Back

ⓘ Հայկական մշակույթ - Հայկական արվեստ, Հայկական վերածնունդ, 19-րդ դարի հայկական մշակույթ, Հայկական դիցաբանություն, Հին շրջանի հայկական թատրոն, Մշակույթ, Բեգռաս ..



                                               

Հայկական արվեստ

Հայկական արվեստ, վերջին հինգ հազարամյակում ձևավորված արվեստի եզակի ձև, որի ընթացքում հայ ժողովուրդն ապրել է Հայկական լեռնաշխարհում։ Հայկական արվեստում գերիշխել են ճարտարապետությունն ու մանրանկարչությունը և դարեր շարունակ զարգացել են։ Հայկական արվեստը ներառում է քանդակ, որմնանկար, խճանկար, խեցեգործություն, մետաղից պատրաստված իրեր, փորագրություն և տեքստիլ, հատկապես հայկական գորգեր։ Նախնադարյան Հայաստանը Ուրարտուի մշակույթի հայրենիքն է եղել երկաթի դարում, որը ուշագրավ է իր վաղ մետաղական քանդակներով, դրանք հաճախ լինում էին կենդանիներ։ Այս տարածաշրջանը, ինչպես և ավելի ուշ, հաճախ վիճարկվել է Պար ...

                                               

Հայկական վերածնունդ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական վերածնունդ այլ կիրառումներ Հայկական վերածնունդ, պայմանական եզրույթ մշակութաբանության և պատմական գիտությունների մեջ, որը բնորոշում է հայկական մշակույթի պատմության 10-14-րդ հարյուրամյակների ժամակաշրջանը։ Սկսվել է Հայաստանից արաբներին քշելուց հետո, երբ 885 թվականին մի շարք ապստամբությունների արդյունքում Աշոտ Ա Բագրատունու գլխավորությամբ հաջողվեց վերականգնել հայկական պետականությունը՝ դրանով նախանշելով նաև հայկական մշակույթի նոր Ոսկեդարը։ Այսպիսով, արդեն 9-րդ դարակեսին և 10-րդ դարում հայտնվում են Հայկական վերածննդի նախանշանները։ Այս ժամանակահատվածում ...

                                               

19-րդ դարի հայկական մշակույթ

Հայկական մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց։ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։ Արևալահայերը կապված էին գերազանցապես ռուսական,իսկ արևմտահայերը՝ ֆրանսիական մշակույթի հետ։ Ճակատագրի բերումով հայ ժողովրդի մի զգալի մասը ցրված էր աշխարհով մեկ։ Հետևաբար՝ հայկական մշակույթը պահպանվում ու զարգանում էր նաև նշանավոր հայկական գաղթավայրերում։ Այս շրջանում վերջնականապես ձևավորվեցին հայ նոր գրականությունը, աշխարհաբար գրական լեզուն, հիմնվեցին կուլտուր֊կրթական բազմաթիվ ընկերություններ, զարգացման մամուլը, հրապարակախոսությունը, արվեստը, առ ...

                                               

Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր հայաստանում դավանվող Զրադաշտական կրոնի ձուլումը բուն հայկական հավատալիքների և հելենիստական մշակույթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության, և դրա պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական, զրադաշտական և հելլենիստական ։ Հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած իր դիրքերը զիջում է քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։ Քրիստոնեությունը 301 թվականին չընդունած հայերի արևորդիների վերջին ներկայացուցիչները անհետացան մեծ եղեռնի թվակ ...

                                               

Հին շրջանի հայկական թատրոն

Հին շրջանի հայկական թատրոն, առաջին վկայությունները թատրոնի մասին Հայկական լեռնաշխարհում՝ Երվանդունիների թագավորության շրջանում ։ Այն շարունակեց զարգանալ Մեծ Հայքի թագավորության կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական թատրոնի առաջին փուլը։

                                               

Հին շրջանի հայկական կերպարվեստ

Հին շրջանի հայկական կերպարվեստ, Երվանդունիների թագավորության շրջանում քանդակագործություն, խեցեգործություն, կավագործություն, որը շարունակեց զարգանալ Մեծ Հայքի թագավորության կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական կերպարվեստի առաջին փուլը։ Մ.թ.ա. 6-մ.թ.ա. 3-րդ դարերում հայկական կերպարվեստը շարունակել է նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել են գեղարվեստական տարբեր ձևավորումներով մետաղե, խեցե, ապակե իրեր, քարե սկահակներ ու կնիքներ, զարդեր, քանդակներ և այլն։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են արծաթե, պղնձե պտյակներ՝ եղնիկի, քարայծի պատկերներով, և թասեր՝ կենդանական ու բուսական պատկ ...

                                               

Հին շրջանի հայկական ճարտարապետություն

Հին շրջանի հայկական ճարտարապետություն, Երվանդունիների թագավորության շրջանում ճարտարապետական ոճ, որը շարունակեց զարգաանալ Մեծ Հայքի թագավորության կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական ճարտարապետության առաջին փուլը։ Հայկական ժողովրդական բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակները նկարագրել է Քսենոփոնն իր "Անաբասիս" երկում մ.թ.ա. 5-րդ դար։ Մ.թ.ա. 3-րդ - մ.թ. 1-ին դարերում են հիմնադրվել Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Զարեհավան, Տիգրանակերտ քաղաքները՝ որպես վարչական և արհեստավորական կենտրոններ։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցները ու հեթանոսական սրբավայրե ...

                                               

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն

Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն, 9-14-րդ դարերում պատմական հայրենիքում և Կիլիկիայում ձևավորված հայկական ճարտարապետություն։ Դա հայկական միջնադարյան ճարտարապետության երկրորդ՝ միջին փուլն է ։ Այդ շրջանի հայկական մշակույթն ընդունված է ուսումնասիրել երեք փուլով. Բագրատունիների թագավորություն, Կիլիկյան Հայաստան և Զաքարյան իշխանապետություն ։

                                               

Մշակույթ

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։ Մշակույթն ընդգրկում է ոչ մ ...

                                               

Հայկական (Մակեդոնական) հարստություն

Իր անունը Մակեդոնական Հայկական հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի Վասիլ I ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։ Ռուսական խորհրդային պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են "Մակեդոնական հարստություն" անվանումը անգլերեն՝ Macedonian dynasty։ Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ "Հայկական հարստություն" անվանումը։ "Հայկական հարստություն" անգլերեն՝ Armenian dyn ...

                                               

Եգեյան մշակույթ

Եգեյան քաղաքակրթությունը ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է Եգեյան ծովի կղզիների Բրոնզեդարի մշակույթների նկատմամբ։ Փաստացիորեն այս տերմինը վերաբերում է երեք տարածքների. Կրետեին, Կիկլադյան կղզիներին և մայրցամաքային Հունաստանին։ Վաղ Բրոնզեդարից Կրետեն ասոցիացվում էր Մինոսյան մշակույթի հետ, միևնույն ժամանակ Կիկլադյան կղզիներում և մայրցամաքային Հունաստանում գոյություն ունեին տարբեր մշակույթներ/քաղաքակրթություններ։ Մոտ մ.թ.ա. 1450 թվականից նախահունական Միկենեյան քաղաքակրթությունը տարածվում է Կրետե կղզում։ Կրետե-Միկենյան մշակույթ, Էգեյան մշակույթ, Կրետե կղզու, Էգեյան ծովի կղզիների, մայրցամ ...

                                               

Մշակ (թերթ, Թիֆլիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մշակ այլ կիրառումներ "Մշակ", հասարակական-քաղաքական, գրական թերթ։ Հրատարակվել է 1872-1921 թթ. Թիֆլիսում։ Թերթի հիմնադիր և առաջին խմբագիր՝ Գրիգոր Արծրունի։ Հետագայում "Մշակի" խմբագիրներն են եղել Ալեքսանդր Քալանթարը, Ա. Առաքելյանը. Լեոն։ "Մշակ" -ը եղել է "Հյուսիսափայլ" ամսագրի ժառանգորդն ու շարունակողը, որը, ի տարբերություն "Հյուսիսափայլ" -ի, հրատարակվում էր հայկական միջավայրի անմիջական մոտակայքում՝ Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիս քաղաքում։ Հիմնադիրը եղել է լիբերալ հրապարակախոս ու քննադատ Գրիգոր Արծրունին։ Կրթություն ստանալով Հեյդելբերգյան համալսարանո ...

                                               

Բեգռաս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բագրաս այլ կիրառումներ Բեգռաս, բրդյա բարակ գործվածք, որից Հայաստանում պատրաստել են անձրևային գլխարկներ։ Ամենայն հավանականությամբ բեգռասի պատրաստման տեխնոլոգիան մոռացված է, քանի որ դեռ 1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանդրաության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն "ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը. գործել բեգռաս, մահուդ՝ ըստ եվրոպական կերպի ու նմանության.մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան" ։

                                               

Դեպի Եվրատեսիլ

"Դեպի Եվրատեսիլ", հայկական երաժշտական ժամանցային շոու, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից։ Այս հեռուստաշուի արդյունքում ընտրվել են 2017, 2018 և 2020 թվականների Եվրատեսիլ երգի մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակիցները։ 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ավարտվել է առաջին եթերաշրջանը, որի արդյունքում որպես Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել Արծվիկը։ Երկրորդ եթերաշրջանը տեղի է ունեցել 2018 թվականին, և ժյուրին ընտրել է Սևակ Խանաղյանին՝ նրա "Քամի" երգով։ Սակայն 2019 թվականին շոուն չի հետաձգվել երրորդ եթերաշրջանով, և Եվրատեսիլի ներկայացուցիչն ընտրվ ...

                                               

Զիլճյան ընտանիք

Զիլճյան ընտանիք, ծնծղա արտադրող վարպետների ընտանիք ։ Զիլճյան ընտանիքը այդ գործը ձեռնարկել է դեռևս 15-16-րդ դարերում։ 1623 թվականին Ավետիս Զիլճյանը Կոստանդնուպոլսում մետաղների անագ, պղինձ որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արական սեռի ներկայացուցիչներին։ Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք ստացան։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։ Զիլճյան ընտանիքի նշանա ...

                                               

Թաղակապ

Թաղակապ, ավանդական հայկական ազգային կացարան։ Ի տարբերություն գլխատան՝ պատմական Հայաստանում ավելի քիչ տարածված կառույց էր։ Այն քարե բնակարան է` կամարակապ թունելանման առաստաղով։ Կառույցի լայնությունը չէր գերազանցում 2.5-3 մետրը, այդ իսկ պատճառով այսպիսի տունը հարմար էր միայն փոքր ընտանիքների համար, բայց ոչ բազմանդամ համայնքի համար։ Բնակարանի չափերից ելնելով՝ կենցաղային իրերը գտնվում էին բնակելի հատվածից դուրս, հաճախ` առանձին շինությունում։ Թաղակապը կառուցվում էր անապատային` աղքատ փայտանյութերի և հարուստ քարերի վայրերում։

                                               

Թամզարա (պար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամզարա այլ կիրառումներ Թամզարա, բուն հայկական հարսանեկան երգ-պար։ Այն պարել են շատ, հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, սակայն գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվան ծագումը չի կարողացել բացատրել։

                                               

Համազգային մշակութային միություն

Համազգային մշակութային միություն, համազգային մշակութային և կրթական ընկերություն, 1990 թվականից՝ Համազգային հայ կրթական և մշակութային միություն, համահայկական կազմակերպություն։ Գտնվում է ՀՅԴ կուսակցության հովանավորության տակ։

                                               

Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց

Հայաստանի նկարիչների շրջիկ արվեստանոց, հիմնադրվել է 1939 թվականին, Գաբրիել Գյուրջյանի նախաձեռնությամբ։ Իր տեսակի մեջ միակն էր Խորհրդային Միությունում։ ՀՆՄ-ին կից կազմակերպություն էր։ Ստեղծագործական արշավախմբեր էր կազմակերպում Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս՝ նկարիչներին անմիջականորեն առօրյա կյանքին հաղորդակից դարձնելու, տեղում նյութեր հավաքելով թեմատիկ նկարներ, դիմանկարներ, բնանկարներ ստեղծելու համար։ Արշավախմբերին մասնակցել են նաև ԽՍՀՄ, արտասահմանյան երկրների, սփյուռքի նկարիչներ։ Արվեստագետները շրջիկ արվեստանոցի ցուցահանդեսային ֆոնդին են հանձնել մեկական աշխատանք ...

                                               

Հայկական ազգային երաժշտություն

Հայ ժողովրդական երաժշտություն, հայ ժողովրդի երաժշտական բանահյուսություն։ Հայ էթնոսի սոցիալ-մշակութային կենցաղի այլ ատրիբուտային բաղադրիչների հետ մեկտեղ, հայկական ինքնատիպ ժողովրդական երաժշտությունը ազգային ինքնագիտակցության հիմքն է կազմում և սահմանում է հայ ժողովրդի սոցիալ-մշակութային ինքնությունը։ Լինելով ամենահին, ունենալով վառ արտահայտված ինքնատիպություն, մեղեդիական հարստությամբ և կոմպոզիցիոն ազնվականությամբ, հայկական ժողովրդական երաժշտությունը զգալի ազդեցություն է ունեցել նաև համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման վրա։

                                               

Հայկական բացառիկություն

Հայկական բացառիկություն, մի շարք հավաքական գաղափարներ ընդգրկող ազգային բացառիկության տեսակ, որի շրջանակներում Հայաստանը և հայերը դրական կամ բացասական երանգների ներքո առանձնահատուկ են իրենց որակներով և բացառիկ ու անկրկնելի դեր են կատարում այլ երկրների և ազգերի հետ ընդհանուր ասպարեզում։ Որոշ հեղինակներ հակված են համարել, որ հայկական բացառիկության ակունքն են հանդիսանում կրոնական աղբյուրները։

                                               

Հայկական երանգ

Հայաստանի տարածաշրջանների մշակույթի "Հայկական երանգ" ամենամյա փառատոն, ամենամյա մշակութային փառատոն, որն անցկացվում է Մոսկվայում։

                                               

Հայկական ժողովրդական ստեղծագործություն

Հայկական ժողովրդական ստեղծագործություն ստեղծագործությունը ժողովրդի ստեղծած և նրա առօրյայում կենցաղավարող բանաստեղծությունն է, երաժշտությունը, թատրոնը, պարը, ճարտասանությունը, կերպարվեստն ու դեկորատիվ-կիրառական արվեստը։ Գեղարվեստական ստեղծագործության մեջ ժողովուրդն արտացոլում է իր աշխատանքային գործունեությունը, հասարակական և կենցաղային կացութաձևը, կյանքի և բնության ճանաչողությունը, պաշտամունքներն ու հավատալիքները, իդեալներն ու ձգտումները։ Ժողովրդական ստեղծագործությունը համաշխարհային ողջ մշակույթի հիմքն է և ձևավորվել է մինչդասակարգային հասարակության շրջանում, մարդկության սոցիալական զարգացման ...

                                               

Հայկական շաշկի

Հայկական շաշկի, հայկական ազգային խաղ, շաշկի խաղի տեսակներից մեկը, որի բնութագրիչ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն այլ շաշկիների, այստեղ քայլերը կատարում են ոչ թե անկյունագծով, այլ` հորիզոնական և ուղղահայաց։

                                               

Հանրապետության օր

Հանրապետության օր, 1918 թվականի Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը խորհրդանշող ազգային տոն Հայաստանի Հանրապետությունում, որը նշվում է մայիսի 28-ին։ Տոնը սովորաբար նշվում է հրավառությունով, համերգներով, ջահերի երթերով, շքերթներով և այլ միջոցառումներով։ Օրը Հայաստանում համարվում է ազգային տոն։

                                               

Ձեռագրատուն

Ձեռագրատուն, սրահ կամ սենյակ, որտեղ պահվում են հին և միջնադարյան ձեռագիր մատյաններ։ Ձեռագրատուններ կան աշխարհի մի շարք խոշոր գրադարաններում, ուսումնական հաստատություններում, առանձին անհատների հավաքածուներում են։ Երբեմն ձեռագրատուն լինում է գիտահետազոտական հատուկ հիմնարկի գլխավոր մասը, ինչպես, օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Հին և միջնադարյան Հայաստանի գրադարանները միաժամանակ ձեռագրատներ էին։ Կային ժայռափոր ձեռագրատներ։ 15-16-րդ դարերից գրադարաններում ձեռագիր մատյանների հետ պահվում էին նաև տպագիր գրքեր։ Ավելի ուշ խոշոր գրադարաններում ձեռագրերն առանձնացվեցին և սկսեցին պահ ...

                                               

Ղրիմում հայկական մշակութային ժառանգություն

Ղրիմում հայկական մշակութային ժառանգություն, մեծ մասամբ ներկայացված է միջնադարյան կրոնական կառույցներով։ Ստորին Դոնում ղրիմահայերի վերաբնակեցումից հետո այս մշակութային կառույցները 1778 թվականից սկսած լքվեցին։ Սակայն հնագետների հետաքրքրությունն այս թեմայի վերաբերյալ էապես աճեց մեծաքանակ գտածոների շնորհիվ, և 21-րդ դարի սկզբին ընդարձակվեց միջնադարյան հայկական հուշարձանների որոնման աշխարհագրությունը։

                                               

Նշխար

Նշխար, սուրբ նշխար ս. Հաղորդության նյութերից, մեկը, որ կիրառվում է ս. Պատարագի ժամանակ։ Նշխարը փոքր, բոլորաձև, անթթխմոր հաց է, բաղարջ, վրան՝ խաչելության կամ տնօրինական մեկ այլ խորհրդի պատկեր, իսկ երկու կողմերին մակագրություն՝ Հիսուս Քրիստոս։

                                               

Չեչիլ

Չեչիլ, հայկական ծագմամբ նախշավոր թելավոր աղի պանիր, որը երբեմն դասվում է այնպիսի պանիրների խմբին, ինչպիսին սուլուգունին է։ Պատրաստվում է խիտ կամ բարակ թելերի տեսքով, հավաքվում ամուր կապոցով կամ փաթաթված կապոցների մեջ, երբեմն՝ գնդի տեսքով, հաճախ՝ ապխտած վիճակում։ Արտադրվում է հիմնականում հետխորհրդային տարածքներում, բայց հայտնի է նաև հայկական համայնքներում։ Ունի թթվակաթնային համ, միջին աղիություն 4-8% սեղանի աղ, չապխտած պանիրի գույնը սպիտակ կամ դեղնավուն է։ Յուղայնությունը մինչև 10% է, խոնավությունը՝ 60%: Պատրաստվում է յուղազերծված կովի, ոչխարի կամ այծի կաթից կամ դրանց խառնուրդներից․ ժամանակ ...

                                               

Պարոն

Պարոն, հայերենի հարգալից դիմելաձևի համակարգում ընդունված բառ, որը կրում է "հարգարժան այր" իմաստը: Տղամարդու պատվավոր անվանում է, որն ունի երկու իմաստ՝ կոչում և դիմելաձև։

                                               

Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ

1942-1972 թվականներին անսամբլը ղեկավարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանը։ 1972 թվականին անսամբլը դադարեցրել է գործունեությունը։ 1992 թվականին Թովմաս Պողոսյանն իր շուրջն է համախմբել մի խումբ արհեստավարժ երգիչների ու երաժիշտների և վերստեղծել անսամբլը։ Անսամբլի երգացանկն ընդգրկում է տարբեր ժամանակների ստեղծագործող աշուղների շուրջ 400 և ավելի երգեր։ 2005 թվականին անսամբլի երգացանկը համալրվել է իրանահայ փերիահայ աշուղների 24 ստեղծագործություններով, որոնց հիմնական մասն ունկնդրին անհայտ է եղել։ Բացի համերգը, նույն ծրագիրը թողարկվել է ԱՄՆ-ում՝ ձայնասկավառակով CD և տեսասկավառակներով DVD: ...

                                               

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, ստեղծվել է 1938 թվականին, Երևանում ։

                                               

Վեհամոր Ավետարան

Վեհամոր Ավետարան, ենթադրաբար ամենահին պահպանված հայկական ձեռագիրը, որը պահվում է Երևանի Մատենադարանում ։ Վեհամոր Ավետարանի վրա հանդիսավոր կարգով երդում են տալիս Հայաստանի Հանրապետության նախագահները։ Հայերենում Վեհամայր կոչում են Ամենայն հայոց կաթողիկոսի մորը։ Ավետարանն այդ անունն ստացել է ի պատիվ Վազգեն I կաթողիկոսի մոր՝ Սիրանուշ Պալչյանի։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →