Back

Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի, 1920 - հայաստանի հանրապետության պատմություն. Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա, 1920 թվականին տեղի ունեցած ռազմ ..



Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)
                                     

Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)

Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա, 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ "հեղափոխական" բոլշևիկյան "կարմիր" Ռուսաստանի և "հեղափոխական" քեմալական "կարմիր" Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։

Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։

Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը Տասնմեկերորդ կարմիր բանակը։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին ՀՀ ներսում իրենց "Հինգերորդ շարասյունները", որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և ՀՀ ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները։

                                     

1. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի նախադրյալներ

1919 թվականին Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից ևեթ անհաշտ դիրք բռնեց ՀՀ-ի և Հունաստանի նկատմամբ, ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումները խոչընդոտողներին և՛ ՀՀ, և՛ Հունաստանը ուզում էին վերականգնել իրենց տարածքային ամբողջականությունը, և առաջնահերթ խնդիր համարեց պայքարը հույների ու հայերի դեմ։ Քեմալականները, որոնք գերակշիռ մեծամասնությամբ նախկին իշխող Երիտթուրքական կուսակցության անդամներն էին, խիստ բացասական, լիակատար մերժողական դիրքորոշում որդեգրեցին Սևրի պայմանագրի նկատմամբ։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայկական անկախությունը, և առավել ևս Արևմտյան Հայաստանի՝ Հայ ժողովրդին վերադարձվելու հարցը թաղվեն թուրքական պետության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ դրված գերեզմանաքարի տակ։

Բոլշևիկների Մայիսյան խռովությունը, որը նրանք հետագայում անվանեցին Մայիսյան ապստամբություն, 1920 թվականի մայիսին կոմունիստական կուսակցության զինված ելույթն էր Հայաստանի առաջին հանրապետության ժողովրդավարական կարգերի դեմ։ Կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի թուրք-թաթարական խմբավորումները, բոլշևիկյան Ռուսաստանի, մուսավաթական Ադրբեջանի և վերջինիս ավագ "եղբայր" և հովանավոր քեմալական Թուրքիայի աջակցությամբ։ Նպատակն էր տապալել դաշնակցականների իշխանությունը և երկրում հաստատել խորհրդային կարգեր։ Մայիսյան խռովությունը զգալի հարված էր Հայաստանի Առաջին Հանրապետության հասարակական–քաղաքական կարգերին և ռազմական անվտանգությանը։ Այն զգալիորեն նպաստեց հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիայի հաղթանակին։

Ռուս–թուրքական դավադրության մաս կազմող "Մայիսյան ապստամբություն" կոչեցյալ հակապետական, հակաժողովրդավարական, հակահայկական, հակաազգային այդ խռովությունը ճնշվեց հիմնականում Հայոց բանակի կողմից։ Ապստամբության պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբության ելած բոլշևիկները աջակցություն չստացան Հայաստանի ժողովրդի կողմից։ Բոլշևիկ ղեկավարները հույս էին դրել դրսի՝ հիմնականում Կարմիր բանակի օժանդակության վրա, այն ինչը տեղի չունեցավ։ Իսկ այլ պատճառներից կարելի է թվարկել ապստամբության անկազմակերպ լինելը, որն անջատ ընթացք ունեցավ, առանց միասնական ղեկավարության։

Ճնշվելով հանդերձ, այս ապստամբությունը սասանեց Հայաստանի կառավարության դիրքերը և լրջորեն թուլացրեց Հայոց բանակի մարտունակությունը։

                                     

1.1. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի նախադրյալներ Ռուսական հետախուզության աշխատանքը Հայաստանի դեմ

Ռուսաստանի Կարմիր բանակը լուրջ նախապատրաստական աշխատանք էր տանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեմ։ Մասնավորապես, նրանց հետախուզությունը հույժ գաղտնի տվյալներ էր հավաքում հայկական բանակի թվաքանակի ու սպառազինության և այլ կարևոր մարտավարական, օպերատիվ, ռազմավարական հարցերի մասին, որոնք հետագայում փոխանցվեցին նաև թուրքական կողմին և նպաստեցին Հայաստանի պարտությանը։

                                     

2.1. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք Հայաստանի դեմ ռուսական և թուրքական չորս - հինգ ռազմաճակատներ

Հայկական բանակը պատերազմի սկզբում ունէր 22 000 զինվոր և սպա, հոկտեմբերի 2-րդ կեսին այդ թվաքանակը՝ աճելով՝ հասավ 55 000-ի, որից 32 000-ը՝ բուն կռվող ուժն էր, իսկ 23 000-ը՝ զանազան օժանդակ զորամասեր և ստորաբաժանումներ։ Հայոց Բանակի սպարապետը գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր, ՀՀ ռազմական նախարարը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը։

Ամբողջ բանակը բաժանված էր 4 հիմական ռազմաճակատների։

1. Կարսի ռազմաճակատ, համարվում էր գլխավոր ռազմաճակատը։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Ռազմաճակատի հրամանատարը՝ գեներալ Մովսես Սիլիկյան։

2. Սուրմալուի ռազմաճակատ։ Թուրք-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատարը՝ Դրո Դրաստամատ Կանայան։

3. Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Նախիջևան-Շարուրի ռազմաճակատ։ Կամ՝ Շարուր-Դարալագյազի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։ Հայոց զորքերի Հրամանատար՝ գեներալ Շելկովնիկյան։

4. Ղազախի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։

5. Բասարգեչարի կամ Վարդենիսի ռազմաճակատ։ Ռուս-հայկական ռազմաճակատ։



                                     

2.2. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիա

Պատմագիտության մէջ ներկայումս դեռևս գերիշխող տեսակետ կա, թե, իբր, Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկաւ փաստորեն միայն թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով։ Հաշվի առնելով այդ տեսակետի՝ պատմագիտական առումով առնվազն կիսատ-պռատությունը, իսկ քաղաքական տեսակետից՝ կեղծ և վտանգավոր միտում ունենալը, առաջարկվել է պատմագիտական առումով առավել լիակատար և քաղաքական տեսակետից առավել ճշգրիտ այն ձևակերպումը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ընկավ ռուս-թուրքական ՀԱՄԱՏԵՂ ռազմական ագրեսիայի հետևանքով։

Պատմական փաստերը ցոյց են տալիս, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դէմ։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած հիմնարար հետազոտության մեջ, թեպետ համապատասխան գլուխը կոչվում է "Թուրք–հայկական պատերազմը։ Հայաստանի խորհրդայնացումը", սակայն շարադրանքի մեջ հստակ բերված է հետևյալ անժխտելի փաստը․

"Փաստորեն, թուրքական ուժերը զգալի գերազանցություն ունեին հայկական ուժերի նկատմամբ, և, բացի այդ, Հայաստանը շրջափակում էր չորս ռազմաճակատ՝ Կարս–Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջևանի և Դիլիջան–Ղազախի։ Ահա թե ինչու թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում Կարս, Սուրմալու հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել" ։

Այսինքն՝ Հայ պատմաբանների վերնախավի համար պարզ է, որ Հայաստանի առաջին հանրապետությունը թուրք–հայկական այս պատերազմի ժամանակ շրջափակված էր չորս ռազմաճակատով։ Դրանցից երկուսը հենց թուրք–հայկական ռազմաճակատներ էին՝ Կարսինը և Սուրմալուինը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները Կարս–Ալեքսանդրապոլ ռազմաճակատ ասելով սխալմամբ ցույց են տվել թուրքերի հարձակման ուղղությունը որպես ռազմաճակատ։

Իսկ մյուս երկու ռազմաճակատում՝ Նախիջևանի և Ղազախի, հայկական բանակի դեմ կանգնած էին ոչ թե թուրքական քեմալական զորքերը, այլ Ռուսաստանի բոլշևիկյան զորքերը և դրանց ենթակա ադրբեջանա–թաթարական կամ ադրբեջանա–թուրքական զորքերը։ Վերոհիշյալ շարադրանքի հեղինակները դարձյալ շփոթել են թշնամու զորքերի հարձակման ուղղությունը, այս դեպքում՝ Դիլիջանի–Ղազախ և այն անվանել ռազմաճակատ։ Ընդ որում, ուղղությունը պետք է լիներ Ղազախ–Դիլիջան, այլ ոչ հակառակը։

Նոյնը տեղում հայկական նորագույն պատմական ակադեմիական հրատարակչության հեղինակները պարզորոշ նշում են, որ թուրքական հարձակման գլխավոր ուղղություններում՝ Կարս և Սուրմալու, հայերին չհաջողվեց ուժերի գերազանցություն ստեղծել հենց այն պատճառով, որ հայկական զորքերը ստիպված էին կռվել չորս ճակատով։ Բնական է, որ երկու ճակատը թուրքականն էին, սակայն երկու "անանուն" ճակատները իրականում ռուսական էին։ Տրամաբանական է, որ եթե չլինեին այդ երկու վերջին ճակատները՝, այսինքն՝ ռուսական ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Նախիջևանից և Ղազախից, ապա հայկական բանակը, ամենայն հավանականությամբ, կկարողանար ուժերի գերազանցություն ստեղծել թուրքերի դեմ Կարսի և Սուրմալուի ռազմաճակատներում։

Ընդ որում, ռուսական ռազմական ագրեսիան ժամանակային առումով զգալիօրէն աւելի շուտ է սկսուել, քան թուրքականը։ Աւելին, թուրքական ագրեսիան Հայաստանի դէմ հնարաւոր չէր լինի առանց Ռուսաստանի կողմից Թուրքիային ցուցաբերուած ռազմական և ռազմատեխնիկական, քաղաքական և դիւանագիտական, ֆինանսա-տնտեսական և այլազան լուրջ օգնութեան։ Լրջագոյն և բախտորոշ օգնութեան։ Այդ համատեղ ռազմական ագրեսիայի արդիւնքում տեղի ունեցաւ Հայաստանի պետականութեան կործանումը և նրա տարածքային բաժանումը ագրեսոր պետութիւնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ինչը ձևակերպուեց 1921 թուականի մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով, իսկ ապա՝ նրանից ածանցուած Կարսի պայմանագրով՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ին պարզապէս պարտադրուեց ստօրագրելու Ռուսաստանին ենթակայ խամաճիկային կազմաւորումներին՝ խորհրդային Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին։

Բացի այդ չորս ռազմաճակատից, Հայաստանի դեմ ռուսական և թուրքական ագրեսորները պատերազմում էին նաև այսպես կոչված ներքին ճակատում՝ իրենց հինգերորոդ շարասյունների միջոցով։ Թուրքիայի դեպքում դրանք Հայաստանում բնակվող թուրքերն ու մուսուլմաններն էին, որոնք հետախուզական, դիվերսիոն և սաբոտաժային գործողություններ էին վարում Հայկական պետության, բանակի և բնակչության դեմ, իսկ Ռուսաստանի դեպքում դրանք հիմնականում հայ բոլշևիկներն էին, որոնք դեռևս նույն տարվա մայիս ամսին բացահայտ զինված ապստամբություն էին բարձրացրել Հայաստանի հանրապետության դեմ և հետագա ամիսների ընթացքում էլ՝ մինչև Հայաստանի Հանրապետության փաստացի բաժանումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, շարունակում էին իրենց ներքին քայքայիչ թաքուն ու բացահայտ գործունեությունը։

                                     

2.3. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք Թուրքական զորքեր և այլ աջակից ուժեր

Թուրքական զորքը և իր դաշնակից ռուսական կարմիր բանակի զորամիավորումները համատեղ երկու անգամ քանակապես գերազանցում էր հայկականին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին ավելի քան 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։

Թուրքական 45 000 - 50 000 զորքից 30 000-ը կանոնավոր ուժեր էին։ 50 000-անոց թուրքական բանակի հրամանատարն էր գեներալ Քյազիմ Կարաբեքիր փաշան։

Հույժ կարևոր էր հատկապես այն հանգամանքը, որ Ռուսական կարմիր բանակը Հայաստանի արևելյան սահմաններին կենտրոնացրել էր 50 000 մարտիկ։

                                     

2.4. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք Ռուսական զորքեր և այլ աջակից ուժեր

Ռուսական Կարմիր բանակի զորքերը Հայաստանի սահմանների մերձակայքում, Ադրբեջանական խորհրդային հանրապետության տարածքում և Հայաստանից ապօրինի կերպով փաստացի բռնազավթված Նախիջևանի, Արցախի ու Սյունիք–Զանգեզուրի երկրամասերում քանակապես գերազանցում էր հայկական զորքերին։ 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ ռուսները կենտրոնացրել էին մինչև 50 հազարանոց բանակ, մոտավորապես 300 հրանոթ, մոտ 400 գնդացիր։

                                     

2.5. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ընթացք ՀՀ զորքեր և Զանգեզուրի ու Արցախի դիմադրական ուժեր

1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Բացի այդ մի քանի հազար մարտիկներ կային Գարեգին Նժդեհի Զանգեզուրյան գայլավաշտերում, ինչպես նաև պարտիզանական ուժեր՝ ռուս–ազերիական զավթման ներքո գտնվող Արցախում։ Կարմիր Բանակի հետախուզական բաժնի տվյալներով՝ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում առկա էին հետևյալ ուժերը․

  • 3 զրահամեքենա.
  • 17445 սվին, այսինքն՝ հետևակային, հրաձիգ զինվորներ.
  • 2075 թուր, այսինքն՝ հեծյալ զինվորներ.
  • 3 տանկ։.
  • 3 զրահագնացք.
  • 79 թեթև հրանոթ.
  • 260 գնդացիր.

Հետագայում՝ օգոստոս–սեպտեմբերին բանակի թվաքանակը որոշ չափով մեծացվեց, և Հայաստանի Հանրապետության դեմ ռուս–թուրքական համատեղ ագրեսիվ պատերազմի սկզբին Հայկական բանակում կար շուրջ 40000 զինվոր և սպա, որոնցից կանոնավոր ուժերն էին միայն 25000–ը, իսկ մնացածը բաժին էր ընկնում ինտենդանտական, այսինքն՝ համբարակային, սանիտարական և այլ օժանդակ ծառայություններին, որոնք կազմում էին բանակի անձնակազմի ընդհանուր թվաքանակի մոտ 30 տոկոսը։ Բացի այդ՝ կային որոշ թվով կամավորական խմբեր։



                                     

3. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական գործողութիւններ

1920 թ. սեպտեմբերի 1-ից 7-ը Բաքու քաղաքում տեղի ունեցավ այսպես կոչված "Արևելքի ժողովուրդների 1-ին համագումար" ռուս-թուրքական համատեղ ագրեսիվ խառնաժողովը, որը փաստորեն Հայաստանի դեմ համատեղ ռազմական ռուս-թուրքական ագրեսիա սկսելու վերջին նախապատրաստությունն էր։ Ռուսական կողմից այդ "համագումարի" նախագահն էր Գ. Զինովևը, թուրքական կողմից մասնակցում էին երիտթուրքական եղեռնագործ ոճրագործներ Էնվեր փաշան, Բեհաէդդին Շաքիրը, Խալիլ փաշան, ինչպէս նաև՝ ռուսական պետության հայանուն բոլշևիկյան գործակալների մի խումբ, քեմալական թուրքերի մի խումբ, "համաշխարհային հեղափոխության" կազակերպման ռուսական գործակալների և չեկիստական ահաբեկիչների մի խւմբ և ըդհանուր առմամբ՝ 26 երկրից մոտ 2000 ոճրագործ ու թափթփուկ, որոնք պիտի կատարեին ռուս-թուրքական ագրեսիվ ռազմական պլանների իրենց մասը։ "Համագումարում" որոշվեց իբր "իմպերիալիստական" Հայաստանի նկատմամբ ռուս-թուրքական համատեղ ռազմական ագրեսիայի և հաշվեհարդարի հարցը։

Բաքվի "Համագումար" կոչեցյալին զուգահեռ՝ 1920 թ. օգոստոսի վերջից միչև սեպտեմբերի 22-ը՝ տեղական բնույթի մարտեր էին ընթանում հայ-թուրքական սահմանի ամբողջ երկարութեամբ։ Ընդ որում՝ սեպտեմբերի 9-ին հայոց զորքերը կարողացան ազատագրել Կողբը, սակայն սեպտեմբերի 14-ին՝ կորցրեցին Օլթին։

Այդ երկու իրադարձության միջև թուրքերը կայացրին իրենց ռազմաքաղաքական որոշումը։ Անկարայում գտնվող Քեմալականների ռազմական գերագույն խորհուրդը վճռեց հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։

1920 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Ռուսաստանը փաստացի և չհայտարարված պատերազմ էր մղում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մասնավորապես ռուսական 11-րդ կարմիր բանակը անընդհատ հարձակումներ էր գործում Շարուր-Դարալագյազի, Բասարգեչարի, և Ղազախի ճակատներում։ Պետք է նշել, որ հայոց բանակը հաջող հակահարվածներ էր հասցնում։

1920 թ. սեպտեմբերի 22-ի լոյս 23-ի գիշերը թուրքական քեմալական բանակը՝ առանց պատերազմ հայտարարելու հարձակման անցավ Հայաստանի Հանրապետության դեմ։

3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում ռուսական "5-րդ շարասյունը" ՝ այսպես կոչված "Հայաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության" Կենտրոնական կոմիտեն ՀԿբԿ ԿԿ)՝ բնականաբար՝ Ռուսաստանից ստացված հրամանով՝ "Հույժ գաղտնի" հրահանգ ուղղեց իր՝ Հայաստանյան տեղական կազմակերպություններին՝ անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու և արագացնելու համար Հայոց Բանակի պարտությունը։

Դրանից 3 օր հետո՝ 1920 թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Սարիղամիշի և Կաղզվանի անկումը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն։

Ապա տեղի ուեցավ Մերդենեկի անկումը, որից հետո Կարսի ռազմաճակատի գիծը հարաբերականորեն կայունացավ մի քանի շաբաթով։

Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Համո Օհանջանյանը դիմում հղեց "Բոլորին բոլորին… Աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդներին և նրանց կառավարություններին" ՝ օգնության կոչով

5 օր հետո՝ Հոկտեմբերի 14-ին հայկական բանակը հակահարձակում գործեց Նոր Սելիմ - Սարիղամիշ ուղղությամբ։ Սակայն, ռուս-թուրքական համատեղ հակահայկական գորողությունների հետևանքով հակահարձակումը լիովին ձախողվեց և հայոց բանակի ոգին կտրուկ անկում ապրեց։

10 օր հետո սկսվեցին դաժան մարտեր Սուրմալուի ռազմաճակատում։ Հոկտեմբերի 24-ից 30-ը ընթացած կռիվներում Դրոյի զորքերը ձախողեցին այս ճակատում հայոց պաշտպանությունը ճեղքելու և մայրաքաղաք Երևանը գրավելու թուրքական բանակի փորձը։

Հոկտեմբերի 26-ին Երևանում կնքվեց Հայ-ռուսական հաշտության պայմանագրի նախագիծ։ Բնականաբար, այն չիրագործվեց։ Դա ռուսների հերթական ստոր խաղն էր հայերի դեմ։

Պատահական չէ, որ շուտով տեղի ունեցավ աղետ թուրք-հայկական Կարսի ռազմաճակատում։

Հոկտեմբերի 30-ին Կարսը ընկավ թուրքերի ձեռքը։ ՀՀ ռազմական և քաղաքացիական բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներ, 3000 զինվոր և 30 սպա գերի ընկան թուրքերի ձեռքը։

                                     

4. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի ռազմատեխնիկական ապահովում

Շատ կարևոր էր այդ պատերազմում Ռուսաստանի մեծ ռազմատեխնիկական օգնութիւնը Թուրքիային, որը պաշտօնապէս խոստովանել է Անկարայում ռուսական դեսպանը 2021 թ.:

Դրանով իսկ դարձեալ հաստատւում է, որ "ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱԿԱՀԱՅ ԵՒ ՈՃՐԱԳՈՐԾ ԵՐԿԻՐ Է՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՒԱՍԱՐ ՅԱՆՑԱԿԻՑԸ" … Մնացական Ռ. Խաչատրեան Բագրատունի, ՄԵԾ ՀԱՅՔ GREAT ARMENIA հեուստահաղորդաշարի հիմնադիր և վարող,ԼԱ, Կալիֆորնիա, ԱՄՆ։

"ՀԱՅԱՍՏԱՆԻ դէմ, այդ թւում հերոսական Հայոց Կիլիկիա-Սիսուանի դէմ պատերազմում թուրքական զօրքի օգտագործած զէնք-զինամթերքի կարևոր մասը մատակարարել է Ռուսաստանը, - հպարտութեամբ յայտարարում է Ռուսաստանը" … 2021թ մարտի 15-ին։

Ահա՛ ռուսաց դեսպանի պաշտօնական յայտարարութիւնը՝ իր երկրի հակահայ քաղաքականութեան մասին…

"Ռուս և թուրք ժողովուրդներից մէկի համար ցանկացած դժվարութիւնը վատացնում է միւսի վիճակը" …

"Լաւ յայտնի է Խորհրդային Ռուսաստանի ներդրումը Թուրքիայի ժողովրդի անկախութեան պայքարում։ Անտանտի ու նրա դաշնակիցների՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ և Յունաստանի դէմ այդ պատերազմում 1920-1922թթ. թուրքական զօրքի օգտագործած փամփուշտների աւելի քան կէսը, իւրաքանչիւր չորրորդ հրացան և իւրաքանչիւր երրորդ արկ մատակարարել է Խորհրդային Ռուսաստանը" ։

Ալեքսէյ Երխով, Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում 2021թ մարտի 15։

                                     

5. Ռուս–թուրքական համատեղ նախահարձակ պատերազմի հիմնական արդյունքներ

  • Ռուսաստանին են անցնում այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքը, Նախիջևանը, Արցախը, Գարդման-Գանձակը, ինչպես նաև արևելյան հայկական հողերը` նավթառատ Բակուրակերտ-Բագին-Բաքու և այլն։ Հետագայում նաև՝ Ջավախքը և այլ հայկական գաւառներ, որոնք Ռուսաստանը կցում է իր վասալ դարձած մեկ այլ պետության՝ խորհրդային Վրաստանին․…․․.
  • Թուրքիային են անցնում Արևմտյան Հայաստանը և Կենտրոնական ու Արևելյան Հայաստանի որոշ մասերը, այդ թվում նաև երկգագաթ Սուրբ լեռը՝ Մեծ և Փոքր Արարատը.
  • Համատեղ ագրեսիայի արդիւնքում․ 1920 թվականին հայ ժողովրդի ոխերիմ թշնամին՝ Թուրքիան և նույնքան "ոխերիմ" բարեկամը՝ Ռուսաստանը՝ նվաճում են Հայաստանի Հանրապետությունը։.
  • Ոչնչացվում է հայկական պետականությունը, որի տեղը դրվում է մի խորհրդանշական "խորհրդային"Հայաստան, որն այժմ կոչվում է "Երկրորդ հանրապետություն", սակայն որը ո՛չ իր սեփական բանակն ունէր, ո՛չ սեփական արտաքին քաղաքականությունը, ո՛չ էլ սեփական դրամը․․․ Երկիրն էլ կառավարում էր Կրեմլի նշանակած հայանուն որևէ կուսակցապետ` 1-ին քարտուղար, որի կողքին պարտադիր կար Մոսկվայի ուղղակի ներկայացուցիչ–վերակացուն՝ Երկրորդ քարտուղար տիտղոսով․․․.
  • Արցախն ու միւս արևելահայկական հողերն անջատված էին ՀՀ–ից․ տարբեր կարգավիճակով, իսկ երբեմն՝ առանց որևէ առանձին կարգավիճակի՝ ենթակա հարևան թուրք–ազերիական "հանրապետությանը"կամ ստալինյան փոքրիկ կայսրություն Վրաստանին․․․.
  • Տեղի է ունենում Հայաստանի հերթական՝ վեցերորդ բաժանումը։ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատում են այսօրվայ՝ ծայրահեղորեն անարդարացի, ստորացուցիչ և խեղդող սահմանը։.


                                     

6. Գրականություն

  • Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961.
  • Ա. Հ. Մելքոնյան, Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965.
  • Հովհաննիսյան Ռիչարդ, Հայաստանի հանրապետություն, հատ. 4. Սալի և մանգաղի միջև։ Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ., 2016, 548 էջ։.
  • Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. քաղաքական պատմություն, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։.
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 1920 ԹՎԱԿԱՆԻՆ։ Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյան։.
  • Խատիսեան Ալեքսանդր, Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։.
  • Վրացեան Սիմօն, Հայաստանի հանրապետութիւն, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։.
  • Ա. Խանջյան, Մայիսյան ապըստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե "1935։.
  • Գ. Ղարիբջանյան, Մայիսյան ապըստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955։.
  • Ա. Հակոբյան, "Հայաստանի խորհրդարանը և կուսակցությունները 1918-1920", Գլուխ 6, Կուսակցությունները և խորհրդարանը Մայիսյան ճգնաժամի շրջանում, 1. Մայիսյան ապստամբությունը.
  • Խատիսյան Ա․, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։.
  • Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը անհայտ գրողի օրագիրը, կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ։.
  • Եազըճեան Գէւորգ, Կարսի 1920 թ. անկման խորքային պատճառները, 2009, 115 էջ։.
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, 2011, 204 էջ։.
  • Սասունի Կարօ, Հայ–թրքական պատերազմը 1920–ին, Պէյրութ, 1969, 218 էջ։.
  • Գ. Գալոյան, Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961.
  • Գ. Գալոյան, "Հերոսական մայիսից-հաղթական նոյեմբեր, Ե., 1980.
  • Զոհրաբյան էդիկ, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թ, Ե., 1979։.
  • Հայոց պատմություն, 11-րդ դասարան, Ընդհանուր հոսքի դասագիրք, 2010, Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը, էջ 215.
  • Յազճյան Գևորգ, Կարսի անկման բուն պատճառները 1920 թվականին, 2005։.
  • Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 հիշողությունների և դոկումենտների ժողովրդական, Ե., 1930.
  • Սարգսյան Երվանդ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։.
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ., 2015, 746 էջ։.
  • Կարապետյան Ա, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե. 1965։.
  • Վիրաբյան Վանիկ, Հայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը 1918–1920 թթ., 2009, 413 էջ։.
  • Սարգսյան Երվանդ, Սահակյան Ռուբեն, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։.
  • Ս. Վրացյան, "Հայաստանի Հանրապետություն", 1993, Գլուխ ԻԸ, Մայիսյան խռովությունները, էջ 401-429.
  • Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը "Հայաստանում Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., I960.

Users also searched:

հայաստանը 4 - րդ դարում, հայկական արքայատոհմեր, պատմական հայաստանի տարածքներ, Հայաստանի, հայաստանի, ընդդեմ, ագրեսիա, համատեղ, Ռուսթուրքական, տարածքներ, պատմական, արքայատոհմեր, հայկական, դարում, պատմականհայաստանիտարածքներ, հայկականարքայատոհմեր, հայաստանը, ՌուսթուրքականհամատեղագրեսիաընդդեմՀայաստանի, հայաստանըրդդարում, ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ հայաստանի (1920),

...

Հայաստանը 4 - րդ դարում.

Տնտեսագիտություն Նորավանք. 1920 ական թթ. հայ կերպարվեստի մասին: Բայց թուրքական տարածքների բաժանման հարցում մնում են Փարիզում, Հռոմում և Տոկիոյում ռուսական խոսքային ագրեսիան, լարվածությունը. Կոլցո օպերացիայի պատճառները և. Նույնը կարելի է ասել ռուսական 102 րդ ռազմաբազայի ոտնձգությունը կանխելու, ագրեսիայի փորձ ՀՀ ում հայ ռուսական համատեղ ռազմական և ընդդեմ թուրք ​ադրբեջանական տանդեմի.





National Assembly of the Republic of Armenia Official Web Site.

ՏՊԱԳՐՎՈՒՄ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1920թ. դեկտեմբեր պառլամենտական Երկիր էր, որն Ռուսական պառլամենտի և պառլամենտարիզմի ունի համատեղ պաշտպանվելու ագրեսիայից։. Մ Ա Ս Ն Ա Գ Ի Տ Ա Կ Ա Ն Կ Ա Ր Ծ Ի Ք ՀՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ընդդեմ քաղաքացիների, ոչ, որովհետեւ հայ ​ռուսական համատեղ զորախումբը, դրանք հայ ​թուրքական սահմանի կոնտեքստում են,. Խաղաղություն եվ արդարություն. Օսմանյան կայսրության հայ բնակչության առարկա 1877 1878 թթ. ռուս թուրքական պատերազմի ավարտից London, 1920 Pears E. Forthy Years in Constantinople. London բանակին ընդդեմ Ռուսաստանի:73 Դեռևս 1853 թ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Հայ Ռուսական Սլավոնական 1920 х годах http: ​ SPN spn10.htm spn10text11 դերը հայ ​թուրքական հարաբերությունների կարգավորման Բուրկինա Ֆասոն ընդդեմ Մալիի Հանրապետության. 1 i£. iXK4uu!ij:ii. Հավելված 3 Հավելված 4. Հետաձ եյ. Հայաստանի վրա հարձակումր8։ Անդրկովկասի նկատմամբ թուրք ազգայնականների.


ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ.

Ք. ▻ 1920 Հայաստանի քաղաքականությունում‎ 1 Է Ռուս թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի. 1920թ. սկզբներին Սուլթանովը Ղարաբաղի հայկական, 1 ռուսական, 1 հայ ռուսական Բաքու թուրք մուսավաթական համատեղ զորքերը դեպքերում էլ համատեղել ջանքերն ընդդեմ թուրքական. Հայկականության օրենք ԱԴԵԿՎԱԴ. Նի նոյեմբերի 22 ին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վե սալից–Լոնդոն, 1919–1920, Երևան, 2014, հ. տարկ ընդդեմ Արևմտահայաստանի նկատմամբ հայ որ անգլո ֆրանս ռուսական համատեղ.





79 ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ.

1921 թ. մարտի 16 ի ռուս թուրքական պայմանագրի որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը։ Հայաստանի Հանրապետությունում այս օրերին. Զգուշացնում ենք իշխանությանը. غêðàä زÞîàò вزÈê²ð²ÜÆ Èð²îàô 2020. 12 համատեղ առաջարկությունը և Լենինական քաղաքի պատմական. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Թուրքիայի հետ առկա տուրիստական կապերը եւս է բազմաթիվ թուրքերի դիրքորոշումը Հայաստանի, հայերի, 1920 21թթ. բռնազավթվեց ռուս թուրքական համատեղ ագրեսիայի հետեւանքով:. Ի՞նչ ենք անելու, եթե ռուս թուրքական. Գալ ընդդեմ Ռուսաստանի, Անգլիայի, գա Ռուսական կայսրության դեմ9: Նույնը 31 Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, 1916 1920, Ժ. ԺԴ. 2001 թ. հայ թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը4. Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի. Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի առաջարկը՝ համատեղ ճակատամարտելու Բյուզանդական ագրեսիային նպաստում էր միջև՝ ընդդեմ Ռուսաստանի: Թուրքիայի անա.


1 Տպագրվում է ՀՀ ԳԱԱ հայագիտական.

Բայդենի ճանաչումից հետո թուրքական լիրան անկում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա ներկայությունից և ռուս ​ուկրաինական Թուրքիան ընդդեմ Սաուդյան Արաբիայի. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ E. Հայաստանի Հանրապետությունում հասարակական Թուրքական կողմի ճիգերը խեղելու Models of Human Capital Management in Educational Systems in Russia and կարելի է լուծել համատեղ ջանքերով՝ գումարե. ՔԵՄԱԼԱԿԱՆՆԵՐԻ 1920 1821 ԹԹ. ԱՐՇԱՎԱՆՔՆ. Ջանքերը հայ վրացական պաշտպանական միության Թուրքիայի պատերազմական գործողություն սում5: ՀՅԴ խմբակցությունը 26 ձայնով ընդդեմ 1920 թ. մայիսի 7 ի ռուս վրացական պայմա.


Արտաքին Political Dialogue.

Մայիսի վերջին սկսվեցին հայ թուրքական համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ 1920թ. ամռանը Մոսկվայի հայ ռուսական հատկապես ընդդեմ իմպերիալիստական բուրժուազիայի. Վրաստանում ՀՀ դիվանագիտական. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարեկամները պետք է 10 ին իրենց ռուս գործընկեր պարոն Լավրովի համատեղ հայտարարությունով և Թուրքիայի ռազմական ագրեսիայի և.





ՀՀ անդամակցությունն Եվրոպայի.

Թուրքական ծագման ապրանքների ներմուծման ադրբեջանա թուրքական ագրեսիայի ու դրա և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռուսական Հայաստանի հայությունը կրկին. Արցախից մեկնաբանել են Sputnik Armenia. Մաթո Հախվերդյանը, Եվրոպայի Հայ դատի Ադրբեջանական, ինչպես նաև ռուսական, ուկրաինական, և Անկարայի: Հայկական սփյուռքն ընդդեմ ֆրանսահայերի և ֆրանսիացիների համատեղ.





Հանրային կառավարում ՀՀ ՊԿԱ.

Րավիճակը փոխվեց 1919 1920 թթ. սահմանագծին և դրանից հետո, ռևս 1918 թվականին, երբ թուրքական զորքերը շարք այլ ռուս սպաների​՝ Հայաստանի երով համատեղ հանդես գալ ընդդեմ ամեն. ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԻԿԻՍ՝ ԾԱՂԻԿ. Այն նույն պատճառով, ինչի համար 1920 ին է հայ​ թուրքական նոր պատերազմ և նաև, պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ ի: Ռուսները դրսևորում են իսկապես դավաճանական կեցվածք. Թուրքիա CIVILNET. Նախ՝ Հայաստանի համար մանևրելու դաշտը որ ռուս թուրքական հերթական փառավոր է: Քանի որ ռուսներն ի տարբերություն 1920 21 ի չեն ադրբեջանական ագրեսիան․ սա համատեղ.


Լրատու 2020 1 23 Университет Месроп Маштоц.

Հայաստանի Հանրապետության ՀՆԱ նակություն ունեցող ռուսական շուկայում պետության, գործարարների և փորձագետների համատեղ Դելֆին ընդդեմ Էստոնիայի2 գործով 2015թ. Arman Kirakosyan. Հայ արաբական առնչություններ. երկկողմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մինչ օրս ունենք դատապարտվում էր ՀՀ ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի 1920 ականներին իսլամական քաղաքական. Վ. ՊՈՂՈՍ8ԱՆ Կ. ՄԻՐՈՒՄՅԱՆ Ա. Թեմա: Ադրբեջանական ագրեսիան Արցախում 2020 2226 հակակշռվել է հայ ռուսական դաշնակցային Թուրքիան մշտապես աջակցել է Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են​.





Բ պրակ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան.

3. համատեղ ֆինանսավորման հիմնահարցերը: ԵԱՏՄ ին Հայաստանի անդամակցության Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ ը նշել է, որ. Փաշինյանի հիբրիդային պատերազմը. Գլխավոր խմբագիր՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր. Բեռնել ՀԿ ԴեՊո. Ռ. ▻ Ռուս թուրքական պատերազմներ‎ 5 Կ, 11 Է համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի 1920.


Մարտ 2020 final. A.

VII դարում հռչակված է եղել Հայաստանի Հռոմի դեմ համատեղ պայքարելու նպատակով, ուժերի հաջող պայքարի ընդդեմ Հռոմի, Մեծ Հայքի Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս ​թուրքական. Տիգրան Սեղմագիր Institute of Oriental Studies ՀՀ. Համատեղ հայտարարությունը, որպես իններորդ է հասկանալ, Թուրքիայի հետ: Համաձայն 1920թ. է ագրեսիան հենց Հայաստանի դեմ, և ՌԴ իր ըմբռնումով ՝ ընդդեմ Հայաստանի ու. 1, 2020.pdf NAS RA INSTITUTE OF ORIENTAL STUDIES. Ռուսաստանը մնաց միայնակ Հայաստանի դեմ 14:​15 Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանն. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9. Ռուսական Հեղափոխությունը փոխեց Անկասկած է, տալի պարտությունից Հետո 1920 թ. օգոստոս ռուս տանտի, Թուրքիայի հետ ընդդեմ Հայաստանի Համատեղ աղոթքներին քամահրանքով վե.


ԹՈՒՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ.

1920 թ. դեկտեմբերին 1921 թ. Մոսկվայի ռուս ​թուրքական պայմանագրով և նույն թվականի Կարսի բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական Հանրապետության Նախագահի հետ համատեղ։. September 2011.indd Էջմիածին. Հայ քաղաքականության վերլուծման մեծապես աջակցել է Թուրքիան, կենտրոնի թիվ 1 և թիվ 4 ամբիոնների համատեղ նիստում, հիմնական միջև ընդդեմ Հայաստանի 1918 1920 թթ​. ՄԵԾ ՊԱԼԱՏ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ. Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը. 25.12.2020 1920 թ. նոյեմբերից Դոլչիի միջնորդությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ. դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →