Back

ⓘ Հայաստանի Հանրապետության իրավունք - Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Սահմանադրություն, Մունիցիպալ իրավունք, Հայ իրավունք, Խոպան ..



                                               

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետության և անձի՝ քաղաքացու միջև կայուն իրավական կապ և անձի կարգավիճակ, որի ուժով պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, և անհատը ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։

                                               

Հայաստանի Սահմանադրություն

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

                                               

Մունիցիպալ իրավունք

Մունիցիպալ իրավունք կամ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման իրավունք, տեղական ինքնակառավարման հարցերը կարգավորող իրավունքի համալիր ճյուղ։ Մունիցիպալ իրավունքի հասկացությունը կիրառվում է երեք հիմնական իմաստներով. որպես իրավունքի առանձինք ճյուղ իրավական համակարգի մեջ, որպես մունիցիպալ իրավունքի նորմերը և դրանց կողմից հասարակական հարաբերությունները կարգավորող գիտական առարկա և որպես կրթական առարկա։ Ավանդականորեն մունիցիպալ իրավունքի հիմքը կազմում են սահմանադրական իրավունքի, ինչպես նաև վարչական իրավունքի նորմերը։ Բացի այդ, մունիցիպալ իրավունքի բովանդակության մեջ են մտնում նաև տեղակա ...

                                               

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ

Իրավական համակարգը պետության հիմնական իրավական երևույթներն ամբողջացնող ֆիկցիա է։ Այն ընդհանրացնում է իրավական բոլոր ֆենոմենները. իրավագիտակցությունը և իրավահասկացողությունը, իրավագոյացումը և իրավաստեղծումը, իրավահարաբերությունը, իրավունքի աղբյուրները, ձևերը, իրավունքի նորմերը, իրավունքի իրացումը և այլն։ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի ձևավորման սկիզբը դրվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի անցկացմամբ և նույն թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից անկախության հռչակմամբ։ Հայ իրավունքի զարգացման համար Հայաստանի պատմության այս փուլը շրջադարձային էր, քան ...

                                               

Հայ իրավունք

Հայոց իրավունքի համար աղբյուրագիտական արժեք ունեն հայ և օտար դասական մատենագիրների՝ Ստրաբոնի, Քսենոփոնի, Դիոն Կասիոսի, Խորենացու, Բուզանդի, Ագաթանգեղոսի, Շիրակացու և այլոց թողած ժառանգությունը։ Նրանց գործերում տեղեկություններ են պահպանվել վաղ շրջանի հայ իրավունքի պատմության վերաբերյալ։ Միաժամանակ հենց այդ տեղեկություններն են իրավունքի աղբյուրի նշանակություն ձեռք բերել հետագայի համար։ Հենց այդ պատճառով հայ և օտար պատմիչների գործերը, վիմագիր տարեգրություններն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները հայոց իրավունքի իրավահայտ աղբյուրներ են։

                                               

ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր համայնքի իրավունքները օրինական և սոցիալական բնագավառներում օրենսդրորեն չեն կարգավորվում։ Նույնասեռականությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր օրինական է։ Այնուամենայնիվ, չնայած այն ապաքրեականացվեց, տեղի լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր քաղաքացիների իրավիճակը զգալիորեն չփոխվեց։ ԼԳԲՏ համայնքի շատ հայեր վախենում են, որ նրանք իրենց ընկերների, ընտանիքների, հասարակության կողմից կքարկոծվեն և կվտարվեն, որը հիմնավորված է սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Վերջերս Հայաստանում ԼԳԲՏ համայնքը դարձել է ավելի լավ կապակց ...

                                               

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդված ։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերություն։ Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդ ...

                                               

Հայաստանի Հանրապետության հուշադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները, ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն: Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվե ...

                                               

Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Հայաստանում

Ատելության խոսքի դեմ օրենսդրությունը Հայաստանում ներկայացված է քրեական իրավունքի նորմերով։ Նման իրավակարգավորումները արգելում են անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը

                                               

Խոպան

Խոպան, ժամանակակից ժարգոնային բառ, որով բնութագրում են այլ երկրներում ցածր որակի աշխատանքներում ներգրավված Հայաստանի քաղաքացիներին։ Համաձայն Արդի հայերենի բացատրական բառարանի, խոպան նշանակում է "չզարգացած, անկիրթ մնացած", որով էլ բացատրվում է եզրի ժամանակակից օգտագործումը, քանի որ խոպան գնացողների հիմնական մասը կազմում են ոչ պրոֆեսիոնալ, մասնագիտական կրթություն չունեցող քաղաքացիներ։

                                               

Մահապատիժը Հայաստանում

Վերջին մահապատիժը Հայաստանում տեղի է ունեցել 1991 թ. օգոստոսի 30-ին. այն կատարվել է ընդամենը մեկ փամփուշտի օգնությամբ։ Մահապատիժը եղել է օրինական պատիժ՝ սպանության, դավաճանության և լուրջ հանցագործությունների համար, մինչև այն վերացավ 2003 թ.։ Մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։ 2003 թ. Հայաստանը նույնպես վավերացրել է թիվ 6 արձանագրությունը Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային արձանագրությունը թույլ է տալիս երկրներին պահպանել մահապատիժը ծանր պատերազմական հանցագործությունների ժամանակ։ Թիվ 13 արձանագրությունը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում ստորագրվել է 2006 թ ...

                                               

Նույնասեռ ամուսնություններ Հայաստանում

Նույնասեռ ամուսնությունները Հայաստանում պաշտոնապես չեն ճանաչվում, իսկ ընտանեկան միությունների ցանկացած այլ ձև ոչ նույնասեռ, ոչ էլ տարասեռ զույգերի համար գործող օրենսդրությամբ նախատեսված չէ ։ Հայաստանի բնակչության և հասարակական առաջնորդների ճնշող մեծամասնությունը դեմ է նույն սեռի անձանց միջև ամուսնությունների ճանաչմանը։ Ընդ որում, այս թեման հաճախ օգտագործվում է քաղաքական գործիչների կողմից շահարկումների համար ։ Այս հարցը բարձրացվել է նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքում ։

Հայաստանի Հանրապետության իրավունք
                                               

Հայաստանի Հանրապետության իրավունք

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի իրավունք այլ կիրառումներ Հայաստանի Հանրապետության իրավունք, 1991 թվականի սեպտեմբերի 1-ից գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի և միջազգա-իրավական պարտավորությունների, հայաստանյան հասարակության իրավական մշակույթի և իրավական պրակտիկայի ամբողջություն։ Հայաստանի Հանրապետության իրավունքը հարկավոր է տարբերել հայ իրավունքից, որը ավելի լայն եզր է և ընդգրկում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։

                                               

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրք, քրեական իրավունքի հիմնական և միակ աղբյուրը, միակ նորմատիվ ակտը, որը սահմանում է հանցավորությունը և պատժելիությունը Հայաստանի տարածքում։ ՀՀ Քրեական օրենսգրքի գործող խմբագրությունը ստորագրված է եղել Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ից, փոխարինելով մինչև այդ գործող Հայկական ԽՍՀ-ի 1961 թվականի Քրեական օրենսգիրքը։

                                               

Հայաստանի իրավունք (այլ կիրառումներ)

Հայաստանի իրավունք եզրը կարող է վերաբերել. Հայ իրավունք, Հայաստանի և հայերի ավանդական իրավական համակարգը, որը ծագել է դեռ մ.թ.ա.։ Հայաստանի Հանրապետության իրավունք, 1991 թվականին անկախության ձեռք բերած Հայաստանի Հանրապետության իրավունքի ամբողջություն։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →