթ Ողջունի.
  • ԾԲ. Սրբասէր Եպիսկոպոսաց Մանասէի, Յովհաննէսի եւ տեառն Գիգայ Դաշտկարանի եւ տեառն Սարգսի եւ տեառն Վարդապետի ի Սահակայ կորուսեալ ծառայէ խոնարհ երկրպագութիւն.
  • Ա. Երանելւոյ Մակարի՝ սրբոյ քաղաքին Երուսաղէմի հայրապետի Կանոնական Թուղթ ի Հայս.
  • ԺԷ. Թուղթ Երրորդ Ակակայ առ Պետրոս.
  • ԽԹ. Պատճառք Թղթոյն Հայոց Կաթուղիկոսի եւ Պատասխանւոյն Կիւրոնի՝ եթէ ո՞ւր գտաւ եւ ո՞րպէս.
  • ԽԳ. Որոշումն Նեստորականացն ի սրբոց եկեղեցւոյ.
  • ԿԹ. Առ սրբասէր Տէր Աբրահամ ի Մովսիսէ.
  • ԻԹ. Յովհաննու Մադակունւոյ Հայոց Կաթուղիկոսի.
  • ԾԱ. Պատասխանի Թղթոյն Սորմենայ որ առ Վրթանէս եւ վարդապետ գրեաց.
  • ԼԸ. Աբդիսոյի Եպիսկոպոսի Ասորեաց Ուղղափառաց, առ Տէր Ներսէս Կաթուղիկոս Հայոց, աւ առ աթոռակիցս նորին, Յաղագս անիծեալ Նեստորականաց.
  • ԽԷ. Թուղթ Տեառն Մովսիսի Հայոց Կաթուղիկոսի առ Կիւրոն Վրաց Կաթուղիկոս.
  • Խ. Նորին Աբդիսոյի Եպիսկոպոսի Յաղագս նզովելոյ զամենայն հերձուածողս, որք էին հակառակ Ուղղափառաց.
  • ԼԶ. Պատասխանի Թղթոյն Ասորեաց.
  • ՀԷ. Թուղթ երկրորդ տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի, առ Կիւրիոն Վրաց կաթուղիկոս.
  • ՂԵ. Թուղթ ամենաշնորհ Վարդապետին Գիգորի Նարեկացւոյ, զոր գրեաց ի հոյակապ եւ յականաւոր Ուխտն Կճաւայ, վասն կարծեաց անիծելոյ Թոնրակեանց Յանեսի եւ Յամրեսի, որ եկն զգեստիւ ոչխարաց, եւ ի ներքոյ գայլ յափշտակող, որ եւ ի պտղոյ ծանուցաւ ամենից, զոր լուեալ սուրբ վարդապետին՝ գրեաց սակս ազատութեան ի չար կարծեացն.
  • ՁԱ. Թուղթ շրջագայական տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի.
  • ԾԳ. Այս Առաջին Թուղթ գրեցաւ ի Մովսիսէ Եպիսկոպոսէ առ Վրթանէս Քերդող սրբոյն Գրիգորի Տեղապահ.
  • Ե. Թուղթ Պրոկղեայ եպիսկոպոսի առ սուրբն Սահակ Հայրապետ Հայոց եւ առ սուրբն Մաժդոց.
  • Զ. Պատասխանի Թղթոյն Պրոկղի երանելոյ ի Սահակայ եւ ի Մաշդոցէ, սուրբ Վարդապետացն Հայոց.
  • ՀԸ. Պատասխանի ի Կիւրովնէ.
  • ԾԵ. Թուղթ շրջագայական Մովսէսի Եպիսկոպոսէ.
  • ՀԳ. Թուղթ տեառն Սմբատայ՝ Վրկան մարզպանի, առ Կիւրիոն՝ Վրաց Կաթուղիկոս.
  • ԺԱ. Առաջին Թուղթ Պետրոսի առ Ակակ.
  • ԻԵ. Միաւորութեան գիր ի Զենոնէ.
  • ՁԳ. Տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի Խոստովանութիւն.
  • ԿԷ. Ձեռնարկ՝ զոր ետուն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի ի միաբանութեանն աշխարհիս Հայոց, այնոքիկ որք էին ընդ իշխանութեամբ Հոռոմոց ի թագաւորութեանն Մաւրկան.
  • ԻԸ. Թուղթ Իններորդ Պետրոսի առ Ակակ.
  • ՁԵ. Թուղթ Հոռոմոց ի Հայս, ձայնակից եւ համախոհ ժողովոյն Քաղկեդոնի եւ տոմարի հայհոյութեանն Լեւոնի, զոր եբեր աստուածապատիւ Տէր Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոս, յառաջ քան զեպիսկոպոսութիւնն իւր, որ վասն թարգմանութեան հասեալ ի թագաւորական քաղաքն ի Կոստանդնուպաւլիս. Իսկ նոցին յաղագս միաբանութեան հաւատոյ՝ ընդ ձեռն նորա գրեալ եւ առաքեալ Հայրապետին կապարեայ կնքով, զոր ոչ ընկալեալ զնոցայն հայհոյութիւն, մերոյ աշխարհիս, այլ արձանացեալ ի հաւատս սուրբ Առաքելոցն, եւ ի խոստովանութիւն երիցս երանելոյ սրբոյն Գրիգորի, ամենեւին անշարժ մնացեալք ոչ ետուն տեղի դրդուելով ի շաւղաց ուղղափառութեան.
  • ԽԱ. Տեառն Ներսէսի Հայոց Կաթուղիկոսի. Թուղթ մեղադրութեան առ Եպիսկոպոսունսն.
  • ՀԲ. Պատասխանի ի Կիւրովնէ.
  • ԼԵ. Թուղթ Ասորեաց Ուղղափառաց ի Հայս.
  • ԻԳ. Թուղթ Եւթներորդ Պետրոսի առ Ակակ.
  • Կ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի ի Վրթանիսէ Վարդապետէ.
  • ԿԱ. Տեառն Պետրոսի վրացի եպիսկոպոսի, ի Վրթանիսէ.
  • Ղ. Պատճէն Թղթոյն Մեծի Հայրապետին Կոստանդինուպօլսի Փոտայ առ Աշոտ իշխանաց իշխան.
  • ԺԳ. Թուղթ Առաջին Ակակայ առ Պետրոս Պատրարգ.
  • ԿԲ. Տեառն Կիրովնի ի Վրթանիսէ.
  • ԻԴ. Թուղթ Վեցերորդ Ակակայ առ Պետրոս.
  • ԺԶ. Թուղթ Չորրորդ Պետրոսի Հայրապետի առ Ակակ.
  • ԽԴ. Թուղթ, զոր Տէր Յովհաննէս Հայոց Կաթուղիկոս եւ այլ Եպիսկոպոսք, առ Սիւնեաց Եպիսկոպոսն եւ առ Տէրն արարին.
  • Դ. Ի Թղթոյն Եզնկայ Կողբացւոյ Թարգմանչի առ երանելին Մաշտոց Վարդապետ.
  • Հ. Պատասխանի Թղթոյն Մովսիսի.
  • Թ. Թուղթ յԱկակայ եպիսկոպոսէ ի Հայս.
  • Ծ. Փառաւորելոյ տերանց, Վրթանիսի տերանց նուիրանկի եւ վարդապետի Քչկան որդւոյ. ի Սորմենայ ստրատելատէ եւ Հայոց զաւրավարէ.
  • Լ. Յովհաննու Եպիսկոպոսապետի՝ Ապացոյց.
  • Բ. Թուղթ Կիւրղի առ Նեստոր.
  • ՁԹ. Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի, մեծի Իմաստասիրի, Պատասխանի թղթոյն Անտիոքու եպիսկոպոսի, զոր վասն հաւատոյ գրեալ էր.
  • ԿԸ. Սրբասիրի տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի ի Գրիգորէ նուաստ Քերդողէ.
  • ԾԶ. Պատասխանի Թղթոյն Մովսէսի Եպիսկոպոսին Ցուրտաւայ ի վիճակելոցն իւրոյ.
  • ԼԹ. Նորին Աբդիսոյի Եպիսկոպոսի Յաղագս անիծեալ Նեստորականաց եւ ամենայն հերձուածողաց.
  • ՂԳ. Տեառն Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի, Բան խոստովանութեան, պատասխանի Յունաց գրոյն՝ զոր արձակեալ էր առ նա Մետրոպոլիտն Մելիտինոյ։ Լուսանցքում՝ Թուղթ Սամուէլի Կամրջաձորեցոյ Հայոց փիլիսոփայի, պատասխանի թղթոյն Թէոդորոսի Մետրապոլտի Մելիտինոյ, գրեալ հրամանաւ Խաչկայ Հայոց Կաթուղիկոսի.
  • Ժ. Հաւատարմագունի եղբաւր՝ ողորմելիս Պետրոս.
  • ԺԵ. Թուղթ Երկրորդ Ակակայ առ Պետրոս.
  • ԿԴ. Պատասխանի երրորդ Թղթոյն Մովսէսի Եպիսկոպոսի ի Վրթանիսէ.
  • ԺԴ. Երրորդ Թուղթ Պետրոսի առ Ակակ Հայրապետ.
  • ՀԹ. Թուղթ երրորդ տեառն Աբրահամու Հայոց Կաթուղիկոսի, առ Կիւրիոն Վրաց Կաթուղիկոս.
                                     

3. Ձեռագրերը

"Գիրք թղթոց" -ի հայտնի ձեռագիր օրինակից, նախկինում պատկանած Անտոնյան միաբանությանը, ընդօրինակված 1298-1299 թթ. Թովմա Հռոմկլայեցու կողմից, եւ որ ներկայումս պահվում է Զմմառի վանքի մատենադարանում, 431 համարի տակ, բարեխղճորեն իրականացվել է 1901 թ. թիֆլիսյան հրատարակությունը։ Ներկայումս հայագիտության մէջ բնագրագիտական հետազոտություններում լայնորեն շրջանառվում նաեւ "Էջմիածնական Թղթոց գրքի" եւս երկու ձեռագրեր, որ պահվում են Երեւանի մատենադարանում ձեռ. 3062 եւ 2966, ինչպես նաեւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մատենադարանի 858, 960, 1009 ձեռագրերը։

                                     

4. Հրատարակություններ եւ թարգմանություններ

  • Maurice Tallon, Livre des lettres, Girk tltoc, documents arméniens du Ve s. 1er groupe Mélanges de lUniversité Saint Joseph, Beirut, XXXII, fasc. 1, 1955, pp. 78-138. Reprinted separately, Beirut: Impr. Catholique, 1955, 146 p.
  • Գիրք թղթոց. Մատենագրութիւն նախնեաց, Թիֆլիս, 1901։.
  • Գիրք Թղթոց, Երկրորդ հրատարակութիւն, աշխատասիրութեամբ Նորայր արքեպս. Պողարեանի, Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1994 Հայկական մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան։.
  • Ეპისტოლეთა წიგნი, სომხური ტექსტი ქართული თარგმანით, გამოკვლევითა და კომენტარებით გამოსცა ზაზა ალექსიძემ, თბ., 1968.
                                     

5. Գրականություն

  • Мурадян П. М., К критике текста III послания католикоса Авраама "Լրաբեր Հասարակական Գիտությունների", 1968, № 10, стр. 41-64.
  • Հ. Պօղոս Անանեան, Քննութիւն հայ եկեղեցւոյ պատմութեան Ե եւ Զ դարերու շրջանին, Վենետիկ-Ս. Ղազար, 1991 Հայագիտական մատենաշար "Բազմավէպ" 34։.
  • Լ. Մելիքսէթ-Բէկ, Թուղթ Կեղեստիանոսի առ Նեստոր "Սիոն", 1964, էջ 256-257։.
  • Հ. Պօղոս Անանեան, "Գիրք Թղթոց" ի քանի մը խնդրական հարցեր "Բազմավէպ", 1985, էջ 238-266։.
  • Լ. Մելիքսէթ-Բէկ, Մի փորձ "Գիրք Թղթոց" -ի թերի մասերի վերականգնման ուղղութեամբ "Սիոն", 1961, էջ 23-23, 46-50։.
  • Ն. Ծովական, "Առաջին Թուղթ Պետրոսի առ Ակակ" "Սիոն", 1962, էջ 309-311։.
  • Հ. Ն. Ակինեան, Կիւրիոն կաթողիկոս Վրաց, Վիեննա, 1910 Ազգային մատենադարան, Կ։.
  • Գիւլխանդանեան Յ. "Գիրք Թղթոց" -ի պակասները եւ նրանից դուրս մնացած թղթերը Մայր Աթոռի ձեռագիրների մէջ Արարատ, 1902, էջ 560-569, 748-753։.
  • Հ. Ներսէս Ակինեան, "Թղթոց Գրքին" հեղինակը եւ յօրինման ժամանակը "Հանդէս ամսօրեայ", 1907, էջ 371-374։.
  • L. Frivold, The Incarnation. A Study of the Doctrine of the Incarnation in the Armenia Church in the 5th and 6th Centuries according to the Book of Letters, Oslo, Bergen, Tromsø, 1981.
  • Հ. Պօղոս Անանեան, Զաքարիա Հայոց Կաթողիկոսի եւ Աշոտ իշխանաց իշխանի թղթակցութիւնը Փոտ Պատրարքի եւ Նիկողայոս Ա. Պապի հետ, Վենետիկ-Ս. Ղազար, 1992 Հայագիտական մատենաշար "Բազմավէպ" 36։.

Users also searched:

հնչակյան կուսակցություն, րաֆֆի, Գիրք, կուսակցություն, հնչակյան, հնչակյանկուսակցություն, թղթոց, Գիրքթղթոց, րաֆֆի, գիրք թղթոց, հայկական գիր և գրականություն. գիրք թղթոց,

...

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ Վաչե և.

Աղվանից եպիսկոպոսներին ուղղված երկու թղթերի տակ Գիրք թղթոց ։ Աղվանից Վաչագան Գ. ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՔՐԻՍՏՈՍԱԲԱՆԱԿԱՆ. Գիրք թղթոց: Մատենագրութիւն նախնեաց. Material type: Book Format: print Literary form: Not fiction Publisher: Թիֆլիս: տպ. Գիրք թղթոց․ մատենագրութիւն. Անունով վանականը Երեւանից Գիրք Թղթոց մատենագրութիւն նախնեաց, 1901. Երևան անվան ծագման մասին – ԵՐԵՎԱՆԻ. Խմբագրական, 1994 Երուսաղէմ տպագրուած ​Գիրք հարցմանց եւ Գիրք թղթոց. Սիոն.





ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան.

Օրմանյանը Գիրք Թղթոց ի կազմելն էլ վերագրում է Օձնեցուն: Այս գիրքն էլ, ​Կանոնագրքի. Մեկնութիւն չորեքտասան թղթոց. Է ԺԱ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ Կնիք հաւատոյ, Գիրք թղթոց,.


Mobile ռեֆերատ, կուրսային.

Գիրք թղթոցի ում պահպանուել են Սմբատի երկու նամակները Գիրք թղթոց, Երուսաղէմ, 1995. 3. 1.3 MB Untitled. Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, 1 ին գիրք, Գիրք Թղթոց, Թիֆլիս, 1901 8. Քաղկեդոնի ժողով 451թ. Հոգևոր կայքէջ. Գիրք թղթոց… Գիրք թղթոց… Տարեգրքի լուսանկարներ 06 հլս, 2012 թ. Դիտել լրիվ չափով. Arevelq East News. Անունով վանականը Երևանից միջով գիրքը, որտեղ Հայաստանին նվիրված. Հովհաննես Գառնեցի վարդապետի. Լ. Մ. ՄԵԼԻՔՍԵԹ ԲԵԿ Մի փորձ Գիրք թղթոց֊ի թերի մասերի վերականգնման ո ւ ղ ո ւ թ յ ա մ բ.





7 Մարտ, Քառասնորդական պահքի Դ.

Վավերաթղթեր են Գիրք թղթոցում էջ 146–211 և քաղկեդոնականության դեմ Գիրք թղթոց Գ. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ատտիկոս, Ակակիոս եպիսկոպոսներին: Այս թղթերում Գիրք թղթոց, էջ 1–21 Սահակ Ա Պարթևը և. Երևանն աշխարհի հնագույն. Տեսակ ժանր՝ Գիրք Բնօրինակի անվանում՝ Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն.


Հովհաննավանքի Untitled.

Մեջ Երևանն առաջին անգամ հիշատակվում է 7 ​րդ դարի սկզբին՝ Գիրք թղթոց ում:. Երուսաղէմ տպագրուած Գիրք. Տե՛ս Գիրք Թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 113, 151, 172: Տե​՛ս Ուխտանես եպիսկոպոս, Պատմութիւն հայոց,. ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕՁՆԵՑԻ. Դավան. բնույթի ժողովածուներ Կնիք հաւատոյ, Գիրք թղթոց, Արմատ հաւատոյ. Զ Untitled. Էր եւ սէր. ի մին հաւատ էր եւ կարգաւորութիւն​ Գիրք թղթոց. 178 – Անշուշտ այս սիրոյն.





Աբրահամ Ա Աղբաթանեցի Hayazg.

Title: Գիրք թղթոց․ մատենագրութիւն նախնեաց։ Սահակ Մեսրոպեան Մատենադարան, Ե։. Սահակ Պարթև Հետաքրքիր բլոգ. Մտքին, և մեջբերումներ ենք տեսնում Կնիք հաւատոյ, Արմատ հաւատոյ կամ. Գիրք թղթոց.


Քննարկում:Գիրք թղթոց ժողովածու.

Զբաղեցնում Կանոնագիրք Հայոց ի կազմումն ու Գիրք թղթոց դավանաբանական. Հայ մատենագրութեան թուանշային. Գիրք թղթոց: Մատենագրութիւն նախնեաց. Material type: materialTypeLabel BookSeries: Սահակ Մեսրոպեան.





Հայ վրացական հարաբերություններ.

Քննարկում:Գիրք թղթոց ժողովածու. Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից. Jump to navigation Jump. Բնակացն Մովսէսի Վրաց ուղղափառ եպիսկոպոսի, Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 119։ Հետևաբար. Հետազօտութիւններ Գիրք Ա. Publisher: Էջմիածին երկասիրութեանց վրայ, Ավդ 108 Գիրք թղթոց. Կողմերի հաշտեցման մի էդիկտ. տե՛ս Գիր միաւորութեան.– Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 271. Անցեալ տարի Տփխիսում՝ լոյս տեսա Գիրք թղթոց անունով յայտնի մի ժողովածու, որ. Ա, էջ 1279 1283 ե. Գիրք թղթոց ժողովածուի մեջ պահպանվել և մեզ է հասել Մանդակունու անու.


...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →