Back

ⓘ Հայաստանի կազմակերպություններ - ՀՀ բարեգործական կազմակերպություններ, ՀՀ երիտասարդական կազմակերպություններ, Հայաստանի հասարակական կազմակերպություններ ..



                                               

ՀՀ բարեգործական կազմակերպություններ

Բարեգործությունը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից մարդկանց կամ հանրությանը և ոչ առևտրային կազմակերպություններին կամավոր, անշահախնդիր, օրենքով չարգելված նյութ, և հոգևոր օգնության տրամադրումն է ։ Հին շրջանում ծնունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր կերպ և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։

                                               

ՀՀ երիտասարդական կազմակերպություններ

Խորհրդային Հայաստանում երիտասարդության հիմնախնդիրները ներկայացնելու բացառիկ լիազորություններ տրվել էր կոմերիտմիությանը, որը, ի վերջո, վերածվել է երիտասարդության կոմունիստական դաստիարակության գաղափարական օժանդակ գործիքի։ Երիտասարդության հարցերին առնչվող օրենսդրական ակտերը, որոնք կիրարկման առումով հիմնականում ձևական բնույթ ունեին, ընդունվում էին ԽՄԿԿ և ՀամԼԿԵՄ ղեկավարության համատեղ որոշումներով։

                                               

Հայաստանի հասարակական կազմակերպություններ

1989 թ ին Երևանում սկսված բնապահպանական շարժմանը մասնակցել են հարյուրհազարավոր մարդիկ, որի շնորհիվ փակվել են շրջակա միջավայրն աղտոտող մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ։ Այդ շարժումներն աստիճանաբար միավորվել են ազգային գաղափարի շուրջ ու ձգտել ԼՂԻՄ-ի միավորմանը ՀԽՍՀ-ին և հանրապետության անկախացմանը։ 1990-ական թվականներից արագորեն աճել է ՀԿ-ների թիվը, որոնք խթանել են ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանությունը, ինքնակազմակերպվել արմ. համապատասխան կազմակերպությունների նմանությամբ։ "Հասարակական կազմակերպությունների մասին" ՀՀ օրենքն ընդունվել է 2001 թ ին, ըստ որի՝ Հայ ...

                                               

Հայաստանի գրողների միություն

Հայաստանի գրողների միություն, ստեղծվել է ԽՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, 1934 թվականի օգոստոսին, որի անբաժանելի մասն էր մինչև Խորհրդային Միության փլուզումը։

                                               

Հայաստանի կոմպոզիտորների միություն

Հայաստանի կոմպոզիտորների միություն, միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահն է Արամ Սաթյանը։ Հայաստանի կոմպոզիտորների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

                                               

Հայաստանի փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության և Փաստաբանների միջազգային միության միաձուլման հետևանքով 2005 թվականին ստեղծված կազմակերպություն է՝ "Փաստաբանության մասին" ՀՀ օրենքի ուժով։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն է հանդիսանում Արա Զոհրաբյանը, առաջին փոխնախագահը՝ Էմիլ Ամիրխանյանը, աշխատակազմի ղեկավարը՝ Մանե Կարապետյանը։

                                               

Հայաստանի շնաբանական միություն

Հայաստանի շնաբանական միություն, ՀՇՄ, Հայաստանի խոշորագույն շնաբանական կազմակերպությունը։ Միության նախագահն է Վիոլետա Գաբիրելյանը, տեղակալը՝ Գայանե Գաբրիելյան։ 2011 թվականի փետրվարի 10-ին Միջազգային շնաբանական միության Մոսկվայում կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում Հայաստանի շնաբանական միության և Հայաստանի շնաբանական-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի շնորհիվ հայկական գելխեղդ՝ գամփռը ճանաչվել է որպես Հայաստանի ազգային ցեղատեսակ։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →