Back

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ - առողջությունը հայաստանում. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն ..



                                               

Հիմնադրամ

Հիմնադրամ, քաղաքացիների և իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ։

                                               

Սահման (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սահման այլ կիրառումներ Սահման ֆիլմը լույս է տեսել՝ 2009 թվականին "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հոլանդիայի Volya Films-ի և Ռոտերդամի "Հուբերթ Բալս" հիմնադրամի համատեղ արտադրությամբ։

                                               

Արագածոտնի մարզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արագածոտն Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։ Տարածքը՝ 2753 կմ 2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

                                               

Հայերն Ուրուգվայում

Հայերն Ուրուգվայում, հայկական համայնք Ուրուգվայի Հանրապետությունում։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հաստատվել են 1992 թվականին։ Հայերի թիվը շուրջ 20 հազար է։

                                               

Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։ Այն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ։ Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով։ Այգին սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

                                               

Շիրակի մարզային գրադարան

Ալեքսանդրապոլի գավառում գրադարանների գոյության մասին առաջին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ալեքսանդրապոլում բավական աշխուժացել էին հասարակական շարժումները։ Այդ ժամանակ հիմնվել են մարդասիրական, բարեսիրական և այլ ընկերություններ։ Դրանց կից բացվել են նաև ընթերցարաններ։ Խորհրդային Հայաստանի երկրորդ քաղաքի՝ Լենինականի գրադարանների գործունեության պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերից։ 1892 թվականին Սոֆյա Արղության–Երկայնաբազուկը Ալեքսանդրապոլ քաղաքին է նվիրել 1881-1883 թվականներին Թիֆլիսում իր միջոցներով ստեղծած առաջին մանկական գրադարանը՝ Կովկասյան հայոց բարեգոր ...

                                               

Հայերը Կանադայում

Ներկայումս 2009 Կանադայում բնակվում է շուրջ 81.5 հազար հայ։ Կենտրոնացված են Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում, բնակվում են նաև Վանկուվեր, Սենտ Կաթրինզ, Համիլտոն, Քվեբեկ, Օտտավա, Վինձոր և այլ քաղաքներում, Նովա Սկոչիա և Նյու Բրունսվիկ նահանգներում։ Հիմնականում արհեստավորներ են, առևտրականներ, աշխատում են նաև արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ։ Զգալի թիվ են կազմում գիտնականները, ճարտարապետները, բժիշկները, արվեստի, գրականության և մամուլի բնագավառի աշխատողները։ Կան նաև խոշոր ձեռնարկատերեր և վաճառականներ։ Կանադայի հայ գաղութը համախմբող եկեղեցական կառույցները սկսել են կազմավորվել 1940-1950-ական ...

                                               

Շիրակի մարզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ այլ կիրառումներ Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

                                               

Լոռու մարզ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի այլ կիրառումներ Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է։ Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով։ Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը։ Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը։ Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը, տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահա ...

                                               

Հայերը Լիբանանում

Հայերը Լիբանանում, Լիբանանի հայ քաղաքացիներ։ Հայերը Լիբանանում կազմում էին 300.000 սակայն պատերազմի հետևանքով երկրից գաղթել է 50.000 հայ և ներկայումս կազմում են 250.000 կամ երկրի բնակչության 6.50%-ը։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև հաստատվել են 1992 թվականին։ Լիբանանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում։ Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է գլխավորապես Առաջին աշխարհամարտի և ...

                                               

Քեսաբի շրջան

Քեսաբի շրջան, հիմնականում հայաբնակ շրջան Սիրիայի հյուսիս-արևմուտքում, Լաթակիայի մարզում։ Գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին։ Կենտրոնն է Քեսաբ գյուղաքաղաքը, որը գտնվում է Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, Կասիոս լեռան լանջին։

                                               

Թանզիմաթ

Թանզիմաթ, գրականության մեջ տարածված արդիական ռեֆորմ Օսմանյան կայսրությունում 1839-ից 1876 թվականներին, երբ ընդունվեց կայսրության առաջին սահմանադրությունը։ Բարեփոխումների հիմնական սկզբունքները շարադրվել են Գյուլհանյան Հաթթը Հումայունում, սուլթան Աբդուլ Մեջիդի 1839 թվականի նոյեմբերի 3-ին գահին հաստատվելուց անմիջապես հետո։ Ի տարբերություն մինչև այդ եղած բարեփոխումների, թանզիմաթ ում տեղ գտան ոչ միայն զինվորական այլև սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր։ Նախաձեռնության գլուխ կանգնած էր բյուրոկրատիայի կրթված խումբը՝ Մուստաֆա Ռեշիդ փաշայի գլխավորությամբ, ով հետագայում դարձավ Գյուլհենիի Հա ...

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
                                     

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ

"Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամ, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է։ Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական զարգացման ոլորտներում։

ՔՈԱՖ-ի միջոցով արդեն վերանորոգվել կամ հիմնվել են գյուղական ավելի քան 170 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ, բուժկետեր, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, դպրոցական ճաշարաններ, ստեղծագործարաններ, ճանապարհներ և ոռոգման համակարգ, խաղահրապարակներ ու մարզահրապարակներ։

Իր գործունեությունն սկսելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից` ՔՈԱՖ-ը հետզհետե ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ աշխատելով Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքներում՝ անուղղակիորեն ներազդելով 107.000 տեղացիների կյանքի վրա։

2015 թ․ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն։ Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզի Դեբետ համայնքում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին՝ գյուղական բնակչությանն ընձեռելով լայն հնարավորություններ՝ բացահայտելու իրենց ինտելեկտուալ կարողություններն ու ընդլայնելու սովորելու շրջանակները։ ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ։

                                     

1. Պատմություն

2003 թ․ "Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամի ՔՈԱՖ հիմնադիր և խորհրդի ատենապետ Կարո Արմենն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Երբ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում էին, տեղացի մի ծերունու խնդրեց մի բաժակ ջուր տալ։ Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի Թալին քաղաքից։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, ջեռուցման, զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր։

Ընդամենը մեկ տարի անց ՔՈԱՖ-ի դեռ փոքրիկ թիմը հայտնաբերեց ավելի խորն ու կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեին․ կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրները նախանշեցին Հիմնադրամի նոր ճանապարհը։ 2004 թվականին արդեն վերանորոգվել էին գյուղի մանկապարտեզը, բուժկետը և համայնքային կենտրոնը։

Քարակերտում տեղի ունեցող հիմնավոր փոփոխությունները ոգևորեցին շրջակա գյուղերին ևս ներգրավվելու ՔՈԱՖ-ի ծրագրերում։ ՔՈԱՖ-ը որդեգրեց փնջային կլաստերային սկզբունքով աշխատելու համակարգը։ Արդեն 2006-ին հիմնադրամը ներկա էր Արմավիրի մարզի 18 գյուղերում։

Կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերը ներառում էին առողջ ապրելակերպի խրախուսում, արտադասարանային ակումբներ, հոգեբանական աջակցություն, երիտասարդներին ոգևորելու գործառույթներ, մասնագիտական վերապատրաստումներ, ուղղորդում, ենթակառուցվածքների վերանորոգում և այլն։

Ամփոփելով ՔՈԱՖ-ի 10-ամյա գործունեությունը՝ հիմնադրամը որոշեց ընդլայնել ՔՈԱՖ-ի ներկայությունը Հայաստանի գյուղերում, աջակցել տեղացիներին նոր հմտություններ, գիտելիք և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ու լավագույն ապագա կերտել երեխաների ու մեծահասակների համար։ Ընդլայնումն սկսվեց Լոռու մարզից՝ ներգրավելով Թումանյանի շրջանի մի շարք գյուղեր, իսկ 2016-ին ՔՈԱՖ-ը մուտք գործեց Շիրակի և Տավուշի մարզեր։

Արցախյան քառօրյայից հետո ՔՈԱՖ-ը մարդասիրական առաքելությամբ մեկնեց Արցախ՝ իրականացնելով առաջին օգնության, հոգեբանական աջակցության և ամառային ճամբարի ծրագրեր։

Մինչ օրս ՔՈԱՖ-ն աշխատել է Հայաստանի 6 մարզի 64 գյուղում՝ համապարփակ ծրագրային մոտեցում ցուցաբերելով ամենուր։

ՔՈԱՖ-ը նորագույն հայեցակարգ մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն։ Դրա առաջին ծիծեռնակը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն է, որն իր դռները բացեց 2018 թվականի մայիսին։

Իր գործունեության սկզբից ի վեր ՔՈԱՖ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 50 միլիոն դոլար։

                                     

2. Ծրագրեր

ՔՈԱՖ-ը որդեգրել է համայնքային աշխատանքի համապարփակ մոդել։ Զարգացման ծրագրեր է իրագործում թիրախային հետևյալ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի ծառայություններ, տնտեսական զարգացում և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրեր։ Սրանցից յուրաքանչյուրն ուղեկցվում է ենթակառուցվածքների բարեկարգմամբ։ Նպատակն է ապահովել գյուղերի երեխաների բարեկեցիկ ապագան՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու գիտելիքներ։

                                     

2.1. Ծրագրեր Կրթություն

Ոչ ֆորմալ արտադասարանային կրթական ծրագրերում կիրառվում է նախագծահենք, իրական ուսուցման մեթոդը, բարեկարգվում է ուսումնառության միջավայրը։

Սերտորեն աշխատելով գյուղական դպրոցների հետ՝ ՔՈԱՖ-ն ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն կենսագործելու իրենց ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը, տաղանդն ու ներուժը և՛ դպրոցում, և՛ դրանից դուրս։

Կրթական ծրագրերն ակումբների տեսքով են։

3-5-րդ դասարանցիների համար

  • Ճարտարագիտություն.
  • Բասկետբոլ։.
  • Նկարչություն.
  • Ձյուդո.

Քաղաքացիական կրթության ծրագրերը 6-10-րդ դասարանցիների համար են՝

  • "Աֆլաթուն" սոցիալ-ֆինանսական կրթություն։.
  • Բանավեճի ակումբներ.

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակությունը տարիների պատմություն և լայն ընդգրկում ունի․

  • Իրականացվում է անգլերենի ուսուցման առցանց ծրագիր՝ Հայաստանի երիտասարդներին թույլ տալով ուսումնասիրել այս լեզուն։.
  • Անգլերենի "Աքսես" ծրագիրը 7-11-րդ դասարանցիների համար է։ Այն հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին սովորել անգլերեն, գործածել լեզուն և նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր երկրների ու նրանց մշակույթների մասին։.

Կարողությունների զարգացումը շեշտը դնում է

  • Ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների.
  • Դպրոցի տնօրենության համար կրթության կառավարման վերապատրաստումների վրա։.
  • Աշակերտական խորհուրդների համար մենթորության.

ՔՈԱՖ-ի ծրագրերի շրջանավարտների կարիերայի զարգացումն ընդլայնում է ապագայում երիտասարդների ինքնաբացահայտման և կայացման հնարավորությունները։ Դեռ դպրոցի 7-12-րդ դասարաններում անցնելով մասնագիտական կողմնորոշում՝ շրջանավարտները հետագայում կարող են ստանալ բուհերում սովորելու համար կրթաթոշակներ։ Դրան զուգահեռ նրանց առաջարկվում են մենթորություն և պրակտիկա, գործունակության հմտությունների զարգացման սեմինարներ։



                                     

2.2. Ծրագրեր Առողջապահություն

ՔՈԱՖ-ի ծրագրերը բարձրացնում են գյուղերում առաջնային առողջապահական օղակի բուժծառայութունների որակը։ Առողջապահական ծրագրերը կենտրոնանում են հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման վրա՝ խրախուսելով առողջ ապրելակերպը դեռ տարրական դպրոցից։

Գյուղաբնակ բուժաշխատողների պրակտիկ կրթությունը և բուժկետերի վերազինումն ապահովում են առաջնային առողջապահական օղակի ծառայությունների բարձր որակը։

Առողջապահական ծառայություններն անդրադառնում են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը՝ առաջարկելով

  • Կլինիկական զննումներ.
  • Ուլտրաձայնային զննումներ.
  • Մամոգրաֆիա, կենսազննում բիոպսիա և հորմոնային հետազոտություն։.

Ատամների խնամքի ՔՈԱՖ-յան ծրագիրն ընդգծում է բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը դեռ վաղ մանկությունից։ Մինչև 14 տարեկան երեխաների համար իրականացվում է ատամների անվճար բուժում։

Միջազգային առաքելությունների համատեքստում ՔՈԱՖ-ին աջակցում են նաև միջազգային գործընկերները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, եվրոպական երկրներից։ Նրանք ամեն տարի Հայաստանի գյուղերի բնակչության անվճար բուժզննումներ են իրականացնում, զուգահեռաբար վերապատրաստում են բուժաշխատողներին՝ նոր մեթոդներ և գործիքներ փոխանցելով։

Դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով տրվում են դրամաշնորհներ։ Բացի այդ, ՔՈԱՖ-ը վերանորոգում է դպրոցական ճաշարանները և առողջ սնունդ տրամադրում շահառու դպրոցների տարրական դասարանների հազարավոր աշակերտների։ Այս ծրագրով ՔՈԱՖ - ը համագործակցում է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ։

Խմելու ջրի բացակայությունը ՔՈԱՖ-ի շահառու որոշ գյուղերում բերում է ատամների ոչ պատշաճ խնամքի։ Որպես լուծում՝ հիմնադրամը ներդնում է ատամների լվացման կայանների ատամնակայան հետաքրքիր մոդել. տարրական դպրոցի երեխաներն ունեն հոսող ջուր, յուրաքանչյուրն ունի իր խոզանակն ու մածուկը։ Ուսուցիչների հսկողությամբ՝ նրանք օրը մեկ անգամ լվանում են ատամները։ Ատամների խնամքը ենթադրում է նաև համապատասխան կրթություն և ատամների ամենամյա անվճար խնամք մանկահասակ և դպրոցական երեխաների համար։

                                     

2.3. Ծրագրեր Երեխայի և ընտանիքի ծառայություն

ՔՈԱՖ-ի երեխայի և ընտանիքի ծառայությունները համապարփակ մոտեցում են ցուցաբերում երեխայի և իր ընտանիքի խնդիրներին։ Բազմամասնագիտական թիմում ներգրավված են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, լոգոպեդներ և տարբեր թերապիաների մասնագետներ, ովքեր անհատական կամ խմբային ծառայություններ են մատուցում երեխաներին և իրենց ընտանիքներին։ Ծառայությունները նաև կենտրոնանում են խնդիրների առաջացման կանխարգելման վրա՝ համայնքներում անցկացնելով իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Սոցիալական աշխատանքը ծրագրի ուղղություններից մեկն է։ Գյուղերում մասնագետների պակասը լրացնելու համար ՔՈԱՖ-ը գտնում է մասնագետների, վերապատրաստում։ Սոցիալական աշխատողները հայտնաբերում են համայնքում առկա խնդիրները` միջանձնային խնդիրներ, բուլինգ, ընտանեկան բռնություն, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացում, աշխատում են շահառուների հետ անհատապես, իսկ համայնքի հետ՝ խմբով։

Հոգեբանական ծառայություններն ընդգրկում են մանկապարտեզների, դպրոցների, ընտանիքների ու գյուղացիների հետ անհատական աշխատանք։ Հոգեբանական կրթություն ունեցող մասնագետների պակաս կա գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ-ի հոգեբանները վերապատրաստում են տեղացի մասնագետների, ուսումնական նյութեր տրամադրում, ուղղորդում և աջակցում պրակտիկ գործունեության հատկապես առաջին շրջանում։

Որպես համայնքի մտածելակերպի դրական փոփոխության գործիք՝ ՔՈԱՖ-ը ներդնում է թատերաթերապիան, որն օգնում է երեխաներին ձերբազատվել բարդույթներից, բացվել ու ինքնարտահայտվել։

Լոգոպեդական ծառայությունները տրամադրվում են ինչպես բազմամասնագիտական թիմի կազմում, այնպես էլ անհատապես՝ տներում կամ հատուկ լոգոպեդական սենյակներում, որ ՔՈԱՖ-ը գործարկում է գյուղերում։

Աշխատելով երեխաների հետ դեռ վաղ տարիքից՝ ՔՈԱՖ-ը համայնքներում ստեղծել է մանկան զարգացման անկյուններ։ Դրանք վերանորոգված, կահավորված, անհրաժեշտ զարգացնող խաղերով ու դիդակտիկ նյութերով հագեցած սենյակներ են, որտեղ մասնագետներն աշխատում են երեխաների հետ հատուկ ինտերակտիվ մեթոդներով։

                                     

2.4. Ծրագրեր Տնտեսական զարգացում

ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագիրը սևեռված է գյուղերում բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացման վրա։

2004 թվականից ՔՈԱՖ-ը վերանորոգել է 170 ենթակառուցվածքային միավոր, այդ թվում՝

  • 12 դպրոց.
  • 20 բուժհաստատություն.
  • 10 ստեղծագործարան.
  • 21 խաղահրապարակ ու մարզահրապարակ և այլն։.
  • 3 մանկապարտեզ.
  • 8 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակ.

Ծրագրի շրջանակներում մանրամասնորեն գնահատվում և որոշվում են գյուղի մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Հիմնվելով դրա վրա՝ տեղական իշխանությունների և գյուղերի բնակչության հետ սերտ համագործակցությամբ մշակվում և իրականացվում են յուրաքանչյուր համայնքի համար յուրահատուկ ու բացառիկ բիզնես ծրագրեր։

  • Ազնվամորու այգի.

ՔՈԱՖ-ը կայուն եկամուտ է ապահովում տնամերձերի արդյունավետ կառավարման նախագծի շնորհիվ․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ՄԱԶԾ / UNDP հետ համագործակցությամբ կոնկրետ ապրանքատեսակի՝ ազնվամորու մշակումը դառնում է տվյալ գյուղի այցեքարտը։ Նախագիծը ներառում է հատապտղի տնկիների տրամադրման, ոռոգման կաթիլային համակարգի ներդրման, հատապտուղների մշակման և արտադրության դասընթացներ։ ՍՄԱՐԹ-ի շրջակա 3 գյուղերի 81 տնամերձեր մասնակցել են վերապատրաստումներին և սկսել հատապտուղների մշակման ծրագիրը։ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ավանը հանգույց է դարձել վերապատրաստումների, արտադրանքի առաջխաղացման ու մարքեթինգի, ինչպես նաև ցուցադրության համար։

  • Անտառապահպան տնկարան.

ՔՈԱՖ-ի համագործակցությունը "Մայ Ֆորեսթ Արմենիա" -ի հետ արմատներ է գցել Դեբետում՝ զարկ տալով մարզի կայուն զարգացմանը։ Գիտնականների ու անտառի փորձագետների ուղղորդմամբ քաջալերելով տեղի համայնքներին՝ նախաձեռնության նպատակն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթն ու ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ ծառատեսակներ։



                                     

3. ՍՄԱՐԹ նախաձեռնություն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը համայնքային և անհատական զարգացման նախաձեռնություն է, կյանքի որակը բարձրացնելու նորարարական մոտեցում։ Այն գերժամանակակից միջավայր, գործիքներ, գիտելիք ու մոտիվացիա է ապահովում 3 տարեկանից բարձր գյուղաբնակների համար։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մոդելը երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը բարելավելու, ռեսուրսները վերարժևորելու և առկա հնարավորությունները վերագնահատելու ուղի է։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի կանխելու գյուղերից արտագաղթը դեպի մեծ քաղաքներ կամ այլ երկրներ՝ տրամադրելով սեփական համայնքում հաջողության հասնելու գործիքներ։

                                     

3.1. ՍՄԱՐԹ նախաձեռնություն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը միջավայր է, ուր երեխաներն ու մեծահասակները ձեռք են բերում գիտելիք, հմտություններ՝ հետամուտ լինելով սեփական նպատակներին ու ստանալով ինքնիրացման նոր հնարավորություններ։

Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը "Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամի խոշորագույն ներդրումն է 2004 թ․-ից ի վեր՝ շուրջ 5 միլիոն դոլար։ Ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն իր դռները բացել է 2018 թ․ մայիսի 27-ին՝ հյուրընկալելով 1000-ից ավելի հյուրերի։

Կենտրոնը ծառայում է շրջակա 27 համայնքների ավելի քան 1500 շահառուների, այդ թվում՝ Վանաձորից և Ալավերդուց։ ՍՄԱՐԹ-ում կրթությունն անվճար է, ՔՈԱՖ-ն ապահովում է նաև տրանսպորտը՝ գյուղերից ՍՄԱՐԹ երեխաների հաճախումը կազմակերպելու համար։

                                     

3.2. ՍՄԱՐԹ նախաձեռնություն Կրթական մոդելը

Կրթակարգում առանձնացվում են երեք տարիքային խմբեր՝ Հատիկ 3-5 տարեկան, Արմատ 6-18 տարեկան և Ցողուն 19+ տարիքային խումբ։ Կրթակարգի նպատակն է ձևավորել ակտիվ ՍՄԱՐԹ քաղաքացու, որը զինված է համապարփակ գիտելիքներով, 21-րդ դարի հմտություններով ու ցանկացած տարիքում ինքնիրացման հնարավորություններով։

Կրթակարգը մշակվել է Օրրի՝ համապարփակ ուսումնառության "3H տեսության" 1992 թ․ հիմքով՝ գլուխ Head, սիրտ Heart, ձեռք Hand:

ՍՄԱՐԹ քաղաքացիության հավակնող դիմորդը պետք է հաջողությամբ ավարտի կրթակարգը՝ անցնելով իր անհատական ճամփորդությունն ուսումնական 6 ոլորտներում`

  • Արվեստ.
  • Երաժշտություն.
  • Ձեռներեցություն։.
  • Աթլետիկա.
  • Լեզուներ.
  • Ճարտարագիտություն.

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգը մշակված է որպես 2-3 տարվա որոնումների շրջան և ունի ուսումնական մի քանի ձևափաչեր՝ ՍՄԱՐԹ հիմունքներ, ՍՄԱՐԹ 1։1-եր, ՍՄԱՐԹ այցեր, ՍՄԱՐԹ նախագծեր, ՍՄԱՐԹամեջ, ՍՄԱՐԹ աշխատարաններ։

                                     

3.3. ՍՄԱՐԹ նախաձեռնություն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան

Դեբետ գյուղի հարակից տարածքում կառուցված կենտրոնը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մի մասն է միայն։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի 20 հեկտար տարածքը ներկայումս ներառում է՝

  • Համաժողովների կենտրոնը սոցիալական ձեռներեցության մաս է, որ եկամուտ է ապահովում՝ այն վերաներդնելով մարզում ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերում։ Կենտրոնը խթանելու է առավել մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների հոսքը դեպի Լոռի։ Նպատակն է դառնալ տեղական ու միջազգային կազմակերպությունների համար համաժողովների, մասնագիտական վերապատրաստումների, ամառային դպրոցների և փոխանակման ծրագրերի տարածքային հիմնական կենտրոն, ինչը մեծ աշխուժություն կբերի գյուղական համայնքներին։ Այն 22 հյուրանոցային համար կունենա։.
  • "Կոնցեպտ" հյուրանոցը, որը սոցիալական ձեռներեցության ծրագիր է։ Այն նպասում է տեղի տնտեսական աճին՝ հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում վերապատրաստելով բնակիչներին և ստեղծելով աշխատատեղեր, գրավելով նոր զբոսաշրջիկների։ Հյուրանոցն իր դռներն է բացել 2019 թ․ ամռանը ու կարճ ժամանակում դարձել է տեղացիների ու հյուրերի գլխավոր հանգրվաններից մեկը։ Ստանդարտ ու պրեմիում տեսակի 12 հարմարավետ սենյակները երկտեղանի մահճակալներից բացի, կարող են նաև լրացուցիչ մահճակալ տեղավորել։ Ճարտարապետական ոճը արդյունաբերական դիզայնի ոգով է։.
  • Սպորտային համալիրը ՍՄԱՐԹ ավանի ևս մեկ կառույց է, որը խթանելու է Լոռու մարզում ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը։ 2700 քմ տարածքով գերժամանակակից սպորտային համալիրը ներառելու է մարզական մի քանի հնարավորություններ ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում՝ լողավազան, մարզասրահ, թենիսի կորտ, հեծանվուղի և վազքուղի։ Սպորտային այս համալիրում անցկացվելու են ազգային և միջազգային նշանակության մարզական միջոցառումներ, վարժանքներ ու հանդիպումներ։.
  • Այցելուների կենտրոնը, որը տեղակայված է Վանաձորից Ալավերդի M6 ու Դսեղ H22 տանող ճանապարհների հանգույցում ու ծառայում է ինչպես կրթական, այնպես էլ առևտրային նպատակների։ Այն անհրաժեշտ ծառայություններ է առաջարկում զբոսաշրջիկներին, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրում Լոռու մարզի ու մասնավորապես ՍՄԱՐԹ կենտրոնի մասին։ Այստեղ տեղակայված է նաև էլեկտրամոբիլների լիցաքավորման կայան։.


                                     

3.4. ՍՄԱՐԹ նախաձեռնություն ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակները տեխնոլոգիան և նորարարությունը հասցնում են ամենահեռավոր համայնքներ։ ՍՄԱՐԹ սենյակները ութն են Լոռու և Տավուշի մարզերում։ Այս կրթական սենյակներն ունեն անհրաժեշտ ինտերնետ կապ ու արդի սարքավորումներ, որպեսզի տեղի բնակիչները կարողանան օգտվել նոր հնարավորություններից։ Սենյակները յուրատեսակ կապ են համայնքների ու աշխարհի միջև։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների գաղափարը լայն տարածում է գտել, քանի որ Լոռու մարզպետարանը կրկնօրինակել է մոդելը՝ գյուղական ու քաղաքային դպրոցներում բացելով նմանատիպ 25 ՍՄԱՐԹ սենյակ։

                                     

4. Հիմնադիր

Դոկտոր Կարո Արմենն ամերիկահայ գործարար է և գիտնական։ Ստամբուլի հայկական ընտանիքում ծնված Կարո Արմենը ճնշումների է ենթարկվել դպրոցական տարիքում, քանի որ խոսում էր 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ 17 տարեկանում նա ստիպված էր մեկնել ԱՄՆ՝ փրկելու իր կյանքը։

ԱՄՆ-ում նրան հյուրընկալում է մի հայ ընտանիք, օգնում սովորել անգլերեն և քոլեջ հաճախել։ Սկզբում Կարո Արմենն աշխատում էր որպես սուրհանդակ, գազի ծառայության աշխատակից և սպասք լվացող։ Զուգահեռ սովորում էր քիմիա։ Գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո նա աշխատանքի է անցնում գիտական ոլորտում։

Ավելի ուշ դոկտոր Արմենն սկսում է հետաքրքրվել ֆինանսական շուկայով ու հաջողում։ Գազի գները բարձրանում էին, և Կարո Արմենը գաղափար հղացավ արդիականացնելու գազալցակայանները՝ թվային երկու ցուցիչի փոխարեն ներդնելով բազմաթվայինը։ Երբ քաղցկեղից վախճանվեց Կարո Արմենի մայրը, գիտնականն սկսեց քաղցկեղի բուժման մեթոդներ փնտրել։ Նա հիմնեց ու մինչ օրս ղեկավարում է "Աջենուս" կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Կարո Արմենը նաև օրգանական ֆերմա ունի Մեն նահանգում։

2000 թվականից սկսած դոկտոր Արմենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցում։ 2004-ին հիմնադրել է "Հայաստանի մանուկներ" բարեգործական հիմնադրամը՝ ապահովելու գյուղական համայնքների առաջընթացը։ 2002-ին Ernst & Young ընկերությունը Կարո Արմենին ճանաչեց բիոտեխնոլոգիայի ոլորտում տարվա գործարար։ Հայաստանում մարդասիրական ջանքերի համար պարգևատրվել է Ellis Island Medal of Honor մրցանակով։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մխիթար Հերացու մեդալի։ Արմավիրի մարզպետի կողմից Ոսկե մեդալ է ստացել մարզում բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար։ 2007 թվականին ՀՀ վարչապետը Կարո Արմենին պարգևատրել է Պատվո շքանշանով։

                                     

5. Ֆոնդհայթայթում

Ամեն տարի դեկտեմբերին Նյու Յորքում տեղի է ունենում ՔՈԱՖ-ի դրամահավաքի գալա-երեկոն։ Դա բարեգործական ընթրիք է, որտեղ ՔՈԱՖ-ի բոլոր ընկերներն ու բարերարները նշում են հիմնադրամի անցնող տարվա հաջողությունները, ծանոթանում արդյունքներին, ունկնդրում ՔՈԱՖ-ի գյուղերից ժամանած երեխաներին և նրանց անձնական պատմությունները։ ՔՈԱՖ-ի գալա-երեկոն բաղկացած է ընթրիքից, համերգային հատվածից, կենդանի և լուռ աճուրդներից։

Վերջին տարիներին ՔՈԱՖ-ը հանգանակում է միջինում 4 միլիոն դոլար՝ հաջորդ տարվա ծրագրերի իրագործման համար։

ՔՈԱՖ-ի համագործակցության շրջանակը լայն է՝ պետական մարմիններից ու արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանություններ մինչև միջազգային կազմակերպություններ, տեղական ընկերություններ, բանկեր։

Յուրաքանչյուր նվիրատվություն ամբողջությամբ ծառայում է Հայաստանի գյուղերում կատարվող աշխատանքին։ Հնարավոր է նվիրաբերել մեկ անգամ, ամեն ամիս, ամեն տարի, տարեդարձի առթիվ նվիրատվություն կատարել կամ դրամահավաք նախաձեռնել։ Հիմնադրամի գործառնական ծախսերը հոգում են ՔՈԱՖ-ի հիմնադիրը և տնօրենների խորհուրդը։

                                     

6. Կազմակերպության կառուցվածք

ՔՈԱՖ-ը երկու գլխամաս ունի՝ Նյու Յորքում և Երևանում։ Նյու Յորքի գրասենյակը հիմնականում աշխատում է ֆոնդհայթայթման, դոնորների հետ կապերի և ամենամյա գալա-երեկոների կազմակերպման ուղղությամբ։

Տնօրենների խորհուրդը Նյու Յորքում է։ Այն գլխավորում է Դիրոն Ջեբեջյանը Credit Suisse, իսկ խորհրդի կազմում են ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Կարո Արմենը, Մայքլ Արամը, Նատաշա Ավանեսյանսը Partnership for New York City, Փիթեր Բալաքյանը, Խալիլ Բարաժը Invus Group LLC, Հասմիկ Դէօմբէլէգյանը Private practice, Վահե Դէօմբէլէգյանը Madison Dearborn Partner, Գրեգորի Էկիզյանը U.S. Trust, Լերրի Ֆայնբերգը Oracle Investment Management, Շաքե Նահապետյանը C.V. Starr & Co., Inc., Վահե Նահապետյանը ձեռներեց, Դեբի Օհանյանը երաժշտական պրոդյուսեր, Մերի Փենդերգասթը Pendergast Consulting, Ալիս Սարայդարյանը բժիշկ, Ջոն Սարայդարյանը Մասնավոր գործունեություն, Ջեք Յուրեջյանը "Յուրեջյան ընտանիք" բարեգործական հիմնադրամ։ ՔՈԱՖ-ը երախտապարտ է երջանկահիշատալ Հերբ Ալբերտին, Քլեր Գրիգորյանին, Անդրանիկ Սարգսյանին։

Պատվավոր խորհրդի կազմում են հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիցիա Ֆիլդը, "էմմի" և "Թոնի" մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, արվեստի գծով միջազգային խորհրդատու Լորեն Թաշենը։

Նյույորքյան հոգաբարձուների խորհրդի կազմում են Վարդան Գրեգորյանը Trustee Emeritus, Նորա Ներսիսյանը և Քրեյգ Ուինթերը։

Երևանյան գրասենյակը վարում է ծրագրային հիմնական աշխատանքը, իրականացնում բոլոր նախագծերը, նոր նախաձեռնություններ իրագործում, մշտադիտարկումներ անցկացնում, համայնքային զարգացման ուղիներ մշակում, կազմակերպում կառավարական մարմինների հետ աշխատանքը, գործընկերների հետ հարաբերությունները, վերապատրաստում է մասնագետներին ու ներգրավում երեխաներին, երիտասարդներին։

Հայաստանյան Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի "Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ" -ի նախագահ Ռիչարդ Բեզջյանն է։ Խորհրդի անդամներն են ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, "Կարդես" ՍՊԸ հիմնադիր Բագրատ Բալաբանյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, բժիշկ Ալիս Սարայդարյանը և Օվսաննա Եղոյանը "Դյուֆրի" ԲԲԸ։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենն է Կորյուն Խաչատուրյանը։ ՔՈԱՖ-ն ունի 120-ից ավելի հաստիքային աշխատող Երևանում և Հայաստանի գյուղերում։

                                     

7. Ազդեցություն

ՔՈԱՖ-ը մինչ օրս աշխատել է Հայաստանի 6 մարզերի 64 գյուղական համայնքներում՝ անուղղակիորեն ազդեցություն ունենալով շուրջ 107.000 բնակչի կյանքի վրա։ ՔՈԱՖ-ը համագործակցում է նաև համայնքային պատասխանատուների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարզելու քաղաքացիների խնդիրները, մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն հենց այդ կարիքների բավարարմանը։

2004 թվականից ի վեր ՔՈԱՖ-ը շուրջ 10 ենթակառուցվածքային բարեկարգում է իրականացրել․

  • Մարզադահլիճներ.
  • Խաղահրապարակներ և մարզահրապարակներ.
  • Մանկապարտեզներ.
  • Համայնքային կենտրոններ.
  • ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ.
  • Դպրոցներ.
  • Մաքուր ջրի համակարգ.
  • Բուժկետեր.
  • Մանկան զարգացման անկյուններ.
  • Դպրոցական ճաշարաններ և ատամնակայաններ.
  • Ստեղծագործարաններ.
  • Ճանապարհ և այլն։.

Առանցքում պահելով երեխայի զարգացումը՝ ՔՈԱՖ-ն իր աշխատանքներում ընդգրկում է ընտանիքները, դպրոցները, բուժաշխատողներին և համայնքն ընդհանրապես։

                                     

8. Բարեգործական վարկանիշը

Բարեգործական կազմակերպությունների վարկանիշներն ու գնահատականները դոնորներին կարևոր տեղեկատվություն են տրամադրում տվյալ ընկերության ֆինանսական վիճակի, ծրագրերի և գործառնությունների մասին։ Այս վարկանիշներն ինչ-որ առումով ցուցիչ են, որ հնարավորություն են տալիս նվիրատուներին տեսնելու՝ ինչպես են տնօրինվում իրենց գումարներն ու ինչ ազդեցություն են թողնում։

ՔՈԱՖ-ը բարձրագույն գնահատական է ստացել՝ Guide Star-ի, Better Business Bureau-ի և Charity Navigator կազմակերպությունների պահանջներին համապատասխան։

Համաձայն Charity Navigator-ի՝ ՔՈԱՖ-ն արժանացել է բարձրագույն 4 աստղին։ Այն ընկերությունը, որն ստանում է բոլոր 4-ը, համարվում է իր ոլորտի առաջատար և գերազանցում է նույն դաշտում գործող այլ ընկերությունների։ Charity Navigator-ը գնահատում է կազմակերպությունները երկու տեսանկյունից՝ ֆինանսական ողջամտություն և վստահելիություն ու թափանցիկություն։

Better Business Bureau BBB Wise Giving Alliance-ը մշակվել է՝ օգնելու դոնորներին մեծ նվիրատվություններ կատարելու և ավելացնելու հանրային վստահությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ։ Այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են վստահության այս ստանդարտներին, դրանք հաստատող փաստաթղթեր են ներկայացնում՝ ինչպե՞ս են կառավարում ընկերությունը, ինչպե՞ս են ծախսում գումարները, որքանո՞վ են հավաստի իրենց ներկայացուցչությունները, որքանո՞վ են պատրաստ հանրայնացնելու իրենց մասին տեղեկատվությունը։ ՔՈԱՖ-ն այդ կազմակերպություններից է։

GuideStar-ը ոչ առևտրային ընկերությունների և հիմնադրամների մասին տեղեկատվության առաջատար աղբյուրներից է։ Մասնագետների համար առաջարկվող ծառայություններից զատ, այն նպատակ ունի ապահովելու անհատներին համապատասխան վստահությամբ, որ իրենց նվիրատվություններն օրինապաշտ կազմակերպության են ծառայում։ ՔՈԱՖ-ը նշված է այս կայքում որպես վստահելի կազմակերպություն։

                                     

9. Հռչակավոր մարդիկ

Բազմաթիվ հայտնի մարդիկ են սատարել ՔՈԱՖ-ին իր առաքելության իրականացման ճանապարհին։ Նրանցից են

  • Պատրիցիա Ֆիլդ, հագուստի դիզայներ, ոճաբան.
  • Նաթան Լեյն, դերասան և գրող.
  • Վանեսա Վիլիամս, երգչուհի, դերասանուհի և հագուստի մոդելավորող.
  • Ստեֆանի Սեյմուր, մոդել և դերասան.
  • Քրիս Ռոք, սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, հեռուստա- և կինոպրոդյուսեր, ռեժիսոր.
  • Շեր, երգչուհի և դերասանուհի.
  • Քոնան Օ’Բրայան, հեռուստահաղորդավար, կատակերգակ, գրող և պրոդյուսեր.
  • Մարտին Շորթ, կատակերգակ, դերասան, երգիչ և գրող.
  • Քլոյի Քարդաշյան, մեդիա հեղինակություն, մոդել, գործարար և ձեռներեց.
  • Վիկտոր Գարբեր, դերասան և երգիչ.
  • Սերժ Թանկյան, երաժիշտ, երգիչ, երգահան, գործիքային կատարող, ձայնագրման պրոդյուսեր, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ.
  • Թոմ Հենքս, դերասան և ռեժիսոր.
  • Ջոն Ստամոս, դերասան, պրոդյուսեր, երաժիշտ, կատակերգակ և երգիչ.
  • Անդրեա Մարտին, դերասանուհի, երգչուհի, հեղինակ և կատակերգակ.
  • Ջենիֆեր Էնիսթոն, դերասանուհի, կինոպրոդյուսեր և գործարար.
  • Աշեր, երգիչ, երգահան և պարող.
  • Ալեքսիս Օհանյան, ինտերնետային ձեռներեց.
  • Լեոնարդո Դի Կապրիո, դերասան, կինոպրոդյուսեր և բնապահպան.
  • Հենրիխ Մխիթարյան, պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստ.
  • Շոն Հեյս, դերասան, կատակերգակ և պրոդյուսեր.
  • Թոնի Շաֆրազյան, "Շաֆրազի" պատկերասրահի սեփականատեր.
  • Արիանա Գրանդե, երգչուհի, երգահան և դերասանուհի.
                                     

10. Արտաքին հղումներ

  • Armenia Radio Boston, AUSTRALIAN CHESS MASTER TO BIKE THROUGH HISTORIC ARMENIA IN SUPPORT OF COAF.
  • Design Boom, Kaloustians smart center embraces the landscape of Armenia in smooth, organic form.
  • Հայաստանի ամերիկյան համալսարան, Newsroom, բանախոսներ.
  • Պաշտոնական կայք.
  • ÅVONTUURA ionline travel blog, Smart Center Coaf Weaves Through Armenian Landscape.
  • The Armenian Mirror-Spectator.
  • ArchDaily, Smart Center / Studio Paul Kaloustian.
  • Chess News, Arianne Caoili to bike through Cilicia to support Armenian children.
  • American Chamber of Commerce in Armenia AmCham, Members.

Users also searched:

coaf, աշխատանք coaf, աշխատանք հիմնադրամում, արմենիան ֆյուչր բարեգործական հիմնադրամ, բարեգործական հիմնադրամ, ջավախք կոմիտե, ջավախք հիմնադրամ, քոաֆ, հիմնադրամ, բարեգործական, ջավախք, coaf, մանուկներ, բարեգործականհիմնադրամ, քոաֆ, աշխատանքcoaf, ջավախքհիմնադրամ, ջավախքկոմիտե, աշխատանք, արմենիանֆյուչրբարեգործականհիմնադրամ, հիմնադրամում, արմենիան, ֆյուչր, կոմիտե, Հայաստանի, Հայաստանիմանուկներբարեգործականհիմնադրամ, աշխատանքհիմնադրամում, հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ,

...

Բարեգործական հիմնադրամ.

Հայ Eng Рус Դիմել ՀՀ պետական. Երեւանյան առաջին, բայց ոչ վերջին բարեգործական ընթրիքը. Արմենիան ֆյուչր բարեգործական հիմնադրամ. ՔՈԱՖ Սմարթ Սենյակների Career Center. Ընդունել ի գիտություն Հայաստանի բարեգործական հիմնադրամը 36.6 մլրդ դրամ հայ մանուկներին հասարակական 105.285. Ջավախք հիմնադրամ. Հայաստանի մանուկներ բարեգործական. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՔՈԱՖ բարեգործական հիմնադրամ. Կոնտակտային տվյալներ. Ջավախք կոմիտե. Հայաստանի մանուկներ NEWS HUB. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ COAF ը, նոր գործադիր.





Աշխատանք հիմնադրամում.

727.pdf Հայաստանի Հանրապետության. Հայաստանի մանուկներ բառեգոռծական հիմնադրամ մանկական հիմնադրամ UNICEF և ​Հայաստանի մանուկներ բարեգործական. Coaf. Հայ Eng Рус 08000 0007 374 60 544 444 Ոչ. Հայաստանի մանուկներ Բարեգործական հիմնադրամ ք. Երևան, Հյուսիսային պող. 1, 8 րդ հարկ,.


Kazm A B C 1 Հավելված N 2 3 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 4.

Արմավիրի մարզ Հիմնադրամ գործակցությունում Մաթևոսյանի, և ​Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս. ՍՕՍ Մանկական Գյուղեր. 1521001, 2019, 02569972, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ, A2.4 հիմնադրամ, 30.06.​2020.





E s i Հայաստանի Հանրապետության.

Բարեգործական ՀԿ, Հայաստանի մանուկներ հիմնադրամ COAF, Զարգացման սկզբունքներ ՀԿ,. Կազմակերպություններ. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ. Երեվանից դուրս. Հայտամրցույթի հրավեր Call for proposals. Աթայանը նախօրեին ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամ բարեգործական.


Վահրամ Դումանյանն ընդունել է 1Lurer.

Իմ քայլը հիմնադրամ My Step Foundation. Բարեգործական կազմակերպություն. National Assembly of Armenia. Հայաստանի մանուկներ հիմնադրամ. ԱՌԴԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ​ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ​ՀԱՅԱՍՏԱՆԻ. 4.1 միլիոն դոլար է հանգանակվել Հետք. Տաշիր բարեգործական հիմնադրամ. Հայաստանի մանուկների հիմնադրամ. Ֆոքըս օն չիլդրեն. Նոր ղեկավար Հայաստանի մանուկներ. Ուրախ եմ ձեզ ողջունել Ամերիկայի Հայ ՀՀ Կառավարության Բարեգործական ծրագրերի ​Հայաստանի Մանուկներ հիմնադրամը COAF,. Արմավիրի մարզպետարանի և. Քննարկում:Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ. Վիքիպեդիայից՝ ազատ. Թոմ Հենքս մասնակցութեան կոչ կ Arevelk. Հանդիպում Հայաստանի մանուկներ հիմնադրամ COAF բարեգործական կազմակերպության հետ.


Մեկ գյուղ ծրագրի արդյունքները.

Մանկական հիմնադրամ UNICEF և Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ COAF, 2009. ՌԵՍՈ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ ՔՈԱՖ. Կարևոր. 0 0. Հայաստանը.





ԼՂՀ ԱՆ. Նախարարն ընդունել է.

Նոր ղեկավար Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամում. 16.01.2019. Կորյուն. Ամերիկայի Հայ Ավետարանչական. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ ՔՈԱՖ գրանցված ընկերություն է. HSBC համաշխարհային կրթական. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ Фонд Дети Армении.





Հայաստանի մանուկներ.

Հայաստանի մանուկներ հիմնադրամը COAF. ​Հայաստանի մանուկներ բարեգործական. Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու. ՔՈԱՖ Սմարթ Սենյակների. Հայտատու Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ Հիմնադրամների. ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը սկսում է Շուռ տանք սարերը առցանց.


Թոմ Հենքսն աջակցում է Հայաստանի.

Է Հայաստանի մանուկներ հիմնադրամին բարեգործական հավաքին, որը կայանալու է Նյու. Հայտամրցույթի հրավեր Calls for proposals. Մարզ Հիմնադրամ գործակցությունում գիտական, Մաթևոսյանի, և Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս. Արմավիրի մարզպետարանի և AraratNews. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը 4.5 մլն դոլար է հավաքել Հայաստանի. Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է. Is available at Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ Children of Armenia Charitable Fund. Գագիկ Ծառուկյան բարեգործական. Հայաստանի Հանրապետությունում ՍՕՍ Մանկական հայկական բարեգործական հիմնադրամը.





Փոխվարչապետերի որոշումներ E.

Սահմանել, որ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի կողմից ՀՎՀՀ՝ 02569972. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐՏԵԿ. Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ​Հայաստանի մանուկներ հիմնադրամ բարեգործական.


Հայաստանի մանուկներ հիմնադրամը.

Ծառուկյան բարեգործական հիմնադրամը անհամբերությամբ սպասող հայ մանուկներն այս. Քոաֆ սմարթ Շրջակա միջավայրի. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է։. Բռնությունը փոխարինենք սիրով. Հայաստանի մանուկներ հիմնադրամը COAF իր ներկայ գտնուիլ բարեգործական հաւաքին. Child Protection Manual for Specialists. Հյուրընկալվեց Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ՔՈԱՖ.


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը.

Հայաստանի մանուկներ բարեգործական Իմ քայլը հիմնադրամին 7 ամսում փոխանցվել է. Հայաստանի մանուկներ Aravot. Մարդիկ նաև որոնում են. Հայաստանի մանուկների հիմնադրամ. 49 դեկտեմբեր 11, 2020. Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը սկսում է. Քննարկում:Հայաստանի մանուկներ. Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամ 2009 թ. և Հայաստանի Պատանեկան.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →