Back

ⓘ Ժամանց - Ժամանց, Ժամանակի դանդաղում, Ժամանակ, Կենտրոնական եվրոպական ժամանակ, Ավելացրած ժամանակ, սպորտ, Ազատ ժամանակ, Ժամ, Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը ..



                                               

Ժամանց

Ժամանց, հաճելի գործունեություն, ազատ ժամանակի զբաղմունք։ Ունի նաև այլ անվանումներ` զվարճություն, զվարճանք և այլն։ Լինում է անհատական և խմբակային, տարբերվում է էներգիայի ծախսմամբ։

                                               

Ժամանակի դանդաղում

Ժամանակի դանդաղում, հարաբերականության տեսությունում իրադարձությունների ժամանակների տարբերությունը, որը չափում են միմյանց հանդեպ շարժման մեջ գտնվող դիտորդները։ Մի դիտորդի նկատմամբ դադարի վիճակում գտնվող ճշգրիտ ժամացույցը երկրորդ դիտորդի նույնչափ ճշգրիտ ժամացույցի հետ համեմատած կարող է ընթանալ այլ արագությամբ։ Այս էֆեկտը չի առաջանում ժամացույցներով պայմանավորված տեխնիկական պատճառներից կամ այն փաստից, որ ազդանշանի տարածվելու համար ժամանակ է պահանջվում, այլ հենց տարածաժամանակի բնույթով։

                                               

Ժամանակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակ այլ կիրառումներ Ժամանակի ընկալումը օբյեկտիվ ժամանակի ընթացքի արտացոլումն է մարդու հոգեկանում՝ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության արդյունքում։

                                               

Կենտրոնական եվրոպական ժամանակ

Կենտրոնական եվրոպական ժամանակ), օգտագործվում է Եվրոպայի մեծ մասում և Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրներում։ Այն ժամային գոտի է, որը մեկ ժամ առաջ է Համաշխարհային կոորդինացված ժամանակից: Ժամային տարբերությունը Համաշխարհային կոորդինացված ժամանակից գրվում է +01:00: Որոշ աղբյուրներում այս ժամային գոտին կոչվում է Միջին եվրոպական ժամանակ նաև երբեմն կոչում են Բեռլինի ժամանակ, Հռոմեական ստանդարտ ժամանակ, Փարիզի ժամանակ կամ Հռոմի ժամանակ. 15-րդ արևելյան միջօրեկանը հիմնականում մտնում է UTC+01:00 ժամային գոտու մեջ համաձայն ժամային գոտիների համակարգերի։ 2011 թվականի դրությամբ բոլոր Եվրոպական Միության ...

                                               

Ավելացրած ժամանակ (սպորտ)

Լրացուցիչ ժամանակը, օվերթայմը կամ էքստրա թայմը սպորտում նախատեսված է մրցությունում հաղթողի որոշման համար, երբ մրցության հիմնական ժամանակում դա տեղի չի ունեցել։ Ֆուտբոլում այն օգտագործվում է հիմնականում փլեյ-օֆֆ փուլում, որտեղ խաղի հիմնական ժամանակը ավարտվում է ոչ-ոքի, այդ դեպքում, կապված մրցաշարի կանոններից կարող է ավելացվել լրացուցիչ ժամանակ 30 րոպե տևողությամբ, որը բաժանված է երկուական 15 րոպեանոց կեսերից, ընդ որում առաջին 15 րոպեից հետո մրցակիցները փոխվում են դարպասներով և շարունակում խաղը։ Խաղը կարող է ավարտվել ավելի շուտ քան սահմանված է լրացուցիչ ժամանակով, եթե գործում է ոսկե գոլի կամ ...

                                               

Ազատ ժամանակ

Ազատ ժամանակ, ոչ աշխատանքային և ոչ ուսումնական ժամանակի մաս, որը մարդու մոտ մնում է տարբեր տեսակի պարտականությունների կատարումից հետո, այնպիսիք, ինչպիսիք են՝ աշխատանքը, առօրյա-կենցաղային գործերը, ինքնասպասարկումը։ Ազատ ժամանակը հասկացվում է որպես անձի կողմից օգտագործվող ժամանակ իր ֆիզիկական և հոգևոր համակողմանի զարգացման համար, որը ներառում է հասարակական գործունեությունը, կրթական մակարդակի բարձրացումը, մշակութային հաղորդակցումը, օգտակար հանգիստը, ստեղծագործական գործունեությունը։ Այս կերպ, ազատ ժամանակը ներկայանում է որպես անձի ինքնարժեք վարքի տարածություն։ Ազատ ժամանակի ընթացքում հնարավոր ...

                                               

Ժամ

Օրվա ժամերի հաշվարկն սկսվում է կեսգիշերին և տասներկու ժամ հետո՝ վերսկսում կեսօրին։ Այդպիսի հաշվարկի ժամանակ ժամերը թվարկվում են՝ 12, 1, 2., 11։ Գիշերահավասարին արևը ծագում է ժամը 6-ին և մայր է մտնում երեկոյան 6-ին։

                                               

Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը

"Ապրելու և մեռնելու ժամանակը", գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հակառազմական վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Անունը, հղվում է Ժողովողից 3։1 - 2։ "Ամեն ինչ ունի իր Ժամանակը ծնվում և ժամանակը մահանում է" ։

                                               

Եկվորները 2։ Ժամանակի միջանցքները

"Եկվորները 2։ Ժամանակի միջանցքները" ՝ ֆրանսիական կինոկատակերգություն, ռեժիսոր Ժան Մարի Պուարյեի ֆիլմը, "Եկվորները" ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են ֆրանսիական կինոյի նշանավոր աստղեր՝ Ժան Ռենոն և Քրիստեան Կլավյեն։

                                               

Ժամանակ (թերթ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակ այլ կիրառումներ Ժամանակ, հասարակական-քաղաքական և գրական օրաթերթ։ Հրատարակվում է Կոստանդնուպոլսում 1908 թվականից ։ Տնօրենները և խմբագիրներն են Մ. Գոչունյանը, Պ. Քեչյանը, է. Միմքեշյանը, Գ. Խուդավերդյանը, Վ. Սայաճյանը, Ա. Պողոսյանը, Ս. Գոչունյանը, Ենովք Արմենը, Արա Գոչը, Բ. Թուղլաճյանը։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո՝ Կոստանդնուպոլսի ամենաազդեցիկ օրաթերթն էր։ Ուշադրության կենտրոնում են եղել Հայկական հարցն ու Հայ դատը։ Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ հայկական հարցի դիվանագիտական պատմության, ֆիդայական շարժման, հայ քաղաքական կուսակցություն ...

                                               

Դեպի մեծ ժամանակներ

Ֆիլմը Մինեսոթայից չորս հոքեյիստ ընկերների՝ Քենդալ Նայթի, Ջեյմս Դայմոնդի, Կառլոս Գարսիայի և Լոգան Միթչելի մասին է։ Նրանք մեկնում են Հոլիվուդ և դառնում համանուն Big Time Rush խմբի անդամներ։ Սերիալի պրեմիերան եղել է 2009 թ ի նոյեմբերի 28-ին մեկ ժամ տևողությամբ "Big Time audience" սերիայով։ Ֆիլմի պաշտոնական պրեմիերան եղել է 2010 թ ի հունվարի 18-ին՝ ապահովելով, 6.8 միլիոն ուղիղ դիտում, որը Նիկելոդեոնի բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն էր։ Ֆիլմի երկրորդ եթերաշրջանը դուրս է եկել 2010 թ ի սեպտեմբերի 25-ին։ 2012 թ ի մարտի 10-ին էկրան է բարձրացել խմբի ֆիլմը՝ "Big Time Movie" անվանմամբ։ Երրորդ ե ...

                                               

Electronic Entertainment Expo

Electronic Entertainment Expo, ամենամյա համակարգչային խաղերի արտադրության ցուցահանդես, որը անց է կացնում Entertainment Software Association-ը։ Ցուցահանդեսի ժամանակ ծրագրավորողները, հրատարակիչները, ծրագրային և սարքային ապահովում արտադրողները ներկայանում են համակարգչային տեսախաղեր, խաղային համակարգեր, համակարգչային էլեկտրոնիկա և աքսեսսուարներ։ Ի տարբերություն Gamescom-ի և այլ խաղային ցուցահանդեսների, որոնք նույնպես բաց են հասարակության համար, E3-ը բացառիկ իրադարձություն է խաղային արդյունաբերության մեջ։ Ամեն ցուցահանդեսի ավարտից հետո, գնահատվում է որակով արտադրողների ապրանքները և Game Critics ...

                                               

Taito Corporation

Taito Corporation, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչաին խաղերի և խաղային ավտոմատների համար նախատեսված խաղերի մշակմաբ։ Ընկերությունը տարածում իր մշակած խաղերը ողջ աշխարհով։ Ընկերությունը ունի մասնաճյուղեր՝ Հարավային Կորեայում, Իտալիայում և Չինաստանում։ Նախկինում ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել նաև Հյուսիսային Ամերիկայում և Բրազիլիայում։ 2005 թվականին ընկերություն ձեռք բերվեց Square Enix-ի կողմից։

                                               

Գամակ

Գամակ բառից, որը նշանակում է "հյուսվածքների շերտ"), գործվածքե կահույք քնելու և հանգստանալու համար, որը իրենից ներկայացնում է երկու և ավելի կետերից կախված մահճակալ՝ պատրաստված գործվածքից կամ հյուսված ցանցից։ Ցանցաճոճերի չափը սովորաբար 2×1 մետր է 1.8 × 0.9-ից մինչև 3.3×1.2: Ամենացածր կետը մոտ 1 մետր բարձր է գետնի վրայից։ Հարմար թեքվածության անկյունը ամրացման կետում մոտ 30 աստիճան է։ Առավելություններն են՝ համեմատաբար հեշտ արտադրություն, տեղափոխում, մաքրում։ Թերություններն են՝ պահանջվում է հենակետ տեղադրման վայրում։ Հանգստացնող ազդեցություն ունի, դրական ազդեցություն է թողնում վեստիբուլյար ապար ...

                                               

Երեկույթ

Երեկույթ, մարդկանց հավաքույթ, որոնք հրավիրվում են հյուրընկալողի կողմից սոցիալականացման, զրույցի, ռեկրեացիայի, փառատոնի կամ այլ հատուկ արարողակարգի մասնակցելու նպատակներով։ Երեկույթը հաճախ իր մեջ ներառում է սնունդ, ըմպելիքներ, երաժշտություն, պարեր և այլ զվարճանքներ։ Շատ արևմտյան երկրներում երիտասարդների և մեծահասակների երեկույթները ասոցացվում են ալկոհոլի օգտագործման հետ, ինչպիսիք են՝ գարեջուրը, գինին և այլ սպիրտային խմիչքները։

                                               

Թռչող գիծ (զիփ լայն)

Զիփլայն կամ զիփ-լայն ՝ վայրէջք պողպատյա մալուխներով՝ ձգողական ուժերի կիրառմամբ, հատուկ սարքի օգնությամբ, որտեղ օգտագործվում են աղյուսներ։ Դրանով զբաղվում են որպես արկած, զվարճանք կամ ադրենալին ստանալու համար։

                                               

Թռչունների դիտում

Թռչունների դիտում, սիրողական օրնիթոլոգիա, որը ներառում է անզեն աչքով կամ հեռադիտակով թռչուններին դիտարկելը և ուսումնասիրելը։ Տեսողական դիտումից բացի, այս գործողությամբ կարելի է լսել թռչունների երգը, քանի որ թռչունների շատ տեսակների կարելի է ճանաչել իրենց արձակած ձայնով։

                                               

Խաղատուն

Խաղատուն կամ կազինո, տարբեր տեսակների մոլեխաղերի համար հաստատություն։ Խաղատները հաճախ կառուցվում են հյուրանոցների, հանգստավայրերի, ռեստորանների, մանրածախ խանութների, կռուիզ նավերի և այլ զբոսաշրջային վայրերի մոտ կամ դրանց հետ համատեղ։ Որոշ կազինոներ հայտնի են այն բանով, որ այնտեղ անցկացվում են կենդանի ժամանցային ծրագրեր, ինչպիսիք են սթենդ-ափ կատակերգությունները, համերգները կամ սպորտային միջոցառումները։

                                               

Կարուսել

Կարուսել, պտտվող հարթակով ատրակցիոն, որի վրա տեղադրված են ձիերի, մեքենաների և այլ կենդանիների կամ տրանսպորտային միջոցների տեսք ունեցող նստատեղեր ։ 16-րդ դարում կարուսելներ այդ բառն այն ժամանակ նշանակում էր արական սեռ կոչվում էին այն տոները, որոնք փոխարինում էին ասպետական ​​մրցաշարերին։ Կարուսելը հաճախ ներառում էր ձիասպորտի մրցույթներ ու ձիավորների ցուցադրական ելույթներ։ Տոներն առանձնանում էին ինչպես մասնակիցների, այնպես էլ հանդիսատեսի հանդերձանքի շքեղությամբ և մեծ ուշադրություն էին գրավում. ավանդույթը հասել է նաև Ռուսաստան։ Այսպիսով, 1766 թվականի հունիսի 16-ին Ձմեռային պալատի առջև կազմակեր ...

                                               

Հակասրճարան

Հակասրճարան, հասարակական ուղղվածության հաստատությունների նոր ձևաչափ, որտեղ մարդիկ հավաքվում են շփվելու, սուրճ ու թեյ խմելու, հանգստանալու կամ գործ անելու համար։ Հակասրճարանների գաղափարը ստեղծել և իրականացրել է Իվան Միտինը՝ բացելով 2011 թվականի սեպտեմբերին "Ցիֆերբլատ" հակասրճարանը։ Ի սկզբանե Միտինը որոշել է անվանել հաստատությունը "ազատ տարածություն", բայց լրագրողները այն անվանել են "հակասրճարան", ընդ որում, Միտինն ամբողջապես դեմ է նման եզրի կիրառմանը իր "Ցիֆերբլատի" -ի վերաբերյալ։ Սկզբում հակասրճարաններ հիմնվել էին Ռուսաստանում և ԱՊՀ֊ի որոշ երկրներում։ Ներկայումս հակասրճարանի մասշտաբները ըն ...

                                               

Հրավառություն

Հրավառություն, տարբեր նյութերից պատրաստված պայթուցիկ սարք, որը օգտագործվում է զվարճանքի համար։ Հրավառությունները նախատեսված են օդում գունավոր կրակ ստանալու համար, որը ուղեկցվում է աղմուկով, լույսով և ծխով։ Բազմագույն ու տարատեսակ դեկորատիվ կրակներն ստացվում են պայթուցիկ բաղադրություների այրման արդյունքում։ Հրավառությունը հայտնագործվել է 12-րդ դարում Չինաստանում։ Եվրոպայում առաջին անգամ հայտնվել է Իտալիայում։ Այրման ժամանակ պայթուցիկ նյութերը կարող են անջատել մեծ քանակությամբ ջերմություն մինչև 3000 °C։ Ենթադրվում է, որ նախկինում օգտագործվում էին բամբուկի կանաչ ոստե, որոնք կրակի մեջ գցելիս պ ...

                                               

Ճոճանակ (ճոճվելու հարմարանք)

Ճոճանակ, հաճույքի կամ զվարճանքի համար ճոճվելու կառույց։ Դասակարգման մեջ կան 4 տիպի ճոճոնակներ ։ Տեղադրվում են մանկական խաղահրապարակներում, հանգստյան գոտիներում և այլուր։

                                               

Մանկական սղարան

Մանկական սղարանը թեք հարթությամբ և փոքրիկ սանդուղքով մի կառույց է, որը թույլ է տալիս բարձրանալ դեպի վերին հարթակ և իջնել ներքև։ Նախատեսված է երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար, տեղադրվում է մանկական խաղահրապարակներում, զբոսայգիներում և մանկական հանգստի այլ վայրերում։

                                               

Ներկայացում (թատրոն)

Ներկայացում, թատերարվեստի գոյաձևը՝ դրամատուրգիական երկի, դերասանական արվեստի, բեմադրական մտահղացման, բեմանկարչության ու երաժշտական ձևավորման համատեղմամբ և ընկալողի՝ հանդիսատեսի ներկայությամբ։ Օպերային, բալետային, կրկեսային ներկայացումներն ունեն իրենց յուրահատկությունները։

                                               

Շոփինգ

Շոփինգ, ժամանակ անցկացնելու ձև՝ խանութներ, առևտրի կենտրոններ և համալիրներ այցելելու, և ապրանքներ գնելու տեսքով՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, գլխարկներ, նվերներ, կոսմետիկա և այլն։

                                               

Որովայնախոսություն

Որովայնախոսություն կամ վենտրոլոգիա, բեմական հնարք, որի շնորհիվ մարդը առանց շուրթերը շարժելու խոսում է և պատրանք ստեղծում, թե ձայնն իրենից չի գալիս։ Հնարքը օգտագործվում է ժամանցի բնագավառում, օրինակ կրկեսում, տիկնիկային թատրոնում։ Որովայնախոսության ընթացքում հաճախ են օգտագործում տիկնիկներ, որոնց շարժումները ընդօրինակում են բառերի արտասանությունը, որովայնախոսները նաև ներկայանում են տիկնիկի հետ երկխոսությամբ։

                                               

Չինական շաշկի

Չնայած անվանը` խաղը գրեթե ոչ մի ընդհանրություն չունի շաշկիների հետ և ոչ մի կապ` Չինաստանի հետ։ Չինական շաշկին Հալմա խաղի պարզեցված տարբերակն է, որը հորինվել է 1883-1884 թվականներին ԱՄՆ-ում։ Խաղի ժամանակակից տեսքը ստեղծվել է 1892 թվականին Գերմանիայում՝ "Սթերն-Հալմա" գերմ.՝ Stern-Halma բառանվամբ այսինքն՝ Հալմա աստղի տեսքով։ "Չինական շաշկի" անվանումը հորինել են ամերիկացի ձեռնարկատերեր Բիլ և Ջեկ Պրեսմանիները, 1928 թվականին։

                                               

Սփոյլեր

Սփոյլեր, ժամանակից շուտ հայտնած կարևոր սյուժետային տեղեկություն, որը քանդում է հեղինակի կողմից ստեղծած ինտրիգը, չի թողնում այն ինքնուրույն վերապրել, և, հետևաբար, զրկում է ընթերցողին/դիտորդին/խաղացողին սյուժեից հաճույքի մի մասից, ինչի արդյունքում նաև փչացնում է տպավորությունը։ Մի քանի ֆիլմեր սկսվում կամ ավարտվում են սփոյլերների անթույլատրելիության մասին նախազգուշացումով։ Օրինակ, "Սատանուհիներ" 1954 ֆիլմն ավարտվում է խնդրանքով. "Մի՛ նմանվեք սատանուհիներին։ Մի՛ զրկեք ձեր ընկերներին հաճույքից, որը կարող է հետաքրքրություն առաջացնել այս ֆիլմի նկատմամբ։ Մի՛ պատմեք նրանց այն, ինչ տեսել եք։ Շնորհակ ...

                                               

Վիկտորինա

Վիկտորինա, գիտելիքների տարբեր ոլորտների վերաբերյալ բանավոր կամ գրավոր հարցերին պատասխանելու խաղ։ Վիկտորինաները հիմնականում տարբերվում են իրարից այն կանոններով, որոնք սահմանում են հերթականությունը, հարցի տեսակը և բարդությունը, հաղթողների որոշման կարգը, ճիշտ պատասխանի համար պարգևատրումը։ Կան սեղանի վիկտորինաներ՝ նախապես պատրաստված հարցերով։ Շատ հաճախ սեղանի խաղերի շուկայում միաժամանակ ներկայացված է նույն խաղի մի քանի տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են մի շարք հաճախ բարդության մակարդակով հարցերով։ Կան նաև լրացուցիչ հարցաշարեր, որոնք վաճառվում են խաղից առանձին։

Ամառային ժամանակ
                                               

Ամառային ժամանակ

Ամառային ժամանակ, ամառվա ընթացքում օգտագործվող ժամանակի տարբերակ, որն 1 ժամ առաջ է տրվում այն ժամանակից, որն օգտագործվում է տվյալ ժամային գոտում։ 2012 թվականին ամառային ժամանակը կիրառվել է 78 երկրներում և 161 երկրներում չի կիրառվում։ 2012 թվականից Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ ամառային ժամանակի օգտագործումը Հայաստանում դադարեցվում է։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →