Back

ⓘ Իզմիրլյան բժշկական կենտրոն, Երևանում տեղակայված բժշկական կենտրոն և հետազոտական հիմնադրամ։ Բացվել է 1986 թվականին։ Գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջա ..



Իզմիրլյան բժշկական կենտրոն
                                     

ⓘ Իզմիրլյան բժշկական կենտրոն

Իզմիրլյան բժշկական կենտրոն, Երևանում տեղակայված բժշկական կենտրոն և հետազոտական հիմնադրամ։ Բացվել է 1986 թվականին։ Գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հսկողության ներքո։ Բժշկական կենտրոնում գործում է Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը։

                                     

1. Պատմություն

Իզմիրլյան բժշկական կենտրոն-ինստիտուտը բացվել է 1986 թվականին Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա և հանդիսանում է "Սուրբ Ներսես Մեծ" գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը։ 1998-2000 թվականներին ինստիտուտը սեփականաշնորհվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից, 2001 թվականին նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 2002 թվականին վերանվանվել է "Սուրբ Ներսես Մեծ" գիտաբժշկական կենտրոն՝ ի պատիվ Հայ Առաքելական եկեղեցու սուրբ Ներսես Ա Մեծի։

2013 թվականին Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի համագործակցությամբ իրականցվել է 12 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագիր, որի արդյունքում հիմնանորոգվել է հիվանդանոցը և կառուցվել նոր մասնաշենք։ Ինստիտուտը վերաբացվել է որպես Իզմիրլյան բժշկական կենտրոն ՝ Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոն։

Իզմիրլյան բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է շուրջ 8000-ից ավելի վիրահատական միջամտություն, ախտորոշիչ և լաբորատոր տարբերակներով հետազոտվում է շուրջ 15000 մարդ։ Բժշկական կենտրոնը հանդիսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ազգային առողջապահության ինստիտուտի և N-1 բժշկական բազային քոլեջի գիտաուսումնական բազա։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →