Back

Դիլիջան - հայաստանի հանգստավայրեր. Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրո ..



                                               

Դիլիջան (թերթ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիլիջան այլ կիրառումներ "Դիլիջան", երկօրյա թերթ Խորհրդային Հայաստանում, ՀԿԿ Դիլիջանի քաղաքային կոմիտեի և աշխատավորների դեպուտատների քաղաքային սովետի օրգանը։ Առաջին անգամ լույս է տեսել 1958 թվականից, Դիլիջանում։ Լուսաբանել է կուսակցական կազմակերպությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, շինարարության, քաղաքային տնտեսության աշխատանքները, առանձին ուշադրություն նվիրել առողջարանային քաղաքի կյանքին, շրջանի բնության և պատմական ու հնագիտական հուշարձանների պահպանությանը։ Պատմել է Մայիսյան ապստամբությանը և Երկրորդ աշխարհամարտի գերմանա-սովետական առաջնագծում դ ...

                                               

Իմպուլս ՖԱ

"Իմպուլս" Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1985 թվականին, Դիլիջան քաղաքում։: Խորհրդային Հայաստանի վերջի տարիների ակումբը գրավեց երկրորդ դիվիզիայի երկրորդ տեղը։ Այս գոտում միայն խաղացել են հայկական ԽՍՀՄ ակումբները։ Ակումբները բաժանվում են երկու ենթախմբերը, իսկ Իմպուլսը հայտնվել է երկրորդ ենթախմբում։ Սպորտի վարպետ և վաստակավոր մարզիչ Հրաչիկ Խաչմանոււկյանի թիմը ի վերջո գրավում է յոթերորդ տեղը և անցնում երկրթրդ փուլ։ Երկրորդ փուլի վերջում թիմը գրավում է 15-րդ տեղը առաջ թողնելով Չարենցավանի "Մուշ"թիմին՝ խփած և բաց թողած գնդակների թվով։ Լավագույն ռմբարկու դարձավ Ռ. Համոբյակը գրավելով 6-րդ տեղը ռ ...

                                               

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դիլիջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի այլ կիրառումներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական կառուցվող եկեղեցի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Աղստև գետի աջ ափին։ Եկեղեցու կառուցումն ընթացքի մեջ է։ Եկեղեցին կառուցվելում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի" և "Դիլիջանի զարգացման հիմնադրամի" համատեղ մասնակցությամբ։ Շինարությունը ֆինանսավորելում են Գագիկ Ադիբեկյանը, Մաքսիմ Աթայանցը, Ռուբեն Վարդանյանը և Արմեն Կարապետյանը։

                                               

Ժողովրդական արվեստի թանգարան (Դիլիջան)

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան, Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի Դիլիջանի մասնաճյուղ։ Ստեղծվել է 1979 թվականին` բանահավաք և գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։

                                               

Անտառի արքա (քանդակ, Դիլիջան)

1966 թվականին Արա Սարգսյանն ընտանիքով հանգստանում էր Դիլիջան քաղաքի անտառապատ լեռան լանջին՝ Աղասի Խանջյանի կառուցած կառավարական ամառանոցում։ Տարածքում շրջելիս քանդակագործը ճյուղերը տարածած մի հսկա ծառ է նկատել և նրա մոտ միտք է հղացել ծառին շունչ տալ։ 1923 թվականին Արա Սարգսյանն արդեն ստեղծել էր "Այծեմարդ" փայտե դիմաքանդակը որն ըստ հին հունական դիցաբանության համարվում է անտառի աստվածային կերպար։ 1967 թվականին Արա Սարգսյանն այն ձևափոխում է, նոր տեսք տալիս և անվանում "Անտառի արքա" ։

                                               

Դիլիջան-Սևան թունել

Դիլիջան-Սևան թունել, ավտոմոբիլային թունել Հայաստանում։ Մ 4 ճանապարհով միմյանց է կապում Տավուշի մարզի հարավ-արևմուտքը և Գեղարքունիքի մարզի հյուսիս-արևելքը։

                                               

Դիլիջան (այլ կիրառումներ)

Դիլիջան, կարող է վերաբերել՝ Դիլիջան - ածխաթթվական, հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր. Դիլիջան - երկօրյա թերթ Խորհրդային Հայաստանում. Դիլիջան - քաղաք Հայաստանի Տավուշի մարզում.

                                               

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, հիմնադրվել է 1950 թվականին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից, այցելուների համար բացվել է 1952 թվականին։ Թանգարանի պատկերասրահն ստեղծվել է 1958 թվականին։ Ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

                                               

Հարբած անտառ (Դիլիջան)

Հարբած անտառ - Բնական հուշարձան Դիլիջան քաղաքին հարակից տարածքում։ Առաջացել է սողանքների հետևանքով։ Հիմնական ծառատեսակները սոճիներ են, որոնք սողանքի պատճառով թեքվել են։

                                               

Մոնթե Մելքոնյանի հուշարձան (Դիլիջան)

Մոնթե Մելքոնյանի հուշարձան, գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տարածքում։ Տեղադրվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին։ Քանդակագործ՝ վաստակավոր նկարիչ Լևոն Թոքմաջյան։

                                               

Սուրբ Աստվածածին եկեղեցի (ավերված, Դիլիջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի այլ կիրառումներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու ավերված տաճար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Քանդվել է 1936 թվականին։ Քաղաքում կա նաև համանուն մեկ այլ եկեղեցի, որը նախկինում Պողոսքիլիսա գյուղի տարածքում էր գտնվում ։

                                               

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Պողոսքիլիսա, Դիլիջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի այլ կիրառումներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ։ Քաղաքում կա համանուն նաև մեկ այլ եկեղեցի։

Դիլիջան
                                     

Դիլիջան

Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է "Հայկական Շվեյցարիա" կամ "Փոքր Շվեյցարիա" ։ Համարվում է Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, որը անմիջականորեն հարում է "Դիլիջան ազգային պարկ" բնության հատուկ պահպանվող տարածքին։

Ըստ 2015 թվականի համապետական մարդահամարի տվյալների՝ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է 23.700 մարդ։ Բնակչությունը առավելապես միատարր է ճնշող մեծամասնությունը հայերն են։

Դիլիջանը նաև զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է։ Համայնքի կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը, որը համարվում է քաղաքի պատմական կենտրոնը, հայտնի է իր ինքնատիպ ճարտարապետությամբ, ինչպես նաև արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանը նշանավորվում է նաև որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն։

Հայաստանի Կառավարությունը ծրագրում է Դիլիջանը դարձնել տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը։ 2013 թվականից այստեղ է գործում ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը։ Համայնքում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի ամենանշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից ի վեր Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկված է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում։

Ներկայումս Դիլիջանը համարվում է Հայաստանի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը։

                                     

1.1. Անվանում Դիլիջան անունը ժողովրդական բանահյուսության մեջ

Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածքներ, որոնք, որպես կանոն, ժողովրդական բանահյուսության արդյունք են։ Ամենահայտնի տարբերակի համաձայն բնակավայրը անվանվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի։ Դիլին ինքնամոռաց սիրահարված էր իր իշխանավոր տիրոջ դստերը և նույնիսկ մոռացել էր իրենց միջև առկա բազմաթիվ տարբերությունների մասին։ Մի օր իշխանը իմանալով այդ մասին, հրամայում է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որպեսզի ոչ ոք այլևս նրան գտնել չկարողանա։ Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրում էր մինուճար որդուն՝ "Դիլի՜, Դիլի՜ ջան" կանչելով։

Մեկ այլ վարկածի համաձայն "դիլի ջան" նշանակում է "քաղցր լեզու" և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են "Դիլիջան" անվանումը։

                                     

1.2. Անվանում Դիլիջան անվան ծագումնաբանությունը

Մոսկվայի կայսերական հնագիտության ընկերության անդամ՝ պատմաբան Մեսրոպ Սմբատյանցն 1895 թվականին գրված "Տեղեկագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի" աշխատությունում գրել է.

Մելիք Դիլիջանի անունը նշվում է նաև Տաթևի վանքի հարկատուների ցանկում՝ 41 համարի տակ։ Սերո Խանզադյանը հիշատակում է գերեզմանաքարի մի արձանագրությունը՝ "Ես՝ Սարգսի որդի, Դիլիջանի թոռ…", ինչից հետո արձանագրությունը անընթեռնելի է եղել։ Հնարավոր է եզրակացնել, որ անունը ծագել է 16-րդ դարում տեղում բնակություն հաստատած ոմն Դիլիջանից։ Սակայն 17-րդ դարում անկասկած արդեն այսօրվա բնակավայրը հիաշատակվում է Դելիջան ձևով որպես մեծ՝ 300 տուն ունեցող բնակավայր Ժան Շարդենի կողմից։

Հավանական է նաև կապը Իրանի արևմուտքում գտնվող Դելիջան քաղաքի հետ, սակայն այս վարկածը չունի փաստական հիմնավորում։

                                     

2. Շրջանի պատմություն

Դիլիջանի տարածքը պատմականորեն մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի կազմի մեջ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր։

19-րդ դարի 70-ականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը Դիլիջանի տարածքում սկսել է ապրել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերից՝ դեռևս մթա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին։ Դամբարանադաշտեր են հայտնաբերվել Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը պահվում են ինչպես Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի ու Երևանի թանգարաններում, այնպես էլ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում։

Դիլիջանի հիմնադրման տարեթիվը գիտությանը հայտնի չէ։ Առավել մեծ կարևորություն է ստացել Արշակունիների թագավորության շրջանում՝ դառնալով թագավորական ամառանոց։ Վերոնշյալ վարչատարածքային կարգավիճակը պահպանվում է մինչև 4-րդ դաը՝ 378 թվական։ Իրավիճակային փոփոխության պատճառը Հայաստանի առաջին բաժանումն էր Բյուզադական կայսրության և Պարսկաստանի միջև։ 4-րդ դարից ի վեր Դիլիջանի ներկայիս տարածքը, որը նույնականացվում է Հովք ամառանոցային բնակավայրի հետ, միավորվում է հյուսիսային Հայաստանի Գուգարք նահանգի Ձորափոր գավառի կազմում։ Կապված պատմական իրադարձությունների հետ քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայան Ձորափոր գավառի, իսկ ավելի ուշ Կուստ-Արցախյան նահանգի կազմի մեջ։

10-11-րդ դարերի հայ ականավոր գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, ռազմաքաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Գրիգոր Բջնեցի իր ստեղծագործություններից մեկում արտահայտել է հետևյալ միտքը․

Տարածաշրջանը աննախադեպ զարթոնք է ապրել զարգացած միջնադարում, հատկապես՝ Բագրատունյաց հայոց գերագահության ներքո գտնվող Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում։ Այդ շրջանում՝ 10-13-րդ դարերում, Դիլիջանի հարակից տարածքներում հիմնադրվում են Հաղարծնի վանական համալիրն ու Գոշավանքը։ Վանական համալիրներն արագորեն զարգանալով սկսել են ծառայել որպես մշակութային և կրթական կենտրոններ։ Հաղարծինը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկն է։ Դիլիջանում և հարակից տարածքում պահպանվել են միջնադարյան շատ ու շատ այլ կրոնական և կրթական կենտրոններ ևս, ինչպիսիք են օրինակ Ջուխտակ վանքը և Մաթոսավանքը։

1501-1502 թվականներին Արևելյան Հայաստանի տարածքի մեծ մասը՝ ներառյալ ժամանակակից Տավուշի մարզը, նվաճում է Սեֆյան Իրանի Շահ Իսմայիլ I շահը։

Դիլիջանի տարածաշրջանի հանրահայտ կրոնական և կրթական կենտրոնները միջնադարում


                                     

3. Դիլիջան քաղաքի պատմություն

Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ 13-րդ դարում ժամանակակից Դիլիջանի շրջակայքում հիմնադրվել է Բուջուր Դիլի կամ Պուճուր Դիլի բնակավայրը։

Գրավոր աղբյուրներում Դիլիջանը առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում՝ 17-րդ դարում։ Շարդենը գրում է, որ հասել են Դելիջան անունը կրող մի քաղաք, որն ուներ 300 տուն։ Մոտակայքը բնակեցված է քրիստոնեաներով՝ հայերով ու վրացիներով, ովքեր ապրում են առանձին գյուղերում, ու այնքան լարված հարաբերություններ ունեն, որ որևէ գյուղում համատեղ չեն բնակվում։ Շարդենը նշում է, որ տեղանքը՝ վեց մղոն տրամագծով, ղեկավարվում է Ղամշի խանի կողմից ու մտնում է Ղազախ գավառի մեջ, որը իր հերթին բնակեցված է կովկացի լեռնեցիների կողմից, ովքեր սերում են Կասպից ծովի հյուսիս-արևելքում բնակվող ղազախներից։ Ըստ Շարդենի՝ գավառը ենթարկվում է Պարսկաստանին՝ Շահ Աբբասի կողմից այն ու Վրաստանը գրավելուց ի վեր։

18-րդ դարի վերջին բնակավայրի ծավալները զգալի նվազել էին։ 1804 թվականներից սկսած Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում նախ նախկին Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ այնուհետև ողջ տարածաշրջանը 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով դառնում է Ռուսական կայսրության մաս։ Քաղաքի բնակչությունը աստիճանաբար սկսում է աճել։ Ըստ այդ շրջանի պատմական աղբյուրների՝ Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն, ընդ որում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխվել են բնակչության Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև այժմյան Նոյեբերյանի շրջանի Կոթի գյուղից՝ կազմելով բնակավայրի հիմնական բնակչությունը։ Իսկ 1826 թվականին "Դելիջան" անվան ներքո հիշատակվում է Ղազախի "դիստանցիայի" 72 գյուղերից մեկը, որն ուներ 60 տուն։

Քաղաքը հիշատակում է Ալեքսանդր Գրիբոեդովը, ով 1829 թվականի փետրվարի 2-ին Երևանի ճանապարհին գիշերում է Դիլիջանում։

Դիլիջանի հարևանությամբ 1844 թվականին դեպի տարածաշրջան արտաքսված ռուս հնապաշտների կողմից հիմնադրվում է Գոլովինո ու Պապանինո գյուղերը, որոնք 20-րդ դարում միացվում են քաղաքին՝ դառնալով Դիլիջան քաղաքի թաղամասեր։

1868 թվականին Դիլիջանում բացվում է առաջին հանրակրթական դպրոցը։ Մշակույթի զարգացման համար հուսալի պայմաններ ստեղծվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1890-ական թվականներին կազմակերպվում են բազմաթիվ թատերախմբեր, իսկ արդեն 1908 թվականին բացվում է Դիլիջանի առաջին գրադարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին Դիլիջանը դառնում է հայտնի լեռնային հանգստավայր, որի արդյունքում քաղաքը սկսում է սիստեմատիկ զարգացում ապրել։ 19-րդ դարի վերջին քաղաքում բացվում են մի շարք զվարճալի կենտրոններ, իսկ հայտնի բացօթյա թատրոնը, որը հայտնի է դառնում "Ռոտոնդա" անվանումով, կառուցվում է 1900 թվականին։ Թատրոնը կարճ ժամանակահատվածում դառնում է սիրված վայր տեղացիների և Դիլիջան այցելող ռուս մտավորականների համար։ Այդ ժամանակաշրջանում շատ բնակելի տներ սկսում են կառուցվել յուրօրինակ ավանդական ճարտարապետական ​​ոճով։ Թիֆլիսից և Հարավային Կովկասի այլ շրջաններից շատ մեծահարուստ հայեր ժամանելով Դիլիջան այստեղ կառուցում են շքեղ ամառանոցներ։ Դիլիջանի ճարտարապետությունը աչքի էր եռանկյունաձև սալիկապատ տանիքով, ավանդական նախշերով և սպիտակեցված պատերով։ Այս քաղաքաշինական ոճը արագորեն տարածվում է Աղստևի հովտի գրեթե բոլոր գյուղերում։ 20-րդ դարի սկզբին Դիլիջանում վերելք է ապրում արհեստագործությունը։ Մետաղագործությունը, գորգագործությունը, կերպարվեստը, փայտագրությունը և ժողովրդական մյուս արհեստները դառնում են Դիլիջանի առօրյայի կարևորագույն մասը։

1918 թվականին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, Դիլիջանը դառնում է գեներալ Թովմաս Նազարբեկյանի ղեկավարած հայկական զորախմբերի գլխավոր հենակետը։ Առաջին հանրապետության 1918-1920 թվականներ անկախության կարճատև շրջանից հետո քաղաքը դառնում է նորաստեղծ Խորհրդային Հայաստանի ՀԽՍՀ մաս։ 1930 թվականին Դիլիջանը միավորվում է Իջևանի նորաստեղծ շրջանի կազմում։ 1958 թվականին Դիլիջանը ստանում է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Հայաստանի անկախացումից հետո 1995 թվականի վարչական բարեփոխումների արդյունքում Դիլիջանը դառնում է Տավուշի մարզի քաղաքներից մեկը։ Ներկայումս Դիլիջանը ոչ միայն Հայաստանի նշանավոր լեռնային առողջարաններից մեկն է, այլ հավակնում է դառնալ միջազգային կրթական և տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։

                                     

4.1. Աշխարհագրություն Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ

Դիլիջանը տեղակայված է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Տավուշի մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքից 35-40 կմ, մայրաքաղաք Երևանից 96 կմ, Վանաձորից 38 կմ, իսկ Սևանա լճից՝ 33 կմ հեռավորության վրա։ Դիլիջան քաղաքը հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան գյուղերի հետ միասին ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում։

Համայնքը հյուսիսից և արևելքից սահմանակից է Ծաղկավան համայնքին, արևելքից՝ Սևքար, Ենոքավան, Գետահովիտ, Գանձաքար, Իծաքար, Նավուր համայնքներին, հարավից Գեղարքունիքի մարզին, հարավ-արեւմուտքից՝ Կոտայքի մարզին, արևմուտքից՝ Լոռու մարզին։ Դիլիջան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1100-1300 մետր բարձրության վրա՝ շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելքում հարում է Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Միափորի և հարավ-արևելքից՝ Արեգունի անտառաշատ լեռներին։ Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառային տարածություններով, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են ալպյան մարգագետիններով։ Քաղաքը անմիջապես փռված է Աղստև գետի հովտում։

Բնակավայրի ողջ երկայնքով ձգվող Աղստևից բացի Դիլիջանի տարածքում հոսում են նաև Աղստևի վտակները։ Վտակներից Բլդանը և Ղշտողանը, որոնք քաղաքի կենտրոնական մասում միանում են Աղստևին։ Թեղուտ գյուղի մոտակայքում նրան է միանում Հաղարծին վտակը, իսկ ներքին Գոշ գյուղի սկզբնամասում ամենամեծ վտակը՝ Գետիկը։ Վերոնկարագրյալ ներքին ջրերը առանձնակի հմայք են հաղորդում Դիլիջանի բնապատկերին։ Դիլիջանի լանդշաֆտները հիմնականում ծածկված են անտառներով։ Քաղաքային բնակավայրի մոտակայքում տարածվող անտառահատվածում է գտնվում Դիլիջանի ազգային պարկը, որը Հայաստանի նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկն է։ Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում։

                                     

4.2. Աշխարհագրություն Կլիմայական պայմաններ

Դիլիջանի կլիման բարեխառն լեռնային է, որը բնորոշվում է ցուրտ ձյունառատ ձմեռներով ու տաք բավականաչափ խոնավ ամառներով։ Այսօրինակ եղանակային պայմաններում հաճախակի են լինում մառախուղները։ Օդի հարաբերական խոնավությունը կազմում է 70%։ Օդի չորությունը առանձնապես արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին։ Արևափայլի տևողությունը 2091 ժամ է։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-650 մմ։

Հունվարյան միջին ջերմաստիճանը 0-2°C է, հուլիսյանը՝ 18-20°C։ Տարվա կտրվածքով օդի միջին ջերմաստիճանը կազմում է +8.3°C։

Դիլիջանը միջին լեռնային անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին եւ բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը։

                                     

5. Տնտեսություն

Դիլիջանում առավել զարգացած են առողջարաններին սպասարկող արդյունաբերության ճյուղերը։ Իբրև առողջարանային քաղաք Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը, հատկապես անասնաբուծությունը և բանջարաբուծությունը։

1932 թ ին շահագործման է հանձնվել ՀԷԿ-ը։

1949 թ-ից գործում է քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ "Դիլիջան" հանքային ջրերի գործարանը։

2010 թ-ին շահագործման է հանձնվել Աղստև-1 ՀԷԿ-ը, որն ունի 2.88ՄՎտ հզորություն։

                                     

6. Առողջարաններ

Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, "Դիլիջան" մանկական հակատուբերկուլյոզային հանգստյան տունը։

1921 թվականին անվանի բժիշկ Գրիգոր Սաղյանը տեղափոխվել է Դիլիջան, որտեղ հիմնել է մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը։

1958 թվականին քաղաքի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը։

                                     

7.1. Մշակույթ Ամֆիթատրոն

Արդեն 7-րդ տարին է, ինչ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը համախմբում է տարբեր երկրներից Հայաստան ժամանած մնջախաղացներին, անհատ ստեղծագործողներին և թատերախմբերին։ Օգոստոսի 13-ին, 2019, VII միջազգային փառատոնի թատերախմբերը ելույթ ունեցան Դիլիջանի ամֆիթատրոնում։ Միջազգային փառատոնի մասնակից 7 երկրներից դիլիջանյան բեմում հանդես եկան Ճապոնիայից, Արգենտինայից և Իրանից ժամանած թատերախմբերը և անհատ կատարողները։ Ճապոնիայից ժամանած Միյակո Իշիդատեն ներկայացրեց "Փերին գալիս է" բեմականացումը, Պեդրո Լիսերը Արգանտինայից՝ "Երազներ", իսկ "Սոնար" թատերախումբը՝ Իրան "Օտարացում" բեմականացումները։

                                     

7.2. Մշակույթ Կիրառական արվեստ

Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։ Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը 1291 թ., որը դրված է Գոշավանքում։

Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը և այլ ժողովրդական արհեստներ։ Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը։ Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության և կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում։ Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը։ Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Փայտագործ վարպետ Ռևիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում։ Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները և խաչքարերը։

Զարգացած է նաև ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը։ Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը և ուրիշներ։ Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները։ Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և "Դիլիջան" պատմամշակութային արգելոց-թանգարանում։



                                     

7.3. Մշակույթ Ճարտարապետություն

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Հարավային Կովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և XIX դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման "Դիլիջանյան ոճը" ։

Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 1960-1980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը ՀԿԿ քաղկոմի շենքը ներկայումս՝ քաղաքապետարան, հեղինակներ՝ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան, քաղխորհրդի նախկին շենքը հեղինակներ Ս. Գյուլզատյան, Կ. Մատինյան, կապի հանգույցի շենքը հեղինակ՝ Գ. Աչյան, կինոթատրոնը հեղինակներ՝ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան, քաղաքային գրադարանը հեղինակ Գ. Առաքելյան, կենտրոնական հանրախանութը հեղինակներ՝ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան, հյուրանոցը հեղինակ՝ Գ. Աչյան։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թվականին։

1983 թ ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից ճարտարապետ՝ Է. Ալթունյան։ 1984 թ ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։

Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից։ Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։



                                     

7.4. Մշակույթ Եկեղեցիները

Դիլիջանից արևմուտք են գտնվում "Ջուխտակ" վանքը և "Մաթոսավանքը" ։ Քաղաքն ունեցել է նաև 2 եկեղեցի, որոնք ներկայումս չեն պահպանվել։ Դրանցից մեկը ըստ երևույթին կանգնած է եղել ներկայիս Ավտոկայանի տեղում ու օծված է եղել որպես Սուրբ Աստվածածին։ Այն կիսավեր է եղել դեռևս 1842 թվականին՝ ըստ Սարգիս Հասան-Ջալալյանի հիշատակությունների։ Եվս մեկ եկեղեցի եղել է ներկայիս փոստատան հարևանությամբ, որը վերջնականապես խարխլվել է 1870-ականներին։ Դրա հարևանությամբ՝ ներկայիս "Դիլիջան" կինոթատրոնի տեղում կառուցվել է ևս մեկը, որը իր հերթին ավերվել է 1935-1936 թվականներին։

                                     

7.5. Մշակույթ Մամուլ

Քաղաքը ապրել է հարուստ գրական կյանքով։ Դիլիջանում է ծնվել և իր մանկությունը անցկացրել հայտնի գրող Վախթանգ Անանյանը։ Քաղաքի սիրված բանաստեղծներից էր Գևորգ Զարենցը Ղազարյանը, որը ունի նաև մանկական հիանալի ստեղծագործություններ։ Մի քանի հրատարակված բանաստեղծությունների հեղինակ է Մկրտիչ Գրիգորյանը։ Քաղաքի ճանաչված բանաստեղծներից է Միքայել Սերունցը Անանյանը։ Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն Հովսեփյանի ստեղծագործությունները։

1958 թ ից հրատարակվում է "Դիլիջան" թերթը ընդհատվել է 1963-1964 թթ., վերահրատարակվել է 1965 թ. մայիսի 5-ին։ Այժմ այն երկշաբաթաթերթ է, ուր զետեղվում են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ 2006 թ. մայիսից հրատարակվում է "Երիտասարդական գործունեության ակումբ" հասարակական կազմակերպության "Երիտասարդ Դիլիջան" ամսաթերթը։ 1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղական RT-V հեռուստաընկերությունը, որն ամենօրյա հաղորդումներով լուսաբանում է քաղաքային կյանքը։

2016 թվականի դեկտեմբերից հրապարակվում է "Կորիզ" թերթը, որի խմբագիրներն են Դիլիջանի պատանիները։ "Կորիզը" Դիլիջանի միակ գունավոր թերթն է։ Թերթի համարները կարող եք գտնել այստեղ:

                                     

7.6. Մշակույթ Գեղանկարչություն

Գեղանկարչության զարգացման գործում մեծ ներդրում ունի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կերպարվեստի դպրոց, որի սաներից շատերը շարունակելով կրթությունը դարձել են շնորհալի նկարիչներ։ Դիլիջանցի նկարիչների ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ են գրավում "Հին Դիլիջան" թեմայով գործերը և այժմ Դիլիջանի թանգարանային հավաքածուներում կան հիշյալ թեմային վերաբերվող նկարիչներ Հովհաննես Շարամբեյանի, Ղազարոս Ղազարյանի, Վարազդատ Ամյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Դավթյանի, Գևորգ և Համլետ Մակվեցյանների, Էդիկ Հարությունյանի, Սամվել Ֆրանգուլյանի և այլոց շուրջ 100 ստեղծագործություններ։

                                     

8. Կրթական հաստատություններ

Դիլիջան քաղաքում գործում են 1 միջնակարգ՝ Վախթանգ Անանյանի անվան թ.5 դպրոց, 3 հիմնական՝ թ.2, թ.4, թ.6, և 1 ավագ դպրոց՝թ.1։ 2013-ից գործում են նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը և Թումոյի մասնաճյուղը, 2014 թվականի սեպտեմբերից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, իսկ վերջերս բացվեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը։

Users also searched:

դիլիջան ռեզորթ գներ, երեւան դիլիջան հեռավորություն, էկոկայան դիլիջան ռեզորթ, ընտանեկան հանգստի տուն դիլիջան, հաղարծին հյուրանոց դիլիջան, հին դիլիջան, հյուրանոցներ դիլիջանում, պոպոք դիլիջան, դիլիջան, Դիլիջան, ռեզորթ, հաղարծինհյուրանոցդիլիջան, պոպոքդիլիջան, էկոկայանդիլիջանռեզորթ, ընտանեկանհանգստիտունդիլիջան, դիլիջանռեզորթգներ, երեւանդիլիջանհեռավորություն, դիլիջանում, հինդիլիջան, հեռավորություն, հյուրանոց, պոպոք, էկոկայան, ընտանեկան, հանգստի, տուն, գներ, երեւան, հաղարծին, հյուրանոցներ, հյուրանոցներդիլիջանում, հայաստանի հանգստավայրեր. դիլիջան,

...

Հին դիլիջան.

Դիլիջան AriTes. Դիլիջանի Համայնքային Կենտրոնը դու ես. Մեր առաքելությունն է հարթակի ստեղծման. Հաղարծին հյուրանոց դիլիջան. Դղյակ Հյուրանոց Դիլիջան AllHotels AllHotels. Dilijan municipality official website complete information about Dilijan and Dilijan Municipality. Պոպոք դիլիջան. Դիլիջան Բիզնես 24. Դիլիջանում մեկնարկեց 7 րդ ամենամյա Բիզնես Արմեն Սարգսյանն այցելել է UWC Դիլիջան.





Դիլիջան ռեզորթ գներ.

Դիլիջան հանքային ջրերի գործարան. Ազգային պարկը գտնվում է հանրապետության հյուսիս արևելքում: Պարկը. Էկոկայան դիլիջան ռեզորթ. Դիլիջան ազգային պարկը՝ ավելի. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի հիասքանչ անկյուններից մեկում Դիլիջանում, Աղստև գետի. Երեւան դիլիջան հեռավորություն. ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴԻԼԻՋԱՆ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների.


Հյուրանոցներ դիլիջանում.

Հայաստանի Հանրապետության. Դիլիջանի կենտրոնական դպրոց. 2013 թվականին ​Այբ կրթական հիմնադրամը, ՀՀ կենտրոնական. Դիլիջան մասնաճյուղի. Մենք որոշեցինք առանձնացնել որոշ արշավային երթուղիներ Դիլիջան ազգային.





Արդշինբանկ Դիլիջան.

Դիլիջան Հետադարձ կապ. © 2021Դիլիջան հյուրանոցյին առողջարանային համալիր. Կճուճ Kchuch Դիլիջան, ամառ, և՛ արև, և. Առողջարաններ, հանգստյան տներ և հյուրանոցներ Դիլիջանում: Դիլիջանի հյուրանոցների. Դիլիջան Տավուշի մարզպետարան. Ամառային հանգիստ Դիլիջանում: Ամրագրեք համարներ Dilijan Park Resort & Villas ում 20% զեղչով,.


Դիլիջան մասնաճյուղ ARMBUSINESSBANK.

Հաղարծին Հյուրանոց Դիլիջան. Լավ 7.3. Ըստ կարծիքների. Դիլիջան, Կամոյի 121. Ամփոփ. Dilijan Central School – – A New Culture of Learning. Երեւան: Մեդիամաքս: Դիլիջան ազգային պարկը զբոսաշրջիկների ու այցելուների համար. Դիլիջան Հայք MNtour. Դիլիջան Սոց Փաթեթներ. Հանգստյան տուն ​Հայք, ք. Դիլիջան. 1գիշեր 2օր – 2անձ. Փաթեթի. Դիլիջան, Պարզ լիճ․ ֆոտոշարք CIVILNET. Դիլիջան. Այս լեռնակլիմայական հանգստավայրը բոլոր կողմերից շրջապատված է Դիլիջանի.


Դիլիջան Առավոտ Լուրեր Հայաստանից.

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ. Կազմակերպության. YCCD: Գլխավոր. Դիլիջան ing. Ազատուհի Խաչատրյան. Հյուսիսային ավտոկայանն այն վայրն է, որտեղ​. Դիլիջան համայնքի սեփականությունը. Ա Դիլիջան ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության. Դիլիջան Հայաստան Armenpress History. UWC Դիլիջան. Europe. Քոլեջը ստեղծելու գաղափարը Բարեգործական համերգ Դիլիջանում.





Դիլիջան ing Հետք.

Սեփականաշնորհված տնամերձ հողատարածք Դիլիջանում, ընդհանուր 760 քառ.մետր տարածքով:. Dilijan Տների վարձակալություն վարձով. 2015 թվականի հունվարի 1 ի դրությամբ Դիլիջանի մշտական բնակչությունը կազմում է 23.8. Հին Դիլիջան 17 Մանանա. Օպերատիվ և ստույգ տեղեկատվություն աշխարհում և երկրում տեղի ունեցող. Արշավային երթուղիներ Դիլիջան. Դիլիջան կատեգորիայի հոդվածները. Ստորև բերված է այս կատեգորիայի 2 էջ՝ 2 ից։.





Դիլիջան Ռեզորթ AllHotels AllHotels.

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի նա որպես հաշվապահ է աշխատել Դիլիջանի. Սևանավանք, Դիլիջան, Հաղարծին. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական. Հյուրանոցներ ու հանգստյան տներ. Որը գտնվում է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց 2 15 հասցեում: Նորաբաց մասնաճյուղը ևս​.


Դիլիջանի Համայնքային Կենտրոն.

Դիլիջան ԲԿ ի COVID 19 ի բաժանմունքը օգոստոսի 1 ից այլևս չի գործում. Թեմատիկ նորություններ: Դիլիջան. Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ ի տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների. 10 հետաքրքիր փաստ Դիլիջանի մասին. Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ դրախտավայր Դիլիջանում է գտնվում.





ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ.

Մաթոսավանք, Ջուխտակ վանք, Դիլիջան, Պարզ լիճ, Գոշ, Իջևան, Մակարավանք տուր և քայլարշավ. Մակարավանք, Դիլիջան տուր, Պարզ լիճ. 2. Լենինի հուշարձանը Դիլիջանում 1. Նորակառույց դպրոց Դիլիջանում 1. Դիլիջան. Դիլիջան ԲԿ ի COVID 19 ի բաժանմունքը. Հայտատու Դիլիջան համայնք. Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 35 րդ.


Դիլիջան Հայաստանի հյուրանոցների.

3901, Դիլիջան 01, ք.Դիլիջան 3902, Դիլիջան 02, գ.​Թեղուտ, 1 ին փողոց 36 3903, Դիլիջան 03, ք.​Դիլիջան. Դիլիջանի քաղաքապետարանի. ԴԻԼԻՋԱՆ ՀՈԹԵԼ ՌԵԶՈՐԹ ԸՆԴ ՍՊԱ Հայաստան, Տավուշի մարզ, Դիլիջան Գետափնյա փող., 66 շենք. Դիլիջան Բնակարանային Համալիր. Դիլիջան հանքային ջրերի գործարանը ստեղծվել է 1947 թվականին: Դիլիջան հանքային ջրի.


Մետաքսի Ճանապարհ 3: Դիլիջան.

Դիլիջան, ամառ, և՛ արև, և՛ զով։ Կճուճ՝ համեղ հեքիաթ Դիլիջանում Լուսանկարների համար. ԴԻԼԻՋԱՆ ՀՈԹԵԼ ՌԵԶՈՐԹ ԸՆԴ ՍՊԱ. Դիլիջան Ռեզորթ Հյուրանոց, առաջարկում է ձեզ անցկացնել կատարյալ հանգիստ Դիլիջանի​. Հողատարածք Տավուշում, Դիլիջան. Դիլիջան, Մյասնիկյան փ. 37 2 աշխատանքը: Նշված մասնաճյուղը կվերաբացվի ս.թ.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →