Back

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ - հայաստանի հանրապետության իրավունք. Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները, ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները ..



                                               

Մե՛նք ենք մեր սարերը (կոթող)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մենք ենք, մեր սարերը "Մե՛ենք մեր սարերը", հուշարձան կոթող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։

                                               

Արցախյան դրամ

Այս հոդվածը Արցախի ազգային արժույթի մասին է։ Չշփոթե՛լ Հայկական դրամի հետ։ Արցախյան դրամը Արցախի ազգային արժույթն է։ Արցախյան դրամը Հայաստանում ևս ծառայում է, որպես վճարման միջոց։ Արցախյան մեկ դրամը հավասարազոր է հարյուր լումայի և հայկական մեկ դրամի։ Արցախի Հանրապետության առանձին դրամը ներկայումս կիրառության մեջ չէ և չի օգտագործվում առևտրա-արդյունաբերական նկատառումներով։ Արցախյան դրամը հիմնականում օգտագործվում է, որպես դեկորատիվ տարր կամ դրամական հավաքածուների զարդ։ Արցախի Հանրապետության դրամական միջոցը նույն հայկական դրամն է, որը այս երկրում անվանվում է արցախյան դրամ։ Միակ դրամահատարանը, ո ...

                                               

Սարդարապատի հերոսամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են "20-րդ դարի Ավարայր" ։

                                               

Դրամահատարան

Դրամահատարան, արտադրական ձեռնարկություն է, որը զբաղվում է պատվերով մետաղադրամների պատրաստմամբ։ Դրամահատարանները լինում են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական։ Ժամանակակից որոշ դրամահատարաններում մետաղադրամներից բացի երբեմն արտադրում են նաև մեդալներ, շքանշաններ և նշաններ։ Առաջին դրամահատարանը հիմնվել է Հին Հռոմում Յունոնա-Մոնետայի տաճարում ։

                                               

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 10-րդ խաղարկությունն է, որն անց է կացվել Անգլիայում՝ 1996 թվականի հունիսի 8-ից մինչև հունիսի 30-ը։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ Գերմանիան, ով լրացուցիչ ժամանակում կարողացավ գրավել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը և երրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Առաջնության եզրափակիչ փուլին մասնակցում էին թվով 16 հավաքականներ: Այս առաջնությունը առաջին ֆուտբոլային մրցաշարն էր, որը կրեց Եվրոպայում տեղի ունեցող երկու խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններ Խորհրդային Միության փլուզում և Հարավսլավիայի կազմալուծ ...

                                               

Մայիսի 1 (տոն)

Մայիսի 1, աշխարհի բազմաթիվ երկրներում և տարածքներում նշվում է մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը։ Ռուսաստանում և Տաջիկստանում մայիսի 1-ը նշվում է որպես Գարնան և աշխատանքի տոն, իսկ Հայաստանում՝ Աշխատավորների միջազգային օրը։ Ղազախստանում այդ օրը նշվում է Ղազախստանի ժողովրդի միասնության օրը, իսկ Ուկրաինայում, Բելառուսում, Ղրղզստանում, Չինաստանում, Պակիստանում, Շրի Լանկայում տոնվում է Աշխատանքի օրը։ ԱՄՆ-ում նույնանուն տոնը՝ Աշխատանքի օրը անգլ.՝ Labor Day, նշվում է սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, իսկ Ճապոնիայում "Աշխատանքի գոհաբանության օրը" տոնվում է նոյեմբերի 23-ին։ ԱՄՆ-ում Աշխատա ...

                                               

Տնջրի

Տնջրին 2039 տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցինե ...

                                               

ԽՍՀՄ ռուբլի

ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ դրամական միավոր 1923 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1991 թվականը, իսկ այս ամսաթվից հետո՝ որոշ երկրների դրամական միավոր, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած ։ Մինչև 1947 թվականը զուգահեռ օգտագործվել է չերվոնեցի հետ միասին։ Խորհրդային թղթադրամների մեծ մասը մշակվել է փորագրող և գեղանկարիչ Իվան Իվանովիչ Գուբասովի կողմից։ ԽՍՀՄ-ում սկսած 1923 թվականից մինչև 1924 թվականը, բոլոր թղթադրամները կոչվում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական թղթադրամներ։ 1924 թվականից մինչև 1991 թվականը մինչև 10 ռուբլի մեկ չերվոնեց արժողությամբ թղթադրամները կոչվել ...

                                               

Սու-25

Սու-25, խորհրդային զրահապատ մինչձայնային գրոհիչ է։ Ռուսաստանի զորքերում ստացել է "Գրաչ" մականունը։ Նախատեսված է կռվի դաշտում ցամաքային զորքերի անուղղակի օգնության համար ցերեկային և գիշերային պայմաններում թիրախի ուղղակի տեսանելիության ժամանակ, ինչպես նաև հանձնարարված կորդինատներով օբյեկտների շուրջօրյա ոչնչացման համար՝ ցանկացած եղանակային պայմաններում։ Սու-25-ն առաջին անգամ օդ է բարձրացել 1975 թ․ փետրվարի 22-ին։ Այս տեսակի ինքնաթիռները շահագործվում են 1981 թվականից, մասնակցել են բազմաթիվ ռազմական հակամարտություններում և շահագործվելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից առնվազն մինչև 2020 ...

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ
                                     

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները, ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100, 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000, 200 000 և 1 միլիոն հայկական դրամ անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000 և 20 000 դրամ, մելքիորից՝ 100 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, special UNC, antique finish և proof որակներով։

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է "Սարդարապատի հուշահամալիր" մետաղադրամը։ Ամենափոքր մետաղադրամը 100 դրամ անվանական արժեքով "Նոյյան տապան" ոսկե հուշադրամն է՝ ընդամենը 1.00 գ քաշով, իսկ ամենամեծ մետաղադրամները 20 000 դրամ անվանական արժեքով "Նոյյան տապան" ներդրումային արծաթե դրամներն են, որոնք կշռում են 5 կգ։ "20-րդ դարի հայոց կաթողիկոսներ" հուշադրամը հատվել է ամենից սակավ քանակով՝ ընդամենը 25 հատ։

Հայաստանի Հանրապետությունում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում, մի շարք դեպքերում էլ դրանց արտադրության և տարածման իրավունքը տրվում է մասնավոր ընկերությունների։ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների և ընկերությունների հետ՝

  • "Գայգեր Էդելմետալե" ընկերություն և "Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ" դրամահատարան.
  • "Մայեր" դրամահատարան.
  • Ավստրիայի դրամահատարան.
  • Սանկտ Պետերբուրգի դրամահատարան.
  • "Քոին Ինվեսթ Թրասթ" ընկերություն.
  • Նիդերլանդների արքայական դրամահատարան.
  • Չեխիայի դրամահատարան.
  • Լիտվայի դրամահատարան.
  • Ֆինլանդիայի դրամահատարան.
  • Կրեմնիցայի դրամահատարան.
  • Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան.
  • "Ալմար Իմփորթ Էքսփորթ", "Ջենեսիս Ինտերնեյշնլ" և "Լիալուսին" ընկերություններ.
  • Լեհաստանի դրամահատարան.
  • "Ինտերնեյշնլ Քոին Հաուս" ընկերություն.

ՀՀ հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես հայ նկարիչ-դիզայներները՝ Էդուարդ Կուրղինյան, Հարություն Սամուելյան, Հրաչյա Ասլանյան, Վարդան Վարդանյան, Կարապետ Աբրահամյան, Արմեն Քյուրքչյան, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներներ Ուրսուլա Վալեժակը և Ռոբերտ Կոտովիչը:

                                     

1. Վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 416 տեսակներ, այդ թվում 4-ը՝ մելքիորից, 6-ը՝ արույրից, 11-ը՝ արույրապատ պողպատից, 296-ը՝ արծաթից, 99-ը՝ ոսկուց։

                                     

2. Հայաստան և միջազգային հանրություն

"Հայաստանի մարզեր և Երևան" շարք

"Հայաստանի մարզեր և Երևան" շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 50 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրապատ պողպատից UNC որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ համապատասխան մարզի և մայրաքաղաքի տեսարժան վայրի կամ խորհրդանշանի տեսարանը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ և մարզի անվանումները։

Դարձերեսը ՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 3.50 գ, տրամագիծը՝ 21.50 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 60 000 հատ։ Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։

                                     

3. Ազգային պատմություն

"Հայոց պետականություն" շարք

"Հայոց պետականություն" շարքի մետաղադրամները թողարկվել են 1995 թվականին 500 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Դարձերեսը ՝ շարքի անվանումը ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, մետաղադրամի անվանումը, կենտրոնում՝ արքայատոհմի զինանշանը կամ նրա մի մասը "Ազգային ժողովի շենքը" հուշադրամի վրա՝ պետական կառույցի շինությունը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը ՝ հարթ, գրառումով։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 155.5 գ, տրամագիծը՝ 63.00 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 300 հատ։ Էսքիզները ՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են ԱՄՆ "Լիալուսին" ընկերությունում։

                                     

4.1. Ճարտարապետական և բնական հուշարձաններ "Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ" շարք

"Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակ" շարքի մետաղադրամները թողարկվել են 1998-1999 թվականներին, նրանցից չորսը պատրաստված են 999 հարգի արծաթից, երեքը՝ 900 հարգի ոսկուց proof որակով։

Դիմերեսը ՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Դարձերեսը ՝ պատմական հուշարձանի պատկերը, տեղանքի անվանումը հայերեն ու անգլերեն, "ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ" և անգլ.՝ "CHRISTIAN ARMENIA" գրառումները, հոբելյանական տարեթվերը 301-2001 և տարելիցը 1700։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը ՝ հարթ, համարակալումով։

Տեխնիկական բնութագրեր ․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1700 հատ։ Էսքիզները ՝ Հրաչյա Ասլանյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում։



                                     

4.2. Ճարտարապետական և բնական հուշարձաններ "Խաչքարեր" շարք

"Խաչքարեր" շարքի մետաղադրամները թողարկվել են 2011 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից մարմարե ներդիրով antique finish որակով։

Դիմերեսը ՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը դրամ 1000 dram և երկրի անվանումը անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA", աջ մասում՝ անվանումը հայերեն՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ։

Դարձերեսը ․ կենտրոնում՝ խաչքարի մանրակերտը՝ զարդանախշի ֆոնին, վերևում՝ համապատասխան վանքի խորհրդանշական պատկերը, ներքևում՝ թողարկման տարեթիվը 2011, կողքերից՝ խաչքարի ստեղծման ժամանակաշրջանը և վանքի անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Էսքիզները ՝ ռուսական "Ռեսուրս" ընկերության նկարիչների։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի "Մայեր" դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան "Քոին Ինվեսթ Թրասթ" ընկերությունը։ "Դրամների համաստեղություն 2012" միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երկրորդ տեղը "Տարվա շարք" անվանակարգում։

                                     

4.3. Ճարտարապետական և բնական հուշարձաններ "Վանքեր և եկեղեցիներ" շարք

"Վանքեր և եկեղեցիներ" շարքի մետաղադրամները թողարկվել են 2012 թվականին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը դրամ 1000 dram և երկրի անվանումը անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA", աջ մասում՝ անվանումը հայերեն՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ։

Դարձերեսը ․ կենտրոնում՝ եկեղեցական կառույցի պատկերը, ներքևում՝ զարդանախշը, վերին կեսի եզրերով՝ թողարկման տարեթիվը 2012 և վանքի անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի "Մայեր" դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան "Քոին Ինվեսթ Թրասթ" ընկերությունը:

                                     

4.4. Ճարտարապետական և բնական հուշարձաններ "Աշխարհի հնագույն ծառերը" շարք

"Աշխարհի հնագույն ծառերը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ պետական զինանշանը, անվանական արժեքը DRAM 100 ԴՐԱՄ և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA" և "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ", դրամահատարանի ապրանքանիշը և մետաղի հարգը Ag999, ներքևում՝ համապատասխան ծառի տերևների և պտուղների պատկերումը․ յուրաքանչյուր մետաղադրամի վրա պտուղներից մեկը գունավորված է։

Դարձերեսը ՝ ծառի ոճավորված պատկերը, աջ մասում՝ նրա տերևների և պտուղների խոշորացված պատկերը, ներքևում՝ ծառի անգլերեն անվանումը՝ նրա տերևներից գունավոր զարդանախշի ֆոնին։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 1500 հատ։ Էսքիզները ՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։ "Դրամների համաստեղություն 2015" միջազգային մրցույթում այս շարքը զբաղեցրել է երրորդ տեղը "Տարվա շարք" անվանակարգում։



                                     

4.5. Ճարտարապետական և բնական հուշարձաններ "Աշխարհի լաբիրինթոսները" շարք

"Աշխարհի լաբիրինթոսները" շարքի մետաղադրամները թողարկվել են 2016-2017 թվականներին 5000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ՝ համապատասխան լաբիրինթոսը խորհրդանշող պատկերներ, վերևում՝ մետաղադրամի դարձերեսի համալիր տեսքով պետական զինանշանը, անվանական արժեքը DRAM 5000 ԴՐԱՄ, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA", Հայաստանի զինանշանը, եզրերով՝ լաբիրինթոսի տեղակայման վայրի և պետության անվանումները հայերեն ու անգլերեն լեզուներով։

Դարձերեսը ՝ լաբիրինթոսի գծապատկերը՝ իր առանձնահատուկ օբյեկտներով ոսկեզօծ պատվածքով, եզրերով՝ "ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ" և անգլ.՝ "LABYRINTHS OF THE WORLD" գրառումները։ Մետաղադրամների վրա առկա է ներդիր՝ լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ։ Դրամաշուրթը ՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 62.20 գ, ձևը՝ անհատական։ Էսքիզները ՝ Գիեդրյուս Պաուլաուսկիսի։ Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում։

                                     

5.1. Կրոն և դիցաբանություն "Կենդանակերպի նշանները" շարք

"Կենդանակերպի նշանները" շարքի մետաղադրամները թողարկվել են 2007-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 925 հարգի արծաթից, և 2008-2009 թվականներին 10 000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 900 հարգի ոսկուց BU որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը՝ "DRAM 100 ԴՐԱՄ" կամ "DRAM 10000 ԴՐԱՄ", զինանշանից վերև՝ թողարկման տարեթիվը, նրանց շուրջ՝ կենդանակերպի 12 նշանների խորհրդանիշների պատկերներով օղակ, իսկ մետաղադրամի եզրերով՝ պետության անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA":

Դարձերեսը ՝ կենդանակերպի համապատասխան նշանի ոճավորված պատկերը և խորհրդանիշը՝ աստղազարդ երկնքի ֆոնին, կենդանակերպի նշանի լատիներեն և ռուսերեն անվանումները հայերեն անվանումները բացակայում են։ Արծաթե մետաղադրամների վրա առկա է նաև որոշակի գույնի աստղի տեսքով ցիրկոնե ներդիր, որը խորհրդանշում է համապատասխան կենդանակերպի նշանի թալիսման-քարը։ Դրամաշուրթ ․ արծաթե դրամներ՝ հարթ, ոսկե դրամներ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 8.60 գ, տրամագիծը՝ 22.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ արծաթե դրամներ՝ մինչև 12 000 հատ, ոսկե դրամներ՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները ՝ Ուրսուլա Վալեժակի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

                                     

5.2. Կրոն և դիցաբանություն "Նոյյան տապան" շարք

ՀՀ Կենտրոնական բանկը "Նոյյան տապան" ներդրումային մետաղադրամների շարքը սկսել է թողարկել 2011 թվականից․ և դրանք թողարկվում են յուրաքանչյուր տարի մինչև այժմ 2019։ "Նոյյան տապան" ներդրումային դրամները թողարկվում են յոթ քաշային տարբերակներով և համապատասխանաբար յոթ անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի արծաթից UNC որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը տրոյական ունցիայով կամ կգ-ով, մետաղի հարգը Ag999, ձախ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA" և "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ։

Դարձերեսը ՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնին, եզրերով՝ "ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ" և անգլ.՝ "NOAHS ARK" գրառումները։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի։ Մետաղադրամները հատվել են Գերմանիայի "Գայգեր Էդելմետալե" ընկերության "Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ" դրամահատարանում: Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական "Գայգեր Էդելմետալե" ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։

2012 թվականին 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով թողարկվել են ներդրումային դրամներին համարժեք տեխնիկական բնութագրերով և համանման դիզայնով հուշադրամներ։ Ներդրումային մետաղադրամներից տարբերվում են միայն ընդհատվող ատամնավոր, համարակալումով դրամաշուրթով և պատրաստման proof որակով։ Յուրաքանչյուրից հատվել է 2000 հատ։

"Նոյյան տապան" շարքի ոսկե հուշադրամները թողարկվել են 2017 թվականին չորս քաշային տարբերակներով և համապատասխանաբար չորս անվանական արժեքներով, պատրաստված են 999 հարգի ոսկուց proof որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ պետական զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, նրանից վեր՝ մետաղադրամի եզակի հերթական համարն ու ընդհանուր հատված քանակը, աջ մասում՝ մետաղադրամի քաշը գ-ով կամ տրոյական ունցիայով, մետաղի հարգը Au999.9, ձախ մասում՝ դրամահատարանի ապրանքանիշը, եզրերով՝ պետության անվանումը՝ անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA" և "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ։

Դարձերեսը ՝ ձիթենու ճյուղը կտուցին աղավնին՝ Նոյյան տապանի, Արարատ լեռան և արևածագի ոճավորված պատկերների ֆոնին, եզրերով՝ "ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ" և անգլ.՝ "NOAHS ARK" գրառումները։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի։ Մետաղադրամները հատվել են Գերմանիայի "Գայգեր Էդելմետալե" ընկերության "Լայպցիգեր Էդելմետալֆերարբայտունգ" դրամահատարանում։ Շարքի դրամների հատման իրավունքից բացի, ՀՀ Կենտրոնական բանկը գերմանական "Գայգեր Էդելմետալե" ընկերությանը տվել է նաև դրանց գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը։



                                     

5.3. Կրոն և դիցաբանություն "Սուրբ Էջմիածնի սրբազան գանձերը" շարք

"Սուրբ Էջմիածնի սրբազան գանձերը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2013-2016 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից ոսկեզօծ պատվածքով proof որակով։

Դիմերեսը ՝ Հայաստանի զինանշանը, նրանից ցած՝ անվանական արժեքը դրամ 1000 dram և երկրի անվանումը անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA", իսկ աջից՝ անվանումը հայերեն՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" ։

Դարձերեսը ՝ սրբազան գանձի պատկերը և անվանումը հայերեն ու անգլերեն լեզուներով, "ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ" և անգլ.՝ "HOLY ETCHMIADZIN" գրառումները, և Էջմիածնի նշանը՝ մեծատառ "Է", թողարկման տարեթիվը արաբական թվանշաններով և հայոց այբուբենի տառերով՝ "2013 ՌՆԿԲ", "2014 ՌՆԿԳ" կամ "2016 ՌՆԿԵ" ։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 25.00 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 27.00×47.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 2500 հատ։ 2013-2014 թվականների մետաղադրամների էսքիզները ՝ ռուսական "Ռեսուրս" ընկերության նկարիչների, 2016 թվականի մետաղադրամներինը՝ լիխտենշտայնյան "Քոին Ինվեսթ Թրասթ" ընկերության նկարիչների, դրանց մշակման հարցում աջակցություն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հուշադրամները հատվել են Գերմանիայի "Մայեր" դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է լիխտենշտայնյան "Քոին Ինվեսթ Թրասթ" ընկերությունը։

                                     

6.1. Գիր և գրականություն "Հայոց այբուբենի տառերը" շարք

"Հայոց այբուբենի տառերը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2013 թվականին 500 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի արծաթից, և 5000 դրամ անվանական արժեքով՝ պատրաստված 999 հարգի ոսկուց BU և proof որակներով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը, եզրով՝ թողարկման տարեթիվը, մետաղի հարգը և պետության անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA":

Դարձերեսը ․ կենտրոնում՝ համապատասխան մեծատառի գեղարվեստական պատկերը, եզրով՝ հայոց այբուբենը։ Դրամաշուրթը ․ BU որակով հուշադրամներ՝ ատամնավոր, proof որակով հուշադրամներ՝ ընդհատվող ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ արծաթե մետաղադրամների քաշը՝ 15.55 գ, տրամագիծը՝ 30.00 մմ, ոսկե մետաղադրամների քաշը՝ 3.89 գ, տրամագիծը՝ 20.00 մմ։ Էսքիզները ՝ Արմեն Քյուրքչյանի, մետաղադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական "Ինտերնեյշնլ Քոին Հաուս" ընկերությունը։ "Դրամների համաստեղություն 2014" միջազգային մրցույթում արծաթե հուշադրամների շարքը արժանացել է "Կազմկոմիտեի հատուկ մրցանակին" ։

                                     

7.1. Արվեստ "Հայ գեղանկարիչներ" շարք

"Հայ գեղանկարիչներ" շարքի մետաղադրամները թողարկվել են՝ սկսած 2006 թվականից, 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU կամ proof որակով։

Դիմերեսը ՝ դրվագ համապատասխան արվեստագետի ստեղծագործությունից։

Դարձերեսը ՝ համապատասխան արվեստագետի կերպարը և այլ խորհրդանշական պատկերներ։ Դրամաշուրթը ՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, ձևը՝ ուղղանկյուն, կլորացված եզրերով, 40.00×28.00 մմ չափերով։

                                     

7.2. Արվեստ "Հայկական մանրանկարչություն" շարք

"Հայկական մանրանկարչություն" շարքի մետաղադրամները թողարկվել են 2010 թվականին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ․ աջ վերին անկյունում՝ ՀՀ զինանշանը, կենտրոնում՝ "Ավետում", "Մոգերի երկրպագությունը", "Մուտք Երուսաղեմ" և "Համբարձում" տեսարանների խորհրդանշական պատկերները՝ ավետաբեր Աղավնին, նորածին Հիսուսը, արմավենու ճյուղերով շրջապատված Հիսուսը և Հիսուսը համբարձվելիս, եզրերով՝ պետության անվանումը՝ "Հայաստանի Հանրապետություն" և անգլ.՝ "Republic of Armenia", անվանական արժեքը և թողարկման տարեթիվը։

Դարձերեսը ՝ համապատասխան տեսարանի պատկերով մանրանկարը, անվանումը հայերեն և անգլերեն։ Դրամաշուրթը ՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 31.10 գ, ձևը՝ քառակուսի, կլորացված եզրերով, 32.00×32.00 մմ չափերով, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 6000 հատ։ Էսքիզները ՝ Հարություն Սամուելյանի։ Մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում։

                                     

8.1. Սպորտ "Ֆուտբոլի արքաներ" շարք

"Ֆուտբոլի արքաներ" շարքի մետաղադրամները թողարկվել են 2008-2011 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ շարքի տարբերանշանը՝ անգլ.՝ "KINGS OF FOOTBALL" մակագրությամբ եզրապատված արքայական թագի և այն պահպանող երկու առյուծների տեսքով, նրանից ցած՝ անվանական արժեքը, թողարկման տարեթիվը և պետական զինանշանը, եզրերով՝ երկրի անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA":

Դարձերեսը ․ կենտրոնում՝ ֆուտբոլիստի կիսանդրին՝ ազգային դրոշի գույներով արված վառ տափանի և թռչող գնդակի ֆոնին, եզրով վերևում՝ մականունը կամ անուն-ազգանունը անգլերենով, ներքևում՝ ֆուտբոլիստի ինքնագիրը։ Դրամաշուրթը ՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Հատված քանակը՝ "Պելե", "Էյսեբիո", "Լև Յաշին", "Ֆրանց Բեկենբաուեր" մետաղադրամներ՝ մինչև 200 000 հատ, "Զբիգնև Բոնեկ" մետաղադրամ՝ մինչև 50 000 հատ, "Յոհան Կրոյֆ", "Մարիո Կեմպես", "Միշել Պլատինի" մետաղադրամներ՝ մինչև 20 000 հատ։ Էսքիզները ՝ Ռոբերտ Կոտովիչի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

                                     

8.2. Սպորտ "Մենամարտի արվեստը" շարք

"Մենամարտի արվեստը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2011-2012 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով և պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ այն վայրի պատկերը "պոզիտիվ" և "նեգատիվ" տարբերակներով, որտեղ առաջացել է այս կան այն մարտաձևը, պետության անվանումը և անվանական արժեքը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1000 ԴՐԱՄ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA 1000 DRAM", թողարկման տարեթիվը։

Դարձերեսը ՝ մարտիկների պատկերը՝ բնապատկերի ֆոնին, մարտարվեստի անվանումը հայերեն և անգլերեն, մետաղի հարգը Ag925։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38․61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 5000 հատ։ Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի, մետաղադրամները հատվել են Գերմանիայի "Մայեր" դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական "Ինտերնեյշնլ Քոին Հաուս" ընկերությունը։

                                     

9.1. Բուսական և կենդանական աշխարհ "Բնության պահպանության ՎԲՀՀ ծրագիր" շարք

"Բնության պահպանության ՎԲՀՀ ծրագիր" շարքի մետաղադրամները թողարկվել են 1997-1998 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են համանման դիզայնի երկու տարբերակով՝ մելքիորից UNC որակով և 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ՝ պետական զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը և թողարկման տարեթիվը, եզրով՝ պետության անվանումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Դարձերեսը ՝ կենդանու պատկերը, եզրով ներքևում՝ կենդանու անվանումը հայերեն և լատիներեն, եզրով վերևում՝ ծրագրի անվանումը ըստ տարեթվի՝ անգլ.՝ "WWF CONSERVING NATURE 97" կամ "WWF CONSERVING NATURE 98": Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը․ մելքիորե դրամներ՝ մինչև 50 000 հատ, արծաթե դրամներ՝ մինչև 15 000 հատ։ "Կովկասյան ջրասամույր" մետաղադրամների էսքիզները ՝ Ռուբեն Արուտչյանի, "Հայկական որոր" մետաղադրամներինը՝ Հրաչյա Ասլանյանի։ Հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում։

                                     

9.2. Բուսական և կենդանական աշխարհ "Հայաստանի Կարմիր գիրք" շարք

"Հայաստանի Կարմիր գիրք" շարքի մետաղադրամները թողարկվել են 2006-2008 թվականներին 100 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից BU որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ Հայաստանի զինանշանը, նրա տակ՝ անվանական արժեքը DRAM 100 ԴՐԱՄ, վերևում՝ թողարկման տարեթիվը։ Եզրով՝ երկրի անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA":

Դարձերեսը ․ կենտրոնում՝ կենդանու պատկերը, եզրով վերևում՝ նրա լատիներեն, ներքևում՝ հայերեն անվանումը։ Անվանումները մետաղադրամի ներսի կողմից եզերվում են կարմիր գծերով։ Դրամաշուրթը ՝ հարթ։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ 3000 հատ։ Էսքիզները ՝ Անդժեյ Նովակովսցիի և Ռոուսանա Նովակովսցիի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։

                                     

9.3. Բուսական և կենդանական աշխարհ "Ծաղիկների գեղեցկությունը" շարք

"Ծաղիկների գեղեցկությունը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2010-2011 թվականներին 1000 դրամ անվանական արժեքով, պատրաստված են 925 հարգի արծաթից proof որակով։

Դիմերեսը ՝ բույսերի մասերի և մի քանի գունավոր շերտերի պատկերը, անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, պետության անվանումը՝ "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ" և անգլ.՝ "REPUBLIC OF ARMENIA":

Դարձերեսը ՝ բույսի պատկերը և նրա անվանումը հայերեն ու լատիներեն, մետաղի հարգը Ag925։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 28.28 գ, տրամագիծը՝ 38.61 մմ, յուրաքանչյուրի հատված քանակը՝ մինչև 10 000 հատ։ Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի, հուշադրամները հատվել են Գերմանիայի "Մայեր" դրամահատարանում, դրանց արտադրությունը և տարածումը նախաձեռնել է շվեյցարական "Ինտերնեյշնլ Քոին Հաուս" ընկերությունը: "Դրամների համաստեղություն 2011" միջազգային մրցույթում "Լվածաղիկ Զանգեզուրի" հուշադրամը զբաղեցրել է երրորդ տեղը "Հուշանվերային մետաղադրամ" անվանակարգում։

                                     

9.4. Բուսական և կենդանական աշխարհ "Հայաստանի վայրի ծառերը" շարք

"Հայաստանի վայրի ծառերը" շարքի մետաղադրամները թողարկվել են 2014 թվականին 200 դրամ անվանական արժեքով, պատրաստված են արույրից UNC որակով։

Դիմերեսը ․ կենտրոնում՝ համապատասխան ծառի ճյուղի պատկեևը, նրա լատիներեն անվանումը և մետաղադրամի թողարկման տարեթիվը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ և ծառի հայերեն համառոտ անվանումը։

Դարձերեսը ՝ անվանական արժեքը՝ եզերված զարդանախշային ձևավորմամբ։ Դրամաշուրթը ՝ ատամնավոր։

Տեխնիկական բնութագրեր ․ քաշը՝ 4.50 գ, տրամագիծը՝ 24.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 200 000 հատ։ Էսքիզները ՝ Էդուարդ Կուրղինյանի և Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բնորոշվում են որպես հիշատակային շրջանառու մետաղադրամներ։ Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2015 թվականի միջազգային մրցույթում այս շարքը հաղթել է "Լավագույն հիշատակային շրջանառու մետաղադրամ" անվանակարգում։

                                     

10. Գրականություն

  • Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2015, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2016 - 41 էջ։.
  • Հայաստանի Հանրապետության դրամանիշերը, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, "Տիգրան Մեծ", 2013 - 220 էջ։.
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date 12th Ed., Iola, "Krause Publications", 2017, էջ 44-51 - 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։.
  • Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 45th Ed., Iola, "Krause Publications", 2017, էջ 83-87 - 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։.
  • Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2016, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2017 - 41 էջ։.
  • Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2014 - 28 էջ։.
  • Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2013 - 36 էջ։.
  • Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2014, ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2015 - 32 էջ։.
                                     

11. Արտաքին հղումներ

  • ՀՀ ներդրումային դրամներ, ՀՀ ԿԲ կայք.
  • Հայաստանի մետաղադրամների կատալոգ, ehobbex.com ռուս.
  • ՀՀ հուշադրամներ, ՀՀ ԿԲ կայք.
  • ՀՀ հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ, ՀՀ ԿԲ կայք.

Users also searched:

500 դրամ, անահիտ ոսկեդրամ, դրամագետ վաճառասրահ, հայկական թղթադրամներ, հայկական մետաղադրամներ, հուշադրամներ, ոսկե հուշադրամ, տիգրան մեծ հուշադրամ, հայկական, հուշադրամ, Հանրապետության, հուշադրամներ, տիգրանմեծհուշադրամ, հայկականմետաղադրամներ, ոսկեհուշադրամ, հայկականթղթադրամներ, դրամ, ոսկեդրամ, դրամագետվաճառասրահ, դրամագետ, տիգրան, մետաղադրամներ, ոսկե, թղթադրամներ, Հայաստանի, վաճառասրահ, անահիտ, անահիտոսկեդրամ, ՀայաստանիՀանրապետությանհուշադրամներ, հայաստանի հանրապետության հուշադրամներ,

...

Անահիտ ոսկեդրամ.

Համարը ՀՕ 67 Ն Տեսակը Մայր Տիպը. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր պատրաստված հուշադրամներ:. Հայկական թղթադրամներ. Ներկայում և դիտարկելի ապագայում. ՀՀ ՊԵԿ ՄԱԱՊՁԲ 18 1–Լ ծածկագրով մեկ անձից հետ կապված հուշադրամների ձեռքբերում. Հուշադրամներ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դեկտեմբերի 25 ից շրջանառության մեջ է.





Տիգրան մեծ հուշադրամ.

Draft 201: National Assembly of RA. ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում. Ոսկե հուշադրամ. Կենտրոնական բանկը նոր արծաթե. ՀՀ հուշադրամների մասին այս ցանկը գնահատման է ներկայացվում լավ կամ ընտրյալ ցանկ.


Թողարկվել է Նուռ նոր ոսկե Armenia News.

14 01 13 ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից. ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ Պանորամա. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի. ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 1. Հուշադրամի դիմերեսին Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերն է, որից ներքև. Դրամագետ վաճառասրահ. ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի Sputnik. Երևան 2800 արծաթե հուշադրամը, թողարկված ՀՀ. Հուշադրամ Բիզնես 24. ՀՀ կենտրոնական բանկին է պատկանում ՀՀ հուշադրամների թողարկման բացառիկ իրավունքը:.





Ընդունելություն ՀՀ դրամի.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և ​Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ:. Հուշադրամներ Կենտրոնական Բանկ. Դրամագետ վաճառասրահը գտնվում է ՀՀ բանկի կողմից թողարկված հուշադրամների և այլ. Օ Ր Ե Ն Ք Ը. Հայաստանի առաջին Հանրապետության 100 ​ամյակ հուշադրամի դիմերեսին պատկերված են​. Նոր հուշադրամներ են թողարկվել. Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2012 ՀՀ Կենտրոնական բանկ. Material type: materialTypeLabel.


4e92a4a8.pdf.

Հայաստանի Հանրապետության հուշադրամները 2009: ՀՀ Կենտրոնական բանկ. Contributor s ՀՀ. ԿԲ ն շրջանառության մեջ է դրել. 5 ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է ՀՀ Սահմանադրության Առաջարկների մշակում՝ հուշադրամների թողարկման վերաբերյալ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. ՀՀ կենտրոնական բանկը սույն թվականի նոյեմբերի 16 ից շրջանառության մեջ է դրել.


ԿԲ ն թողարկել է 3 հուշադրամ Լրագիր.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության 1996. Կառավարության որոշումներ e. ՀՀ կենտրոնական բանկի կողմից կարժանանան դրամական պարգևների և հուշադրամների։. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 ամյակ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ 1 ին կարգի հաշիվը 2520 ​Հուշադրամներ:.





ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ.

Համաձայն գնումների մասին ՀՀ օրենքի՝ կայացել է՝ հուշադրամներ: 2.Փետրվարի 7 ին,. ԿԲ ն հուշադրամ է թողարկել B4B.am. Կոմիտաս 150 հուշադրամը Տարվա 3 րդ տեղը. ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․. Հայաստանի ԿԲ ն ԵԱՏՄ ին նվիրված. ՀՀ կառավարությունը անհապաղ պետք է դիմի 100 ամյակ թողարկվել է 2 հուշադրամ. Կոմիտաս 150 հուշադրամը Տարվա. Մետաղադրամներ, հուշադրամներ, հուշամեդալներ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ ԿԲ ԳՀԶ կենտրոնում այցելուները.





ՀԽ նախագահի շնորհավորական ուղերձը.

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների. Նորություններ ՀՀ Քննչական Կոմիտե. 2013 թվականի նոյեմբերի 22 ին ՀՀ Վայոց և արծաթե հուշադրամների հավաքածուի. Երևան 2800 հուշադրամը միջազգային. Հայաստանի Կենտրոնական բանկը կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ.


ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան.

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ​ՀԱՅՈՑ Լայնականջ ոզնի արծաթե հուշադրամ. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐՏԵԿ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական մետաղադրամի այդ թվում՝ հուշադրամի և.





DocumentView Arlis.

Համար Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2013. Հայաստանի ազգային գրադարան. ՀՀ. Կենտրոնական բանկի այցելուների. Ընդունող մարմինը, ՀՀ Ազգային ժողով, Ընդունման ամսաթիվը, 21.06.2014 ակտիվներում ​արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ,. Պաշտոնական լրահոս Հայաստանի. Պատկերված է դրվագ Աշտարակ կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի. Կոհա առցանց քարտարան. 2.2 Մասնակիցը ներկայացնում է Մրցույթի հայտը 1.2 կետում նշված հուշադրամի դիմերեսի և.


Գիտական, նորարական և.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010 2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ. ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է. Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ​ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, REPUBLIC OF. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՊՀ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտնում է երեշ հուշադրամի. 1 Հայաստանի Հանրապետության ԵՊՀ. ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 1 ից անվանական արժեքով արծաթյա հուշադրամներ.


Վիքիպեդիա:Գնահատում Հայաստանի.

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19 ից Հիշեցնենք, որ հուշադրամները. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ Վաչե և. Հանրապետությունում 1991 թվականից թողարկված հուշադրամներ և նամականիշներ: Share.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →