Back

Հայ իրավունք - հայաստանի հանրապետության իրավունք. Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դի ..



                                               

Եկեղեցական իրավունք

Եկեղեցական իրավունք, իրավունքի առանձին ճյուղ, որը ձևավորվել է կրոնական սկզբունքների հիման վրա։ Իրավունքի ձևավորմանը նպաստել են նաև պատմական զարգացման առանձնահատկություններն ու ազգային ավանդույթներ։ Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը։ Պետաության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և ...

                                               

Հանրային իրավունք

Հանրային իրավունք, հռոմագերմանական իրավական համակարգի իրավունքի տեսությունում պետական մարմինների կառուցվածքն ու գործունեությունը սահմանող, պետության մարմինների և քաղաքացիների միջև ձևավորված հարաբերությունները կարգավորող նորմերի համակցություն։ Իրավունքն առաջին անգամ II - III դդ. հանրայինի և մասնավորի բաժանել են հռոմեական իրավաբանները, որը բուրժուական պետություններում դրվել է իրավունքի համակարգի կառուցման հիմքում։ Սոցիալիստական հասարակարգում, որտեղ աշխատանքի միջոցների ու գործիքների նկատմամբ բացակայում է մասնավոր սեփականությունը, իրավունքի տրոհումը հանրայինի և մասնավորի բացառվում է։

                                               

Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ

Ամերիկայի հայ իրավանց խորհուրդ, ՌԱԿի քաղաքական թևը։ Հիմնվել է 1968 թ ին, Ալթադենայում՝ Գևորգ Մանտոսյանի, Հակոբ Նազարյանի, Նորբար Կոստանդյանի նախաձեռնորթյամբ։

                                               

Ռադիո Հայ

1996 թ. հիմնադրվել և Հայաստանի Հանրապետության լսարանին է ներկայացվել իր բացառապես հայկական երաժշտական բովանդակությամբ "Ռադիո Հայ" ռադիոկայանը, և արդեն 20 տարուց ավել է հետևողականորեն և անընդմեջ եթեր է տալիս հայ կատարողների բարձրորակ երաժշտություն և բացառապես հայերենով հեռարձակվող հրապարակախոսական և տեղեկատվական նյութեր։ Սկզբնական փուլում ռադիոկայանը հեռարձակվում էր միայն Երևանում 104.1 հաճախականությամբ։ Սակայն խմբագրության հիմնադրման առաջին օրվանից նրա գլխավոր նպատակն էր հեռարձակվել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի բոլոր մարզերում։ "Ռադիո Հայ" ռադիոհեռարձակման ցանցի ձևավորման համար կար ...

                                               

Հայ դատի հանձնախումբ

Հայ դատ, ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք արևելյան և արևմտյան։ Տնօրենների խորհուրդը հարաբերություններն իրականացնում է ֆեդերալ, իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով։ Հայ դատի գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

                                               

Հայ առևտրական ընկերություն

Ստեղծվել է XVII դարի կեսին, Նոր Ջուղայում, առևտրական գործունեությունն ընդլայնելու և Իրան թափանցած եվրոպական առևտրական ընկերությունների մրցակցությանը հակազդելու նպատակով։ Վայելել է Իրանի կառավարության հովանավորությունը, ստացել մի շարք արտոնություններ Իրանում անմաքս առևտրի իրավունք և այլն։ Բազմաթիվ երկրներում ունեցած մշտական ներկայացուցիչների միջոցով կնքել է առևտրային պայմանագրեր, կազմակերպել ընկերության բաժանմունքներ։ Հայ վաճառականները կատարել են նաև դիվանագիտական հանձնարարություններ Լիվոռնոյում հաստատված Միրիմանյան առևտրական ընտանիքի ավագը միաժամանակ եղել է շահի ներկայացուցիչը Տոսկանայի դք ...

                                               

1913

Կազիմիր Մալևիչը ստեղծեց "Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա" կտավը։. Մայիսի 30 - Լոնդոնի խաղաղության պայմանագիրը, վերջ դրեց Առաջին Բալկանյան պատերազմին։. Ռուսաստանում մարդահամար անցկացվեց։. Փետրվարի 9–ին ԱՄՆ–ն և Նիկարագուան պայմանագիր կնքեցին, որով Նիկարագուան 3 000 դոլարի փոխարեն առհավետ ստացավ Նիկարագուայի հողում միջօվկիանոսյան ջրանցք կառուցելու և շահագործելու, 99 տարով օգտագործման իրավունք ստացավ Կարիբյան ծովի Կորն կղզիների նկատմամբ։։. Մարսել Պրուստը գրեց իր "Կորսված ժամանակի փնտրտուքներում" վեպի առաջին մասը։. Մայիս 4 - Երևանում բացվեց հեռախոսային ցանցը. Ռուսաստանում տոնվեց Ռոմանովների տան 3 ...

                                               

Օրենքի առաջ հավասարության իրավունք

Օրենքի առաջ հավասարության իրավունք, կամ իրավահավասարությունը ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկն է, որը ենթադրում է բոլորի հավասարությունը օրենքի առջև՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։ Այս սկզբունքի խախտումը խտրականություն է։ Բացարձակ հավասարություն գոյություն չունի ինչպես հասարակության, այնպես էլ բնությ ...

                                               

Հայ իրավաբանական միություն

Հայ իրավաբանական միություն, իրավաբանների պրոֆեսիոնալ կազմակերպություն, ստեղծվել է Լոս Անջելեսում 1989 թվականի սեպտեմբերին։ Ներկայացնում է հայ ազգային շահերն ու ԱՄՆ-ի հայ համայնքի իրավաբանական պահանջմունքները։ Միությունն անց է կացնում ամենամյա ժողովներ, իրավաբանական սեմինարներ ու գիտաժողովներ, հրատարակում է լրատվական բյուլետեն։ Հայ իրավաբանական միության շրջանակներում գործում է "Հայկական իրավունքների պահապան" կազմակերպությունը։ Նրա նպատակներն են՝ պաշտպանել հայոց պատմության փաստերը, այդ թվում՝ ցեղասպանության և Ղարաբաղի խնդիրները, հայերի ազգային և համայնքային շահերը, նրա համար կազմակերպել քաղա ...

                                               

Դեկտեմբերի 16

1899` Հիմնադրվել է Միլան ֆուտբոլային ակումբը Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։. 1966` Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից։ Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ "Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք" հոդված 1։. 1917` Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։. 1915` Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետ ...

                                               

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայկական ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի այժմ՝ Ստամբուլ հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին և սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։

                                               

Հայկական միջնադարյան գաղթավայրերն Ասիայում

Հայկական միջնադարյան գաղթավայրերն Ասիայում, հայկական գաղթավայրեր, որոնք ստվարացել են 11-14-րդ դարերում, երբ կործանվել են Բագրատունիների և Կիլիկիայի հայոց թագավորությունները ։ Եվրոպայի տարբեր երկրներում հաստատված հայկական գաղութները դարձել են ավելի բազմամարդ թուրք-պարսկական պատերազմների դարաշրջանում։ Հայկական ինքնությունը պահպանելու նպատակով աշխարհիկ և հոգևոր առաջնորդները, առևտրականները և մշակույթի գործիչները ձեռնամուխ են լինում եկեղեցիների կառուցմանը, դպրոցների, ապա՝ տպարանների ստեղծմանը, հայկական առանձին թաղամասերի ու գյուղերի շինարարությանը և այլն։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետու ...

                                     

Հայ իրավունք

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը։ Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ։ Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար։ Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են։

                                     

1.1. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Ուրարտական իրավունքը որպես հայ իրավունքի զարգացման բազիսներից մեկը

Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին "Նաիրի երկիր" և "Ուրուատրի", սակայն ուրարտացիները իրենց անվանում էին "Բիայնիլի" սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ մ.թ.ա. 880 թ. - մ.թ.ա. 590 թ. պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի Վանի թագավորությունը։

Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով դարձան ուրարտացիների ժառանգորդները։

Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.

Վանի կառուցման կապակցությամբ Սարդար Ա-ին թագավորի թողած այս արձանագրության պետաիրավական նշանակությունն այն է, որ այն արտացոլում է միապետ արքայի օրենսդրորեն ամրագրված գերիշխանական կարգավիճակը և տարածաշրջանում Ուրարտական պետության հզորությունը։

Կարևոր նշանակություն ունեն ուրարտական թագավորների հաղթական սեպագիր արձանագրությունները, որոնց իրավական բովանդակությունը մեզ համար արժեքավոր է այն իմաստով-, որ փաստական վկայությունն են այն բանի, որ Ուրարտուում գործծում էր հնազանդեցրած երկրներից հարկեր և ռազմատուգանք գանձելու ինստիտուտը։

Շինարարական բնույթի արձանագրությունները նույնպես բովանդակում են իրավական նորմեր։ Օրինակ, Վանա լճի մոտ արհեստական լիճ և ջրանցք կառուցելու մասին Ռուսա Ա թագավորի թողած արձանագրություններում նշվում է, ո արքայի հետևյալ պատվիրանը.

Կամ էլ Արգիշտի Ա-ի գրառումը Վանից հյուսիս մի քանի քաղաքների համար արհեստական լիճ և ջրանցքքներ կառուցելու մասին.

Այս պաշտոնական իրավաբանական ակտերով թագավորը հիշատակված քաղաքների բնակչությունը ջրանցքից օգտվելու իրավունք էր վերապահում, նույն ակտով նաև նա զգուշացնում էր, որ ոչ ոք չփոխի կամ չվերացնի այդ որոշումը, նշելով.

Մեզ հասած սուղ տեղեկությունների հիման վրա կարելի է որոշ դատողություններանել ուրարտական իրավունքի վերաբերյալ։ Ուրարտական իրավունքը ստրկատիրական էր, արտադրության հիմնական միջոցները՝ հողը, ինչպես նաև ստրուկները, որոնք պատկանում էին ստրկատերերին։ Դատելով ուրարտական արձանագրությունների բովանդակությունից, հողը պատկանում էր Խալդի աստծուն, իսկ հողի փաստական տնօրինողը նրա փոխարինողն էր երկրի վրա՝ թագավորը։ Հողը աստծուն պատկանելը, իհարկե, իրավաբանական ֆիկցիա էր, որովհետև հողի իսկական սեփականատերը և նրա տնօրինողը թագավորն էր, նա էր հողը բաժանում իր հպատակներին։ Թագավորը այդպիսի նվիրատվություններ էր անում հատկապես արքայական տոհմի անդամներին։ Թագավորն այդ հողերը տալիս էր ոչ միայն օգտագործելու իրավունքով, այլ նաև սեփականության իրավունքով։ Հսկայական քանակի նվիրատվություն էր ստանում նաև քրմական դասը։ Այդ փաստերը վկայում են, որ Ուրարտուի թագավորությունում գործել է նվիրատվության և այդ հիմքով փոխանցված սեփականության իրավունքի ինստիտուտը։

Սեփականության իրավունքը հանդես էր գալիս երկու ձևով՝ պետական և մասնավոր։ Սեփականության իրավունքի օբյեկտ էր համարվում ինչպես շարժական այթ թվում ստրուկները, այդպես էլ անշարժ գույգը այդ թվում հողեր, գյուղեր և անգամ քաղաքներ։ Պետական գույքը տնօրինում էր թագավորը, որը միաժամանակ ուներ նաև ահռելի մասնավոր սեփականություն։

Ուրարտական պետությունում հիմնադրվել և լայն զարգացում են ստացել քաղաք-ամրոցները, որն էլ իրենց հերթին չէին կարող չնպաստել առևտրական հարաբերությունների ընդլայնմանը, ընդ որում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին առևտրի։ Այդ մասին են վկայում ասորական թագավոր Սարգոն Բ-ի գրառումները, որոնք նա կատարել է Ուրարտու կատարած արշավանքներից հետո։ Անկասկած զարգացում ստացած առևտուրը, հատկապես արտաքին առևտրուրը, չէր կարող չզուգակցել հարևան զարգացած պետություններում արդեն հայտնի և կիրառվող համապատասխան իրավական ինստիտուտի՝ արքուվաճառքի, փոխանակման, փոխառության և ալյնի հետ։

Աղոտ տեղեկություններ են մեզ հասել նաև ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմների մասին։ Դրանք հիմնականում կանխորոշվում էին սովորույթներով և ավանդույթներով։ Ընտանեկան հարաբերություններում գերիշխում էր հայրաիշխանությունը, սակայն դատելով որոշ ազգային ծեսերից և ավանդույթներից, մայրիշխանության շատ տարրեր դեռևս մնում էին ուժի մեջ, օրինակ հետերիզմը օրինականացված մարմնավաճառությունը։ Ուրարտական շրջանի ընտանեկան հարաբերությունների մասին նաև հայտնի է, որ այստեղ ընդունված էր արյունակցական ամուսնությունը, մասնավորապես պատմությունում նշվում է, որ Մենուա թագավորի կինը՝ Թարարյան եղել է նրա քույրը կամ աղջիկը։

Հարկ է նաև նշել, որ թագավորների արձանագրություններում սահմանվում էին նորմեր, որոնք կարգավորում էին հողաջրային հարաբերությունները։ Այդ նորմերով էր կարգավորվում ինչպես պետական, այնպես էլ տաճարային, մասնավոր և համաայնական տնտեսությունների կողմից չրից օգտվելու կարգը, պետության և այն սուբյեկտների միջև եղած հարաբերությունները, որոնք օգտվում էին ջրից։ Պետությունը բոլոր միջոցներով պաշտպանում էր ոռոգման գործը տնօրինելու իր մենաշնորհի իրավունքը, խստագույն պատիժներ սահմանելով այդ կարգը խախտողների համար։

Բազմաթիվ սեպագիր արձանագրություններ վկայում են, որ Ուրարտուում գործել է սեփականության պաշտպանության քրեաիրավական ինստիտուտը։ Այդ են վկայում ուրարտական արձանագրություններ առկա այսպես կոչված "անեծքի բանաձևերը", որոնք կրոնական ոգով սահմանում էին քրեական սանկցիաներ հակաօրինական րաքներ կատարելու համար։ Այսպես, Իշպուինիի և Մենուայի համատեղ կազմված երկլեզու ուրարտերեն և ասորերեն արձանագրության մեջ կարդում ենք.

Կամ էլ.

Ըստ արձանագրությունների պատժվել ր ջտանցքների ու այլ պետական, կրոնական շինությունների քանդումը, ջրատարների հունի կամայական փոփոխումը, արքայական արձանագրությունների փչացնելը, ոչցչացնելը, այն հափշտակել կամ հողի մեջ թաղելը, ջրի մեջ սուզելը, այն անարգելը, այն մարդկանցից թաքցնելը, իրեն թագավորական արաքներ վերագրելը, այսինքն իրեն գրառված արձանագրության հեղինակ հայտարարելը և այլն։ Ինչպես վերոհիշյալ արարքները, այնպես էլ սեփականության նկատմամբ ոտնձգությունները քրեորեն պատժելի հանցանք էին համարվում և կատարողները մահվան էին դատապարտվում։ Մահվան էին դատապարտվում նաև հանցանքի դրդողների, գողունը թաքցնողները, կատարված կամ կատարվելիք հանցագործության օրինակ. գողության մասին տեղեկություններ ունեցող, սակայն այդ մասին չհայտնած անձինք։

Քրեաիրավական նորմերը հստակ բովանդակում էին հեպոթեզը՝ հանցագործության կատարման պայմանները, դիսպոզիցիան՝ բուն հանցավոր արաքը գողություն և այլն և սանկցիան՝ պատիժը։ Թեև սանկցիան պատիժը սահմանվում էր անորոշ ձևով "թող աստվածները ոչնչացնեն", սակայն կասկած չի հարուցում, որ օրենսդիրը նկատի է ունեցել հենց մահապատիժը։ Ասորական աղբյուրներից մենք տեղեկանում ենք Ուրարտուում գործող մահապատժի ձևերից մեկի մասին՝ խեղդամահ անելու եղանակով։

                                     

1.2. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Մեծ Հայքի իրավունքի հիմնական գծերը մ.թ.ա. 6-րդ - մ.թ.ա. 3-րդ դարերում

Ստրկատիրական դարաշրջանի հին հայ իրավունքի մասին համապարփակ մեկնաբանությունները անելը խիստ դժվար է, քանի որ այդ շրջանի իրավունքի աղբյուրներ մեզ չեն հասել։ Հին հայ իրավունքը մեզ չի հասել այն տեսքով, ինչպիսիք էին Հին հռոմեական 12 աղյուսակները, Հին Բաբելոնի Համմուրաբիի ժողովածուն կամ այլ հին ժողովուրդների իրավունքները՝ պետական օրենսդրված, ազգային ամփոփ օրենսգրքի ձևով։

                                     

1.3. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Սովորութային իրավունք

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը ։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19-րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական-ընտանեկան սովորույթների ավանդույթների մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև։

Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը ։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը։

Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու՝ ընդհուպ մինչև 12-րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել "հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը" ։



                                     

1.4. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Հողային իրավունք

Հողային իրավահարաբերությունները եղել են ժամանակի արտադրահարաբերությունների կարևորագույն դրսևորումը։ Հելլենիստական շրջանում հիմնական արտադրամիջոցի՝ հողի հանդեպ ունեցած այս կամ այն առնչությամբ էր գլխավորապես պայմանավորված հասարակության անդամների սոցիալական էությունը, նրանց դիրքն ու դերը տնտեսական ու սարակական կյանքում։ Այդ ժամանակաշրջանի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, հողային հարաբերությունները ունեին բավականին բարդ կառուցվածք։ Պետության սահմաններում գտնվող ամբողջ հողը, նախ և առաջ բաժանված էր 2 մասի։

Առաջին մասը կազմում էր միապետի՝ թագավորի անմիջական սեփականությունը, որտեղ միապետը իր գործակալների օգնությամբ հանդես էր գալիս որպես անմիջական շահագործող։ Արքունիքի հողային ֆոնդը սկզբնական շրջանում մեծ չափերի էր հասնում, բայց կրճատման միտում ուներ, քանի որ այս ֆոնդից էին կատարվում նվիրատվությունները տաճարներին, նորաստեղծ քաղաքներին, զինվորական ու վարչական ուռճացող ապարատի անդամներին ավագանուն։

Մեծատոհմիկ ավագանու բանակը անընդհատ համալրվում էր ավագանու նոր շերտով՝ ծառայող ավագանիով։ Իշխող դասակարգի այս նոր շերտը, ի տարբերություն մեծատոհմիկ ժառանգական ավագանու, բավարարված չէր իր հողային գույքով և անընդհատ պահանջում էր հողային նորանոր տարածություններ, որը և առատաձեռնորեն տրամադրում էր թագավորը, քանի որ նրա իշխանությունը մեծապես հենված էր այդ շերտի վրա։ Բացի դրանից, արքունիքի հողային ֆոնդից հողակտորներ էին բաժանվում նաև պետական թե զինվորական, և թե վարչական միջին ու մանր պաշտոնյաներին՝ աստիճանավորներին, հրամանատարներին- պարզապես զինվորներին։ Հին արևելյան երկրներում հողաօգտագործման այս ձևը մեծ տարածում ուներ։ Օրինակ, Աքեմենյան շրջանի Բաբելոնից հայտնի են "աղեղի հողը", "ձիու հողը", "մարտակառքի հողը" և այլն, որոնք համապատասխան զինվորական ղառայողներին տրվում էին իրենց ծառայության դիմաց և օտարման ենթակա չէին։ Այս ինստիտուտը իր հետագա զարգացումը ունեցավ Հելլենիստական աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ այդ տիպի հողատերերը սկսեցին անվանվել "ոստանիկներ" ։ Վերջիններս իրենց ծառայության դիմաց պայմանականորեն արքունական հողային ֆոնդից ստանում էին հողակտորներ՝ անձնական կամ ժառանգականա իրավունքով։ Այս հողակտորներ սկզբնական շրջանում տրվում էին պայմանով, որի վերացմամբ հողը կարող էր հետ վերցվել և, հավանաբար, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ դրանք հետ են վերցվել թագավորների կողմից։ Սակայն հողի մասնավոր սեփականության զարգացմանը զուգընթաց, երևի քիչ չեն նաև այն դեպքերը, երբ պայմանականորեն տրված հողը հետզհետե դառնում էր օգտագործողների ժառանգական սեփականությունը։

Այսպես՝ թագավորական ֆոնդի հողերը աստիճանաբար կրճատվում էին, դրան հակառակ, ընդլայնվում էր մյուս մասի հողային ֆոնդը։ Փաստորեն հողի մասնավորեցման արդյունքում ձևավորվում էր երկրի ընդհանուր հողային ֆոնդի երկրորդ մասը, որի նկատմամբ արքն դե ֆակտո չուներ սեփականատիրական իրավունք, այլ հանդես էր գալիս որպես ողջ եկրի ընդհանուր սեփականատեր հանդիսացող տնօրեն՝ պետության լիազոր ներկայացուցիչ։ Այս հողերը առաջին հերթինպատկանում էին տեղական տոհմապետ-իշխողներին, թագավորի հարազատներին, մեծատոհմիկ և այլ ժառանգական ավագանուն, այնուհետև՝ կոլեկտիվ հողատերերին քաղաքներին և տաճարներին, ինչպես նաև առանձին անհատներին՝ քաղաքացիների, զինվորականների, քրմերի, աստիճանավորներին և այլն։

Հողային հարաբերությունների հիերարխիկ սանդղակի ստորին աստիճանում էր տեղ զբաղեցնում գյուղացիությունը։ Հայ գյուղացին կմ շինականը ուներ հողօգտագործման իրավունք, բայց ոչ անձնապես, այլ որպես գյուղական համայնքի անդամ։ Հին Հայաստանում, ինչպես և արևելյան այլ երկրներում, գյուղական համայնքը այն հիմն էր, որի վրա բարձրանում էր հողային հարաբերությունների շենքը։ Հողային հարաբերությունների մյուս օղակներից գյուղական համայնքը որակապես տարբերվում է նրանով, իր հանդիսանում էր հողի անիմջական մշակողը, նյութական բարիքների անմիջական արտադրողը, մինչդեռ մյուսները հանդես էին գալիս որպես այդ բարիքների յուրացնողներ։ Գյուղական համայնքի և նրանց միջև ընկած էր շահագործողների և շահագործվողների անջրպետը։ Դրանք հակամարտ դասակարգեր էին։

Փաաստորեն թագավորի իշխանությունը Հին Հայաստանում, ինչպես և Հին Արևելքի մյուս պետություններում բացարձակ բռնապետություն էր։ Արևելյան այդ յուրահատուկ բռնապետությունը բխում էր հողի սեփականության իրավունքից, որը պատկանում էր միայն պետությանը՝ հանձին այն գլխավորող միապետի։ Թագավորը հենվելով իր բռնապետական իշխանության վրա և օգտվելով իր ինքնիշխան իրավունքից, ճանաչում էր իրեն որպես ամբողջ պետության հողերի կարգադրող և տնօրինող։ Պետական հողային իրավունքի նույնանման իմաստավորմանը կարելի է հանդիպել Հին Արևելքի շատ երկրներում։

Թագավորի հողային գերագույն իրավունքի իմաստից էլ բխում է հողատիրական այլ տեսակի իրավունքը՝ որպես պայմանական հողային տիրություն։ Այդ տիրությունը, անգամ ժառանգական բնույթի, կախում ուներ կենտրոնական թագավորական իշխանությունից և կապված էր վերջինի հետ որոշ պարտականություններով։ Հողատիրության այդ երկակի բնույթը, մի կողմից՝ թագավորի լիազոր հողային իրավունքը ամբողջ պետական տարածքի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ պայմանական հողատիրական իրավունքը նույն տարածքում՝ արտահայտվում էր այն 2 ձևերով, որոնք արևմտաեվրոպական տերմինաբանության մեջ հայտնի են որպես "dominium directum" և "dominium util" անուններով, այսինքն հողի ուղղակի անմիջական տիրության և օգտագործման տիրություն։

Հողային իրավունքի հետ սերտ առնչություն ունի ջրային իրավունքը հատկապես Հին Արևելքի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար՝ ելնելով բնակլիմայական պայմաններից։ Առանգ ոռոգման երկրագործություն անհնար է զարգացնել։ Ջրային իրավունքը, որպես իրավունի ճյուղ պարփակվում էր հողային իրավունքի մեջ։ Թագավորի հողի նկատմամբ գերագույն իրավունքը ներառում էր նաև ջրերի նկատմամբ գերագույն իրավունքը։ Ջուրը նույնպես հանդիսանում էր թագավորի "dominium directum" -ի անբաժանելի մասը։

Ընդհանուր պետական հողային ֆոնդից թագավորի կողմից կատարած նվիրատվությունների, հողհատկացումների արդյունքում՝ զինվորական և վարչական ավագանու անդամների, քաղաքների, տաճարների, դաստակերտ-ագարակների, հողի սեփականության նկատմամբ թեև դե ֆակտո չուներ սեփականատիրական իրավունք, այնուհանդերձ նա էր մնում այդ հողերի դե յուրե միակ՝ պետական լիազոր սեփականատերը։

Ինչ վերաբերվում է գյուղական համայնքներին, ապա այն իրենից ներկայացնում էր իրավահավասար անդամների մի կոլեկտիվ, որը ուներ հողի ընդհանուր համայնական սեփականություն՝ օգտագործման իրավունքով։

Թագավորի հողային գերագույն իրավունքի վառ դրսևորումն է Արտաշես Ա-ի ագրարային ռեֆորմները ՝ մեզ հայտնի առաջին ագրարային ռեֆորմը հայ իրականության մեջ։ Ստրկատիրական Հայաստանում հողի մասնավոր սեփականության զարգացումը մեծ վտան էր ներկայացնում համայնական գյուղացիական հողատիրության համար։ Սկզբնապես մասնավոր հողատերերի բաժին էին դառնում խամ ու խոպան, գյուղացիական համայնքների կողմից չօգտագործվող ու նրանց սահմաններից դուրս գտնվող հողերը։ Այնուհետև հերթը պիտի հասներ նաև համայնքային հողերին։ Հարուստ և ուժեղ հողատեր-ստրկատերերը այս կամ այն ձևով փորձում էին յուրացնել նաև այդ հողերի մի մասը։ Համայնքը չէր կարող հանդուրժել իր հողերի մասնատումը և ծավալված պայքարը ուղեկցված պիտի լիներ սուր ընդհարումներով։

Երկրի հողային ֆոնդի գերագույն սեփականտեր սուզերեն-թագավորը պետք է կարգավորեր այս երկու իրավական կարգավիճակի հողերի միջև ծագած խնդիրը։ Խորենացին իր "Հայոց պատմությունը" գրքում գրում է.

Արտաշես Ա թագավորի ժամանակից շուրջ 7 դար հետո ապրած Խորենացու աայս վավերագրությունը հետագայում հաստատվեց իրեղեն ապացույցներով՝ Արտաշեսի կանգնեցրած և մեզ մի քանի նմուշներով հասած հողաբաժան սահմանաքարերով։

Ռեֆորմը ելնում էր թագավորի հիմնական նեցուկը հանդիսացող նորելուկ հողատեր-ստրկատերերի՝ ռազմավարչական ազնվականության շահերից, քանի որ օրինականցվում էին տեղի ունեցած փոփոխությունները, այսինքն՝ այդ դասի ունեցած նաճումները, բայց միևնույն ժամանակ այն ուղղված էր համայնքի դիրքերի եթե ոչ հետագա ամրապնդմանը, ապա գոնե պահպանմանը ինչ որ հաստատուն մակարդակի վրա։ Չպետք է մոռանալ, որ համայնքն էր հիմնական հարկային միավորը և նա էր թագավորին տալիս հետևակ զորքի մեծ մասը և օժանդակ զորամասերը։

Ագրարային ռեֆորմները, երկրի վարչատարածքային բաժանումը, հողային կադաստրի հաշվառման ցուցակի կազմման, արքունի դիվանի գրասենյակի ստեղծմանը ուղղված թագավորական միջոցառումները փաստորեն պետության գործառույթների իրականացնում են նշանակում, բնականաբար պետք է կատարվեին իրավական ակտերի միջոցով և նպատակ էին հետապնդում կանոնակարգել երկրի հասարակական-քաղաքական կարգը և պետության կառավարման գործը։

Հին Հայաստանում ստրուկի իրավական կարգավիճակը հիմնվում է սովորութական իրավունքի վրա, որը դարերով մշակվել կարգավիճակը հիմնվում է սովորութական իրավունքի վրա, որը դարերով մշակվել և դրոշմվել էր հասարակական հարաբերություններում, մարդկանց գիտակցության մեջ, հետագայում ստրուկի իրավական կարգավիճակը իր օրենսդրական արտացոլումը գտավ պետության գործող իրավական ակտերում։ Ֆեոդալիզմի դարաշրջանում հայ եկեղեցական ժողովներում սահմանված կանոններից մի քանիսում իրենց առանձին տեշն են ունեցել ստրուկների, ծառաների ու աղախինների սոցիալ-իրավական վիճակը ամրագրող դրույթները։

Կանոնական իրավունքի աղբյուրները խիստ թերի էին ներկայացնում ստրկության բովանդակությունը, որը տակավին շարունակվում էր կարգավորվել սովորութային իրավունքի նորմերով։ Նույնը վերաբերվում է Ասորահռոմեական, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերում զետեղված հատուկ հոդվածներին, որոնք իրավական կարգավորման ներքին էին առել ստրուկների և ստրկատերերի հարաբերությունները։

Հին Հայոց իրավունքի բոլոր սահմանումները տոգորված էն մի ընդհանուր իմաստով, որ ստրուկը ազար մարդ չէ, նա պատկանում է տիրչոը, նա "իրավանց անձ" չէ, այլ սոսկ առարկա։ Հայ մատենագրական աղբյուրներում ստրուկներն, այսինքն ծառաները և աղախինները, սովորաբար հիշատակվում են սեփականության նյութեղեն իրերի հետ միասին։ Տիրոջ սեփականության իրավունքը տարածվում էր նաև ստրուկի ընտանիքի անդամների՝ կնոջ և զավակների վրա։ Ստրուկը զուրկ լինելով անձնական իրավունքներից չէր կարող որևէ հասարակական պաշտոն վարել կամ կոչում ստանալ, որ վերապահված էր միայն ազատ դասակարգին։ Այդ նույն հիմունքներո ստրուկն իրավուն չունի հանդես գալ դատական ատյանում կամ իր տիրոջ փոխարեն իբրև "անձնափոխանորդ" ներկայանալու։

Տիրոջ սեփականության իրավունքն իր ստրուկի հանդեպ ոչնչով չէր տարբերվում այն իրավունքից, որ տերն ուներ իրեն պատկանող անասունների ու այլ անշարժ առարկաների նկատմամբ։ Տերը դրանք կարող էր նվիրաբերել զանազան անձերի և կրոնական հաստատությունների։ Ստրուկների նվիրաբերումը թագավորին տիրող սովորույթ էր որը հետագայում, Մխիթար Գոշի դատաստանագրքում արդեն նշվում է որպես պարտադիր կանոն։ Այդ սովորույթի համաձայն պատերազմում ձեռք բերված գերիների մեկը տասներորդը պետք է հատկացվեր թագավորին, եթե վերջինս անձամ չէր մասնակցել պատերազմին։ Ստրուկներ նվիրաբերելու շարքին է դասվում նաև այն սովորույթը, որի համաձայն ամուսնու տուն կնոջ բերած օժիտի մեջ զանազան իրերի ու անասունների հետ մնում էին նաև ստրուկները, որոնք կազմում էին կնոջ սեփականությունը այս սովորույթն էլ հետագայում ամրագրվում է "Կանոնք" Շահապիվանի" ժողովածույում։

Փախստական ստրուկը պետք է պարտադիր վերադարձվերձ Իբրև սեփականատիրական առարկա ստրուկը ժառանգաբար կարող էր անցնել մեռացի ժառանգներին, եթե, իհարկե, ստրկատերը ազատություն չէր շնորհել ստրուկներին Ասորահռոմեական դատաստանգիրք, ԺԶ հոդված։ Վերջապես, ինչպես ամեն մի իր, այնպես էլ ստրուկը առևտրի առարկա էր, նրան կարելի էր վաճառել և գնել։

Չնայած ստրուկներն ամբողջովին ստրկատիրոջ սեփականությունն էին համարվում, այնուամենայնիվ, նրանք թեև սահմանափակ, բայց և այսպես որոշ իրավունքներով օժտված էին։ Առաջինը նրանք ունեին որոշ գույքային սեփականաության իրավունք։ Այդ առումով Հայաստանում գործում էր ճորտացած ստրուկների, այն է՝ Servi casati "խրճիթավոր ստրուկների" ինստիտուտը։ Այս կատեգորիայի ստրուկները բնակություն հաստատելով կալվածատիրոջ կողմից հատկացված հողաբաժիններում, ունեին իրենց սեփական խրճիթը, թերևս, անհրաժեշտ գյուղատնտեսական արտադրական միջոցներ, գործիքներ, գուցեև՝ անասուններ։

Թեև Հին Հայաստանի ստրուկների՝ իրենց տերերի խոշտանգումներից պաշտպանության մասին ոչինչ հայտնի չէ, բայց արդեն միջին դարերում այդ պաշտպանությունը երաշխավորված ենք տեսնում հայ դատաստանագրքերում։ Այստեղ օրենքըիր պաշտպանության տակ էր առնում ստրուկներին 2 դեպքում. երբ ստրկատերը խեղանդամ էր դարձնում ստրուկին կամ, երբ նրան մահ էր պատճառում։ Վերջին դեպքում ստրկատերը պարտավոր էր վճարել "արյան գինը" ։

                                     

1.5. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Ամուսնա-ընտանեկան իրավունք

Հին Հայաստանում ամուսնա-ընտանեկան սովորութային իրավունքը բնորոշվում էր հետևյալ հիմնական գծերով։ Հայ ընտանիքում, ինչպես և մյուս արիական ազգերի մոտ, սկսած հին հնդկացիներից մինչև հին հույներն ու հռոմեացիները, հիմնականում միակնություն էր տիրապետում։ Չնայած այդ հանգամանքին և արիական ազգերի միտ իշխող այդ հիմնական "իրավաըմբռնողությանը", նույն արիների մոտ, այդ թվում նաև հայերի մոտ գոյություն ուներ այսպես կոչված բազմակնության սովորույթը։ Սրա էությունը կայանում էր նրանում, որ օրինավոր կնոջ կողքին թույլատրելի էր նաև այլ կանայք պահելը, բայց նրանք ընդամենը հարճեր էին ու օրինավոր կնոջ աստիճանի չէին հասնում։ Նրանցից ծագած սերունդը պատկանում էր օջախին, սակայն տան անդամ չէր, նա չէր կարող տունը ժառանգել։ Միայն օրինավոր կնոջից առաջաց ժառանգն էր շարունկողը հոր "տանուտիրության" ։ Բազմակնության ինստիտուտը Հայաստանում պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը՝ 301 թվականը։

Ամուսնությունը կատարվում էր կամ առևանգման կամ գնման միջոցով։ Հին Հայաստանում առևանգման միջոցով կին ձեռք բերելը եղել է սովորական երևույթ և դրա մնացորդները դեռ մինչև 20-րդ դարի սկիզբ գոյություն ունեին հայ ժողովրդի մոտ։ Առևանգման միջոցով կին ձեռք բերելը եղել է հայի համար պարծանքի պես մի բան, իսկ ազգային իրավական նորմերի տեսակետից նաև ամուսնանալու համար ճանաչված մի միջոց։ Փախցնելու ակտը կատարելուց հետո կայացած ամուսնությունը լիովին օրինական էր համարվում։ Քրիստոնեությունը մուտք գործելով Հայաստան սկսեց հալածել այն ամենն ինչ հիշեցնում էր հեթանոսությունը՝ այդ թվում առևանգման սովորույթը։

Գնման միջոցով ամուսնության էությունը կայանում էր նրանում, որ տղամարդը իր կնոջը ձեռք էր բերում որոշ գումար վճարելով, որը "գլխագին", "անձին գին" կամ "վարձանք" էր կոչվում։

Ինչպես բոլոր արիական ժողովուրդների մոտ, Հայաստանում գործել է դասակարգային ամուսնությունը։ Ամեն դասակարգի ներկայացուցիչ կարող էր միայն իր դասակարգից կին վերցնել կամ "մարդ առնել" ։ Կաստային ամուսնությունը, սակայն, քարացած սովորույթ չէր և խիստ կերպով չէր պահպանվում։ Ավելի ցածր դասակարգի մի աղջիկ առնելով ավելի բարձր դասակարգի մի տղայի, դրանով բարձրանում էր ամուսնու դասակարգի աստիճան։

Հայ ընտանիքում կինը ամուսնու կողքին նրան հավասար տեղ է զբաղեցրել, այլ կերպ ասած, որոշ վերապահումներով, իրավահավասար է եղել։ Այդ բանը խորհրդանշվում էր հարսի ու փեսայի կրակներով՝ հարսանիքի միջոցով մի նոր հիմնված տանուտիրության կրակարանը կպցնելով։ Կնոջ մահը, ըստ հայկական ժողովրդական մի ասացվածքի համեմատվում է տան կրակը հանգելու հետ, իսկ տան կրակի հանգելը գիտենք, որ հին արիների համար մի մեծ դժբախտության նման էր։

Կրոնական հաստատությունները՝ մեհյանները և քրմական դասը իրենց ձեռքում էին կենտրոնացրել քաղաքացիական ակտերի՝ ծնունդ, ամուսնություն, ընտանիքի և ընտանեկան հարաբերությունների կարգավորումը և տնօրինումը, օրենքների սահմանաումը և դատական իրավասությունը։

                                     

1.6. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Քաղաքացիական իրավունք

Հին Հայաստանում քաղաքացիական հարաբերությունների մեջ փոխառության պայմանագիրը կարգավորվում էր այսպես. պարտապանը պարտավոր էր ժամանակին վերադարձնել դրամը պարտատիրոջը։ Պարտապանի մահվան դեպքում բռնգրավվում էր նրա գույքից։ Եթե մահանում էր պարտատերերը, պարտապանը պարտավոր էր վերականգնել պայմանագիրը ժառանգորդների հետ։ Պարտքը փոխադարձ համաձայնությամբ կարող էր երկարաձգվել։

                                     

1.7. Հայ իրավունքի զարգացումը Հին աշխարհի ժամանակաշրջանում 9-րդ դ. մ.թ.ա. - 4-րդ դ. մ.թ Քրեական իրավունք

Հին Հայաստանում քրեական իրավունքի կարևորագույն ինստիտուտներից է "արյան վրեժը" ։ Վրեժի ակտի իրագործվում էր և բուն մեղավորի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ, երբեմն ամբողջ տոհմի նկատմամբ "ինքնադատաստան"։

Հայ իրավունքի պատմության մեջ, օրինակ, սպանության և դրա պատժելիության վերաբերյալ որոշակի իրավաբանական արժեք ներկայացնող առաջին տեղեկությունը տալիս է ասորի պատմագիր Բարդածան Եդեսացին։ Նրա պատմածից երևում է, որ պարթևների և հայերի մեջ մարդասպանները դատապարտվում էին երբեմն տուժողների հարազատների, երբեմն էլ դատավորների կողմից։ Եվ եթե մեկն ու մեկը սպանում էր յուր կնոչը, կամ իր անորդի եղբորը, կամ անամուսին քրոջը, կամ սեփական աղջկան, նա ոչ ոքի կողմից չէր մեղադրվում և չէր պատժվում։

Հունական եկեղեցական գործիչ և գրող Եվսեբիոս Կեսարացին իր շարադրանքներից մեկում նշում է համարյա նույն բանը, որ հայերի և պարթևների մոտ մարդասպանները մահվան էին ենթարկվում դատավորների և սպանվածի հարազատների կողմից։ Սակայն եթե ազգակիցները, վրեժի զգացումից դրդված, սպանում էին մարդասպանի ազգակիցներից որևէ մեկին, ապա տեղական օրենքներով նրանք պատասխան չէին տալիս դատարանի առաջ։

Մինչև մեր թվարկությունը դատարանը Հայաստանում կազմում էր պետական կառավարման ընդհանուր ապարատի մի մասը, դեռ չէր առանձնացվել նրանից որպես ինքնուրույն մարմին։ Մովսես Խորենացին, Հայաստանում Արշակունյա հարստության հիմնադիր Վաղարշակ թագավորին 1-ին դար է վերագրում պետական շինարարության ոլորտի հետևՅալ նորամուծությունները. "Եվ իր թագավորական տանը օրենքներ է հաստատում, ժամեր է սահմանում արքունիք մտնելու և իջնելու, խորհրդի, կերուխումի և զբոսանքների համար։ Սահմանաում է զինվորական կարգեր, առաջին, երկրորդ, երրորդ և այլն. և երկու մարդ գրով հիշեցողներ, մեկը բարին հիշեցողը, իսկ մյուսը՝ վրեժխնդրությունը։ Բարին հիշեցնողին հրաման է տալիս՝ թագավորի բարկանալու կամ անիրավ հրաման տալու դեպքում հիշեցնել իրավացին և մարդասիրությունը։ Սահմանում է իրավարարներ արքունի տանը, իրավարարներ քաղաքներում և ավաններում" ։

Մովսես Խորենացու սույն վկայությունը արժեքավոր է այն առումով, որ դրանիզ պարզ է դառնում, որ արդեն այս շրջանում Հայաստանում նկատվում է պետության ընդհանուր կառուցակարգում դատավորի իրավարարի պաշտոնի առանձնացումը, իսկ արքունիքում նշանակվում են երկու պաշտոնատտար անձինք "երկու մարդ գրով հիշեցնող", որոնք իրենց գործառութային պարտականություններով շատ նման են "պետական մեղադրողին" վրեժխնդրությունը, այսինքն՝ արդարացի հատուցման մասին հիղեցնողը և "պաշտպանին" բարին իրավացին և մարդասիրությունը հիշեցնողը։

Հին Հայաստանում հանցագործություններ էին համարվում ոտնձգությունները թագավորի նկատմամբ, աստծո և քրմերի դեմ, անձի և նրա գույքի նկատմամբ և այլն։ Ծանր հանցագործությունները քննվում էին թագավորական դատարաններում, մանր հանցագործությունները՝ հոգևոր դատարաններում, պատժաձևերն էին մահապատիժը, անդամավնասումը, տուգանքը, գույքի բռնագրավոձմը։



                                     

2. Հայ իրավունքի զարգացումը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում 3-9-րդ դդ

Հայաստանում վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում 3-9-րդ դդ. իրավունքի աղբյուրներն էին սովորութային իրավունքը, հայկական թագավորների, պարսկական թագավորների և նրանց փոխանորդների՝ մարզպանների, բյուզանդական կայսրերի և նրանց փոխանորդների, արաբական խալիֆների և նրանց փոխանորդների՝ ոստիկանների էմիրների նորմատիվային ակտերը, կանոնական իրավունքը, օտար իրավունքի ռեցեպցիան և որպես օժանդակ աղբյուրներ 5-9--րդ դդ. պատմագրությունը և վիմագիր արձանագրությունները։

                                     

2.1. Հայ իրավունքի զարգացումը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում 3-9-րդ դդ Սովորութային իրավունք

Սովորութային իրավունքը համարվում էր իրավունքի հիմնական աղբյուրը ոչ միայն ստրկատիրության շրջանում, այլև վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, հատկապես Հայաստանի մասնատվածության պայմաններում, երբ զարգանում էր տեղային պարտիկուլյար իրավունքը, այսինքն կիսանկախ մարզերի սովորույթները։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական կյանքի շատ կողմեր՝ Արշակունյաց 3-5-րդ դդ. մարզպանության և արաբական տիրապետության 7-9-րդ դդ. ժամանակաշրջաններում։

Այս նորմերի համակցությունը ընդունված է անվանել "նախարարական իրավունք" ։ Այս իրավունքը հաստատում էր սենյորական վասալային հարաբերությունները՝ թագավորական իշխանության և նախարարների միջև- ինչպես նաև նախարարական համակարգը, որպես ֆեոդալական հիերարխիկ աստիճանակարգային փոխհարաբերությունների կազմակերպման և գործունեության ձև։ Իրավունքի այս նորմերի չկատարելը կամ դրանցից շեղվելը հաճախ հանգեցնում էր ռազմական բախումների և մինչև իսկ միջտոհմային պատերազմների։ Նախարարական իրավունքը սահմանում է նախարարական տոհմի գլխի տանուտերի արտոնությունները իր ենթակաների նկատմամբ։ Այս իրավունքով էր կարգավորվում ֆեոդալների և համայնական գյուղացիների միջև հարաբետրոթյունները, որոնք իրենց բնույթով շահագործական էին՝ մի դասին օժտում էին լայն իրավունքներով, մյուսի համար ընդամենը ամրագրում պարտավորություններ։

Քրիստոնեության ընդունումով և կանոնական իրավունքի առաջացումով, իհարկե, սկզբնական շրջանում տեղ էր գտնում բախում կոլլիզիա նախարարական կանոնակարգել է թագավորական արքունիքի օրակարգը, "թագավորական խորհրդի" գումարման կարգը, ռազմական կարգը։ Ինչպես նշվել է վերևում "գահնամակներով" և "զորանամակներով" թագավորները օրենսդրորեն ձևակերպել են նախարարների հիերարխիան, նրանց իրավական կարգավիճակը պետությունում, սահմանել են դուրս բերվող զորքի թվաքանակը և հողային տիրույթների սահմանները։ հայ թագավորները, օրենքների և հրամանների հետ մեկտեղ հրապարակում էինկնիքով հաստատված շնորհագրեր նախարարներին և հոգևորականությանը՝ հողի, գյուղերի և ագարակների նվիրատվության մասին։

                                     

2.2. Հայ իրավունքի զարգացումը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում 3-9-րդ դդ Կանոնական որոշումներ

Կանոնական որոշումներ հայկական իրավունքի մեզ հասած հնագույն գրավոր հուշարձաններից են, որոնք ընդունվել են 4-րդ դարից սկսած։ Ֆեոդալական սեփականության և դասային հարաբերությունների զարգացումը Հայաստանում հիմքը հանդիսացավ վերնաշենքային մի քանի ինստիտուտների, այդ թվում ֆեոդալական իրավունքի առաջացման համար։ Ֆեոդալական իրավունքը կոչված էր կարգավորել ֆեոդալական, արտադրական և հասարակական հարաբերությունները։ Քրիստոնեական կրոնի հաղթանակաով տիրապետող աշխարհիկ իրավունքի կողքից ծնվեց եկեղեցական կանոնական իրավունքը։ Արդեն 4-րդ դարում կանոնական և աշխարհիկ իրավունքների գոյությունը Հայաստանում անժխտելի իրողություն է։

                                     

3. Հայ իրավունքի ուսումնասիրությունը

Որոշ գիտնականներ, Հայ հին և միջնադարյան իրավունքի և իրավաքաղաքական մտքի պատմության ուսումնասիրությունը պայմանականորեն բաժանում են երեք ժամանակաշրջանի.

  • Խորհրդային.
  • Նախախորհրդային.
  • Հետխորհրդային.
                                     

3.1. Հայ իրավունքի ուսումնասիրությունը Նախախորհրդային շրջան

Նախախորհրդային շրջանի աշխատությունները հիմնականում վերաբերվում էին Հայ հին իրավունքի աղբյուրների հիմնախնդիրներին։ Աշխատությունները հիմնականում կառուցված են սովորութական իրավունքի նորմերի վերլուծության վրա։

Ազգային դատաստանագրքերը, որպես կանոն, թերագնհատվել են և լուրջ գիտական վերլուծության չեն ենթարկվել:

Նախախորհրդային շրջանի հայ իրավունքին նվիրված աշխատությունների մի զգալի մասը վերաբերվում է հայ կանոնական իրավունքին և մասամբ իրավունքի այլ ճյուղերին։

Ոչ հայ գիտնականներից, ոբքեր հետազոտել են հայ հին իրավունքը և իրենց խոշոր ավանդը ներդրել հայագիտության այդ բնագավառում, ավստրիացի գիտնական Ոսիֆ Կարստի աշխատություններն են օրինակ, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքի գիտաքննական բնագրի գերմաներեն և հայերեն լեզուներով հրատարակումը և դրա գիտական մեկնաբանությունները։ Ընդհանրապես, իրավագիտության մեջ հայ իրավունքի հետազոտության առաջին փորձը պատկանում է Ֆերդինանդ Բիշոֆին, որն զբաղվել է լեհահայոց իրավունքի հիմնահարցերով, լուսյ ընծայելով որոշ աշխատություններ

1885 թվականին համեմատական իրավագիտության ականավոր մասնագետ պրոֆ. Յ. Կոհլերը հրատարակեց "Հայերի իրավունքը" "Das Reicht der Armenien" աշխատությունը, որը հայ հին իրավունքի պատմությունն և համակարգը կառուցելու մի փորձ էր։

Ռուս և վրացի գիտնականներից հայ իրավունքի հիմնահարցերով հետաքրքրվել են Մ. Ալեքսեևը, Մաքսիմ Կովալեվսկին en, Իվանե Ջավախիշվիլին en և այլն։



                                     

3.2. Հայ իրավունքի ուսումնասիրությունը Խորհրդային շրջան

Խորհրդային շրջանի հայ հին և միջնադարյան իրավունքի պատմությունը ուսումնասիրող գիտնականներից հիշատակման են արժանի Խաչիկ Սամուելյանը, Ալեքսեյ Սուքիասյանը, Ա.Գ. Գալստյանը, Արշակ Թովմասյանը, Խոսրով Թորոսյանը, Ա.Հ. Հովհաննիսյանը,: Մասնավորապես հայ կանոնական իրավունքի հարցերով խորհրդային հարցերով զբաղվել են նաև պատմաբան Վազգեն Հակոբանը, Սուրեն Արևշատյանը, Ն. Ակինյանը

                                     

3.3. Հայ իրավունքի ուսումնասիրությունը Հետխորհրդային շրջան

Հետխորհրդային ժամանակաշրջանում ապաքաղաքականացված և ապագաղափարականացված հայ պատմությունը և իրավագիտությունը կատարել են որոշակի աշխատանք հայ իրավունքի և իրավաքաղաքական մտքի պատմության ուսումնասիրության ոլորտում։ Այս առումով հիշատակման են արժանի Գ.Ս. Ղազինյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Գեղամ Ղարախանյանը, Գագիկ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Ռաֆայել Ավայանը, Գառնիկ Սաֆարյանը, Հ. Խաչատրյանը, Ա.Մ. Հայկյանցը, Գրիգոր Բադիրյանը, Ս.Ս Արևշատյանը, Կառլեն Միրումյանը և այլք։

                                     

4. Գրականություն

Հայերեն

  • Ն.Ա. Ապիյան, Ս.Ն. Ապիյան, Գ.Հ. Սաֆարյան, Իրավունքի տեսության հիմնահարցեր, Երևան, "ԵՊՀ Հրատարակչություն", 2003 - 325 էջ. - 1200 հատ ։.
  • Արա Ասլանյան, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, Երևան, "Վան Արյան", 2009 - 340 էջ. - 500 հատ ։.
  • Գառնիկ Սաֆարյան, Դրվագներ հայ իրավական մտքի պատմության, Երևան, "Օրենք և իրականություն", 2006 - 285 էջ։.
  • Սերգեյ Ավագյան, Հայ իրավաբաններ, Երևան, "Զանգակ - 97", 2005 - 236 էջ. - 200 հատ ։.
  • Ալինա Փխրիկյան, Ռեցեպցիայի ենթարկված իրավունքի աղբյուրները միջնադրայան Հայաստանում խմբ. Գառնիկ Սաֆարյան, Երևան, "Լիմուշ", 2010 - 176 էջ. - 150 հատ ։.
  • Գառնիկ Սաֆարյան, Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը X-XIII դդ., Երևան, "Առտ", 2008 - 285 էջ։.

Ռուսերեն

  • А.М. Айкянц, История развития частного права в Армении, Երևան, "Ասողիկ", 2003 - 251 էջ. - 500 հատ ։.
                                     

5. Արտաքին հղումներ

  • Հայ իրավունքի և դատարանի գործունեությունը Ռուսական Կայսրությունում XVII-XIXդդ. չաշխատող հղում.
  • "Իրավունք" հոդվածը Հայկական Հանրագիտարանում.
  • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը Հայ իրավունքի իրացման գործընթացում.
  • Հին հայ իրավունքի պատմությունը, Խ. Սամուելյան.

PDF նիշքեր

  • Մխիթար Գոշի իրավունքի փիլիսոփայությունը.
  • Միջնադարյան կանոնաիրավական նորմերի վիմագրական արտացոլումները / / Գագիկ Սարգսյան.
  • "Հին հայ իրավունքի պատմություն", պրոֆ. Խ. Սամուելյան.
  • Ուկրաինաբանությունները Կամյանեց-Պոդիլսկ քաղաքի XVI–XVII դարերի հայկական դատարանի վավերագրերի լեզվում.

Users also searched:

իրավաբանական գրագրության լեզուն, իրավաբանական վարույթ, իրավագիտության ֆակուլտետ, համեմատական իրավագիտություն, նյութական իրավունք, վարույթային իրավունք, վարչական իրավունք խնդրագիրք, վարչական հարաբերություններ, իրավունք, իրավաբանական, վարչական, խնդրագիրք, վարույթայինիրավունք, նյութականիրավունք, վարչականհարաբերություններ, իրավաբանականգրագրությանլեզուն, իրավաբանականվարույթ, վարչականիրավունքխնդրագիրք, իրավագիտություն, իրավագիտությանֆակուլտետ, իրավագիտության, վարույթային, նյութական, հարաբերություններ, գրագրության, լեզուն, վարույթ, ֆակուլտետ, համեմատական, համեմատականիրավագիտություն, Հայիրավունք, հայ իրավունք, հայաստանի հանրապետության իրավունք. հայ իրավունք,

...

Նյութական իրավունք.

Եղի՛ր տեղեկացված ՀԱՅԱՍՏԱՆԻ. Հայաստանի Հանրապետության օրենքով օրինական իրավունք ունեցող որևէ այլ անձ,. Վարչական հարաբերություններ. Տեր Պետրոսյան. Հայ. Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք: 2. Ոչ ոք չի.





Իրավաբանական վարույթ.

Կատեգորիա:Հայ իրավունք Վիքիպեդիա. Միջազգային իրավունքի հայկական ընկերակցություն. Երեւան, 2002. 034. Գ. Հարությունյան. Համեմատական իրավագիտություն. Պետության և իրավունքի տեսության և. Պատճեն ստանալու իրավունք: Հայաստանի Հանրապետությունում տեղեկություն ստանալու. Վարչական իրավունք խնդրագիրք. ՀԱՅ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Իրավունքի. Հաճախորդի իրավունքը. Փոստային կապի ազգային օպերատորին առաջարկություններ,. Վարույթային իրավունք. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԻՌՆԵՐ ԵՎ. Ադրբ. ԽՍՀ ում կազմակ. ջարդերի զոհերի հիշատ. և բռնագաղթ. հայ բնակչ. իրավունք. պաշտպ. օր.


ՌԴ սահմանապահները Զվարթնոցում.

Խ.Սամուելյան Հին հայ իրավունքի պատմություն հատոր 1. Գ. Սաֆարյան Եսայան Ա. Հռոմեական. Իրավագիտություն ՀՀ ՊԿԱ. Ազատություն TV Հայաստան Քաղաքական Իրավունք Հասարակություն Տնտեսություն. Սերգեյ Մեղրյան Կառուցվածքի. Արման Թաթոյան ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀՀ Սահմանադրություն Պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական. Հատուկ կացության կարգավիճակ. ՆԱԽԱԳԻԾ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ. 2021.





Էլեկտրոնային E.

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի համբավի անձեռնմխելիության իրավունք. Իրադարձություններ լոռու մարզի. Տեր Պետրոսյան. Հայ պատմագիտությունն իրավունք չունի իջնելու այս մակարդակին.


Տեղեկատվություն ստանալու.

Պետության և իրավունքի տեսության և 4 րդ կուրս Հայաստանի պետության իրավունքի. Հաճախորդի իրավունքը Հայփոստ. Փաստաբանը իրավունք ունի՝. 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, վարչական և​. Իրադարձություններ ստեփանավանի. Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հոդված 17. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք. Փաստաբանության մասին ՀՀ օրենք ՀՀ. Jump to search. Հիմնական հոդված՝ Հայ իրավունք 4 Կ, 183 Է. ▻ Հայ իրավունքի ժողովածուներ‎ 2 Է.


Diaspora Վարորդական իրավունք.

Բնական պաշարներ. Ընդերքօգտագործման իրավունք. Տեղեկատվություն 01.04.2021 թ. դրությամբ. Էլեկտրոնային գրադարան. Ընտրական իրավունքի: Նրանց վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության զինված. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ ԷԿՈԼՈԳԱ. Պետական նպաստների մասին Հայաստանի ստանալու իրավունք ձեռք բերելուց հետո.





Արցախի ժողովուրդն ունի ազատ.

Armenian Հայերեն Russian CIS English United Kingdom Ալոյան Տիգրան Ֆինանսական իրավունք Զաքարյան. Իրավունք Հայկական Հանրագիտարան. Իտալիան իրավունք չունի անտեսելու հայ նախարար Ռենատո Բրունետան միանում է հայ. Իրադարձություններ հհ կոտայքի. Հայոց իրավունքի պատմության հիմնահարցերը. է նվիրված հայ իրավունքի և Հայաստանի. Ինչ է Միջազգային մարդասիրական. Այս դեպքում մատակարարն իրավունք ունի ​Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կամ. Հայոց իրավունքի պատմության ԵՊՀ. Միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային հանրային իրավունքի կարևոր.





The Guardian ը Իրավունք և ազատություն.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք. Իրադարձություններ. Ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ արել դատապարտել Արցախի և Հայաստանի. Պատիվ և իրավունք – ՀՊԹ Հայաստանի. Իրավունք կտար որևէ ծառայություն իրականացնել Հայաստանի որևէ օդանավակայանում. Երեխայի իրավունքների մասին UNICEF. Կոնվենցիայի 6 րդ հոդվածի արդար դատաքննության իրավունքի խախտում 6 րդ հոդվածի 1 ին.


Ծանուցման ենթակա գործունեության.

Հայաստան, գյուտեր, հեղինակային իրավունք, ապրանքային նշաններ, հայերեն, մտավոր. Սպառողի ուղեցույց Հայաստանի. Պատիվ և իրավունք խորագրի ներքո ցուցադրված հայ զորավարների հաղթական.





Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք.

Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը. ՍԴ էլեկտրոնային գրադարան The. Տեղեկատվություն 15.05.2019թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ. Իրադարձություններ արենիի. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս. ՀՀ կառուցապատման իրավունք ունեցող անձի.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ.

18 Մայիսի 2020. Հայաստանի Հանրապետության Կյանքի իրավունքը պետության վրա դնում է. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ. Կորպորատիվ իրավունք և կորպորատիվ տնտեսական միություն, Հայ բրիտանական գործարար. Իրավագիտության ֆակուլտետ ԵՊՀ. Ծանուցման ենթակա գործունեության իրավունքը դադարեցրած անձանց ցանկ. 24.05.2021թ. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. Category: Իրավունք Ապրիլի 26 ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը​….


Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված.

Չհաջողվեց. about us Հայաստանի Հանրապետության կառավարություն. about us Հարթակի մասին. Հեղինակային իրավունքի և հարակից. 2020 2021 ուս. տարվա Հայաստանի Հանրապետության 2020 2021 ուս. տարվա ​Եվրոպական իրավունք. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ. ՀԱՅ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ. Իրավունք Archives CIVILNET. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Գրանդ Քենդի հայ կանադական ՀՁ ՍՊԸ.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →