Back

Աթեիզմը Հայաստանում - կրոնը հայաստանում. Աթեիզմը Հայաստանում ապրող քաղաքացիների, կազմակերպությունների, շարժումների ամբողջություն, որոնք մերժում են Աստծո գոյո ..



                                               

Սուրբ Խաչ եկեղեցի (Ապարան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի այլ կիրառումներ Սուրբ Խաչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Համարվում է, որ այն կառուցվել է 4-րդ դարի վերջերին։ Եկեղեցին վերանորոգվել է 1877 թվականին։ Եկեղեցու քահանաններն են Տեր Մուշե քահանա Վահանյանը և Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։

                                               

Վանաձորի կերպարվեստի թանգարան

Վանաձորի կերպարվեստի թանգարան, հայ կերպարվեստը ներկայացնող թանգարան, որը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 52 հասցեում՝ Թումանյան հրապարակում։ Եռահարկ շենքի շուրջ 1500 քմ տարածքում պահպանվում և ցուցադրվում են շուրջ 1800 թանգարանային առարկաներ՝ գեղանկար, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ, գրաֆիկա։

                                               

Սուրբ ծնունդ

Հիսուս Քրիստոսի ծնունդ, քրիստոնեական գլխավոր տոներից մեկը, որը նշվում է ի պատիվ Սուրբ Մարիամ Աստվածածնից Հիսուս Քրիստոսի ծնվելու։

                                               

Միջնադար

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում։ Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով։ Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը։ Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի։ Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում։ Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանու ...

                                               

Մասոնության արգելումը

Մի շարք պետությունների իշխանություններ վերաբերվում էին մասոնությանը, որպես պոտենցիալ ընդիմադիր ուժի՝ իր գաղտնի բնույթի և միջազգային հարաբերությունների պատճառով։ 1717 թվականին ժամանակակից սպեկուլյատիվ մասոնության հիմնադրումից հետո, մի քանի բողոքական պետություններ սահմանափակել են մասոնական օթյակների գործնեությունը։ Այդպես 1735 թվականին Հոլանդիան արգելեց մասոնական օթյակները, Շվեդիան և Ժնևը՝ 1738 թվականին, Ցյուրիխը՝ 1740, Բեռնը՝ 1745, իսկ կաթոլիկ Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում արգելվել են 1738 թվականից հետո, Բավարիայում՝ 1784 թվականին, Ավստրիայում՝ 1795 թվականին, Բադենում՝ 1813 թվակ ...

Աթեիզմը Հայաստանում
                                     

Աթեիզմը Հայաստանում

Աթեիզմը Հայաստանում ապրող քաղաքացիների, կազմակերպությունների, շարժումների ամբողջություն, որոնք մերժում են Աստծո գոյությունը և հրաժարվում կրոնական համոզմունքներից։

Հայաստանում ոչ կրոնական հայացքների առաջացման և տարածման փիլիսոփայական նախադրյալները մասնավորապես նկատելի են դեռևս միջնադարյան հայ փիլիսոփաների աշխատություններում, որոնց աշխատանքները լուսավորության դարաշրջանի արևմտաեվրոպական լուսավորիչների ստեղծագործությունների, ինչպես նաև Չարլզ Դարվինի գիտական հայտնագործությունների հետ մեկտեղ, արդեն 19-րդ դարի երկրորդ կեսից հիմք են դարձել Հայաստանում աթեիստական աշխարհայացքի ամրապնդման և համակարգման համար։

                                     

1. Պատմություն

Հայկական փիլիսոփայության սկզբնաղբյուրներն իրենց արտացոլումն են գտել Հին Հայաստանի ժողովրդական ստեղծագործության կրոնական առասպելներում և հուշարձաններում։ Արդեն մեր թվարկության 4-րդ դարում Հին Հայաստանի կյանքում տեղի են ունեցել զգալի հոգևոր փոփոխություններ։ Քրիստոնեությունը դարձել է պետական կրոն, ստեղծվել է այբուբենը և հայոց գրերը։ Որոշ ժամանակ անց Հին Հայաստանում զարգացել է սեփական բնօրինակ գրականությունը, ինչպես նաև հայտնվել է թարգմանական գրականություն։ Հին հայերեն են թարգմանվել Արիստոտելի, Ֆիլիպ Ալեքսանդրացու, Պորֆիրիայի, Հերմես Եռամեծի աշխատությունները, Թեոնի հռետորական ստեղծագործությունները, Դիոնիսիոս Թրակացու քերականությունը, Օլիմպիանի առակները և շատ ուրիշներ։ Նոր գրականությունը հնարավորություն էր տալիս ազնվականներին ձեռք բերել գիտական գիտելիքներ մայրենի լեզվով։ Հունական գիտության և գրականության թարգմանական ստեղծագործությունները ծնել են հին հայ փիլիսոփաների, քերականների և գրողների հարուստ մեկնաբանական գրականություն։ Ինչպես նշում է Թորգոմ Իսայանը, այդ ժամանակաշրջանի փիլիսոփայական ուսմունքները ծաղկում էին եկեղեցու վերահսկողության տակ գտնվող դպրոցների պատերի ներսում, ինչի կապակցությամբ ընդդիմադիր նյութապաշտական համակարգի առաջացումն այն ժամանակ համեմատաբար հազվադեպ երևույթ էր։

Որոշակի նշանակություն է ունեցել նաև Հին Հայաստանի այնպիսի պատմական առանձնահատկությունը, ինչպիսին է հին հայկական կրոնը փոխարինել նոր քրիստոնեությամբ՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու, որն առաջացել է պետության կողմից։ Իսայանը այս փաստի մեջ տեսնում էր ուժեղ և արտահայտիչ տարերային նյութապաշտական ուղղվածության և ազատամտության պատճառը՝ հին հայ մտածողների հայացքների և ժողովրդական զանգվածների աշխարհայացքի մեջ։ Միևնույն ժամանակ, ժողովրդական զանգվածների հայացքներում առկա է նաև նյութականությանը հակառակ կրոնադավանական ուղղվածություն։ Ընդորում, ինչպես նշում է Իսայանը, կրոնը և իդեալիզմը հատկապես ուժեղ են աշխարհի մասին առավել ընդհանուր պատկերացումների ոլորտում։

Հին Հայաստանում փիլիսոփայական հասկացությունների մշակումը 5-րդ-6-րդ դարերում սերտորեն կապված է եղել աշխարհի մասին գիտությունների՝ աստղագիտության, տիեզերաբանության աշխարհագրության և այլ գիտությունների առաջին քայլերի հետ։ Հայերենով են թարգմանվել բնագիտական աշխատություններ, ինչպիսիք են Պսևդո-Արիստոտելի "Խաղաղության մասին", Զենոնի "Բնության մասին", Գրիգորի Նիսկու "Մարդու կառուցվածքի մասին" և առաջին անգամ՝ Էվկլիդի "Երկրաչափությունը" աշխատությունները։ Եզնիկ Կողբացու "Հերքումների գիրք", Եղիշեի "Եղելության մեկնություն", Դավիթ Անհաղթի "Փիլիսոփայության սահմանում" աշխատություններում դիտարկվել են նաև տիեզերքի և աշխարհի կառուցվածքի այլ խնդիրներ։ Իսկ արդեն 7-րդ դարում բնական գիտությունների խնդիրները սկսեցին դիտարկվել փիլիսոփայությունից առանձին։ Այս ուղղությամբ առաջինը դարձավ Անանիա Շիրակացին, որը հիմք դրեց գիտության և փիլիսոփայության նկատմամբ առավել լայն և խորը հետաքրքրության, արտաքին աշխարհի ճանաչողության մեջ էմպիրիզմի և սենսուալիզմի զարգացման համար, որի գաղափարները 13-րդ-14-րդ դարերում արտացոլվեցին Վահրամ Րաբունիի, Հովհաննես Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու նոմինալիզմում։

                                     

1.1. Պատմություն 7-11-րդ դարեր

Հայկական փիլիսոփայության զարգացման գործում նշանակալի դեր ունի Անանիա Շիրակացին։ Մեզ հասած նրա աշխատությունների մեծ մասը վկայում են բնագիտության, մաթեմատիկայի, աշխարհագրության աստղագիտության բարձր մակարդակի մասին, որը ձեռք է բերվել Հին Հայաստանում 7-րդ դարի առաջին կեսին, Շիրակացու գործունեության ժամանակ։ Շիրակացին, ինչպես նշում է Իսայանը, տրամաբանության զարմանալի ուժով կարողացել է ամփոփել հնագիտության գիտնականների կուտակած արժեքավոր նյութը և գալ տեսական եզրահանգումների, որոնք հաճախ հեռու են աստվածաբանական դոգմատիզմից։

Շիրակացին պնդում էր, որ բնությունը Աստծո ածանցյալն է, բայց այն իրական է, ունի կոնկրետ՝ որոշակի կեցվածք, ճանաչելիություն։ Շիրակացին ստեղծել է փիլիսոփայական համակարգ, որը աշխարհի ծագման հիմքում ունեցել է չորս տարր՝ կրակ, որն իր մեջ ներառում է չորություն և ջերմություն, օդ՝ խոնավություն և ջերմություն, ջուր` խոնավություն և ցուրտ, հող` սառնություն և չորություն։ Անտիկ փիլիսոփաների ուսմունքը չորս տարրերի մասին հայտնի էր Հին Հայաստանում, այն շարադրված էր մի շարք աշխատություններում՝ սկսած 5-րդ դարից։ Սակայն, ինչպես նշում են աղբյուրները, տարերքի գաղափարն իր արմատներն է դնում հին հայկական կրոնի մեջ, որն, ըստ երևույթի, Հայաստանում զարգացած կրոնական շերտերից մաքրված բնափիլիսոփայական ենթադրություն է։

Տարրերի վերաբերյալ տեսակետներին զուգահեռ Շիրակացին անդրադառնում է նաև այդ տարրերի կողմից ձևավորված աշխարհի ճանաչելիության հարցին։ Նա գրում է. "աշխարհագրության վերաբերյալ Սուրբ գրություններում ոչ մի մանրամասն բան չգտնելով, բացառությամբ հազվագյուտ ցրված և միևնույն ժամանակ դժվար ընկալելի և մութ տեղեկությունների, մենք ստիպված եղանք դիմել հեթանոսական հնաոճ գրողների, որոնք ստեղծեցին աշխարհագրական գիտություն՝ ապավինելով ճանապարհորդությանը և նավարկությանը, և դա հաստատեցին երկրաչափությամբ, որն իր ծագմամբ պարտական է աստղագիտությանը" ։

Շիրակացին աստղագիտությունը պաշտպանել է աստղագուշակներից և առաջին հերթին քաղդեացիներից։ Նա գրում է. "Եթե աստղերն իսկապես, ինչպես իրենք են ասում, չարիքի պատճառ են, ապա նրանց չար բնության պատճառը ծագում է նրանից, ով ստեղծել է դրանք, քանզի եթե նրանք չար են բնությունից, ապա ավելի չար պետք է լինի արարիչը, ով ստեղծել է դրանք" ։ Ըստ Իսայանի՝ աստղագետների պնդումների Շիրակացու հերքումը, ըստ էության, նշանակում էր ֆատալիզմի և սնահավատության հերքում։

Անանիա Շիրակացին պահպանում էր երկրակենտրոն աշխարհայացքը՝ մտքեր հայտնելով հօգուտ Երկրի գնդաձևության՝ ամենաքիչը հաշվի առնելով աշխարհի արարման մասին աստվածաշնչյան առասպելը։ Շիրակացին նաև արևի և լուսնի խավարումների մասին բավականին ճիշտ բացատրությունների հեղինակ է։ Իսայանի դիտարկմամբ, Շիրակացին իր կազմած հանելուկների վերնագրերում նման առաջարկներ է արել։ "Աստված անզուսպ է, խաչը անզսպելի" է, կամ "Տերը գող է, սարկավագը` խաչված, մարգարեն՝ ստախոս" և այլն։ Շիրակացու ազատամտությունը չէր կարող աչքաթող անել բոլոր նրանց, ովքեր ծանոթանում էին նրա շարադրություններին։ Պատահական չէ, որ նա հաճախ հետապնդվում և հալածվում էր եկեղեցու կողմից։ Ըստ Իսայանի, անհետևողական են Շիրակացու այս կամ այն հայացքները, դրանք նշանավորում են բնության բնափիլիսոփայական, տարերային-նյութապաշտական ըմբռնման հզոր ընթացքի սկիզբը։

Ուշագրավ է աստվածաբան և 5-րդ դարի փիլիսոփա Եզրիկ Կողբացու դիրքորոշումը, ով բարու և չարի խնդրի քննարկման ընթացքում հանգել է այն եզրակացությանը, որ աստվածային նախասահմանության տեղում պետք է դնել մարդու ազատ կամարտահայտությունը։ Կամքի ազատության մասին Կողբացու գաղափարները, որոնք իրենց մեջ պարունակում են ճակատագրի հանդեպ կույր հնազանդությունից հրաժարում, ակտիվ գործողության կոչ էին անում։ Այսպիսով, Եզնիկ Կողբացուն են պատկանում հետևյալ խոսքերը. "Երբ ավազակը հարձակվում է երկրի վրա, որպեսզի ոչնչացնի բնակիչներին, ապա արդյոք բնակիչները չպետք է զորքեր հավաքեն՝ ավազակին երկրից վտարելու համար։ Թշնամուն երկրից դուրս մղելով՝ մենք ապացուցում ենք, որ ոչ թե ճակատագրի որոշումով է տեղի ունեցել կործանում, այլ ավազակի բռնության հետևանքով" ։

                                     

1.2. Պատմություն 11-13-րդ դարեր

Փիլիսոփա, բանաստեղծ, աստղագետ և աստվածաբան Հովհաննես Իմաստասերը մոտավորապես 1045-1129 թվականներին մեզ հասած մաթեմատիկայի, աստղագիտության, փիլիսոփայության և այլ գիտությունների մի շարք աշխատությունների հեղինակն է, ինչպես նաև իրականացրել է հայկական օրացույցի բարեփոխումը։ Իր "Իմաստության խոսք" ստեղծագործության մեջ իմաստունը հայտնել է այն միտքը, որ իրեն արվեստին նվիրած մարդու համար լավագույն ուսուցիչը բնությունն է, որից նա պետք է սովորի, և որը պետք է ուսումնասիրի ու իմանա։ Իմաստասերը համարում է "գիտությունը, որը հաստատված չէ փորձով, գիտություն չէ" ։ Նա գրում է, որ "հետազոտողը պետք է բազմակողմանիորեն կրթված և բանիմաց լինի, նա պետք է ուսումնասիրի ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև արտաքին աշխարհիկ գիտությունները, եթե անգամ նա լիովին տիրապետել և գայթակղվել է դրանց մեջ, այնուամենայնիվ, առանց փորձի նրա գիտելիքը չի կարող ճշգրիտ լինել, միայն փորձն է անսասան և անվիճելի" ։

XII դարի բժիշկ Մխիթար Հերացին նշում է, որ հիվանդությունները չեն հանդիսանում ամենաբարձրյալի պատիժը մարդկանց մեղքերի համար, ինչպես նաև բուժումը կապ չունի արարչի միջամտության հետ։ Հիվանդությունների պատճառները, ըստ Հերացու, պետք է փնտրել մարմնի փոփոխությունների և մարդու մարմնի վրա բնության ազդեցության մեջ։ Իսկ պատճառի ճանաչումն արդեն հիվանդության ճանաչումն է։ Նույնիսկ Հերացու համար հոգին կապված չէր գերբնականի հետ, այն մարմնի մի մասն է։ Հերացին գրում է. "Գիտնականները մարդու մարմինը նմանեցնում են բաղնիքին, քանի որ բաղնիքը գործում է երեք բաների առկայության դեպքում, որոնք են` պատերը, ջուրը և օդը։ Բացի այդ, մարդու մարմինը կառուցված է երեք բաներից. մեկը չոր և ամուր մասն է, երկրորդը` խոնավությունն է, որը կոչվում է հյութ կամ նյութ, այսինքն արյուն, դեղին մաղձ, երրորդը` երեք թոքերը, այսինքն երեք հոգի` բուսական հոգի, կենդանական հոգի և զգայական հոգի" ։

Հատուկ նշանակություն ունի մտածող, գրական և հասարակական գործիչ, XII դարի աստվածաբան և հոգևորական Մխիթար Գոշի գործունեությունը, ով, ի թիվս այլ բաների, պաշտպանում էր Հայաստանում երկդիմի դատական համակարգը՝ հոգևոր և աշխարհիկ։ Աշխարհիկ դատարանը պետք է վարի թագավորը, իսկ հոգևորը՝ երկու կամ երեք խորհրդականներ ունեցող եպիսկոպոսը։



                                     

1.3. Պատմություն 18-րդ դար

Հայաստանում աթեիստական աշխարհայացքի կայացման և հետագա ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 17-րդ դարի այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը և Շահամիր Շահամիրյանը։ Շահամիր Շահամիրյանը, հենվելով բնական իրավունքի տեսության վրա, փորձում էր գտնել այն պատճառները, որոնք մարդուն դրդում են բացասական սոցիալական գործողությունների։ Նա գտնում է այդ պատճառները մարդու բնության մեջ։ Հովսեփ Էմինը, որը նույնպես բնական իրավունքի տեսության կողմնակից էր, հոգևորականներին ընդամենը "ճարպիկ մարդկանց խումբ" է անվանում։ Այդ պատճառով, ըստ Էմինի, "եթե մուսուլմանները խլում են կյանքը, ապա մեր հոգևորականները պահում են հայերի հոգիները" ։

Շահամիր Շահամիրյանը և Մովսես Բաղրամյանը եկեղեցու պետությունից անջատման, եկեղեցու մեկուսացմանը հասարակության կառավարման հարցերում մասնակցություն ունեցել են։ Նրանք հարգում էին կրոնը, սակայն խիստ քննադատում էին հոգևորականներին։

                                     

2. 19-րդ դար

Հայաստանում ազատամտությունն ու աթեիզմը 19-րդ դարի երկրորդ կեսին ընդգրկում էին տարբեր խնդիրների լայն շրջանակ, որոնց թվում առանձնացան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրոնի քննադատության սոցիալ-պատմական հիմքերը, բնագիտական ձեռքբերումները` որպես կրոնի դեմ պայքարի միջոց, աշխարհիկ էթիկայի և կրոնական էթիկայի հակադրությունը, կրոնի հաղթահարման ուղիների որոնումը և այլն։ Աթեիզմի արմատական խնդիրների մշակումը էական դեր է խաղացել 20-րդ դարասկզբին Հայաստանում աթեիզմի հետագա ընկալման մեջ։

Ըստ Իսայանի`19-րդ դարի երկրորդ կեսը բացառապես կարևոր դեր է խաղացել Հայաստանի հոգևոր կյանքում իր բովանդակությամբ և ուղղվածությամբ, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է ընկնում մտածողների լուսավոր համաստեղության ի հայտ գալը, որոնցից Միքայել Նալբանդյանն առանձնանում է որպես առաջամարտիկ գործիչներից մեկը, ում նյութապաշտությունը դասավորվել է որպես փիլիսոփայության համակարգ, իսկ աշակերտներն ու հետևորդները կարողացել են այդ նյութապաշտությունը հասցնել մարտնչող աթեիզմի։

Նշանակալի է այն փաստը, որ աթեիզմը Հայաստանում 19-րդ դարի երկրորդ կեսին զարգացել է գիտության և մշակույթի արագ զարգացման պայմաններում։ Այս ժամանակահատվածը ներառում է աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, կենսաբանության, բժշկության, Չարլզ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի ժամանակակից նվաճումների տարածումը։ Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել հայտնի բնագետ-դարվինիստ Նազարեթ Տաղավարյանի, "Դարվինիզմ" բնօրինակ աշխատության հետ կապված գործունեությունը hy:

Ինչպես նշում է Իսայանը, ժամանակակից հայ աթեիզմը մեծապես հիմնված է 19-րդ դարի այնպիսի հայ լուսավորիչների աշխատանքների վրա, ինչպիսիք են պատմաբան-հայագետներ Մկրտիչ Էմինը և Ղևոնդ Ալիշանը, որոնք մշակել են տարեգրական և այլ սկզբնաղբյուրներ՝ նոր հայտնագործություններով հարստացնելով ազգային պատմագրությունը, Խաչատուր Աբովյանը, հայ գրականության դասական գրող-դեմոկրատ Պերճ Պռոշյանը, բանաստեղծ Սմբատ Շահազիզը, ականավոր գրող Րաֆֆին, ականավոր գրող, սոցիալ-քաղաքական սատիրայի վարպետ Հակոբ Պարոնյանը։

Աթեիզմի տարածումը Հայաստանում նաև նպաստեց տպագիր նյութերի թողարկման կտրուկ աճին և դրանում աշխարհիկ գրքերի համամասնությանը։ Բազմաթիվ պարբերականների, երգիծական և այլ ամսագրերի հայտնվելը մեծապես պայմանավորված էր հայ լուսավորիչներ Միքայել Նալբանդյանի, Ստեփանոս Նազարյանի, Հարություն Սվաճյանի, Գրիգոր Արծրունու ծավալած գործունեությամբ։ Հատկապես նշանակալի է պատմական ասպարեզում Միքայել Նալբանդյանի՝ փիլիսոփայության, դեմոկրատի և հեղափոխականի հայտնվելը գործնականում` քաղաքական գործունեության մեջ։

19-րդ դարի երկրորդ կեսի հայ լուսավորիչները, լինելով իրենց ժամանակի առաջավոր մարդիկ, համատեղում էին քաղաքական արմատականությունը, որը դրսևորվում էր բոլորի մոտ տարբեր աստիճաններով, առաջադեմ փիլիսոփայական և գիտական հայացքներով, իրենց ստեղծագործություններում հաճախ էին անդրադառնում կրոնական աշխարհայացքի դեմ։

Ինչպես նշում է Իսայանը, հայ ազատամտությունն ու աթեիզմը 19-րդ դարի երկրորդ կեսին դրսևորվել են նախևառաջ երեք հիմնական ձևերով`

  • Երրորդ ձև` կրոնի և եկեղեցու գիտական քննադատությունը, որն իրականացվել է 19-րդ դարի երկրորդ կեսին հայ շատ մտածողների կողմից։.
  • Առաջին ձև` ժողովրդական ընդդիմությունն է կրոնական կազմակերպությունների և ծառաների հետ։.
  • Երկրորդ ձև` գիտական գիտելիքների քարոզչություն և տարածում։.

19-րդ դարի հայ լուսավորության գործիչներն իրենց ստեղծագործություններում հենվել են ժողովրդական ազատամտության և բնագիտության նվաճումների վրա՝ համադրելով հակակրոնական փաստարկները։ Այսպիսով, 19-րդ դարի երկրորդ կեսին հայկական աթեիզմի դրսևորումները բազմազան էին ինչպես ձևով, այնպես էլ գաղափարական բովանդակությամբ։ Այսպես՝ Նազարեթ Տաղավարյանի, Մատթեոս Մամուրյանի, Ե. Շահազիզյանի, Ս. Ոսկանյանի աշխարհայացքում արտացոլվեց տարերային նյութապաշտությունը, որը նրանց մոտ հաճախ քողարկվում էր դեիզմով։ Գրիգոր Արծրունին և Ստեփանոս Նազարյանը կիսում էին նյութապաշտական պատկերացումները։ Միքայել Նալբանդյանը, Գալուստ Կոստանյանը, Րաֆֆին, Մ. Մալաքյանը, Ա. Հայկունին բացահայտ պաշտպանում էին նյութապաշտությունը։ Ինչպես նշում է Իսայանը, հենց նյութապաշտական գաղափարներն են, որոնք ավելի կամ պակաս չափով բնորոշ էին հայ լուսավորության բոլոր հիմնական ներկայացուցիչներին, որոնք հիմք էին հանդիսանում կրոնի հանդեպ իրենց քննադատության համար։

Ինչպես նշում է Իսայանը, հայ ազատամտությունն ու աթեիզմը, ինչպես նախկինում, կառուցվել են լուսավորչական փիլիսոփայության պարզ, բավարար չափով յուրացված ընդհանուր դրույթների հիման վրա։ Նյութապաշտությունը գիտելիքի տեսության մեջ, սոցիալ-քաղաքական ոլորտում, որն ուղղված է նախախնամականության դեմ բնական իրավունքի տեսությանը, գիտության հանդեպ խորը հարգանքին, տգիտության և ակնածանքի հանդիմանությանը, մարդկային մտքի ուժի առաջնակարգների անվերապահ ճանաչմանը։ Այս ամենը ընկած էր 19-րդ դարի երկրորդ կեսի հայկական աթեիզմի հիմքում։ Միևնույն ժամանակ, կրոնական աշխարհայացքի հիմքերը քննադատվում էին ոչ միայն աթեիզմի, այլև պանթեիզմի դեիզմը, ինչպես նաև կրոնական թերահավատությունը։

Հայ լուսավորիչների կողմից քարոզվող ամեն ինչը չէ, որ ներթափանցել է տպագրության մեջ և, առավել ևս, հասել հայ ընթերցողին։ Հաճախ Հայ Եկեղեցու քննադատությունը քողարկվում էր իսլամի, կաթոլիկության կամ պապության ինստիտուտը բացահայտելու քողի տակ, կամ Հայ եկեղեցու առանձնացող սնահավատությունը պատկերվում էր որպես հեռավոր պատմական դարաշրջանի հավելված։

Հայաստանում 19-րդ դարն ավելի շատ էր աչքի ընկնում քրիստոնեության քննադատության փորձի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, քան նախորդ դարաշրջանները։ Դրա հետ մեկտեղ, տվյալ շրջանի հայ լուսավորիչներն ընդունել են արևմտաեվրոպական փիլիսոփայության որոշակի գաղափարներ։ Այսպիսով, Միքայել Նալբանդյանն ու Գևորգ Արծրունին հաճախ վկայակոչում էին Ժան-Ժակ Ռուսոյին, Դիդրոյին ու Վոլտերին։

Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսի հայ աթեիստական գրականությունն առանձնանում էր նրանով, որ Հայաստանում ստեղծված կոնկրետ պատմական պայմաններում հենց գեղարվեստական գրականության միջոցով ավելի ազատ և միևնույն ժամանակ ավելի հասկանալի կարող էր փոխանցվել եկեղեցու և կրոնի քննադատությունը, ազատամտության և աթեիզմի գաղափարները։

Ինչպես նշում է Իսայանը, 19-րդ դարում Հայ Եկեղեցու ներկայացուցիչները ակտիվորեն նպաստում էին հայ ժողովրդի բնածին կրոնավորության հայեցակարգին՝ վկայակոչելով հայերի ազգային մտածելակերպին, նրանց ինքնագիտակցությանը, ենթադրաբար ամբողջովին նպատակ ունենալով գտնել այլ ուղիներ այլ աշխարհում։

1896 թվականին արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցը գրել է, որ "սրտի մեծ ցավով ընդունում ենք, որ ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակչությունը աստիճանաբար հեռանում է հայրենի եկեղեցուց, այն եկեղեցուց, որը եղել է և պետք է մնա ազգային ամբողջականության միակ ու ամուր հենարանը" ։ Վարդապետ Գարեգին Հովսեփյանը վկայեց, որ "աթեիզմը տարբեր ճանապարհներով տարածվում է հասարակ ժողովրդի մեջ։ Գյուղերում էլ հաճախ ենք լսում նույն թեթևամիտ դատողությունները, անհարգալից վերաբերմունք եկեղեցու և նրա ծառաների նկատմամբ" ։ Պարբերաբար պարբերականում արտացոլվել է նաև Հայաստանում հակաեկեղեցական տրամադրությունների մեծացման գործընթացը, աթեիզմի տարածումը։

Իրավիճակի բարդության մասին տեղեկացված լինելը կրոնի համար վտանգավոր է նաև եկեղեցու գաղափարական պաշտպանների մի շարք աշխատություններում։ Գիտակցելով աթեիզմի և կրոնի դիմակայության բնագիտական գիտելիքների նշանակությունը, եկեղեցու կողմնակիցները պնդում էին, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հայկական դպրոցներում կրոնական առարկաների ուսուցմանը, պնդում էին աստվածաբանական դավանանքների նորացման անհրաժեշտության մասին։ Եպիսկոպոս Գրիգոր Աղամիրյանը "Անհավատություն" հոդվածում նշում էր․

Ըստ Եսայանի դիտարկումների՝ հայ գրականության մեջ մինչև 20-րդ դարի սկիզբը աթեիզմը Հայաստանում գրեթե չի լուսաբանվել։ Աթեիստական միտքը, որպես հետազոտության թեմա, ընդհանրապես բացակայում էր։ Միայն մի շարք հոդվածներ, գրական, պատմական և փիլիսոփայական բնույթի այս կամ այն շարադրությունների առանձին գլուխներ, որտեղ խոսք է գնում հայ ազատամտության մասին, կարող են առնչվել Հայաստանում աթեիզմի խնդիրներին։

Ինչպես վկայում է Իսայանը, 19-րդ դարի երկրորդ կեսին աթեիստական մտքի զարգացումը Հայաստանում աչքի է ընկել եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականության աճով և ընդհանրապես կղերականության աճով։

                                     

2.1. 19-րդ դար Կրոնական արձագանքը աթեիստական գաղափարների տարածման համար

Ի պատասխան 19-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանում աթեիզմի դիրքերի ամրապնդման, եկեղեցին և նրա աջակիցները ուժեղացրին հարձակումները աթեիստական աշխարհայացքի հետևորդների նկատմամբ։ Այսպիսով ըստ Իսայանի, շատ հայ մտածողների դեիստական արտահայտությունները եկեղեցական պատմագրությունը ներկայացնում էր որպես աստվածաբանական։ Այսպես, հայտնի է, որ նույնիսկ Միքայել Նալբանդյանը կրոնական հեղինակների լուսաբանման մեջ հայտնվում էր որպես "աստվածավախ մտավորական" ։ Նման մի բան, Իսայանի, կատարվել է եկեղեցական պատմագրության միջոցով` կապված Ստեփանոս Նազարյանի հետ, թեև վերջինս նյութապաշտ չէր, այնուամենայնիվ, շեշտը դրվեց նրա գիտելիքների ենթադրաբար սիրողականության վրա, ինչը պայմանավորում էր նրա քննադատությունը քրիստոնեության և եկեղեցու վերաբերյալ։ Միաժամանակ, Ստեփանոս Նազարյանի մասին իր հուշերում Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը գրում է, որ "Երբ խոսք էր գնում, Նազարյանը հուզված խոսում էր հոգևորականության մասին և կրկնում, որ ներկայիս հայ հոգևորականությունը պետք է ջնջվի երկրի երեսից. արմատախիլ արվի. ոչնչացվի" ։

Հատկանշական է դատավոր Գալուստ Կոստանդյանի՝ եկեղեցու հետ ունեցած հարաբերությունների համատեքստում։ Իր գործունեության սկզբում հանդես գալով որպես սպիրիտուալիստ 1860-1870-ական թվականներին, Կոստանդյանը հետագայում զգում է արևմտաեվրոպական նյութապաշտության, ինչպես նաև նրա ժամանակակից բնագիտական գաղափարների ազդեցությունը և էվոլյուցիա է իրականացնում դեպի աթեիզմ։ Նա դրական էր վերաբերվում 18-րդ դարի վերջի նյութապաշտական և հակակրոնական մտածողին, մասնավորապես, Դյուպյուիին, Վոլնեին՝ տարածելով նրանց հակակրոնական գաղափարները։ Բացի այդ, լինելով խորագիտակ գրող՝ նա իր աշխատանքին ներգրավել է գրական ծավալուն նյութ, ինչպես դա եղել է իր պատրաստած "Մեթոդի վրա" աշխատությունում, որը լույս է տեսել 1879 թվականին, այն թողել է "անսպասելիորեն պայթած ռումբի" տպավորություն։ Կոստանդյանը վկայակոչում է Հեկկելի "Մարդաբանություն, կամ մարդու զարգացման պատմություն", Դարվինի "Մարդու ծագումը և սեռական ընտրությունը", եգիպտագետ Գաստոն Մասպերոյի "Արևելքի ժողովուրդների հնագույն պատմություն", Շտրաուսի "Հիսուսի կյանքը" աշխատությունները, անդրադարձել է Հումբոլդտի, Կանտի, Բենեդիկտի, Բեկոնի, Մարքսի թեզերին։

Կոստանդյանի արտահայտած բնության մասին նյութապաշտական պատկերացումները նույնպես տարակարծիք էին բնության վերաբերյալ աստվածաբանական տեսակետների հետ։ Կոստանդյանի օրոք Արևմտյան Հայաստանում, որտեղ աշխատել է Կոստանդյանը, կարծիք կար, որ եթե Աստված ցանկանա, ապա ամեն ինչ կարող է անել և ավերել, սկիզբ դնել բնության օրենքներին և իր ցանկությամբ փոխել կամ չեղյալ հայտարարել դրանք։ Իսկ ըստ Կոստանդյանի՝ իրական բնության մեջ, որը զարգանում է իր սեփական, ներքուստ իրեն հատուկ օրենքներով և որտեղ իշխում է պատճառահետևանքային պայմանավորվածությունը, տեղ չկա որևէ գերբնական ուժերի համար։ Կոստանդյանը նույնիսկ համարում էր, որ մարդկության պատմությունը օրինաչափ զարգացման բնույթ է ստացել սոցիոլոգների հետազոտությունների շնորհիվ։



                                     

3. Աթեիզմը ներկայիս Հայաստանում

Գեորգի Դերլուգյանի կարծիքով, Հայաստանի առանձնահատուկ պատմական զարգացման շնորհիվ այսօր երկրում հայերից քչերն են իրենց անվանում ամբողջական աթեիստ, ինչպես և դժվար կլինի գտնել հայերի և կրոնական ֆունդամենտալիստների շրջանում։

                                     

3.1. Աթեիզմը ներկայիս Հայաստանում Աթեիստների թիվ

Ամերիկյան Գելափի ինստիտուտի տվյալների համաձայն՝ Հայաստանի բնակչության 18 %-ը իրեն ոչ կրոնական է համարում։ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, 34 373 պետությունների քաղաքացիներ, այսինքն ամբողջ բնակչության մոտ 1.1%-ը, կրոնական համոզմունքների սյունակում նշել են "ոչ կրոնական" ։

Ոչ կրոնականությունը, այդ թվում աթեիզմը, ներկայումս որևէ ինստիտուցիոնալ ձևով ներկայացված չէ Հայաստանում, այնուամենայնիվ կա զգալի աթեիստական շարժում։ Աթեիստների միջև գաղափարների փոխանակման հարթակ են հանդիսանում սոցիալական ցանցերը։

Հայաստանում Pew Research Center-ի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանում հարցվածների 5%-ը չի հավատում Աստծուն, 95%-ը հավատում է, իսկ Հայաստանի բնակչության 85%-ը իրեն համարում է քրիստոնյա։

                                     

3.2. Աթեիզմը ներկայիս Հայաստանում Աթեիստների իրավունքը Հայաստանում

Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն "Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը" և "կրոնական կազմակերպություններն առանձնացված են պետությունից" ։ Այնուամենայնիվ, Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ "Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում" ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածը սահմանում է խտրականության արգելք՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածը սահմանում է, որ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 77-րդ հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն հրահրելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն ուղղված հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը։

Չնայած մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի օրենքի ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդված, խտրականության արգելմանը, այդ թվում կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդված հիման վրա, այնուամենայնիվ, այդ իրավունքը հաճախ մնում է խախտված և անպաշտպան, իսկ խտրականությունը չի պատժվում։

Այսպես, ժամանակակից Հայաստանում աթեիստների խտրականությունը դրսևորվում է առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այսպիսով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն քահանա Ասողիկ Կարապետյանը 2013 թվականին հեռուստահարցազրույցներից մեկում եկեղեցու անունից հայտարարեց, որ "հայ աթեիստը թերի հայ է", հետագայում ոչ միայն չհրաժարվելով իր խոսքերից, այլև հաստատելով դրանք։

                                     

4. Գրականություն

  • Թորգոմ Իսայան Մ.Կ. Մալաքյանի աթեիզմը. - Երևան, 1976. - 30 с. - Հայ աթեիստական մտքի ներկայացուցիչները. չաշխատող հղում.
  • Աթեիստական գրականությունը Հայաստանում, Երևան, 1985.
  • Թորգոմ Իսայան Գալուստ Կոստանդյան / խմբ.՝ Մ.Ա. Մելիքյան. - Երևան, 1965. - 23 с. - Հայ աթեիստական մտքի ներկայացուցիչները. չաշխատող հղում.
  • Արծրունի Գ. Հ. Մասսայական աթեիզմի զարգացումը Հայաստանում 1920-1930 թթ. - ԵՊՀ հրատարակչություն. - Երևան, 1982.

Users also searched:

Հայաստանում, Աթեիզմը, ԱթեիզմըՀայաստանում, աթեիզմը հայաստանում, կրոնը հայաստանում. աթեիզմը հայաստանում,

...

Կրթությունը Հայաստանում 1991 2000 թթ.

Հայաստանում իրեն հավատացյալ է համարում բնակչության շուրջ 95 տոկոսը, որոնց մեծ մասը. Հայաստանը ամենահավատացյալ. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական. Աթեիզմ սահմանում հայերեն. Մասսայական աթեիզմի զարգացումը Հայաստանում 1920 1930թթ. Գ.Հ. Արծրունի ԵՊՀ. By: Արծրունի. 10 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ - ի. Актуальные задачи атеистического воспитания молодежи в свете XXVII съезда КПСС и январьского 1987 пленума ЦК КПСС. Աթեիզմի. Պետական մարմինների կողմից. Ուզում եմ մի զրույց ուղարկել չգիտեմ ​որքանով հետաքրքիր կլինի,բայց ուղարկում եմ.





ԱՄՆ ի համալսարաններից մեկում 1in.am.

Մենագրությունում քննարկվում են ՀՀ ազգային անվտանգության կարևորա գույն ոլորտի՝. ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան. Հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող Win Gallap ն այսօր.


Կնքահոր, պսակի, աթեիզմի մասին մի.

Կրթությունը Հայաստանում 1991 2000 թթ. Զգալի աշխատանքներ էին տարվում հայագիտության. Մասսայական աթեիզմի զարգացումը. Մասսայական աթեիզմի զարգացումը Հայաստանում 1920 1930 թթ. Գ. Հ. Արծրունի. Երևան, ԵՊՀ հրատ. ART discussion 6 Church&state Կլոր սեղան. Կարդացել եմ: Դուրս հեչ չի եկել, որտև Արտ ջան​, զուտ Առաքելական եկեղեցու վրա. ՀԱԱՀ գրադարան catalog. XVIIIդարի մատերիալիստները աթեիզմի, կրոնի, Literary form: Not fiction Publisher: Երևան Հայաստան հրատ.,.





DocumentView Arlis.

Սարգսյան Գ. Գիժ ուլիկը, 1990. Շայբոն Ա. ​Գիշերային ծիածան, 1981. not set, Գիտական աթեիզմ​, 1975. Հույների մոտ 1 3 ը կցանկանար CIVILNET. Հայաստանում պետական և հասարակական գործունեության բոլոր բնագավառները, և Տեր ​.


Hunvar 2014.indd.

Նոր եւ նորագույն պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ պետական. Կրեմլը հրաժարվել է պատասխանել. Գլխավոր խմբագիր. Գևորգյան Հուսիկ, ֆիզ մաթ գիտ. թեկնածու, դոցենտ. Խմբագրական.


Haj A B C D E F G 1 Ս. Սարգսյան Արմենիա.

Բ ա ռ ա ր ա ն ի հ ե ղ ի ն ա կ ն ե ր՝. Ցու, Ա. Բախնիկին, Մ. Ս. Բելենկի, Ա. Վ. Բելով, Ի. Ֆ. Բելով. Telegraph. Բրիտանիայի կրթության. ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենամեծաթիվ, սակայն ոչ գերիշխող կրոնը. Էհ, Միշա, Միշա Aliq Media Armenia. Toggle navigation. Search. Tuesday, May 18, 2021. ՄԵՐ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ Քաղաքականություն. ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ. Այդ աճը նախեւառաջ դրսեւորվում է դպրոցներում եւ բուհերում միջանձնային.





Այլախոհությունը Խորհրդային Հետք.

Հայաստանում բիզնես գործունեություն է տարիներին խեղդում էր մարտնչող աթեիզմը,. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ Վաչե և. Այրարատ նահանգում Արևելյան Հայաստան աթեիզմի տարրերի և դասակարգային պայքարի. Աթեիզմը Հայաստանում։ Զրույց. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը.





ԱՄՆ ում կբացվի աթեիզմի առաջին.

199, Պետրոսյան Ռ. Դատարանը և քաղաքացիական դատավարությունը Արևելյան Հայաստանում. Cccsysu Center for Civilization and Cultural Studies. Օրինակ նախադասություններ with աթեիզմ աթեիզմի զարգացումը Հայաստանում 1920 1930 թթ.​. Շփման գիծ: Աթեիզմը Հայաստանում. Իրականում երկրի ռեֆորմացիան պետք է սկսվի եկեղեցու ռեֆորմից: Ոչ մի տերտեր իրավունք. Խորհրդային անցյալի շուրջ. Edition: Թարգմ. ռուսերեն III հրատ իցMaterial type: Book Publisher: Երևան Հայաստան, 1969Availability: Items available for loan:.


Քննարկում:Աթեիզմը Հայաստանում.

Ես ապրում են մի գյուղում, որի անունը Քուչակ է: Մի քիչ խոսեմ գյուղիս մասին:. Սաուդյան Արաբիայում աթեիզմը. 1928 1935 թվականներին Խորհրդային Հայաստանում հրապարակվում էր Անաստված. The New York Times թերթին մեղարդել են. Մանվել Սարգսյան, ՌԱՀՀԿ փորձագետ. Ըստ Ձեզ քաղաքական խավից հասարակական.





Մարդիկ են մեդիան.

Առաջինը՝ մարտընչող աթեիզմի շրջան, երբ հիմնական նպատակն էր ոչնչացնել կրոնը՝. ԼԷՎ.ՈՆ մԱՐՏհՐՈՍՅԱՆ 1ԱմԱէ Ր1ԱՅՒՆ. Ենթակատեգորիաներ. Ստորև բերված է այս կատեգորիայի 8 ենթակատեգորիա՝ 8 ից։.


Քուչակ 17 17.am.

Կարող են անցկացնել մինչև 20 տարի: Դատապարտելի են նաև աթեիզմի կոչերը:. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ. Հասցե Հայաստան, 0039 Երևան, Հայկ Հովսեփյան 8. Հեռ. 374 10 42 08 11. Էլ. փոստ info@. Alt. Powered. Ստուդիո 20 Աթեիզմ, արվեստ, կրոն Studio 20. Ի՞նչ դիրքերից են հանդես գալիս աթեիստները ու ի՞նչ տարբերություն կա. Աթեիզմը՝ գիտության, նորաձեւության. Պարզաբանվում է, որ աթեիզմի հետազոտության ամբիոնը բացվում է 83 ամյա գործարար Լուի. Քրիստոնեական կրոնին դավանողները. Փիլիսոփայության ծագումը և աթեիզմը: Մ. Շախնովիչ Թարգմ.՝ Հ. Մարտիրոսյան Խմբ.՝ Ռ.


National Assembly of the Republic of Armenia Official Web Site.

Ամերիկյան հեռուստա և ռադիոհաղորդավար Շոն Հենիթին կասկածում է The New York. Brusov University Library catalog. Նրա հայրենի Գյուրջեւան գյուղը հիմա թուրքաբնակ է՝ Ադրբեջանի Իսմայիլիի.





...
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →